Դե իհարկե,Իմ գրածում բարոյախրատական քննադատություն չկար, ընդամենը փորձում էի հիմնավորել, թե ինչու զանազան կայքերից բերված օրինակները չեն կարող ճիշտ լինելու ապացույց լինել։ Իսկ այն, որ դու տվյալ օրինակը բերել էիր պարզապես որպես օրինակ, ոչ թե որպես ապացույց՝ տվյալ իրավիճակում այնքան էլ հեշտ չէր գլխի ընկնելը, երբ վիճում էինք տվյալ ձևի՝ ճիշտ կամ սխալ լինելու մասին։
Այս նախադասությունը տեղով մեկ թնդացնում է՝ հապա մի տեսե՜ք՝ Ա1+-ն ինչպես է գրում, եթե ինձ չհավատաք, ես ձեր ճակատից կկրակեմ:Իսկ, օրինակ, ինչ-որ լրատվամիջոցով նման արտահայտություն լսելիս տարօրինակ չի թվա: Նմանատիպ օրինակ ինտերնետային հոդվածից.![]()
Դե իհարկե, ինչպե՞ս կարելի էր նման անհեթեթ եզրակացություն անել, երբ 2 էջ շարունակ մարդիկ չեն կարողանում շոկից ուշքի գալ, ծիծաղները զսպել, չեն դադարում իրենց զարմանքն արտահայտել, թե ինչպես կարելի է անպատկառի պես սեփական էշը քշել, ինտերնետում ընկած ինչ-որ ապացույցներ պեղել, սեփական տեսակետն առաջ քշելու համար ինչ-որ Ա1+-ից հղում անել: Ու այս ամենը ընդամենը նրանից հետո, երբ ոմն մեկը, շատ կներեք, ջանը քոր ընգած, հստակ կռիվ ման գալու տրամադրվածությամբ, սեփական մեկնաբանությունը լղոզեց արածս գրառմանը: Տվյալ հղումը դրվել էր միայն ու միայն հեղինակային իրավունքները չխախտելու համար:Քեզ վրա ոչ ոք չի հարձակվել, որ պաշտպանվում ես։Տվյալ նախադասությունը ընդամենը բերվել էր որպես մի օրինակ, որտեղ, իմ կարծիքով, ճիշտ էր կիրառված «չվել» բառը: Այսքանը:
Հ.գ. Ցանկացած հարցում ընդհանրապես աշխատում եմ դիրքեր չբռնել, այլ լուծում գտնել: Կարծում եմ՝ սրանից ելնելով դժվար չէ էշ քշելու մասին եզրակացություններ անելը:
Էջանիշներ