Անջատ են գրվում
ու/
և շաղկապով այն բարդությունները, որոնց առանձին շեշտվող բաղադրիչները՝
ա) հոմանիշներ են կամ արտահայտում են առնչակից իմաստներ, ինչպես, օրինակ՝
դեղ ու դարման,
բուք ու բորան, նետ ու աղեղ
բ) հականիշներ են, ինչպես, օրինակ՝
ահել ու ջահել,
վեր ու վար
գ) միևնույն բառի (կամ բառաձևի) կրկնությունն են, ինչպես, օրինակ՝
չեմ ու չում,
քեզ ու քեզ,
ծակ ու ծուկ։
Առանց
ու շաղկապի գործածվելիս սրանք գրվում են գծիկով, ինչպես, օրինակ՝
նետ–աղեղ,
ահել–ջահել,
բուք–բորան։
Այսպիսի բարդությունների զգալի մասը զուգագրություն ունի, թեև կցական դառնալու միտում կա, ինչպես, օրինակ՝
կարգ ու կանոն//
կարգուկանոն,
խաղ ու պար//
խաղուպար,
ահ ու դող//
ահուդող և այլն։
Ու,
և շաղկապներով բազմաթիվ բարդություններ, որոնց բաղադրիչներն իմաստով առավել սերտ են, միասնաբար են արտասանվում և հիմնականում նոր, ավելի լայն նշանակություն են արտահայտում, գրվում են միասին՝ վերածվելով կցական բարդությունների, օրինակ՝
տեղնուտեղը,
առևտուր,
առուծախ,
այրուձի,
ելումուտ,
հալումաշ,
այբուբեն,
անցուդարձ։
Էջանիշներ