Ես էլ հիշում եմ, որ երբ պարապում էի ընդունելության քննության համար, կարծեմ ուսուցչուհիս ասում էր, որ եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացմանը, ոչ թե կոչականի վրա է դրվում։ Համենայնդեպս, դեպքեր գիտեինք, որ քննության ժամանակ որոշ մարդիկ դրել էին կոչականի վրա, ու ստուգողները սխալ էին համարել։ Բայց դե դա 1997 թվին էր, հիմա չգիտեմ՝ էդ առումով ինչպես է։
Հենց նոր էլ 1993 թվականի մի լեզվական ձեռնարկում կարդացի շեշտի կիրառության մասին հատվածը. գրված էր, որ եթե կոչականն ունի լրացում, ապա, ըստ հեղինակի հայեցողության, շեշտը դրվում է կա՛մ կոչականի, կա՛մ լրացումներից մեկի վրա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Շեշտը դրվում է կոչականի վրա, իսկ եթե նախադաս ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա:
Էս դեպքում կոչականներն են <<գեղեցկուհին>> ու <<հրեշտակը>>: Քանի որ երկրորդը ունի նախադաս ոչ դերանվանական լրացումներ, ապա կոչականի վրա շեշտ չենք դնում, դնում ենք լրացումնեի վրա: Իսկ քանի որ <<իմը>> նախադաս դերանվանական լրացում է, ապա դրա վրա շեշտ չենք դնի, կդնենք գեղեցկուհու վրա:
Հետևաբար` <<Իմ գեղեցկուհի', բանիմա'ց, ջանասե'ր հրեշտակ...>>.![]()
Վերջին խմբագրող՝ Tornado: 22.06.2010, 13:59:
ՆանՍ (22.06.2010)
Ժող, արժեվորե՞լ, «եվ»-ո՞վ![]()
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Սխալ եմ գրել: Սխալ եմ գրել ոչ թե որովհետև և-ով ա գրվում, այլ որովհետև տենց բառ չկա: Կա «արժեքավորել» բառը: Ընդհանրապես եվ-ա լինում, երբ բարդ (ածանցավոր) բառի ի-ով վերջացող առաջին արմատի գրաբարյան հոգնակիակերտ ք-ն ընկնում ա, ու բառի հաջորդ բաղադրիչը սկսվում ա վ-ով: Բայց «արժեք» բառի մեջ ածանցը ոչ թե ք-ն ա, այլ եք-ը, այսինքն՝ էս դեպքում եթե անգամ «արժ» արմատն ենք վերցնում, պիտի լիներ «արժավորել»:
DIXIcarpe noctem
Վերջերս մի քանի անգամ տեսել էի «եվ»-ով, մտածել էի` սխալ են գրել: Բայց նոր տեսա` դու էլ ես տենց գրել, մտածեցի, որ ես սխալ գիտեմ:
Հայկ, բայց նոր Աղայանի բառարանում նայեցի, գրված էր` «տե´ս արժեքավորել», այսինքն` տենց բառ կա, ամեն դեպքում: Իսկ «արժեքավորել» ձևը կյանքումս չէի լսել: Որ լսեի էլ, կմտածեի` ինչ-որ մեկը սխալ ա օգտագործում:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Նայեցի.
1. Հաստատ բան չենք կարող ասել, քանի որ Աղայանի բառարանում բառերը գրված են միայն մեծատառերով, որովհետև ինքը՝ Աղայանը, ասում էր, որ «էդ և-երը համը հանում են, բառարան չենք կարողանում կազմել դրանց պատճառով, ամեն ինչ պետք ա միայն գլխատառերով գրել»:
2. Գրած ա «տես՝ արժեքավորել», ինչը նշանակում ա, որ ճիշտը հենց «արժեքավորել» բառն ա, իսկ «արժեվորելը» կամ «արժևորելը» ճիշտ չեն, ուղղակի գործածության մեջ կան: Եթե գրված լիներ «նույնն է՝ արժեքավորել», կնշանակեր, որ երկու բառերը իրար հավասար են, իսկ «տես՝»-ի դեպքում մեկը հանձնարարելի չի:
DIXIcarpe noctem
Ժողովուրդ, մի հարց...
հավելած, թե՞ հավելված...
խոսքը որոշակի նյութից հետո դրվող հավելյալ նյութի մասին է (անգլերեն՝ annex)
davidus (12.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ