Հեր- կերա՞ր հացդ, գնա՞նք հիմա
Տղա- հա կերա կեսը, ես լրիվ չեմ սիրում ուտել, չգիտե՞ս
Հ- հեհե, գիտեմ, գիտեմ.... դրա համար էլ սովորականից շատ եմ լցնում.. արի հագնենք ժակետդ, ըհըն, գլխարկդ էլ դրեցինք.. օօօպ
Տ- սպասի,. Դեռ գրպանի անձեռոցիկ եմ ես միշտ վերցնում հետս, բա որ ուզեցա քիթս սրբեմ, քեզ հո չեմ կանչի... հետն էլ մամանա ասել, որ միշտ մոտս պահեմ, ամոթա
Հ- (մտքի մեջ) կանայք գիտեն տղամարդկանց կոկիկ դաստիարակել
Տ- Դե գնացինք, պապ, իսկ դուք գործի տեղը քնում ե՞ք հաց ուտելուց հետո
Հ- երանի չէ՞ր, չէ, տղա ջան,
Տ- պապ, բա մենք ինչի՞ ենք միշտ քնում hաց ուտելուց հետո.. ես չեմ ուզում քնել
Հ- դե, քնում են շատ կարևոր ու լավ գործ անելուց հետո
Տ- (մտքի մեջ) փաստորեեն, ես կարևոր ու լավ գործ ե'մ անում: Պաաա՞պ, իսկ հաց ուտելնա՞ կարևոր գործը
Հ- հեհե..մենակ դա չէ, դու քնում ես, որ մեծանաս ու առողջ լինես` այ դա
Տ- իսկ ովքե՞ր են էն շատ մարդիկ, պապ , ուր են գնում, չեինք տեսել իրանց առաջ մանկապարտեզ գնալուց
Հ- դրա՞նք, տղա ջան, մմմ.. դրանք ես երկրի քաղաքացիներ են, տարբեր մարդիկ են քաղաքացիք, բանվոր, վարորդ, գյուղացի ոստիկան, ֆուտբոլիստ, նկարիչ, քեռի, հարևան.. տարբեր, բայց հավասար.. հասկացա՞ր
Տ- չէ էդքան էլ, ո՞նց հավասար
Հ- տես, ձեր խմբում երեխեքը տարբեր են, չէ՞: Տղա, աղջիկ, բոյով, կարճ, խուճոււճ, սև մազերով, շեկ, բայց լրիվդ նստում եք սեղանների մոտ ու լրիվիդ նույն բանն են չէ՞ տալիս ուտելու, ււ նույն սոկը
Տ- հա, պապ, նույնը...
Հ- այ դա մոտավոր ձեզ համար հավասարությունա
Տ- հմմմ հասկացաաա, պապ, իսկ ու՞ր են գնում իրանք
Հ- գնում են հանրահավաքի... հանրահավաքը դա երբ տարբեր մարդիկ հավաքվում են մի տեղ ու բարձրր ասում են ինչը իրանց դուր չի գալիս, ու կամ ոնց կուզեին լինի
Տ- ծիծաղալու են, պապ, մենակ չեն կարա կանգնեն ու բարձր ասեն,ինչի են հավաքվում էսքանոով. ոնցա ես կանգնում ու գոռում,- մաաամ, սովաած եմ
Հ– կարան, բայց լրիվ էլ նույն բանն են ուզում, ու որ լրիվին միանգամից լսեն ու լրիվի համար էլ լավ լինիի. Նույն պահին պետքա նույն տեղում լինեն.. պատկերացրու' ուք ձեր խմբի երեխեքով ցրվեք մանկապարտեզով մեկ ու մեկդ գոռաք. սովածեմ, մյուսդ` ուզում եմ քնեեմ.. մինչև հերթով ամեքիդ ասածը լսեն ու անեն, շաաատ ժամանակ կանցնի
Տ- Դե, մեզ Աստղիկ մուրաքույրնա լսում,. Իսկ իրանց ո՞վ կլսիիու իրանց ուզածը կանի
Հ- օհոոո.. դժվար բան ասիր. Դա կառավարոոթյուննա. Դա էլ իրանց Աստղիկ մորաքոույրնա.. դա "ընտրում են" տղա ջան, գիտե՞ս ոնց, նայի. ասենք ոնց որ ես եմ ընտրել մորդ ու ինքն ինձ, այսինքն ուզեցել ենք կյանքում ամեն հարցում իրար մասին մենք մտածենք` դժվարա, բայց հասկացի
Տ- հա, բայց մի բան որ ուզում ես, չես գոռգռում դու.. ումանան գիտի՛ ինչ ես ուզում միշտ էլ...
Հ- ես ճիշտ եմ ընտրել ուրեմն մորդ, սիրելով եմ ընտրել ու վստահելով, իմանալով, ճանաչելով. էդքան բան, իսկ իրանց ընտրության մեջ ինչ որ բան էն չի եղել, ինչ որ բան սխալա էղել երևի, տղա ջան
Տ- (մտքի մեջ) ուրեմն մամաս լավ կառավարություն ա, իսկ պապաս sիրելա ու ընտրել, մամաս միշտ էլ գիտի՛ պապaս ինչա ուզում
Հ- հաա, սիրեցի, վստահեցի ու.. ընտրեցինք իրար, տղա ջանն
Տ- պապ, տար ինձ էդ մարդկանց մոտ, ես էլ եմ ուզում հանրահավաք անեմ, պա՞պ: Ես զզվում եմ բորշից, դու չե՞ս ասել` ինչը չես ուզում ու զոռովա, պետքչի անես: Արի, գնանք. ես էլ գոռաամ,- չեմ ուտելու մանկապարտեզի բորշըըը, ինձ էլ կլսեն չէ՞
Հ- հա բաա ոնց. Ամենից շատ քեզ կլսեեն, գնացինք, հոոպ, դե թռի ուսերիս, ու բարձր գոռա` բացի բորշը ի՞նչ կուզես ուտես
Տ- գնացինք, պաաապ. Պյուրեեեե կուտեմ, ես պյուրե եմսիրում շաաաաատ, պյուրեեեեեեեե
Էջանիշներ