User Tag List

Էջ 82 152-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1216
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Նաիրուհու հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է բութի պակաս էլ կա:
    Բայց ինչո՞ւ պիտի բութ դրվի :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (05.06.2010)

  3. #1217
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Նաիրուհու հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է բութի պակաս էլ կա:
    Երաշխավորում եմ՝ բութ չկա´
    Տվյալ դեպքում նույնիսկ բութի հնչերանգ չկա։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (14.06.2010), Հայկօ (05.06.2010), Հայուհի (05.06.2010), Մանուլ (05.06.2010)

  5. #1218
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը:

  6. #1219
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, խնդրառության սխալ պիտի լինի: Ես չեմ գտնում :
    Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է: Նախադասությունը պետք է լինի այս տեսքով. «Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը» : Ստորակետների մեջ առնվածը պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, որտեղ կատարել ով անորոշ դերբայը սղվել է՝ գործիական հոլովի ով վերջավորությունը հրահանգ - ին փոխանցելով: Չսղված տարբերակում պետք է լիներ .«Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգը կատարելով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը»
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 05.06.2010, 15:41:

  7. #1220
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է: Նախադասությունը պետք է լինի այս տեսքով. «Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը» : Ստորակետների մեջ առնվածը պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, որտեղ կատարել ով անորոշ դերբայը սղվել է՝ գործիական հոլովի ով վերջավորությունը հրահանգ - ին փոխանցելով:
    Չէ, Արևածագ ջան, այդ նախադասության մեջ միայն փոխարինել-ն է սխալ, հայերենում դերբայի հոլովը չի կարող գոյականին փոխանցվել, երբ դերբայը սղվում է, դերբայական դարձվածի մյուս անդամներն անփոփոխ են մնում, ինչպես՝
    Ձեռքը սրտին դնելով՝ խոստացավ։
    Ձեռքը սրտին՝ խոստացավ։
    Էլ չասեմ, որ իմ բերած օրինակն էլ է իրականում սխալ, քանի որ որպեսզի դերբայն այդ կերպ սղվի, ոչ թե անորոշի գործիական հոլովով պիտի դրված լինի, այլ հարակատարով՝
    Ձեռքը սրտին դրած՝ խոստացավ:
    Բացի այդ՝ քո բացատրածի դեպքում տորակետների մեջ առնվածը ոչ թե պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, այլ դերբայական դարձված, քանի որ երկրորդական նախադասության ստորոգյալը ևս կազմվում է միայն բայի դիմավոր ձևերով, իսկ կատարելով-ը անդեմ բայաձև է…

    Հ. Գ. Ո՜ւֆ, էս ի՜նչ խուճուճ բացատրություն ստացվեց

    ---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:52 ----------

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը:
    Այսինքն՝ ինչպե՞ս։
    Նշված երկու դեպքում էլ բութը ոչ միայն որևէ իմաստատարբերակիչ դեր չի կատարում, այլև բավական կոպիտ սխալ է։ Խաղացողը պատրաստվում էր փոխարինելու ընկերոջը, որը խաղի ընթացքում վնասվածք էր ստացել։ Տվյալ դեպքում գործ ունենք դերբայական դարձվածով արտահայտված որոշչի հետ՝ «խաղի ընթացքում վնասվածք ստացած», որը լրացնում է ընկերոջը բառին։ Հայերենում նախադաս որոշիչը, ինչպես հայտնի է, չի կետադրվում։
    Գուցե ինչ-որ օտար լեզվի նմանությամբ եք փորձում այտեղ ավելորդ տրոհության նշան խցկել, սակայն հայերենում դա սխալ է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #1221
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արևածագ ջան, այդ նախադասության մեջ միայն փոխարինել-ն է սխալ, հայերենում դերբայի հոլովը չի կարող գոյականին փոխանցվել, երբ դերբայը սղվում է, դերբայական դարձվածի մյուս անդամներն անփոփոխ են մնում, ինչպես՝
    Ձեռքը սրտին դնելով՝ խոստացավ։
    Ձեռքը սրտին՝ խոստացավ։
    Էլ չասեմ, որ իմ բերած օրինակն էլ է իրականում սխալ, քանի որ որպեսզի դերբայն այդ կերպ սղվի, ոչ թե անորոշի գործիական հոլովով պիտի դրված լինի, այլ հարակատարով՝
    Ձեռքը սրտին դրած՝ խոստացավ:
    Բացի այդ՝ քո բացատրածի դեպքում տորակետների մեջ առնվածը ոչ թե պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, այլ դերբայական դարձված, քանի որ երկրորդական նախադասության ստորոգյալը ևս կազմվում է միայն բայի դիմավոր ձևերով, իսկ կատարելով-ը անդեմ բայաձև է…

    Հ. Գ. Ո՜ւֆ, էս ի՜նչ խուճուճ բացատրություն ստացվեց
    Շատ շնորհակալ եմ բացատրելու համար: Արդարանալու տեղ չունեմ, բայց որ մարդը 15 տարի ընդհանրապես շարահյուսության գիրք ձեռքն առած չլինի, էդպիսի խայտառակ սխալ թույլ կտա՝ դերբայական դարձվածը երկրորդական նախադասություն սարքելով: Թու'յն, ինձ թու'յն տվեք... Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 05.06.2010, 16:09:

  9. #1222
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 05.06.2010, 16:32:

  10. #1223
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
    Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը:
    Կետադրությանը վերաբերող ոչ մի կանոն թույլ չի տալիս այս նախադասության մեջ որևէ տեղ բութ դնել: Դա գրեթե նույնը կլինի, ինչ ենթակայից հետո բութ դնելը, ասենք :
    Փորձառու ֆուտբոլիստը` պատրաստվում էր փոխարինել ընկերոջը: (մնացածը կարևոր չէ, ենթական է կարևորը)
    Այս սխալին շատ եմ հանդիպում և՛ Ակումբում, և՛ գրքերում:
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է:
    Այս նախադասությունը այս տարվա հայոց լեզվի միասնական քննությունների տեստերի հարցերից մեկի տարբերակներից է: Հարցի պահանջը հետևյալն է. գտնել այն նախադասությունը, որում խնդրառության սխալ չկա: Ես սա էի նշել, բայց պարզվեց, որ սրա մեջ խնդրառության սխալ կա: Նախադասությունները կետադրված էին: Դրա համար էլ ինձ պետք էր, որ խնդրառության սխալ գտնեիք : Մնացածը Նաիրուհին ասաց:
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:
    Եթե դերբայական դարձված լիներ, ճիշտ կլինեին, բայց էստեղ դերբայական դարձված չկա :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (05.06.2010), Նաիրուհի (05.06.2010)

  12. #1224
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ բացատրելու համար: Արդարանալու տեղ չունեմ, բայց որ մարդը 15 տարի ընդհանրապես շարահյուսության գիրք ձեռքն առած չլինի, էդպիսի խայտառակ սխալ թույլ կտա՝ դերբայական դարձվածը երկրորդական նախադասություն սարքելով: Թու'յն, ինձ թու'յն տվեք... Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:
    Ոչ մի ողբերգական բան չկա, հեշտ շփոթելի դեպք էր Ուղղակի մարզչի հրահանգով-ը դերբայական դարձված չէ սղված դերբայ չկա։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (05.06.2010)

  14. #1225
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.
    Ախր պարզ երևում է, որ ընկերն է խաղի ընթացքում վնասվածք ստացել: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստը ընկերոջը կարող էր փոխարինել խաղի ընթացքից առաջ կամ հետո :

    Եթե նույնիսկ «խաղի ընթացքում»-ը լրացներ «պատրաստվում է փոխարինելու»-ին, այդ դեպքում «վնասվածք ստացած ընկերոջը» շարունակությունը մի քիչ անտրամաբանական է:
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 05.06.2010, 16:40:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (05.06.2010)

  16. #1226
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.
    Եթե խաղի ընթացքում-ը լրացներ պատրաստվում էր փոխարինելու-ին, կդրվեր նրանից առաջ.
    Փորձառու ֆուտբոլիստը խաղի ընթացքում պատրաստվում էր փոխարինելու վնասվածք ստացած ընկերոջը։
    Թե չէ կստացվի, որ այս նախադասության մեջ նաև շարադասության սխալ կա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (05.06.2010)

  18. #1227
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս աշխարհում ամեն ինչ հնարավոր է
    շարադասության սխալի հարց չկա, լեզուն նման շարադասության հնարավորություն տալիս է:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 05.06.2010, 16:52:

  19. #1228
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի «փոխարինելու»-ի սխալի մասին գրեի, էն էլ տեսա՝ Նաիրուհին արդեն գրել ա : Սենց դեպքերում սխալն ավելի լավա երևում, եթե խնդիրը բերում ենք բայից առաջ. փոխարինել էր պատրաստվում (սխալ) / փոխարինելու էր պատրաստվում (ճիշտ): Ամենատարածված սխալներից են սրանք:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (05.06.2010), Նաիրուհի (05.06.2010), Նիկեա (30.09.2014)

  21. #1229
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե էս հարցից պրծանք, մի ուրիշն էլ ունեմ :

    Խնդրում եմ՝ ասեք, թե որ փոխակերպումն է սխալ:
    1)Պատանության տարիների իմ ընկերներն էին, որ դժվար պահին ինձ դարձյալ օգնության ձեռք մեկնեցին:
    Պատանության տարիների իմ ընկերները դժվար պահին ինձ օգնության ձեռք մեկնողներն էին:

    2) Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու, թե ինչ արհավիրք է կատարվում իր շուրջը:
    Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը:


    Մեկ էլ խնդրում եմ՝ ասեք՝ ճի՞շտ արեցի, որ «խնդրում եմ»-ից հետո բութ դրեցի :
    Շնորհակալություն :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  22. #1230
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը: - սխալ ա:
    Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը կատարվող արհավիրքը: - այ սենց ճիշտ ա:

    Բութ կա. «որ» շաղկապը սղվել ա:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sphinx (05.06.2010)

Էջ 82 152-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •