Այո
Ոչ
Չգիտեմ
էսպես չի մնա
Լուսաբեր (23.02.2009)
Վազգ ջան, ես քեզ հստակ ասում եմ հետևյալը. եթե մենք բռնած լինեինք անօրինական ճանապարհը, ապա մեզ կոպիտ ասած վերացրել էին: Դու ասում ես, հապա ինչպե՞ս է, որ իշխանությունը անօրինականություն է գործում, ու չի վերացվել ու ես զարմանում եմ անգամ էս հարցի առկայությունից: Պատասխանն էնքան ակնհայտ ա, ինչքան որ սմայլիկի եզրագծի կորության քյառթքյառթությունը. նրանց ձեռքին է բոլոր ուժային, վարչական և այլ լծակները: Բայց էլի ամեն ինչ միանշանակ չի, որտև հենց միայն էն, որ հարկադրված են եղել հարյուրից ավելի քաղբանտարկյալներից թողնել մոտ վաթսունին ու դեռ էլի շատերին բաց կթողնեն, որ ճիշտ ա մերժել են հանրահավաքը, բայց ստիպված են հլու-հնազանդ հանդուրժել մեր հանրահավաքը և այլ բազմաթիվ գործոններ, խոսում ա նրա մասին, որ նրանց անօրինականությունը կարողացել ենք ու կարողանում ենք օգտագործել նաև մեր օգտին: Ինչ վերաբերվում է կտրուկ միջոցներին, ապա տարբեր մարդկանց մոտ տարբեր է այդ կտրուկության գիտակցումը: Օրինակ ես համարում եմ, որ մեր նոր հանրահավաքային ալիքի սկսումը հենց կտրուկ ու անհրաժեշտ միջոց է, այլ հարց, որ գտնում եմ, որ ճիշտ է ամենն անել օրենքի շրջանակներում: Այո՛, բացառված չի, որ հետագայում էլ ավելի կտրուկ քայլերի գնալ հարկադրված լինենք ու գնանք, բայց առանց բոբիկանալ ջուրը չեն մտնում ու ամեն ինչ անում են անհրաժեշտությունից ելնելով, լավ հաշվարկելու դեպքում, հակառակ դեպքում լինում ես կամիկաձե ու ինքդ քեզ դատապարտում ինքնակործանման:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տո սաղ հեչ, Վազգ, դու մենակ մի բան պատկերացրու, թե հենց թեկուզ էս թեմայում էս շարժումը քննադատողները ու մեզ հայհոյողները ոնց էին փրփուրը բերաններին լուտանքներ թափելու մեր գլխին, եթե մենք իսկապես անօրինական բան արած լինեինք
Վախեմ, որ էդ դեպքում դու էլի քո 40 և ավել տարիներն ապրեիր, իսկ ես դրանցից էնքան նեռվայնանայի, որ ինֆարկտից տեղում մեռնեի, էնպես որ խնդրում եմ իմ կյանքի հաշվին առաջարկություններ չանել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Լեո: 23.02.2009, 17:19:
Վախենալ տերմինը, Լեո ջան, մեր համար չէ, էդ նրանց համար է, ովքեր տունը սսկված նստել են իրենց թախտերին ու վախում են դուրս գան իշխանության ապօրինությունների դեմ, հանդուրժում են կեղծված ընտրությունները, սպանդը, հարկային տեռորը, ազատությունների սահմանափակումը և այլնը... այլ կերպ ասած էդ կատեգորիան ձեր համար է:
Մեր համար է ոչ արկածախնդրությունը, սառը հաշվարկները, չափավոր զգուշավորությունը և այլն:
Էնպես որ մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ, տրամաբանությունս էդպիսին չէր: Ես երբևէ չեմ ասել ու չեմ ասի, որ ով իմ հետ չի, վախկոտ ա, էնպես որ կխնդրեի սար ու ձոր չընկնել
Ես խոսում եմ ահա այս տիպի մասին.
Իսկ եթե գնահատականներիս մեջ շատ կտրուկ եմ, ապա ներողություն եմ խնդրում ու հիշեցնում, որ քանի դեռ այս միտքն էր հնչել, ես նման բան չէի ասել, ես ասեցի, երբ անհիմն կերպով շարժման մասնակիցը մեղադրվեց վախկոտության մեջ՝ հավասարակշռված ու ոչ արկածախնդիր լինելու համար: Շարժման մասնակիցը բազմիցս է ապացուցել իր քաջությունն ու համարձակությունը, իր վճռականությունը: Այժմ ապացուցելու խնդիր դուք ունեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ ջան, ես դեռ ոչ մի անգամ չեմ գնացել հանրահավաքի, չնայած բավականին տարիքով մարդ եմ: Պարզապես դեռևս չեմ հանդիպել մեկին, ով կարողանա ինձ համոզել, որ գնալը չգնալուց լավ է: Եվ քանի որ չգնալը գնալուց հեշտ է՝ չեմ գնացել: Այս անգամ որոշել եմ գնալ: Աստծուց խնդրում եմ՝ այնպես լինի, որ ափսոսամ, որ այսքան ժամանակ չեմ գնացել…
![]()
Եկվոր ջան, հենց հիմիկվանից կարամ ասեմ հանրահավաքի ժամանակ գերբնակն ոչ մի բան էլ չի լինելու. Հիսուսը երկնքից չի իջնելու, ոչ էլ մանանա է թափվելու երկնքից, դու ինքդ պիտի զգաս իմաստը գնալու եթե իմաստ չես գտնում այնտեղ դժվար թե գտնես, ասեմ իմ համար որն է իմաստը հանրահավաքներին գնալու, ինձ համար դա այն քիչ օրինական ձևերից է որով ես իմ բողոքն եմ հայտնում իշխանությանը նրա իմ կարծիքով գործած սխալների և նույնիսկ հանցանքների համար…
Վերջ ես ոչ գնում եմ իշխանությոնը բռնազավթելու ոչ էլ ինչ որ հրաշքի ակնկալիքով եմ գնում, գնում եմ որովհետև եթե չգնամ ապա միգուցե հուսահատությունից ու անգործությունից պայթեմ…
Կներես եթե հիասթափեցրեցի, ամեն դեպքում գնա միգուցե և գտնես իմաստ …
Taurel. . . . (24.02.2009), Մարկիզ (23.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ