«Թե»–ի կիրառումը «դե»–ի փոխարեն ընդհանրապես շատ տարածված սխալ է։ Ի դեպ, Ակումբում էլ շատերը մշտապես սխալ են օգտագործում։ «Թե»–ն կարող էր ճիշտ լինել երկու դեպքում.
1. «եթե» իմաստով, օրինակ.
Թե իմանաս՝ ինչե՜ր եմ լսել նրա մասին...
2. որպես շաղկապ կիրառվելու դեպքում, օրինակ.
Ոչ ոք չգիտեր, թե ինչի համար էր նա եկել։
կամ՝
Բայց թե ինչի համար էր եկել՝ ոչ ոք չգիտեր։
Ճիշտ է, եթե ամբողջ նախադասությունը մեջբերված լիներ, հնարավոր կլիներ ավելի համոզված պնդել, որ սխալ է, բայց մեջբերված հատվածից դատելով՝ ամենայն հավանականությամբ շարունակությունը դժվար թե ինչ–որ բան փոխեր. քննարկվող նախադասության մեջ «թե»–ն նշված իմաստներից ոչ մեկն էլ չի արտահայտում, ընդամենը «դե»–ի փոխարեն սխալմամբ կիրառված «թե» է։
Էջանիշներ