Chuk-ի խոսքերից
Մորֆ, ասածս վերևում հիմնավորվել ա: Ինչ վերաբերվում ա կոնկրետ քեզ, ապա ասեմ, որ քո ուղղությամբ, կոպիտ ասած «Բոչկա չէր գլորվել»... բայց դու ինքդ քո վրա վերցրիր, ակամա դառնալով այդ խոսքերի հասցեատերը: Ու էդ ասածներս օդից վերցրած խոսքեր չէին, այլ ընդամենը տարբեր ժամանակներում տարբեր շուրթերից հնչած խոսքերի ընդհանրացում. «Ես իշխանությանը դեմ եմ, բայց սրանք էլ բարի պտուղ չեն», «առաջարկի ի՞նչ անենք» - ասում ենք, - «այլընտրանք առաջարկեք»... ու ձայն բարբառո հանապատի, պարզապես չկա պատասխան, կամ լավագույն դեպքում վերացական պատասխան է, ոչ մի ռեալություն, ոչ մի կոնկրետ գործողության առաջարկ: Ու արդյունքում ստացվում է, որ իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ են ուզում... գուցե կայունությու՞ն... նորից հիշեցնեմ, էդ կայունությունը ճահիճում էլ կա: Հապա ի՞նչ: Մենակ թե ոչ վերացական, գործնական, ռեալ, ի՞նչ են ուզում էդ մարդիկ:
Էջանիշներ