User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, իմ իմ գրառումը երկու անգամ մեջբերել ես՝ իբր ինձ հիշեցնելու համար սեփական խոսքերս, բայց ինքդ հաշվի չես առել դրա մի մասը, մասնավորապես.

    Ճիշտ կամ, համենայնդեպս, շատերիդ կողմից որպես ճիշտ ճանաչված պատասխանն արդեն հնչել էր, ու դրանից հետո ցանկացած մարդ իրավունք ունի այն կասկածի տակ առնելու ու վիճարկելու։ Ես բերեցի իմ հիմնավորումները (չեմ ասում՝ ապացույցները), թե ինչու քո՝ բառարանից մեջբերածը չի կարող ինձ համար հարյուրտոկոսանոց ապացույց լինել։ Մնացածներն էլ, բնականաբար, իրավունք ունեն իմ հիմնավորումներն ընդունելու կամ չընդունելու։ Ո՞րն է խնդիրը։

    Հետաքրքիր է, թե եթե ոչ բառարանները, եթե ոչ բառի իրական նշանակությունը, իմաստը, ապա տվյալ դեպքում ի՞նչը կարող է ապացույց համարվել:
    Չգիտեմ, անձամբ ես սեփական էշն առաջ բրդելու երևույթ եմ տեսնում:
    Ինչևէ, քանի որ հատկապես նման թեմաներում չեմ սիրում չհիմնավորված խոսել, ապա անցնենք առաջ:
    Բոլոր այն բառարանները, որոնք նայեցի, ցույց տվեցին, որ «չվել» չեզոք բայն ունի բազում կիրառություններ, որոնցից միայն մեկն է վերաբերվում թռչուններին:
    Այս առումով ապացուցված է, որ այդ բառն ունի բազում իմաստներ:
    Մնում է պարզել. կիրառվու՞մ է այլ իմաստներով, թե՞ ոչ:
    Այսպես, ես պնդում եմ, որ բազում անգամներ լսել եմ, հետևաբար կիրառվում է: Բայց իմ լսելը մի կողմ թողնենք, հիմա կմեջբերեմ տարբեր գրողների տարբեր ստեղծագործություններից հատվածներ, որտեղ այդ բառը տարբեր իմաստներով գործածվում է, ու սրանով ապացուցած կլինեմ բառի բազում կիրառությունը: Այդ ապացույցս էլ հակադրում եմ ոչ մի բանով չհիմնավորված ձեր կարծիքներին:

    Տանտիրուհին, սմքած մի պառավ, կանգնած-սպասում Էր դռան առաջ, Սյուզին հեռվից նկատեց: «Մենակ կին Է, — ասաց,– երեխաներ, թոռներ ունի, բոլորը չվել են` ամեն մեկը մի քամու ուղղությամբ, ասում Է, որ տունն ինձ Է կտակելու...»: Մտան տուն:
    «Կրակե շապիկ»
    Պետրոսյան Վարդգես
    Ինքը կուլ տվեց Արամի ասածը, որովհետև հարձակվելու, չարախնդալու առիթ ներկայացավ, այն էլ` ինչպիսի առիթ. «... Իսկ որ մեծ հորեղբայրդ, ոչ թե 1915-ին, այլ 1945-ին, Հայաստան վերադառնալու փոխարեն Ամերիկա է չվել, իսկ որ փոքր հորեղբայրդ 1963-ին, այսինքն, երեկ-մյուս օրը, իր ծննդավայր Երևանից Ավստրալիա է փախել, դրա համա՞ր էլ պիտի թուրքերը ներողաթլուն խնդրեն, Արամ Էֆենդի»: Արամը կարկամեց, ասես համրացավ, իսկ ինքը բավարարված, քմծիծաղով սկսեց ուսումնասիրել Արմենակ և Սիրակ Վահանյանների լուսանկարները:
    «Կրակե շապիկ»
    Պետրոսյան Վարդգես
    Այդ լեռնադաշտը, ի պատիվ այնտեղ բնակված Թորգոմի տան հայրերի, նա կոչում է Հարք, որ նշանակում է հայրեր: Այնտեղ, մինչև Բաբելոն գնալը, ապրելիս են եղել Թորգոմա տան հայրերը՝ Հաբեթը, Գամերը, Թիրասը, ինչպես նաև Թորգոմը, որոնք չվել են տարբեր վայրեր: Թորգոմը և նրա ցեղի մարդիկ անցել են Բաբելոն:
    «Տասներկու ճանապարհորդություն դարերի խորքը»
    Մուսայելյան Կարեն
    Կիրակի 25. — Իբսենի «Դոկտոր Շտոկմանի» դերում եմ` այն տարբերությամբ, որ Շտոկմանը բեմի վրա է հալածվում իր ճշմարտության համար, իսկ ես` իրական կյանքում: Բացի այդ, նա կարող էր նորվեգիայից չվել մի այլ երկիր և ապրելու համար մի գործ որոնել, իսկ ես շղթայված եմ տեղում, այնպիսի մի շղթայով, որն ոչ թե ես, այլ աշխարհի վաթսուն պետությունները միասին չկարողացան կտրել քառասուն տարվա ընթացքում: Ապրելու համար աշխատանք խնդրեցի` չտվեց կառավարությունը, որպես 45 տարվա գրող թոշակ խնդրեցի` մերժվեցի:
    «Կարմիր օրեր»
    Կամսար Լեռ
    Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում: Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ: — Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով` դեմ դրին դեպի դաշտավայրը:
    «Գևորգ Մարզպետունի»
    Մուրացան
    — Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան: Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել: Կնշանակե նրանք միացնում են բանակները:
    «Գևորգ Մարզպետունի»
    Մուրացան
    Ապշել էր սերասկեր փաշան
    Արարատյան դաշտում,
    Այնինչ Հայաստանի
    Տերերը խուճապահալած,
    Ժողորդդյան կռվից անպետ,
    Չվել էին Բաթում,
    Եվ բարբարոս փաշաների
    Առջև ծունկի եկած՝
    Նրանց հայացքն էին որսում
    Եվ գութը պաղատում:
    Նրանք ուզում էին իբրև ողորմություն,
    Ինչ որ մենք նըվաճել էինք
    Մարտի դաշտում կարմիր:
    Զարյան Նաիրի
    Այդ բնական է: Փորձեցեք երկու շաբաթ հետո այդ աղետյալներին առաջարկել չվել ուրիշ երկիր, նրանք կծիծաղեն...
    Չորսուկես ժամ քարակույտերը դիտելուց հետո վերադարձանք քաղաք:
    «Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական»
    Շիրվանզադե Ալեքսանդր
    Առաջին անգամն էր, որ Զաքի խանի անսահմանափակ իշխանությունը փոխարինվել էր պետական օրգաններով: Զաքի խանը մի տարի առաջ չվել էր այս աշխարհից ամեն ինչ թողնելով պետության տնօրինությանը: Տանտիրոջ տանը պատրաստված էր արտակարգ ճոխ հյուրասիրություն ու անթերի մեծարանք:
    «Մագիլների մեջ»
    Ռշտունի Գագիկ
    Հիմա Ամոլ Ահարոնի տղայի տղաներից միայն մեկն է մնացել հոր ու պապերի արհեստի վրա՝ հողագործ տրակտորիստ: Մյուս չորսից մեկը միլիցիոներ է ու ճանճ է քշում պետբանկի մուտքի առաջ հոգնելով, մեկը շոֆեր է, երրորդը՝ «Սոյուզմյասի» գնորդ, էն մյուսն էլ թռել, չվել է այս քաղաքից, ուրիշ ավելի մեծ քաղաքում կուլտուրական «գյանք» քաշելու: Կուլտուրական «գյանք» քաշելու նպատակով Հին թաղից եկել, քաղաքի վզին է ընկել նաև Սոլանին Բարուշը:
    «Մատյան եղելությանց»
    Խանզադյան Սերո
    Թոնիրների անուշ բուրման փոխարեն, նա լցված էր լռության ողբով: Այդ գյուղի բնակիչները ևս չվել էին դեպի Ծղուկի լեռները: Կանգ առան ընկուզենիներով ծածկված խորունկ ձորում:
    «Մխիթար Սպարապետ»
    Խանզադյան Սերո
    Գալով իր բանակը, Բայինդուր իշխանը իսկույն հրամայեց չվել: Երկար պատրաստությունների պետք չկար. զինվորներից ամեն մեկը գիտեր, թե ինչ պետք էր անել:
    «Դավիթ Բեկ»
    Րաֆֆի
    Արդեն նա չէր շատանում աղախիններով և այրիներով. այլ աչքը առավել անուշահամ պատառների վրա էր ձգում... Այն ժամանակ քաղաքի աղաները ոտքի ելան և ուզում էին մի մանսար սարքելու և Էջմիածին ուղարկելու, որ տեր-Մինասին Սևան աքսորել տան. բայց նրա բարեկամները (դուք կարծում եք թե` տեր-Մինասի պես մարդիկ բարեկամներ չե՞ն ունենում, ավա՛ղ. դուք սաստիկ սխալվում եք) խորհուրդ տվին յուրակամ չվել դեպի Էջմիածին և կուսակրոն վիճակ ընդունել: Նա այդպես էլ արավ:
    «Արձակ երկեր»
    Պատկանյան Ռաֆայել
    Ահա փոքր բանտը, ահա Սահակ Բարսեղյանի հոր հավերժ փակված խանութր, ահա Անգլիական այգին, ռուսական եկեղեցին ու գնո՛ւմ են երկու ասպետներ ցուրտ, ձմեռային գիշերով, անմարդ Աստաֆյանով, գնում են, գնում են, գնում են, գնո՛ւմ: Հայերը խոսում է, նա խոսում է անհաջող ինքնասպանների մասին, որոնք,նրա ասելով, ավելիշատ ենքան նրանք, որոնք կարողանում են կամավոր հաջողությամբ չվել այն աշխարհը: նա ասում է, որ ինքնասպանությունն ընդհանրապես հիմարություն է և ոբ ինքը միայն մի դեպքում կարող է ինքն իրեն սպանել, եթե մեծանա և գլխի մազերը թափվեն և ինքր դաոնա ճաղատ, հանրահաշվի ուսուցիչ պարոն Բահրադյանի նման :
    «Խառն օրեր»
    Մահարի Գուրգեն
    Ուրեմն որոշ հստակություններ մտցնեմ:
    Նախ ասեմ, որ հրաշալի հասկանում եմ, որ որևէ գրողի կողմից այդ բառի այդպես գործածումը չի կարող ճիշտ լինելու նշան լինել. նրանք կարող են նաև անգրագետ լինել: Այս բոլոր մեջբերումները կատարել եմ ցույց տալու համար, որ բառը տարբեր իմաստներով կիրառելի է: Հուշեմ, որ կարող է կիրառելի լինել թե՛ ճիշտը, թե՛ սխալը:

    Ինչ վերաբերվում ա այլ իմաստներով կիրառվելու ճիշտ լինելուն ես դա ապացուցել եմ՝ բառարանային մեջբերումներով, հեղինակավոր բառարաններից, բայց բառարանների շարքը կարող եմ լրացնել: Առավելագույնը որ դուք կարող եք ասել, որ այլ իմաստներով գործածումը ՀՆԱՑԱԾ ՁԵՎ է, բայց նման բան ասելու համար պետք է ՀՍՏԱԿ ՀԻՄՔ ունենաք, օրինակ ավելի նոր ու հեղինակավոր բառարանի ձևով: Քանի դեռ նման աղբյուր ցույց չտաք, ձեր խոսքերը մնում են ընդամենը խիստ սուբյեկտիվ վերաբերմունք՝ ոչ մի հիմք չունեցող:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.02.2010, 03:49:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.02.2010), eduard30 (01.02.2010), Մենուա (04.02.2010), Ֆոտոն (01.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •