User Tag List

Էջ 31 152-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #451
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    "Չվերթ" բառը ինչպե՞ս կարելի է վերծանել
    Կարե՞լի է ասել, որ դա "Չ - վեր-թ" միացությունն է: Այսինքն հակասում վերի և մի հատ էլ վերջում անկապ "թ"
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, ես գրաբար չգիտեմ, բայց ես էսպես պատկերացրի.
    չու + երթ
    Հա, հենց էդպես է. չու + երթ, որտեղ պարզապես ու–ն հնչյունափոխվել, դարձել է վ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #452
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, ես գրաբար չգիտեմ, բայց ես էսպես պատկերացրի.
    չու + երթ
    Իսկ էտ դեպքում "չու"-ն ի՞նչ է:
    Իմ ասածը էն է, որ "չ"-ն հիմնականում ժխտող մասնիկ է: ի՞նչ է "Ու"-ն ու "չ"-ն էլ ժխտում է:

  3. #453
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    «չ-ն» ժխտում չէ, «չու-ն» առանձին արմատ է:

  4. #454
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    «չ-ն» ժխտում չէ, «չու-ն» առանձին արմատ է:
    Չու-նեմ
    Չու-նես
    չու-նի

    կարո՞ղ է այս արմատն է

    Ավելացվել է 47 վայրկյան անց
    կա նաև
    ու-նեմ
    ու-նես
    ու-նի
    Վերջին խմբագրող՝ dvgray: 29.08.2008, 04:39: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #455
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չու-նեմ
    Չու-նես
    չու-նի

    կարո՞ղ է այս արմատն է

    Ավելացվել է 47 վայրկյան անց
    կա նաև
    ու-նեմ
    ու-նես
    ու-նի
    Չէ, «ունենալ» բայի հետ կարծեմ կապ չունի։ Ի՞նչ է, հայերենում ինչքան չ–ով սկսվող բառ կա, պիտի բոլորը համարենք ժխտակա՞ն։ Չէ՞ որ հայերենում չ–ով սկսվող բազմաթիվ բառեր կան, որոնք պիտի որ ոչ մի կապ չունենան ժխտականության հետ, օրինակ՝ չափ, չոր, չալ, չորս, չինար և այլն։ Ինչու՞ «չու» բառն էլ չի կարող դրանցից մեկը լինել։

    Իսկ ցնդաբանական բնույթի գրառումները շուտով կջնջվեն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.08.2008, 04:54:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #456
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    "Չվերթ" բառը ինչպե՞ս կարելի է վերծանել
    Կարե՞լի է ասել, որ դա "Չ - վեր-թ" միացությունն է: Այսինքն հակասում վերի և մի հատ էլ վերջում անկապ "թ"
    Եթե գրենք դասականով, կունենանք «չուերթ»։ «Չու»-ն բոլորիս ծանոթ է` օդաչու.... «երթ»-ն էլ ավելի ծանոթ բառ է` երթուղի, երթեւեկ...
    «Չու»-ի ստուգաբանությունը չգիտեմ, բայց կարելի է վստահ ասել, որ թռիչքի հետ է կապված։

  7. #457
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մոդերատորական։ Հարաբերությունների պարզաբանման համար ընտրեք այլ միջոց՝ Ակումբի նամակագրական համակարգը կամ Զրուցարանը։ Թեմայից դուրս, ինչպես նաև անիմաստ ու ցնդաբանական գրառումները ջնջված են ու շարունակվելու են ջնջվել՝ արդեն համապատասխան նկատողություններով։ Հուսով եմ՝ այս թեմայում պարզաբանումները վերջացան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #458
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Կրկին մի հարց, պատասխանի ակընկալիքով:

    Որտեղից է ծագել "Չուգուն գլուխ" արտահայտությունը:
    Ի՞նչ է /ենթադրաբար / ինկատի ունեցել արտահայտության հեղինակը ըստ ձեզ:

  9. #459
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հավանաբար արտահայտության հեղինակն ի նկատի է ունեցել «չուգուն» կամ, այլ կերպ ասած, թուջ մետաղի նվաստ բնույթը՝ պայմանավորված պարբերական աղյուսակի տվյալ տարրի ինտելեկտուալ ցածր մակարդակով և վեհ գաղափարների նկատամամբ կատարյալ անընկալողունակությամբ: Կամ, թերևս, օրինակ է վերցրել Լենին պապիկի՝ նախկին ԽՍՀՄ-ում լայն տարածում ունեցող խրոխտ, չուգունե գլխաքանդակներից:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 30.08.2008, 08:22:
    DIXI
    carpe noctem

  10. #460
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար արտահայտության հեղինակն ի նկատի է ունեցել «չուգուն» կամ, այլ կերպ ասած, թուջ մետաղի նվաստ բնույթը՝ պայմանավորված պարբերական աղյուսակի տվյալ տարրի ինտելեկտուալ ցածր մակարդակով և վեհ գաղափարների նկատամամբ կատարյալ անընկալողունակությամբ: Կամ, թերևս, օրինակ է վերցրել Լենին պապիկի՝ նախկին ԽՍՀՄ-ում լայն տարածում ունեցող խրոխտ, չուգունե գլխաքանդակներից:
    Ավելացնեմ, որ որպես «չուգուն(ե) գլուխ» արտահայտության հոմանիշ՝ կարելի է օգտագործել «հաստագլուխ» բառը, քանի որ երկուսն էլ նշանակում են գաղափարների, գիտելիքների՝ տվյալ գլխի միջով ներթափանցման դժվարություն կամ անհնարինություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #461
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    «Գլուխ» բառն, առհասարակ, հայերենում ունակ է կայուն բառակապակցություններ կազմելու մի շարք որոշիչների ու հատկացուցիչների հետ, որոնցից յուրաքանչյուրն, առանձին-առանձին վերցված, միանգամայն ազնիվ ու պատկառելի նշանակություն ունի, սակայն միանալով «գլուխ»՝ առաջին հայացքից անվնաս գոյականի հետ՝ սկսում է ի ցույց դնել «չուգունին» և այլ տարատեսակ բութ առարկաներին բնորոշ հատկություններ: Օրինակ՝ եզի գլուխ, ուռո գլուխ, դդումի գլուխ, էշի գլուխ և այլ՝ անաստաբուծական ու բանջարանաբոստանային (առանձին՝ հատկապես ծանր դեպքերում՝ անատոմիական) տերմիններով համեմված արտահայտություններ:

    Հ.Գ. Առաջարկում եմ Ակումբի ուժերով ստեղծել մի հիմնարար աշխատություն՝ «Գլուխը որպես պարսավանքի միջոց. դրա դերակատարությունը հայոց հայհոյապաշարն հարստացնելու ազնիվ գործում և պատճառած անհարմարությունները ցածր մարռշուտկեքում» վերնագրով:
    DIXI
    carpe noctem

  12. #462
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    ՀՀ Նախագահ Սերժը նոր նախադասության մեջ ասած "Կարող կլինեն":
    Ի՞նչ է սա: Սխալ թե՞ ոչ

  13. #463
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ Նախագահ Սերժը նոր նախադասության մեջ ասած "Կարող կլինեն":
    Ի՞նչ է սա: Սխալ թե՞ ոչ
    Նայած ինչ կոնտեքստ է եղել: Եթե ենթադրվում էր՝ ունակ լինել-ը, այսինքն՝ օրինակ. ապագայում մեր վարորդները ունակ կլինեն չկոպտել երթևեկողներին, ապա ճիշտ է, բայց բարբառային արտահայտություն է: Հնարավոր է, թեկուզ հենց ղարաբաղյան բարբառում /հաստատ չգիտեմ, չեմ պնդում/ լինի հենց էդպիսի արտահայտություն, որը փոխարինում է մեր իմացած ունակ կլինեն, կկարողանան-ին: Առավել ծանր դեպք չքննարկենք:

  14. #464
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    impression-ը ճիշտ բացատրեց. միայն մեկ փոքրիկ ուղղում՝ դա բնավ էլ բարբառային արտահայտություն չէ, այլ սովորական գրական հայերեն խոսք: Ոչ մի սխալ չկա: Դրան նման օրինակ կարելի է համարել նաև, այսպես կոչված, երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերը՝ գնալիս կլինեմ, գնացած կլինեմ, գնալու կլինեմ, գնալու կլինեի և այլն: Սրանք թեև այնքան էլ գործածական չեն, սակայն անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս խիստ ճշգրիտ նշել գործողության կատարման պահը ժամանակի մեջ:
    DIXI
    carpe noctem

  15. #465
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    impression-ը ճիշտ բացատրեց. միայն մեկ փոքրիկ ուղղում՝ դա բնավ էլ բարբառային արտահայտություն չէ, այլ սովորական գրական հայերեն խոսք: Ոչ մի սխալ չկա: Դրան նման օրինակ կարելի է համարել նաև, այսպես կոչված, երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերը՝ գնալիս կլինեմ, գնացած կլինեմ, գնալու կլինեմ, գնալու կլինեի և այլն: Սրանք թեև այնքան էլ գործածական չեն, սակայն անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս խիստ ճշգրիտ նշել գործողության կատարման պահը ժամանակի մեջ:
    Այո, առավել եւս, որ, ասենք, անգլերենում նման ձեւերը հաճախ են օգտագործվում:

    Իսկ այ ռուսերենում, նման ձեւերը գրեթե չեն օգտագործվում (չնայած կան հնաոճ տեքստերում):

    Միգուցե ռուսերենի ազդեցության տակ են այդ ձերերը քիչ օգտագործվում արդի հայերենում…

Էջ 31 152-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •