User Tag List

Էջ 89 152-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1321
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հաստատ «հավելված» է՝ առանց ք–ի։
    .............
    +1
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. #1322
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մտահոգում է "վեր ընկի տեղտ" արտահայտությունը: Ինչպես կարելի է վեր ընկնել, բա երկրի ձգողությունը? Ուրիշ բան է վար ընկնել, դա հնարավոր է

  3. #1323
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մտահոգում է "վեր ընկի տեղտ" արտահայտությունը: Ինչպես կարելի է վեր ընկնել, բա երկրի ձգողությունը? Ուրիշ բան է վար ընկնել, դա հնարավոր է
    Գրականը «վայր ընկի»-ն է Ուղղակի հայերենի խոսակցական տարբերակում այդպես է արմատացել` «վեր ընկի»:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (13.07.2010)

  5. #1324
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մտահոգում է "վեր ընկի տեղտ" արտահայտությունը: Ինչպես կարելի է վեր ընկնել, բա երկրի ձգողությունը? Ուրիշ բան է վար ընկնել, դա հնարավոր է
    «վեր ընկնել» արտահայտությունը բարբառային է և գրական «վեր»՝ որպես «վար»-ի հականիշ բառի հետ կապ չունի, գրական տարբերակը՝ «վայր ընկնել». «վայր» բառը նորից ունի «վար» իմաստը, բառաբարդումներում օրինակ ունենք՝ վայրէջք և վերուվար: «այ» երկհնչյունը բարբառներում հակված է փոխվելու «ե»-ի, օրինակ՝ այծ-էծ, այր-էր, հայր-հեր, ծայր-ծեր, գայլ-գել և այլն, այդ թվում՝ վայր-վեր, այնպես որ «վեր ընկնել»-ը «վայր ընկնելու» բարբառային տարբերակն է, իմաստային սխալ չկա, ուղղակի տարօրինակ կերպով «վայր»-ի բարբառային տարբերակը համանուն է իր գրական հականիշի հետ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.07.2010, 21:55:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (13.07.2010)

  7. #1325
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, իսկ «վայր ընկնելու» առաջին բաղադրիչը նշանակում է ներքև՞ («վեր»-ի հականիշը), թե՞ տեղ: Այսինքն՝ տեղդ ընկիր, դուրս մի պրծնիր և այլն: Չէ՞ որ կարելի է բակում գտնվելով՝ երկրորդ հարկից մեծ-մեծ խոսող հարևանին ասել «վեր ընկի տեղդ»:

  8. #1326
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հետաքրքրված եմ մի շարք բառերի գոյաբանական բացատրությամբ:
    նախ-
    "հետաքրքրվել" բառը:- ինչքան հասկանում եմ, սրա գոյաբանական արմատներն են - "հետև" և "քրքրվել"-ը: բայց ինչպես՞ հասկանալ այդ հետևի քրքրվելը

    և "տիրապետել"-ը: սրա արմատներն են "տեր" և "պետ"-ը ՞՞՞: եթե այո, ապա ինչ՞ ասել կուզեր այս բառի ստեղծողը իրար միացնելով Տեր և Պետ բառերին

  9. #1327
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքրված եմ մի շարք բառերի գոյաբանական բացատրությամբ:
    նախ-
    Ինձ էլ հետաքրքրեց, մի քիչ փորփրեցի բառարանները: Ցավոք հենց նման հոդվածներ չկային, ստիպված եմ սահմանափակվել ուսումնասիրություններովս:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    "հետաքրքրվել" բառը:- ինչքան հասկանում եմ, սրա գոյաբանական արմատներն են - "հետև" և "քրքրվել"-ը: բայց ինչպես՞ հասկանալ այդ հետևի քրքրվելը
    Բառի արմատներից մեկը ոչ թե «Հետև»-ն է, այլ «հետ»-ը: Մյուսը «քրքրելն» է:
    «Հետ» արմատը իր նախնական նշանակությամբ նշանակում է «ոտք», որտեղից էլ օրինակ «հետք» բառը: «քրքրել»-ը պրպտելն է: Այսինքն, որքանով որ հասկանում եմ, հետաքրքրելը հետքը պրպտելն է:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    և "տիրապետել"-ը: սրա արմատներն են "տեր" և "պետ"-ը ՞՞՞: եթե այո, ապա ինչ՞ ասել կուզեր այս բառի ստեղծողը իրար միացնելով Տեր և Պետ բառերին
    Տիրապետել բառի ստուգաբանությունն էլ չգտա, բայց կարծում եմ, որ այո, արմատները «տերն» ու «պետն» են, որոնք իրար համարժեք բառեր են: Ի՞նչ է ուզել ասել «ստեղծողը», թերևս նույնը, ինչ ուզել է ասել «մարմրող» բառը ստեղծողը, կամ «հռհռալ» բառը ստեղծողը, կամ «Վազվզել», «թափթփել» բառերը ստեղծողները ու մնացած բոլոր կրկնվող արմատով բառեր «ստեղծողները»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (17.07.2010), prof-de-Francais (18.07.2010)

  11. #1328
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք սրտի չեմ կարդացել ամբողջ թեման,միգուցե հարցիս պատասխանն արդեն իսկ կա, բայց ինձ հետաքրքրում է հիմա Հոլանդիա թե Նիդեռլանդներ
    և ՆիդեՌլանդներ թե ՆիդեՐլանդներ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  12. #1329
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    և ՆիդեՌլանդներ թե ՆիդեՐլանդներ
    Երեկ մի ձեւ էր, էսօր մեկ այլ ձեւ ա, վաղը լրիվ այլ ձեւով կլինի, նենց որ` ըստ ճաշակի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (29.07.2010)

  14. #1330
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք սրտի չեմ կարդացել ամբողջ թեման,միգուցե հարցիս պատասխանն արդեն իսկ կա, բայց ինձ հետաքրքրում է հիմա Հոլանդիա թե Նիդեռլանդներ
    և ՆիդեՌլանդներ թե ՆիդեՐլանդներ
    Կարող ես կարդալ տվածդ հարցի քննարկումն այս թեմայում (#79 գրառումից սկսած)։ Բայց կարճ ասեմ, որ եկել էինք էն եզրակացության, որ ներկայումս Նիդեռլանդներ ձևն է ճիշտ։
    Իսկ Հոլանդիան և Նիդեռլանդները, իմ իմանալով, երկուսն էլ գործածական են, բայց չեմ բացառում, որ գուցե կախված իրավիճակից կամ համատեքստից՝ նախապատվությունը տրվի այս կամ այն ձևին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (29.07.2010)

  16. #1331
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Հոլանդիան և Նիդեռլանդները, իմ իմանալով, երկուսն էլ գործածական են, բայց չեմ բացառում, որ գուցե կախված իրավիճակից կամ համատեքստից՝ նախապատվությունը տրվի այս կամ այն ձևին։
    Չնայած բազմաթիվ լեզուներում Հոլանդիա և Նիդեռլանդներ տարբերակները գրեթե հավասարաչափ են գործածվում, ճիշտը Նիդեռլանդներ տարբերակն է, որովհետև Հոլանդիան Նիդեռլանդների ընդամենը երկու նահանգի անվանումն է:

    Սա Նիդեռլանդների քարտեզն է, դեղին հատվածը Հոլանդիան է:

    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ինչուիկ (27.07.2010), Ուլուանա (27.07.2010)

  18. #1332
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ տրամաբանութեամբ յոգնակին թարգմանած են: Netherlands – Նեդեռլանդներ Ըստ իս, յոգնակին երկրի անուան մաս է կազմում, ուստի չպէտք է թարգմանել այն: Բաղարկուած անուան մի մասը թարգմանել, մի մասը ոչ՝ անտրամաբանական է: Նոյնն է եթէ Շողերը անգլիացիք թարգմանեն Shogհs:

  19. #1333
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ տրամաբանութեամբ յոգնակին թարգմանած են: Netherlands – Նեդեռլանդներ Ըստ իս, յոգնակին երկրի անուան մաս է կազմում, ուստի չպէտք է թարգմանել այն: Բաղարկուած անուան մի մասը թարգմանել, մի մասը ոչ՝ անտրամաբանական է: Նոյնն է եթէ Շողերը անգլիացիք թարգմանեն Shogհs:
    Ուհու, առավել եւս, որ իրենց լեզվով էլ ասում են Nederland` առանց որեւէ հոգնակիացնող վերջածանցի: Ինձ թվում է` ճիշտ կլիներ թարգմանել հենց «Նիդեռլանդ»:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Պանդուխտ (27.07.2010)

  21. #1334
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի բառ էլ կա, որ օգտագործվում է բավականին հաճախակի, նաև Ակումբում:
    Խոսքը "չարաշահել" բառի մասին է: հավանաբար նրա արմատներն են "չար"-ը և "շահել" -ը: այստեղից կարելի է ենթադրել, որ խոսքը հավանական է, պետք է գնա մի պրոցեսի, գործողության մասին, որի ժամանակ Չարը ինչ որ բան է Շահել: սակայն, իրականում այս բառը օգտագործվում է լրիվ այլ իմաստով: հետևաբար կարելի՞ է այդ դասել անգլուխ-ան…ռ ստեղծված ու օգտագործվող բառերի շարքը:

  22. #1335
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չի կարելի, շահել նշանակում ա օգտվել, չարաշահել նշանակում ա ի չարը օգտվել, չար նպատակներով օգտվել: Եվ գլուխն ա տեղում, և մնացած այլ բարեմասնությունները:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (28.07.2010), Ուլուանա (28.07.2010)

Էջ 89 152-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •