Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:![]()
Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:![]()
Պանդուխտ (04.02.2009)
Շնորհակալ եմ իմաստալից բովանդակութեամբ թեմայի համար, եւ առաջարկում եմ մնայ «Քաղաքականութեան» բաժնում: Վերնագիրը սրբագրել. Լեզվայան-ից Լեզվական:
Պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի վերապահման, հայկական քաղաքակրթության հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը:
Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո նախկին ԱՊՀ երկրները փոխեցին իրենց գաղափարախոսությունը, իրականության նկատմամբ ունեցող պատկերացումները: Այս խոշոր շրջադարձները չէին կարող չանդրադառնալ նաև լեզվական քաղաքականության վրա: Լեզուն իրականության վարքն է, իակ խոսքը` իրականությունը վավերացնելու չափը: Որոշ երկրներում տարբեր լեզուների օգտագործումը Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո դարձավ թեժ քաղաքական խնդիր: Արդի պատմության մեջ սա հատկապես բնորոշ է նախկին ԽՍՀՄ տարածքում նորանկախ պետություններում ռուսերենի կարգավիճակին: Հայաստանում այս բնագավառում կարևոևրվեց 1993-ին <Լեզվի մասին> ՀՀ օրենքը: Սրանով հիմք դրվեց ՀՀ լեզվական քաղաքականության սկզբնավորմանը: Սակայն ցայսօր ՀՀ-ն չունի պետության կողմից հստակեցված և կանոնարկված լեզվական քաղաքականություն:
Քանի որ Հայաստանը, որպէս Երկիր, զատորոշւում է հայերով, ու հայերը, որպէս ժողովուրդ, զատորոշւում են գլխաւորաբար հայերէնով. հայերէնն է հայ ժողովրդի ու Հայաստանի գոյութեան գրաւականը:
Հայերէնի յաղթանակը, յաղթանակն է Հայ ժողովրդին: Հիմա, ի՞նչ անել...
-Հայերէնը սիրելի դարձնելու համար,
-Հայերէնը աշխարհում սփռուած բոլոր հայերի առաջին լեզուն դարձնելու համար,
-Հայերէնը գիտութեան լեզու դարձնելու համար,
-Հայերէնը օտարների կողմից սովորելիք կարեւոր լեզու դարձնելու համար,
-Հայերէնը, երբ ընթերցուի կամ լսուի, հայերի եւ մանաւանդ օտարների կողմից, Հայաստանն ու հայ ժողովուրդը սիրելի դարձնելու համար,
-Հայերէնը իր Այբուբենով, բոլոր հայերի միջեւ միակ հաղորդակցութեան լեզու դարձնելու համար,
-Համակարգչային ստեղնաշարն օգտագործելու միօրինակ հայերէն համակարգ ունենալու համար:
Լեզվական քաղաքականություն է տանում Թուրքիայի Հանրապետությունը: Վերջերս Թուրքիայի խորհրդարանի մասնագիտական կոմիտեն հանդես է եկել փոխառություններից թուքերենը պաշտպանելու համար <ծայրահեղ միջոցառումներ ձեռնարկելու և <լեզվական քաղաքականություն մշակելու> առաջարկով>: Խորհրդականները, մասնավորապես, կարծում են, որ անհրաժեշտ է ներգրավել բոլոր բանասերներին և ԶԼՄ-ներին` թուրքերենի ճիշտ օգտագործմանը հետևելու համար: Նրանք պնդում են, որ հեռուստաընկերությունները պետք է եթեր թողարկեն բացառապես թուրքական անվանումներ ունեցող հեռուստահաղորդումներ, հատկապես մանկական ծրագրերին է դա վերաբերում:
ԱՄՆ-ում, կարծում եմ, անտրամաբանական կլիներ լեզվական քաղաքականություն մշակելը:Ասենք, եթե կողմնորոշվեն` թե ինչ ազգության են պատկանում իրենք` գուցե:
Վերջին խմբագրող՝ Anushiki: 05.02.2009, 12:02:
Շվեյցարիան ունի լեզվական քաղաքականություն՝ պետական չորս լեզուներով այլ կերպ չէր ստացվի:
Հայաստանում պետական ոտքի պետք է դրվի հեռուստացույցով պղծվող լեզվի մաքրումն ու գրական լըցվի պահպանումը:
Հրաշալի հայերեն ես լսում նորություններում և ՎԵՐՋ: Զրույգներից սկսած՝ սերիալներով վերջացված, ժարգոն:
Ես համաձայն եմ, որ խոսակցական լեզուն կարող է տարբերվել գրականից, ամեն լեզու այդ եր(ույթն ունի և ոչինչ: Բայց ոչ՝ մեդիաներում: Ոչ էլ այդ քանակությամբ օտար(ռուսական) մեջբերումներով:
Այդպիսի մաքրումը պետք է լինի պետական քաղաքականության առաջին քայլերից մեկը:
Լեզվական քաղաքականություն ունենալու համար պետք է գոնե մի քիչ ունենալ ազգային, պետական մտածողություն։ Իսկ մեր ժողովուրդը տասնամյակներ շարունակ լինելով ռուսի ճորտի կարգավիճակում, մինչև հիմա չի կարողանում ազատվել դրանից, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Եթե մինչև հիմա մեր շրջապատում կան մարդիկ, որոնք տրագիկ տոնով ասում են՝ ինչու փակվեցին ռուսական դպրոցները, էլ ինչ եք ուզում էս ժողովրդից։ Մի ամիս առաջ, կամ մի քիչ ավելի շուտ, երևի հիշում եք, Ջիվան Գասպարյանի 80-ամյակն էր նշվում պետական մակարդակով, դահլիճում ներկա էին նախագահը, վարչապետը, համերգը ուղիղ հեռարձակվում էր Հ1-ով և համերգը վարում էր Դիբրովը, բնականաբար ռուսերենով, էլ ի՞նչ եք ուզում սրանից ավել, ի՞նչ պետական մտածողություն, ի՞նչ լեզվական քաղաքականություն։
When life gives you lemons, make lemonade
Պետք է վերադառնալ գրաբարին
Գրաբարին վերադառնալ??? Եթե գրաբարը 17-րդ դարում ժամանակի պահանջներին չհամապատասխանեց, 21-րդ դարում ինչպես կարող է???
Գրաբարի բառապաշարը կազմում է 56 հազար բառ, իսկ 1993թ. տվյալների համաձայն ժամանակակից հայերենի բառապաշարը 150.000 բառ: Գումարած վերջին տարիներին կատարած փոխառությունները:
Հետքրքիրն այն է, որ բոլոր ազգերն էլ ունեն հին լեզուներ: Բայց բացի հայերից ոչ ոք չի փորձում վերականգնել:
Եկէ'ք թեման զուտ լեզուական բանավէճի չվերածենք: Մնանք քաղաքականութեանն առնչուող տարածքում:
Ariadna (05.02.2009)
Գրառումս այնքան էլ հումարային չէր։
Խոսքս այն մասին չէ, թե պետք է հրաժարվենք մեր ներկայիս բառերից, ու անցնենք այն վիճակին, ինչպես խոսում էին դարեր առաջ։ Ո՛չ, պարզապես մեր լեզուն հիմա գնալով աղավաղվում է։ Սա զարգացում չէ, ինչպես շատերը փորձում են մեկնաբանել, սա աղավաղում է։ Դրա համար պետք է ձգտել վերադառնալ նախնական վիճակին։
Վստահ եմ նկատած կլինեք, թե ինչպիսի մարդիկ ներկայումս ինչպես են խոսում։ Օրինակ մառշուտնու շոֆեռները խոսում են գրականից բավական հեռու լեզվով։ Եթե սա մենք համարենք լեզվի զարգացում, ապա վաղը ամենաինտիլիգենտ մարդը պետք է խոսա էսօրվա մառշուտնու շոֆեռի պես (հայհոյանքներով, եւն)։ Հետեւաբար դա նշանակում է, որ վաղվա ինտիլիգենցիան իջաց կլինի այդ մակարդակի վրա։
Մի խոսքով, ինձ սխալ չհասկանաք։ Գրաբարին անցնել նկատի չունեմ կտրուկ անցնել, միայն նրա պահպանման ձգտումը արդեն մեծ բան է։ Նույնիսկ եթե մեր էսօրվա լեզվին ձեռք չտանք, բայց դպրոցներում սրա հետ մեկտեղ մտցվի նաեւ գրաբարը, արդեն մեծ բան կլինի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ