Chuk-ի խոսքերից
Արթ, Ա1+-ի օրինակը ես կարող եմ բերել, ոչ թե ապացուցելու համար, որ էդպես ճիշտ ա, այլ ցույց տալու համար, որ կիրառվում ա: Ավելին ասեմ, Ա1+-ից օրինակ բերելը ոչ մի բանով պակաս չի քո՝ սեփական կարծիքը հայտնելուց: Իսկ ինչ վերաբերվում ա ապացույցին, ապա հստակ բերել եմ այդ բառի բացատրությունը երկու հեղինակավոր բառարաններից: Ձեռիս տակ Հայկազեան բառարանն էլ կա, եթե կուզես, այդտեղից էլ կբերեմ: Խնդիրը շատ պարզ ա. ես ինքս էդ բառը չեմ կիրառի, բայց դրա կիրառությունը ՍԽԱԼ ՉԻ, ու էդ իմ ասածը փաստերով ապացուցված ա: Դու դրան հակադրում ես սեփական տեսակետդ, ինչը ես կարող եմ անվանել «սեփական էշն ամեն գնով առաջ քշել» (ց) Կուկ, կամ «եթե դուք ճշգրիտ պատասխանը չգիտեք, միայն ենթադրություններ ունեք դրա վերաբերյալ, ապա ավելի լավ է լռել ու սպասել, մինչև որևէ մեկն ավելի հավաստի կամ գոնե հիմնավորված պատասխան կտա» (ց) Ուլուանա:
Կրկնում եմ, կա ապացույց, որ այդ բառն ունի լայն նշանակություն:
Ու կա՝ ձեր կողմից, սեփական սուբյեկտիվ տեսակետի ներկայացում:
Էջանիշներ