User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 80 120-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1186
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ, որ շնորհակալության կոճակը սեղմել ես պատահաբար: Կաշխատեմ մյուս անգամ ստանալ լիարժեք հայկական "մերսի":

    Իրոք, եկեք ավելի լուրջ մոտենանք հարցին ու պրիմիտիվ տարբերակները (բոլորովս գնանք Մարալիկցի Վարդուշենց տուն) ու լրիվ հակառակ ուղղություն ունեցող ամպերը ճղող արտահայտությունները (Շարժումը չի մարել բոլոր նրանց համար, ովքեր քիչ...) խոսքերը մի կողմ դնենք եւ ավելի սառը մտածենք: Նախօրոք՝ կներես քո պատասխաններում մինի-մաքսիմալիզմ հայտնաբերելու համար:

    Ասենք, մեր իշխանություններն էլ դատեր չէին հորինում, ու ա-մեկի վիդեոբլոգն էլ մնում էր Ջհանգիրյանի դատից ու յոթի դատարանի շենքի դիմացի բակից զուրկ: Ո՞նց եք պատկերացնում եւ ի՞նչ եք հասկանում "շարժում" ասելով, առավել եւս՝ "շարժումը չի մարել...", "ընդհակառակը..." եւ այլ արտահայտությունների տակ:

    Ես ինքս նկատում եմ ավելի ուրիշ բան՝ մարդիկ, ովքեր մի ժամանակ մեծ հավատով էին լցված ընդդիմության նախորդ տարվա առաջին երեք ամիսների գործողություններով, հիմա թեւաթափ վիճակում են: Միայն իմ շրջապատում մոտ մի հիսուն հոգի իմ նկարագրած կարգավիճակում են, ովքեր ասում են՝ ի՜հ... ու հաստատ չեն գալու Մատենադարան:

    Մեկ այլ օրինակ՝ վերցնենք թեկուզ այն անհատին, ում անասունները մի տարի առաջ օրը ցերեկով Ավանում մարդ էին կանդալում, ու ով վախից տակը վերջին անգամ չիշիկ է արել մանկապարտեզի նախադպրոցական խմբում, հիմա բոլորին հաթաթա է տալիս, որ՝ ձեններդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք: Ու ոչ մի հակա-պատասխան դրան: Ոչ մի քայլ: Միայն խոսքեր: Դա՞ է ակտիվությունը, թե՞ այն, որ նույն դրոշակներով գնայիք նրա տան դեմը պիկետ անեիք: Կամ էլ՝ Խանջյանի վրայի Hummel խանութի ետեւը՝ իր օֆֆիսի դեմը հավաքվեիք ու Ձեր ասելիքը ասեիք:

    Մարդիկ կոնկրետ քայլեր են պահանջում, այլ ոչ թե հայտարարություններ՝ ոչինչ չասող ու ոչ մի կոնկրետ գործողության տեսքով շարունակություն չունեցող: Որ զարմանում եմ, երբ ակտիվությունից են խոսում, այ, հենց նման երեւույթներ տեսնելով եմ ասում: Նկատի ունեմ՝ "Խա-չիկ" գոչելուց կամ ոստիկանից ու զինվորից չեք վախենում, հաստավիզներից եք սսկվո՞ւմ...
    Բարձրացրածդ հարցերին պատասխանել եմ մի քանի էջ առաջ, դրանց ավելի հանգամանալից պատասխաններ կարող ես գտնել այս թեմայի մյուս էջերում, ինչպես նաև ֆորումում ու այլ կայքերում ընդհանրապես: Այնպես որ ցանկալի է անընդհատ նույն հարցը կրկնելուց առաջ ծանոթանալ պատասխաններին: Մեջբերում եմ մի քանի էջ առաջ արածս գրառումը.

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայքարի չմարելը նկատելու համար անհրաժեշտ է հետևել երկրում տեղի ունեցողին ու նկատել, որ երկրում քաղաքականություն թելադրողն, ըստ էության, ոչ թե իշխանությունն է, այլ ՀԱԿ-ը:

    Սա նկատելու համար մասնավորապես պետք է նկատել, որ գրեթե բոլոր օտարերկրյա պաշտոնյաները Հայաստան գալիս անպայման հանդիպում են ՀԱԿ ներկայացուցիչների հետ, պետք է նկատել, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ չեն դադարում անընդհատ բողոքի ցույցերը, մասնավորապես քաղաքական զբոսանքները, ամենշաբաթյա պիկետները դատախազության առաջ, քաղբանտարկյալների դատավարություններին ընդդիմադիրների ներկայությունն ու բողոքի ակցիաները, մեկ կոչով հանրահավաք անելը ցանկացած եղանակին, ցանկացած ժամին, ցանկացած պարագայում, ցանկացած տեղ ցանկացած խոսակցության ժամանակ քննարկման առարկա լինելը, ցանկացած մամուլի (իշխանական, «չեզոք» թե «ընդդիմադիր») էջերից ոչ մի օր դուրս չգալը, իշխանության կողմից ռեպրեսիաների չթուլացումն այլ անգամ ուժեղացումը, ՀԱԿ մասնակիցներին կապող ցանց ստեղծումը, մարզային, շրջանային, տեղային կառույցների օրեցօր ավելի ուժեղացումն ու գործումը, ստվերային կառավարության աստիճանական ձևավորումը և այլն: Թվարկման արժանի բաները շատ են, պարզապես պետք է տեսնելու ցանկություն, կամք ունենալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #1187
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ուրիշ հեքիաթից ա, Չուկ եղբայր
    Ոչ, իրականում հենց նշածս հեքիաթի հետ գործ ունեինք, այլ ոչ թե քո ասած

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #1188
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    այո, որովհետև էշը աշխատասեր կենդանի չի… նրան աշխատացնում են, նա իր կամքով չի աշխատում… կարծում եմ դու այս հարցում էլ Սերժի հետ համամիտ ես
    Մտածում եմ, նորից եմ մտածում, հետո նորից, բայց ոնց որ էս գրառմանդ մեջ իմաստ չեմ տեսնում:
    Ի՞նչ կապ ուներ գրածդ իմ ասածի հետ, թե ուղղակի սիրուն միտք էր, դուրդ եկավ ու գրեցիր:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #1189
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հո էդ մարդը գիտի, որ իր խրճիթը շուտով ընդհանրապես քանդելու են, հողն էլ ձեռքից առնելու են: Այսպես թե այնպես՝ նրան այլ ընտրություն չունի:

    Իսկ ինչ վերաբերվում է ճամփին գլուխն ուտելուն: Այդ մարդը մենակ չի, նրա նմանները հարյուր հազարավոր են, գումարած, որ ոչ թե ինչ-որ մեկն է գալիս նրան ասում՝ արի մեր հետ շքեղ ու լավ ապրելու, այլ իր նման այն հարյուր հազարավորները: Իսկ այն ինչ-որ մեկն ընդամենը նրանց առաջնորդում է, ու եթե այդ խեղճ ու կրակ հարյուրահազարավորները չլինեն, նա առաջնորդը պարզապես ոչինչ է թե մինչև շքեղության հասնելը, թե շքեղությանը հասնելուց հետո:
    Չէ, էտ մարդը կարողանում ա իրա խրճիթը թեթեւ-մեթեւ ամրացնի, հետո մի քիչ շատ չարչարվի ու բերքը շատացնի, հետո մանրից, թեկուզ շատ դանդաղ քայլերով շենացնի իր տունը:
    Էտ հազարավորները իրենք իրենց չեն եկել, իրենց առաջնորդն է համոզել-բերել:

    Լավ, մեկ ա էս քննարկումը ոչ մի օգուտ չի տալու:
    Ես սկզբից էլ գիտեի, ուղղակի երբ անհիմն կարծիքներ են արտահայտում, որոնք ինձ են վերաբերում, ես չեմ պատրաստվում լռել, թե չէ Չուկի գրառմանը չէի պատասխանի:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. #1190
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մորֆ, ցավոք սրտի գրառումս անհիմն չէր
    Ու սա իրոք ցավոք սրտի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #1191
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մորֆ, ցավոք սրտի գրառումս անհիմն չէր
    Ու սա իրոք ցավոք սրտի:
    Ուրիշ պատասխան չէի էլ սպասում:
    Ուրեմն ասվածը հիմնավոր կամ անհիմն որակելու սխալ համակարգ ունես:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. #1192
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Չէ, էտ մարդը կարողանում ա իրա խրճիթը թեթեւ-մեթեւ ամրացնի, հետո մի քիչ շատ չարչարվի ու բերքը շատացնի, հետո մանրից, թեկուզ շատ դանդաղ քայլերով շենացնի իր տունը:
    Էտ հազարավորները իրենք իրենց չեն եկել, իրենց առաջնորդն է համոզել-բերել:
    Այն ուղին, որն ի սկզբանե բռնել է այդ մարդը վերջում իր խրճիթը քանդելու է: Կամ էլ շենացնելու, շենացնելու է՝ զարտուղի ճանապարհներով, վերջում էլ դառնա հրեշ:
    Էտ հազարավորները իրենք իրենց չեն եկել, իրենց առաջնորդն է համոզել-բերել:
    Որևիցե մեկին չեն համոզել, առավել ևս չեն խաբել: Պարզապես մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցություն կա, նրանք գիտակցում են, որ սա իրենց երկիրն է, իրենք են պետության տերը, իրենք են իշխանության տերը: Եվ այդ մարդիկ ձգտում են դրան: Ինչ-որ մեկը պե՞տք է առաջնորդեր, թե՞ ոչ:

    Ի՞նչ կա այստեղ չհասկանալու կամ վիճելու: Փաստը մնում է փաստ:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 27.02.2009, 01:07:

  8. #1193
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ պատասխան չէի էլ սպասում:
    Ուրեմն ասվածը հիմնավոր կամ անհիմն որակելու սխալ համակարգ ունես:
    Մորֆ, ասածս վերևում հիմնավորվել ա: Ինչ վերաբերվում ա կոնկրետ քեզ, ապա ասեմ, որ քո ուղղությամբ, կոպիտ ասած «Բոչկա չէր գլորվել»... բայց դու ինքդ քո վրա վերցրիր, ակամա դառնալով այդ խոսքերի հասցեատերը: Ու էդ ասածներս օդից վերցրած խոսքեր չէին, այլ ընդամենը տարբեր ժամանակներում տարբեր շուրթերից հնչած խոսքերի ընդհանրացում. «Ես իշխանությանը դեմ եմ, բայց սրանք էլ բարի պտուղ չեն», «առաջարկի ի՞նչ անենք» - ասում ենք, - «այլընտրանք առաջարկեք»... ու ձայն բարբառո հանապատի, պարզապես չկա պատասխան, կամ լավագույն դեպքում վերացական պատասխան է, ոչ մի ռեալություն, ոչ մի կոնկրետ գործողության առաջարկ: Ու արդյունքում ստացվում է, որ իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ են ուզում... գուցե կայունությու՞ն... նորից հիշեցնեմ, էդ կայունությունը ճահիճում էլ կա: Հապա ի՞նչ: Մենակ թե ոչ վերացական, գործնական, ռեալ, ի՞նչ են ուզում էդ մարդիկ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #1194
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Տեղյա"կ եք, ճիշտ են ասում, որ միտինգի թեման տնտեսականա??

  10. #1195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղյա"կ եք, ճիշտ են ասում, որ միտինգի թեման տնտեսականա??
    Artgeo-ի գրառումից մեջբերում եմ մարտի 1-ի հանրահավաքի համար ՀԱԿ-ի հնչեցրած կոչը, որտեղ ասվում է, թե հանրահավաքն ի՞նչ նպատակ ունի.

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ Ա Ն Ր Ա Հ Ա Վ Ա Ք

    նվիրված 10 զոհերի հիշատակին
    Մարտի 1-ին ժամը 15-ին, Մատենադարանի մոտ


    Սիրելի հայրենակիցներ,


    Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչախումբը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում՝ գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:

    Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չեղավ կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարոևր հանգրվան է մարդի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև՝

    մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք տվեցին մեր ընկերները
    մենք հասնելու ենք նրան, որ արդարադատության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի պատասխանատուները
    մենք հասնելու ենք այն բանին, որ ազատ արձակվեն մեր պատադան ընկերները
    մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ
    մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ, որ ամեն օր տեղի են ունենում մեր երկրում:

    ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 15.00-ին
    բոլորս դեպի
    ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 12.6 հոդվածի ուժով:


    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…
    Կոնկրետ ինչ ելույթներ են լինելու, կիմանանք այդ օրը, չնայած որոշ բաներ գուշակում էլ ենք կամ թռուցիկ գիտենք: Որ տնտեսությանը անդրադարձ լինելու է, ես վստահ եմ: Չի կարող ներկա պայմաններում չլինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    azat11 (27.02.2009), Norton (27.02.2009)

  12. #1196
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ես «շարժմանը դեմ ու միաժամանակ իշխանության դեմ տիպին» եմ պատկանում ու վստահեցնում եմ, որ մենակ ես չեմ: Ու ասել, որ ես կամ մենք չգիտենք, թե ինչին ենք կողմ, արդեն իսկ անհիմն է ու դատարկ տեղը խոսել է: Քո կողմից աբսուրդ համարած սահմանումները ամենեւին էլ աբսուրդ չեն, ուղղակի տենց ձեռք ա տալիս, տենց ես ասում: Աբսուրդը «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» սկզբունքն է, ինչը որոշակիորեն նշմարվում է էս թեմայի գրառումներում: Եթե ձեր ճամփին նայողները մեծամասնություն են կազմում, ուրեմն ես են եզակիներից եմ, ովքեր ձեր ճամփին չեն նայում: Ես գիտեմ, որ դուք ու ձեր նման շատերը բարի նպատակներով ու մեր երկրի համար անհանգստանալով են միանում շարժմանը, բայց ձեր նպատակները իմ կարծիքով միայն կօգտագործվեն որոշակի ուժերի կողմից իշխանության հասնելու համար: Ու գուցե ստացվի էս տարբերակը «Խոտելի կակ լուչշե, ա պօլիչիլօս կակ վսեգդա»:

    Համ էլ ուշադիր կարող ես լինել, որ էլ քեզ չբռնացնես ինձ հետ «բանավիճելիս», որ հետո չզարմանաս:

    Հ.Գ. Էս իմ երկիրն ա ու ոչ պակաս քան ձերը:
    ընգեր, եթե դու էսօր դուրս գայիր ու բացահայտ Սերժին պաշտպանեիր ես թերևս մտածեի որ դու անտարբեր չես այս ամենի նկատմամբ, չնայած ես քեզ հետ համաձայն չէի լինի… այնուամենայնիվ ես քեզ կհամարեի մի անձ որը անհանգստացած է մեր երկրի ապագայով, բայց այսօր ես քեզ "ոչ մի ճամբարում" չեմ կարողանում գտնել, ոչ էլ կարողանում եմ հասկանալ ինչ է քո դիրքորոշումը… բոլորին դեմ լինելը դա նույնն է ինչ բոլորին կողմ լինելը, երկու դեպքում ել տանը նստած ոչինչ չես անելու… երբ որ դու քաղաքական խմորումներին չես մասնակցում դու "գոյություն չունես" և քո կարծիքն արդեն անէական է, քեզանից ոչ օգուտ կա ոչ վնաս, դառնում ես անբովանդակ… թող կոպիտ չհնչի Մորֆ ջան, բայց դու ոչ մեկի լամպուչկին չես (կրկնում եմ մի վիրավորվիր որովհետև խոսքս քեզ չի վերաբերվում, այլ վերաբերվում է դիրքորոշմանը) ու էս վայրկյանին քո էս դիրքորոշումը Սերժին լրիվ ձեռ ա տալիս, որովհետև նա ամեն գնով փորձում է մարդկանց տանը պահել և դու արդեն տանն ես ու եթե նրան չես էլ սիրում, ապա մի անհանգստացիր նա քո սիրուց դարդ չի անի ու չի մեռնի … դե հիմա դու ասա ում ջրաղացին ես ջուր լցնում. դու ակամայից դառնում ես նրա գործիքը (հույսով եմ 5000 դրամ չես վերցրել ձայնդ նրան տալու համար)

  13. #1197
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մորֆ, ասածս վերևում հիմնավորվել ա: Ինչ վերաբերվում ա կոնկրետ քեզ, ապա ասեմ, որ քո ուղղությամբ, կոպիտ ասած «Բոչկա չէր գլորվել»... բայց դու ինքդ քո վրա վերցրիր, ակամա դառնալով այդ խոսքերի հասցեատերը: Ու էդ ասածներս օդից վերցրած խոսքեր չէին, այլ ընդամենը տարբեր ժամանակներում տարբեր շուրթերից հնչած խոսքերի ընդհանրացում. «Ես իշխանությանը դեմ եմ, բայց սրանք էլ բարի պտուղ չեն», «առաջարկի ի՞նչ անենք» - ասում ենք, - «այլընտրանք առաջարկեք»... ու ձայն բարբառո հանապատի, պարզապես չկա պատասխան, կամ լավագույն դեպքում վերացական պատասխան է, ոչ մի ռեալություն, ոչ մի կոնկրետ գործողության առաջարկ: Ու արդյունքում ստացվում է, որ իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ են ուզում... գուցե կայունությու՞ն... նորից հիշեցնեմ, էդ կայունությունը ճահիճում էլ կա: Հապա ի՞նչ: Մենակ թե ոչ վերացական, գործնական, ռեալ, ի՞նչ են ուզում էդ մարդիկ:
    Օրինակ ուզում են, որ X մարդը նախագահ դառնա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #1198
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ուզում են, որ X մարդը նախագահ դառնա:
    Ու պը՞լծ... բա թող էնպես անեն, որ դառնա: 2008-ի ընտրությունները կեղծվել են, այդ մարդու ձայները գողացվել են: Հըբը՞ ինչի չի ելնում ու արդարություն պահանջի... չէ, մեր՝ ՀԱԿ-ի հետ չէ, առանձին՝ X-ի հետ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #1199
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ուզում են, որ X մարդը նախագահ դառնա:
    բա էլ ու՞ր ես ձեռներդ ծալած տունը նստել… դու հիմա մեղվի պես պիտի աշխատեիր

  16. #1200
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պը՞լծ... բա թող էնպես անեն, որ դառնա: 2008-ի ընտրությունները կեղծվել են, այդ մարդու ձայները գողացվել են: Հըբը՞ ինչի չի ելնում ու արդարություն պահանջի... չէ, մեր՝ ՀԱԿ-ի հետ չէ, առանձին՝ X-ի հետ...
    իսկ ինչու՞ է քեզ թվում որ նրանից են գողացել, միգուցե հակառա՞կը

Էջ 80 120-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •