User Tag List

Էջ 75 152-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1111
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսն էլ ճիշտ են, բայց ես, օրինակ, նախընտրում եմ միասին գրելաձևը՝ իմիջիայլոց։
    Հըմ, նոր մի հետաքրքիր բան պարզեցի. նույն հեղինակի 1997 թվի բառարանում երկու ձևերն էլ նշված էին, իսկ 2008–ին լույս տեսած բառարանում միայն միասին գրելաձևն է նշված որպես ճիշտ։
    Փաստորեն, ճիշտ էի անում, որ միասինն էի նախընտրում։ Ի դեպ, մինչև էդ բառարանների լույս տեսնելը ես լսել էի, որ անջատ գրելաձևը հնացած է համարվում, ու հիմա միայն միասինն է ճիշտ համարվում։ Մի խոսքով՝ միասին՝ իմիջիայլոց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (16.03.2010), Ֆոտոն (18.03.2010)

  3. #1112
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ինձ իմ բոլոր դասախոսները ու ճանաչածս բոլոր մասնագետները ասել են, որ երկուսն էլ ճիշտ են, սակայն նախընտրելին առանձին տարբերակն է: Ի միջի այլոց՝ սա տրամաբանորեն էլ է ճիշտ. չէ՞ որ սա գրաբար է և բառացիորեն նշանակում է «մյուսների միջև» (ռուսերեն, օրինակ, между прочим): Իսկ գրաբարում, ինչպես և արդի հայերենում, «մյուսների միջև»-ը գրվել է առանձին :
    DIXI
    carpe noctem

  4. #1113
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, էդ տրամաբանությունը պարզ է։ Բայց փաստն էն է, որ Դավիթ Գյուրջինյանի՝ համեմատաբար նոր՝ 2008 թ–ին լույս տեսած «Միասին, անջատ կամ գծիկով բառեր» բառարան–տեղեկատուում գրված է միայն միասին ձևը։ Նման դեպքերում արդեն կարևոր չէ, թե նախկինում ոնց էր ընդունված։ Հատկապես նախորդ հրատարակչության մեջ երկու ձևերի առկայությունը ցույց է տալիս, որ անջատ գրելաձևը, փաստորեն, հանվել է գործածությունից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #1114
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ուլուանա ջան, Դավիթ Գյուրջինյանը բնավ էլ անքննելի հեղինակություն չէ (համենայն դեպս՝ ինձ ու ոչ միայն ինձ համար) : Եվ եթե կարելի է տրամաբանորեն բացատրել, թե ինչու՞ պիտի այդ բառը գրվի առանձին, ապա միասին գրելաձևը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի՝ բացի, իհարկե, արդեն որոշ չափով ձևավորված ավանդույթի ուժից: Ամեն դեպքում՝ այսօր երկուսն էլ ճիշտ են համարվում:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sphinx (17.03.2010)

  7. #1115
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, Դավիթ Գյուրջինյանը բնավ էլ անքննելի հեղինակություն չէ (համենայն դեպս՝ ինձ ու ոչ միայն ինձ համար) : Եվ եթե կարելի է տրամաբանորեն բացատրել, թե ինչու՞ պիտի այդ բառը գրվի առանձին, ապա միասին գրելաձևը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի՝ բացի, իհարկե, արդեն որոշ չափով ձևավորված ավանդույթի ուժից: Ամեն դեպքում՝ այսօր երկուսն էլ ճիշտ են համարվում:
    Ես չեմ պնդել, որ Դավիթ Գյուրջինյանն անքննելի հեղինակություն է։ Բայց ավելի վստահելի աղբյուր կարո՞ղ ես նշել, բացի տրամաբանությունից, որովհետև բոլորս էլ գիտենք, որ լեզվում, ցավոք, ոչ միշտ է տրամաբանությունը որոշում այս կամ այն լեզվական հարցի ճակատագիրը։ Փոխարենն ուղղակի ինչ–որ ձև ընդունվում է որպես ճիշտ, ու դրանից հետո արդեն էական չի լինում, թե այն որքանով է տրամաբանական։ Էսօր ես ու դու գործածում ենք բազմաթիվ բառաձևեր, որոնք տրամաբանական չեն, եթե խորանանք, ու նախկինում այլ են եղել, բայց էսօր էդպես է ընդունված, էդպես ենք օգտագործում, չէ՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #1116
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ես էլ "վերջի վերջո"-ի եմ հանդիպել միասին գրված: Իսկ դա ճի՞շտ է:

  9. #1117
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ "վերջի վերջո"-ի եմ հանդիպել միասին գրված: Իսկ դա ճի՞շտ է:
    Այո', ճիշտը « վերջիվերջո» տարբերակն է: Աղբյուր. Հովհ. Բարսեղյան «Հայերեն ուղղագրական- ուղղախոսական, տերմինաբանական բառարան» :

  10. #1118
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, նոր մի հետաքրքիր բան պարզեցի. նույն հեղինակի 1997 թվի բառարանում երկու ձևերն էլ նշված էին, իսկ 2008–ին լույս տեսած բառարանում միայն միասին գրելաձևն է նշված որպես ճիշտ։
    Փաստորեն, ճիշտ էի անում, որ միասինն էի նախընտրում։ Ի դեպ, մինչև էդ բառարանների լույս տեսնելը ես լսել էի, որ անջատ գրելաձևը հնացած է համարվում, ու հիմա միայն միասինն է ճիշտ համարվում։ Մի խոսքով՝ միասին՝ իմիջիայլոց։
    Ծիծաղս գալիս է…

    Տեսնես ինչո՞վ է «հին» առանձին գրելաձեւը։ Ես միշտ առանձին եմ գրել, ու հիմա էլ եմ առանձին գրում։ Հո տուն-տունի՞կ չի` էսօր սենց ա ճիշտ, վաղը` նենց…

  11. #1119
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիծաղս գալիս է…

    Տեսնես ինչո՞վ է «հին» առանձին գրելաձեւը։ Ես միշտ առանձին եմ գրել, ու հիմա էլ եմ առանձին գրում։ Հո տուն-տունի՞կ չի` էսօր սենց ա ճիշտ, վաղը` նենց…
    Իմիջիայլոց, այս բառի և նման այլ բարդությունների գրությունը շեշտի հետ է կապված: Եթե ցանկանաք, կմանրամասնեմ:

  12. #1120
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Harcaser-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, այս բառի և նման այլ բարդությունների գրությունը շեշտի հետ է կապված: Եթե ցանկանաք, կմանրամասնեմ:
    Իմ անչափ սիրելի Հարցասեր, թեման եթե բացված է և հարցը տրված է, ուրեմն ցանկություն կա, որ տվյալ հարցի վերաբերյալ ով ինչ հիմնավորված բան գիտի, սակայն եթե դու ցանկանում ես, որ քեզ առանձնահատուկ դիմեն, ապա այո, իմ հարգելի Հարցասեր, ինձ շատ հետաքրքրեց շեշտերի տեսությունը, խնդրում եմ՝ մանրամասնիր, ես մեծապես շնորհակալ կլինեմ

  13. #1121
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Շատ հաճախ, թե' գրառումներում, թե' հեռուստաեթերից լսում ենք « ոչ մեկ» աչք ծակող ու ականջ սղոցող տարբերակը: Այստեղ էլ երևի գրված կլինի դրա մասին, ուղղակի չեմ կարող թեմայի բոլոր գրառումները կարդալ: Արևելահայերենում անձին վերաբերող «ոչ մեկ» բառակապակցությունը պիտի միշտ գործածվի «ը» որոշյալ հոդով՝ «ոչ մեկը: ՈՒղղական հոլովով դրվող ենթական պարտադիր ունի «ը» հոդը՝ «Ոչ մեկը, Արմենը, քույրը չգնաց, չբերեց ...և այլն»:
    Միայն որպես թվականով արտահայտված չափի մակբայ լինելու դեպքում կարող է գործածվել «ոչ մեկ»- ի անորոշ տարբերակը՝ «...զգուշացվում է ո'չ մեկ անգամ »:
    Կարծում եմ «ոչ մեկ» -ի մասին ամեն էջում կարելի է հիշեցնել

  14. #1122
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մի հարց ունեմ Կարող է էլի են հարցրել, բայց ոնցոր չգտա

    Այսօր մի տեղ գրառում էի անում ու հանդիպեցի հետևյալ խնդրին`

    Շրջապատող աշխարհում ոչինչ չկա:

    Հիմա «ոչինչ չկա» ասելը ճի՞շտ է. եթե «ոչինչ չկա», ուրեմն` «ամեն ինչ կա», սա ինձ սխալ թվաց, իսկ եթե օրինակ դրա փոխարեն գրեի` «ոչինչ կա», սա էլ սխալ կլիներ. եթե «ոչինչ կա» ուրեմն, այնուամենայնիվ, ինչ - որ բան կա, դրա համար էլ «ոչինչ» չի լինի:
    Խնդրում եմ, ասեք թե ո՞ր տարբերակն է ճիշտ: (չնայած, ես վերջում «ոչինչ չկա»-ն ընտրեցի )
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 21.03.2010, 14:32:

  15. #1123
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց ունեմ Կարող է էլի են հարցրել, բայց ոնցոր չգտա

    Այսօր մի տեղ գրառում էի անում ու հանդիպեցի հետևյալ խնդրին`

    Շրջապատող աշխարհում ոչինչ չկա:

    Հիմա «ոչինչ չկա» ասելը ճի՞շտ է. եթե «ոչինչ չկա», ուրեմն` «ամեն ինչ կա», սա ինձ սխալ թվաց, իսկ եթե օրինակ դրա փոխարեն գրեի` «ոչինչ կա», սա էլ սխալ կլիներ. եթե «ոչինչ կա» ուրեմն, այնուամենայնիվ, ինչ - որ բան կա, դրա համար էլ «ոչինչ» չի լինի:
    Խնդրում եմ, ասեք թե ո՞ր տարբերակն է ճիշտ: (չնայած, ես վերջում «ոչինչ չկա»-ն ընտրեցի )
    «Ոչինչ չկա» արտահայտությունը ճիշտ է։ Հաշվի առնելով, որ հայերենում (ավելի ճիշտ՝ արևելահայերենում) ընդունված է կրկնակի ժխտումը, ի տարբերություն, օրինակ, անգլերենի, նմանատիպ արտահայտությունները ոչ միայն լրիվ բնական են, այլև այլ կերպ չէին էլ կարող լինել։
    Համանման ձևով պետք է լինի «ոչինչ չեմ ուզում», ոչ թե «ոչինչ եմ ուզում», կամ «ոչինչ չգիտեմ», ոչ թե «ոչինչ գիտեմ»։ Մի խոսքով՝ արևելահայերենում նմանատիպ դեպքերում կրկնակի ժխտում է կիրառվում։
    Ուրիշ բան, որ որոշ համատեքստերում կարող է, օրինակ, «ոչինչ կա» արտահայտությունը գործածվել՝ սպեցիֆիկ իմաստով, ոչ թե «ամեն ինչ կա» արտահայտության հակառակ իմաստով, այսինքն՝ էսպիսի դեպքերում պարզապես շեշտվում է հենց ոչնչի առկայությունը, ոչ թե ամեն ինչի բացակայությունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2010, 17:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.03.2010), Chuk (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Արևհատիկ (21.03.2010), Դատարկություն (21.03.2010), Շինարար (21.03.2010)

  17. #1124
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ոչինչ չկա» արտահայտությունը ճիշտ է։ Հաշվի առնելով, որ հայերենում (ավելի ճիշտ՝ արևելահայերենում) ընդունված է կրկնակի ժխտումը, ի տարբերություն, օրինակ, անգլերենի, նմանատիպ արտահայտությունները ոչ միայն լրիվ բնական են, այլև այլ կերպ չէին էլ կարող լինել։
    Համանման ձևով պետք է լինի «ոչինչ չեմ ուզում», ոչ թե «ոչինչ եմ ուզում», կամ «ոչինչ չգիտեմ», ոչ թե «ոչինչ գիտեմ»։ Մի խոսքով՝ արևելահայերենում նմանատիպ դեպքերում կրկնակի ժխտում է կիրառվում։
    Ուրիշ բան, որ որոշ համատեքստերում կարող է, օրինակ, «ոչինչ կա» արտահայտությունը գործածվել՝ սպեցիֆիկ իմաստով, ոչ թե «ամեն ինչ կա» արտահայտության հակառակ իմաստով, այսինքն՝ էսպիսի դեպքերում պարզապես շեշտվում է հենց ոչնչի առկայությունը, ոչ թե ամեն ինչի բացակայությունը։
    Ուղղակի Դատարկության հարցը երևի ավելի շատ փիլիսոփայության բնագավառին էր վերաբերվում, քան լեզվաբանության

  18. #1125
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի Դատարկության հարցը երևի ավելի շատ փիլիսոփայության բնագավառին էր վերաբերվում, քան լեզվաբանության
    Դե, էն վերջին բերածս օրինակը կարծես թե հենց էդ ոլորտին էլ վերաբերում էր, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 75 152-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •