User Tag List

Էջ 76 152-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1126
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ անչափ սիրելի Հարցասեր, թեման եթե բացված է և հարցը տրված է, ուրեմն ցանկություն կա, որ տվյալ հարցի վերաբերյալ ով ինչ հիմնավորված բան գիտի, սակայն եթե դու ցանկանում ես, որ քեզ առանձնահատուկ դիմեն, ապա այո, իմ հարգելի Հարցասեր, ինձ շատ հետաքրքրեց շեշտերի տեսությունը, խնդրում եմ՝ մանրամասնիր, ես մեծապես շնորհակալ կլինեմ
    NO!
    Ես բոլորովին դա նկատի չունեի. ուղղակի ուզում էի ասել, որ եթե ցանկություն ունեք, ապա կարող եմ մի երկու նախադասություն գրել:
    Ինչևէ. ասելիքս վերաբերում է բարդություններին: Իմիջիայլոցը և սրա նմանները դասվում են կցական բարդությունների շարքին, իսկ այս բարդություններում երկրորդ բաղադրիչի շեշտը կայունացած է, առաջինինը` ընկած կամ խամրած, իսկ միջբաղադրիչային դադարը` վերացած. բառն արտասանվում է մեկ շեշտով` իմիջիայլո՜ց, մեկընդմի՜շտ և այլն:
    Երբ առանձին-առանձին են գրվում, համարվում են վերլուծական բարդություններ: Ասեմ, որ նախընտրելին միասին գրելն է:
    Վերջին խմբագրող՝ Harcaser: 22.03.2010, 01:58: Պատճառ: շեշտ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (22.03.2010), Ուլուանա (22.03.2010)

  3. #1127
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եւս մի շատ տհաճ ռուսաբանություն, որն ուղղակի ականջ է սղոցում:
    Շատ ենք օգտագործում բանը կայանում է նրանում կամ բանը նրանում է արտահայտությունները: Սա ռուսաբանություն է եւ ուղղակի թարգմանություն Дело состоит в том կամ Дело в том արտահայտությունների: Ճիշտը հետեւյալն է՝ բանն այն է:
    ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  4. #1128
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է
    Ո՛չ, ճիշտը «բանն այն է» ձևն է։ Չիմանալու դեպքում գոնե էդ տոնով մի պնդեք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Harcaser (23.03.2010), Ռուֆուս (22.03.2010)

  6. #1129
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է
    Հայերենի լեզվամտածողությանը խորթ է բանը նրանումն է կառույցը. ռուսաբանություն է.
    Կարդացեք Պ. Բեդիրյան, Հայ լեզուն և մեր խոսքը, Երևան, 1999, էջ 180:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (24.03.2010), Շինարար (23.03.2010)

  8. #1130
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:

  9. #1131
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:
    Արեւելահայերենով` եթե չեմ սխալվում նռներն է ճիշտ։ Բայց օրինակ արեւմտահայերը կասեին նուռեր։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (25.03.2010)

  11. #1132
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:
    Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

    Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (25.03.2010), Ուլուանա (25.03.2010)

  13. #1133
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

    Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:
    Ես էլ մտածում եմ՝ նռներ: Դուռ-ի նման էլի:

  14. #1134
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

    Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:
    թե՞ նռեր:

  15. #1135
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:
    Ճիշտը նռներն է։ CactuSoul–ը ճիշտ ստուգման ձև առաջարկեց. «նռնենի» բառն արդեն իսկ հուշում է ճիշտ ձևը։ «Դուռ» բառի հետ համեմատությունն էլ էր տեղին. երկուսի դեպքում էլ գրաբարյան ն–ն հոգնակիում պահպանվում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2010), Harcaser (27.03.2010), Katka (25.03.2010), Արևհատիկ (02.04.2010), Շինարար (25.03.2010)

  17. #1136
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    ...Հայաստանի կառավարությունն դեկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Հարավկովկասյան երկաթուղի»...
    Ստեղ "նը" վերջավորությունն ավելի ճիչտ ու հեշտ չէ՞ր արտասանվի: Ընդհանրապես, ո՞ր դեպքում է "նն" դրվում, իսկ որ դեպքում "նը": Երբ հաջորդող բառը ձայնավորով ա սկսվում, "նն" ձևն ինձ ավելի սիրուն ա թվում, բայց մյուսների մասին համոզված չեմ:
    Մեկ էլ ռուսերենից ոնց թարգմանել "словесный паразит" բառակապակցությունը("մոլաբա՞ռ") ու "в принципе" պարազիտը?

  18. #1137
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ "նը" վերջավորությունն ավելի ճիչտ ու հեշտ չէ՞ր արտասանվի: Ընդհանրապես, ո՞ր դեպքում է "նն" դրվում, իսկ որ դեպքում "նը": Երբ հաջորդող բառը ձայնավորով ա սկսվում, "նն" ձևն ինձ ավելի սիրուն ա թվում, բայց մյուսների մասին համոզված չեմ:
    Մեկ էլ ռուսերենից ոնց թարգմանել "словесный паразит" բառակապակցությունը("մոլաբա՞ռ") ու "в принципе" պարազիտը?
    Շատ հեշտ է այս հարցում կողմնորոշվել.

    Եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավոր հնչյունով, ապա «ն» հոդն ենք օգտագործում, եթե բաղաձայնով, ապա «ը» հոդը:

    Օրինակ`
    Արմենը գնաց
    Արմենն ասաց

    կառավարությունը դեկտեմբերի 3-ի....
    կառավարությունն ամառային արձակուրդներին ...

    բայց ձայնավոր տառերից երկուսը` «ե»-ն և «ո»-ն արտասանվում են «յէ» և «վօ», հետևաբար նրանցով սկսվող բառերին նախորդողը պետք է ը հոդով դրվի.
    Օրինակ`

    Արմենը եկավ
    Սոսը ողջունեց ներկաներին

    Մեկ ուրիշ կանոն էլ կա.
    Այն բառերը, որոնք սկզբում ունեն սկ-, զբ-, սպ-, զբ-, զգ- սկ-, նույնպես նախորդ բառը «ն» հոդով են պահանջում.

    Օրինակ`
    Խաղն սկսվեց
    Արսենն զբաղված է
    Հյուրն սպասեց և այլն:


    "словесный паразит"-մակաբույծ բառ(եր)
    Վերջին խմբագրող՝ Harcaser: 28.03.2010, 15:15:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (02.04.2010), Հիդրոգեն (28.03.2010), Շինարար (28.03.2010)

  20. #1138
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Այն բառերը, որոնք սկզբում ունեն սկ-, զբ-, սպ-, զբ-, զգ- սկ-, նույնպես նախորդ բառը «ն» հոդով են պահանջում
    Այ սրա մասին էի հարցնում: Մյուս երկուսը տրամաբանորեն հասկանալի են, իսկ էս մեկը մի քիչ տարօրինակ ա թվում: Էտ ո՞նց պետքա կարենաս կարդաս:

  21. #1139
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Սկզբում թու՜յլ «ը» ա հնչում : Ըսկսվել, ըզգալ, ըզբաղվել: Հլը կարդա. «կինոն սկսվում ա ժամը յոթին» :
    DIXI
    carpe noctem

  22. #1140
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժող, ո՞վ գիտի, թե հայերեն возрастные часы ոնց է թարգմանվում. տարիքային ժամեր թե ժամացույցներ։

Էջ 76 152-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •