Ուլուանա ջան, շնորհակալություն եմ հայտնում քեզ, դու միշտ էլ օպերատիվ արձագանքում ես, ինչն էլ խոսում է այն մասին, որ կարգին մոդերատոր ես, լավա չմոռացա՝ ավագ մոդերատոր:
Artgeo-ին նույնպես շնորհակալութոյւն:

3. Ննջասենյակում առկա է 80.5x64.0x35.5սմ չափսերով (չափերով, չափսի, չափի) կանաչ գույնի աթոռ: Ո՞րն է ճիշտը: Պատասխան- Էդ չափն ու չափսը մի քիչ վիճելի են, դրանք գրեթե նույնն են ու կարծեմ կարող են օգտագործվել մեկը մյուսի փոխարեն... Համենայնդեպս, տվյալ դեպքում՝ կամ «չափի» կամ «չափսի», ես ավելի հակված եմ «չափսի» ձևին։
Իսկ չենք կարող այս նախադասության մեջ գործածել "չափերով" կամ "չափսերով" բառերից մեկը, "չափի" կամ "չափսի" բառերից որևէ մեկի փոխարեն, քանի որ այստեղ մենք ունենք մեկից ավելի չափս՝ 80.5x64.0x35.5սմ, այսինքն՝ 80.5; 64.0 ու 35.5:
"իրանը մարդու կրծքի ու ազդրերի միջև ընկած մասն է, գոտկատեղը, մեջքը": Դա բառարանից վերցված բացատրություն է, կարող ես չկասկածել։
Ճիշտն ասաց չէի ուզում խորանալ այս հարցի շուրջ, բայց քանի որ այս բաժինը հենց վերաբերում է լեզվական տարբեր հարցերին, նրբություններին, և բացի այդ, չեմ ուզում, որ բառարանում սխալ գրվածը իմանաս, ուստի Ուլուանա, ճիշտը իմացի: (Ի դեպ, չեմ կասկածում, որ բառարանում կարդացել ես: ) Ընդհանրապես ցավը նրանումնա, որ այսպիսի շատ ու շատ հարցեր՝ կապված ոչ միայն բժշկության ոլորտի հետ, լեզվաբանները, բանասերները, չեն խորհրդակցում համապատասխան նեղ մասնագետների հետ և իրանցից դուրս բաներ են հորինում: Միհատ օրինակ բերեմ բուսաբանությունից ու անցնեմ բուն հարցին: Digitalis բույս կա, որը լեզվագետները թարգմանել են որպես՝ մատնատունկ, բայց ճիշտը՝ մատնոցուկ:
"իրանը մարդու կրծքի ու ազդրերի միջև ընկած մասն է, գոտկատեղը, մեջքը"- Նախ, անատոմիորեն իրան հասկացողություն չկա: Այնուամենայնիվ վերծանենք այդ հատվածը: Կրծքի ու ազդրերի միջև շատ բան կա ընկած, որ չի մտնում իրան հասկացողության մեջ: "Իրանը", "գոտկատեղը", "մեջքը" հոմանիշներ չեն: Կրծքից բարձր էլ հատված կա, որը մտնում է իրանի մեջ: Գոտկատեղը իրանի ընդհամենը մի մասն է: Իրանի մեջ մոտավոր պատկերացմամբ մտնում է կրծքավանդակ, որովայնի առաջակողմնային պատը, գոտկային շրջանը, ողնաշարային շրջան /միգուցե նաև հետույքային շրջանը/: Հիշեցնում եմ, որ "իրան" տերմին չկա անատոմիայում: