User Tag List

Էջ 14 152-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314151617182464114 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #196
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին և երկրորդ դեմքի(ես, դու, մենք, դուք) դերանունները հետևյալ կապերի հետ օգտագործվում են տրական հոլովով՝ մոտ, պես, նման, համար, հետ, վրա, չափ, իսկ չափ կապի հետ սեռական հոլովով են սկսվել կիրառվել նշված դերանունները:
    Ոչինչ, որ ես պատասխանեցի
    Վայ շնորհակալություն Համ լավ արշավներ ես կազմակերպում համ էլ լավ հայերեն ես սովորեցնում : Մենակ կարծես թե մի տեղ «չափը» իզուր ես գրել, բայց ոչինչ ես հասկացա:

    Հ.Գ. Հա մեկ էլ միքիչ շեղվել էի թեմայից. կարծեմ հայերենի հետ կապված հարցերի համար հատուկ թեմա կա պարզապես ես ուշ հիշեցի դրա մասին: Այնպես որ չեմ նեղանա, եթե մեր սիրելի մոդերատորը տեղափոխի այս գրառումները այնտեղ

  2. #197
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հետաքրքիրն այն է, որ կապի թեք հոլովաձևի դեպքւմ՝ երբ կապն ինքը սեռական հոլովով է դրվում, դերանվան հոլովն էլ է փոխվում, դառնում է սեռական (չի մնում տրական). իմ մոտի աթոռը, քո վրայի թիկնոցը, մեր հետի մարդը, ձեր պեսի համար և այլն…
    Իհարկե այս տիպի կապակցությունները շատ խոսակցական են ու սահմանափակ կիրառություն ունեն:Բայց կան…

  3. #198
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Որ մի խելոքը ինձ կասի Парфюмер հայերեն ինչպես է ?

  4. #199
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հարգելի ֆորումակիցներ:
    Ողջունում եմ բոլորիդ: Դեռ չգրանցված ես շատ էի այցելել www.akumb.am և պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ այս ֆորումը:

    Որոշեցի առաջին նամակս գրել "Զանազան լեզվական հարցեր" թեմայում, քանի որ մի քանի հարց ունեմ հենց դրա հետ կապված:

    1.Ի՞նչ կասեք այս նախադասությունում գործածված “կատար(վ)ելիք” բառի համար:
    Հակասական տեղեկություններ էին ստացվում Վրաստանի մայրաքաղաքից` կապված ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի` Թբիլիսի կատարելիք հնարավոր այցի հետ:
    Եթե առանց “վ”-ի ճիշտ է, ապա ինչո՞ւ:
    2. Բառամիջում “Ձեզ” և “Ձեր” բառերը միայն նամակներո՞ւմ են գրվում մեծատառով:
    3. Կետադրությունը ճի՞շտ է:
    «ABCD» խանութում նարինջ կա՞, թե` ոչ, եթե` այո՞, ապա՝ կվերցնես:
    4. "Ժողովուրդ" բառը հոգնակի գրվո՞ւմ է, թե` ոչ:
    Օրինակ` ռուս, վրացի ժողովուրդները “սերտ-բարեկամական” հարաբերությունների մեջ են:
    5. Համաձայնե՞ք, թե համաձայնվե՞ք:
    6. Ի՞նչ կանոն կա «վ» և «ր» տառերի համար: Օրինակ հետևյալ բառերում.
    Հնչեցվ(ր)ած, ներկայացվ(ր)ած, հասցվ(ր)ած և այլն:
    7. Այսուհետև՞, թե` այսուհե՞տ:

    Եթե դժվար չէ, ապա պատասխանեք խնդրեմ վերը նշված հարցերին: Շնորհակալություն:
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  5. #200
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Բարեւ 21րդ Դար, բարով եկար: Իմ աղքատիկ հայագիտութեամբս մի երկու խօսք գրեմ:
    Իրականում մենք բոլորս իրարից սովորում ենք: Ոմանք ասում են թէ՝ իրենք հայագէտ են, լեզուաբան են, սակայն ցաւօք՝ չեն մասնակցում, չեն զրուցում, չեն գրում լեզուական բաժինում:
    1-Գեյցը Թիֆլիս կատարելիք...այստեղ Գեյցը ինքը կատարում է, գործում է, եւ ոչ թէ ուրիշի կողմից կատարւում է մի գործողութիւն գեյցի վրայ:
    2-«ձեզ» եւ «ձեր» դերանունները մեծատառով (գլխագիր) գրելու կլարիք չեմ զգում ընդհանրապէս: Եթէ նամակառուն մի անձ է, արդէն «ձեզ» եւ «ձեր» դերանուններու գործածութեամբ յարգում ենք:
    4-Ի հարկ է, բազմապիսի ժողովուրդներ կան: Խուժանը կայ, քաղաքակիրթը կայ...
    5-Համաձայն եղէ՛ք, համաձայնէ՛ք:
    7-Այսույետեւ, այսույետ, կարծում եմ երկուսն էլ ճիշտ են:

  6. #201
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Dar 21-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ֆորումակիցներ:
    Ողջունում եմ բոլորիդ: Դեռ չգրանցված ես շատ էի այցելել www.akumb.am և պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ այս ֆորումը:

    Որոշեցի առաջին նամակս գրել "Զանազան լեզվական հարցեր" թեմայում, քանի որ մի քանի հարց ունեմ հենց դրա հետ կապված:

    1.Ի՞նչ կասեք այս նախադասությունում գործածված “կատար(վ)ելիք” բառի համար:
    Հակասական տեղեկություններ էին ստացվում Վրաստանի մայրաքաղաքից` կապված ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի` Թբիլիսի կատարելիք հնարավոր այցի հետ:
    Եթե առանց “վ”-ի ճիշտ է, ապա ինչո՞ւ:
    Պանդուխտը այս հարցին արդեն պատասխանեց, այնպես որ անցնեմ առաջ:
    2. Բառամիջում “Ձեզ” և “Ձեր” բառերը միայն նամակներո՞ւմ են գրվում մեծատառով:
    Ոչ, եթե խոսքը մեկ մարդու մասին է, այսինքն՝ հարգալից դիմելաձև է, ապա մեծատառով պետք է լինի:
    3. Կետադրությունը ճի՞շտ է:
    «ABCD» խանութում նարինջ կա՞, թե` ոչ, եթե` այո՞, ապա՝ կվերցնես:
    Ոչ, սխալներ կան: Ահա ճիշտ կետադրությունը.
    «ABCD» խանութում նարինջ կա՞, թե՞ ոչ, եթե այո, ապա կվերցնես:
    4. "Ժողովուրդ" բառը հոգնակի գրվո՞ւմ է, թե` ոչ:
    Օրինակ` ռուս, վրացի ժողովուրդները “սերտ-բարեկամական” հարաբերությունների մեջ են:
    Պանդուխտն այս հարցին էլ է արդեն ճիշտ պատասխանել. «ժողովուրդ» բառը կարող է դրվել հոգնակիով, այսինքն՝ ժողովուրդներ:
    5. Համաձայնե՞ք, թե համաձայնվե՞ք:
    Համաձայնել, համաձայնեք, այսինքն՝ առանց վ-ի:
    6. Ի՞նչ կանոն կա «վ» և «ր» տառերի համար: Օրինակ հետևյալ բառերում.
    Հնչեցվ(ր)ած, ներկայացվ(ր)ած, հասցվ(ր)ած և այլն:
    Օրինակներ գրեմ, ինքդ կհասկանաս.
    Նրա հնչեցրած խոսքը շատ ազդեցիկ էր:
    Նրա կողմից հնչեցված խոսքը շատ ազդեցիկ էր:
    Հնչեցված խոսքը շատ ազդեցիկ էր:
    7. Այսուհետև՞, թե` այսուհե՞տ:
    Հիշում եմ, մի քանի տարի առաջ հեռուստացույցով լեզվի վերաբերյալ մի հաղորդում էի նայում, մասնագետը պարզաբանոմ էր հենց այս բառերը և ասաց, որ ճիշտը «այսուհետև»-ն է՝ հատուկ շեշտելով, որ «այսուհետ»-ը սխալ է: Ճիշտ է նաև «հետայսու» ձևը, որը, սակայն, պակաս գործածական է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.07.2007, 23:44:

  7. #202
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալություն եմ հայտնում Ուլուանային և Պանդուխտին:
    Ի միջի այլոց Ուլուանա, այդ քո կողմից հիշատակված հաղորդումը եսել եմ նայել, եթե չեմ սխալվում կիրակի օրն էին ցուցադրում: Այն ժամանակ ամեն կիրակի օրը Հ1-ով հայոց լեզվի մասին հաղորդում էր լինում. հիմա ո՞ւրա այդ հաղորդումը՝ կորավ…
    Մի քանի օր առաջ այս ֆորումի մի ինչ-որ թեմայում կարդացի "ԸՆԿՃՎԵԼ" բառի մասին: Ահագին տարբեր կարծիքներ կային, ու ինչպես ես հասկացա, այնուամենայնիվ, գրեթե բոլոր այդ թեմայի մասնակիցները, եթե ոչ բոլորը, հակվեցին հետևյալ ենթադրվող ճիշտ արտասանվող տարբերակին՝ "ԸՆԿ-ՃԸ-ՎԵԼ": Հենց այդ նույն հաղորդման ժամանակ հայոց լեզվի մասնագետը ասում էր՝ բոլորը գիտեն՝ "ընկճվել" բառը արտասանվում է "ԸՆ-ԿԸՃ-ՎԵԼ", սակայն ճիշտ արտասանությունն է՝ "ԸՆԸԿՃՎԵԼ": Եթե նկատեցիք՝ "Ը" տառը արտասանության ժամանակ գտնվում է "Ն" և "Կ" տառերի միջև: Ես դա լսել եմ հեռուսատեսությամբ՝ հայոց լեզվի մասին հաղորդումով:
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  8. #203
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Նրա կողմից հնչեցված խոսքը շատ ազդեցիկ էր:
    Ի դեպ, որպես լրացում ասեմ, որ չնայած նման արտահայտությունն իր ձևով ճիշտ է, բայց հայոց լեզուն «չի սիրում» կրավորական սեռը, այնպես որ գեղեցիկ խոսք կառուցելու համար պետք է հնարավորինս խուսափել:

    Հենց այդ նույն հաղորդման ժամանակ հայոց լեզվի մասնագետը ասում էր՝ բոլորը գիտեն՝ "ընկճվել" բառը արտասանվում է "ԸՆ-ԿԸՃ-ՎԵԼ", սակայն ճիշտ արտասանությունն է՝ "ԸՆԸԿՃՎԵԼ":
    Իսկ ո՞վ էր ասողը: Ես հաստատ վստահ եմ, որ ընկճըվել է, որովհետև իմ աչքով տեսել եմ բառարանում:

  9. #204
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Իսկ ո՞վ էր ասողը: Ես հաստատ վստահ եմ, որ ընկճըվել է, որովհետև իմ աչքով տեսել եմ բառարանում:
    Ես հաղորդումը նայելու ժամանակ էլ նրա անունը չգիտեի: Այդ հաղորդումը եղել է մոտավորապես 2-3 տարի առաջ: Հաստատ ես լսել եմ, որ ասում էր ԸՆԸԿՃՎԵԼ:
    Ես չեմ ասում, թե ճիշտը դրանցից որն է, ես ասում եմ, որ այդ լեզվի մասնագետը տենց էր ասում:
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  10. #205
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ, այս թեման հետաքրքիր է, ինչո՞ւ չեք այն անընդհատ զարգացնում:
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  11. #206
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Dar 21-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, այս թեման հետաքրքիր է, ինչո՞ւ չեք այն անընդհատ զարգացնում:
    Այդ հարցը նույն հաջողությամբ կարելի է ուղղել նաև քեզ։

    Ոչ մի թեմա արհեստականորեն զարգացնել չի կարելի։ Կոնկրետ այս թեմայում մարդիկ ուղղում են իրենց հուզող լեզվական հարցերը և պատասխաններ ստանում (դե, մեկ-մեկ էլ չեն ստանում, երբ տվյալ հարցի պատասխանն իմացող չի լինում ), ինչպես նաև գրում իրենց նկատած այն լեզվական սխալների մասին, որոնք համատարած բնույթ են կրում։ Բայց հո չե՞նք կարող մարդկանց մեղադրել նրա համար, որ այս պահին հարցեր չունեն կամ որևէ հիշարժան սխալ չեն կարող նշել։

  12. #207
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    «Ոչինչ չի նշանակում», թէ՞«Ոչինչ նշանակում է»:
    Այսինքն երկու անգամ գաղափարը ժխտելու կարիք կա՞յ թէ չկայ:

  13. #208
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ոչինչ չի նշանակում», թէ՞«Ոչինչ նշանակում է»:
    Այսինքն երկու անգամ գաղափարը ժխտելու կարիք կա՞յ թէ չկայ:
    Հայերենում, ի տարբերություն, օրինակ, անգլերենի, ժխտումը կրկնակի է, այսինքն՝ ճիշտը «ոչինչ չի նշանակում» ձևն է։

  14. #209
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մի թեթև ուղղում մտցնեմ: Ուլուանա ջան արևմտահայերենում ժխտումը եզակի է լինում

  15. #210
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թեթև ուղղում մտցնեմ: Ուլուանա ջան արևմտահայերենում ժխտումը եզակի է լինում
    Դե, պարզ չէ՞ր, որ մենք այստեղ խոսում ենք արևելահայերենի մասին։ Չեմ կարծում, թե Պանդուխտը արևմտահայերենի մասին էր հարցնում։

Էջ 14 152-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314151617182464114 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •