User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 90 120-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1336
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, 0 է, որովհետև էդպես էլ հստակ չասացիր թե ում կուզենայիր նախագահ տեսնել և էդ ի՞նչ գաղափարների հետևից ես գնում, որ այսօրվա շարժումը չի արտացոլում… հավանական է որ էդ մարդը չկա և շարժումը քեզ համար խիստ անձնավորված է (մենակ թե Լևոնը չլինի, ինչ ուզում է լինի) և գաղափարը դառնում է երկրորդական… երևի մի հատ էլ տարբերակ կա էն էլ դու կիմանաս… գիտեք ինչ եք ուզում, բայց միայն դուք գիտեք ու բացատրել չեք կարողանում (կամ չեք ուզում)

    Ինչևէ, եթե դուք այսօր քաղաքական դաշտում չեք և գործընթացներին չեք մասնակցում (ես միանշանակորեն ինկատի չունեմ շարժման համակիր լինել) ձեր քաղաքական և քաղաքացիական արժեքը 0 է… հիմա ոնց որ տեսնում ես քաղաքական դաշտում ոչ Պողոս կա, ոչ Սանթրոս կա, ոչ էլ Համբարձում, այլ կա ՀԱԿ… իմ ասածը սա է
    Ապեր դու աչքիս լավ չես ըմբռնում:
    Նախ գաղափարները մարդիկ են մշակում ու որոշակի պահից սկսած էտ գաղափարները երկրորդ պլան են մղվում ու այդպես էլ որպես գաղափար մնում են: Էտ գաղափարներները մասա ներգրավելու համար են ստեղծվում: Էտ որ մի քաղաքական գործիչն ա ասում՝ ես որ ընտրվեցի թալանելու եմ երկիրը ու իմ գրպանը լցնեմ: Պարզ է, որ սաղ էլ ոսկու սարեր են խոստանում:
    Նորից կրկնում եմ հատուկ քեզ համար. կլինի Պողոսը, թե Մարտիրոսը, էտ մարդը կունենա մեծ թե փոքր քաղաքական կշիռ, թե ընդհանրապես մենակ ես կլինեմ իրա հետեւորդը էտ կապ չունի: Եթե նույնիսկ տենց մարդ չլինի էլ ու ես միայն որոշակի կարծիք ունենամ Լեւոնի ու Սերժի վերաբերյալ, էտ արդեն իսկ խոսում ա կարծիքի առկայության մասին: Մի հատ անկապ բան եք ասել, հիմա ամեն կերպ ուզում եք արդարացնել ձեր ասածը: Չի ստացվի, սխա՛լ եք: Իսկ իմ քաղաքացիական արժեքի մասին դատողություններ անելու իրավունք քեզ չի վերապահված, այնպես որ կարծիքդ քեզ պահի ու աշխատի անիմաստ դատողություններ չանես:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. #1337
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    խիստ մեղմ եք գնահատականներում

    0 չի կարող լինել: Նրանց քաղաքական արժեքը, առանց բացարձակ թվեր նշելու, նեգատիվ է, քանի որ վաղվա հանրահավաքին դեմ լինելը նշանակում է պաշտպանել ղզլբաշների ռեժիմը:
    Զարմանում եմ որոշ մարդկանց մտածելու ու դատելու ունակության վրա:
    Նման խելացի մտքեր արտահայտելուց առաջ կարելի ա մի քիչ խորը մտածել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  3. #1338
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    ժո՛ղ, էդ օրը ես դասի չեմ եղել, թե չէ դուք չեք պատկերացնի ինչ կլիներ...
    ափսո՜՜՜ս
    ՀԻշում եմ, որ անցյալ տարի նախընտրական հանրահավաքների ժամանակ դեռ էդ մինասյանը գալիս հայտարարություններ էր անում, որ սերժի միտինգին գնանք...ես էլ մի անգամ իրան ասեցի. «ինձ հետ եկե՛ք ԼՏՊ-ի միտինգին, ես Ձեզ հետ գամ սերժի միտինգին»...հետո էլ մեր լսարան չէր գալիս

    Եվ չնայած դրան, փաստում եմ...իրա ղեկավարած ֆակուլտետի ձեռքը խեղճը կրակն ա ընկել...ու դեռ ընկնելու ա

  4. #1339
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    հանրահավաքը տևելու ա քառասուն րոպե
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #1340
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    հանրահավաքը տևելու ա քառասուն րոպե
    փուչիկ..չեմ կարծում...չեմ հավատում թերթին

  6. #1341
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Bayern Munchen-ի խոսքերից Նայել գրառումը
    ախր միթե չեք հասկանում որ դրանց դեմ չեկ կարա պայքարեք..
    Դրանց դեմ չենք կարա:

    Իսկ ում դեմ կարանք, կլուսավորես ?

    Իսկ ի՞նչ կարծիքի ես ասենք հայկական ֆուտբոլն ընդհանրապես լուծարելու մասին, մեկա Բայրեն Մյունիքին ոչ մի հայկական թիմ էս պահին չի կարող հաղթել:

    Կամ ասենք, ի՞նչ կարծիքի ես Հայաստանը Թուրքիայի վիլայեթ դարձնելու մասին, մեկա որ պատերազմ լինի, մեր բնաչության չափ տանկ կուղարկեն դեմներս:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.03.2009), dvgray (01.03.2009), Elmo (01.03.2009), Kuk (01.03.2009), Mephistopheles (01.03.2009), Ծով (01.03.2009), Մարկիզ (01.03.2009)

  8. #1342
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակապես ոչ մի անհավանական բան չեմ տեսնում: Ի՞նչ կա անհավանական:
    Մի ժամուկես առաջ մեր հիմնական տաքսի սերվիսը մեզ բերեց տուն: Հարցրեցի «վաղը աշխատում ե՞ք» զարմացած պատասխանեց «մենք ամեն օր էլ աշխատում ենք»: Ասեցի, որ լսել եմ, իբր ով վաղը աշխատի լիցենզիայից կզրկեն, ասեց, որ սուտ ա, որ տենց բան լիներ, հիմա զգուշացված կլինեին, ու ինքը տենց բան չի լսել:
    էսպես չի մնա

  9. #1343
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամուկես առաջ մեր հիմնական տաքսի սերվիսը մեզ բերեց տուն: Հարցրեցի «վաղը աշխատում ե՞ք» զարմացած պատասխանեց «մենք ամեն օր էլ աշխատում ենք»: Ասեցի, որ լսել եմ, իբր ով վաղը աշխատի լիցենզիայից կզրկեն, ասեց, որ սուտ ա, որ տենց բան լիներ, հիմա զգուշացված կլինեին, ու ինքը տենց բան չի լսել:
    Էլմո, իսկ ոչի՞նչ, որ գրված էր «որոշ տաքսի սերվիսներ»... ամեն դեպքում այն մասին, որ գազ չեն վաճառում, արդեն մի քանի տեղից լուր է ստացվել... ճիշտ է ինֆորմացիան ճշտված չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #1344
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո, իսկ ոչի՞նչ, որ գրված էր «որոշ տաքսի սերվիսներ»... ամեն դեպքում այն մասին, որ գազ չեն վաճառում, արդեն մի քանի տեղից լուր է ստացվել... ճիշտ է ինֆորմացիան ճշտված չի:
    Որոշը ջահնամ չաշխատեն: Իրանց փողն ա կորում: Համ էլ հանրահավաքի եկողը ոտքով էլ կգա:
    էսպես չի մնա

  11. #1345
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ հանրահավաքի եկողը ոտքով էլ կգա:
    համաձայն եմ
    բայց ամեն դեպքում ղզլբաշներից նման հիմարություններ չեմ բացառում - շարքային թուրքի դատողություն ա է լի, էշին կերից զրկենք, էշատերը սար չգնա

  12. #1346
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր դու աչքիս լավ չես ըմբռնում:
    Նախ գաղափարները մարդիկ են մշակում ու որոշակի պահից սկսած էտ գաղափարները երկրորդ պլան են մղվում ու այդպես էլ որպես գաղափար մնում են: Էտ գաղափարներները մասա ներգրավելու համար են ստեղծվում: Էտ որ մի քաղաքական գործիչն ա ասում՝ ես որ ընտրվեցի թալանելու եմ երկիրը ու իմ գրպանը լցնեմ: Պարզ է, որ սաղ էլ ոսկու սարեր են խոստանում:
    Նորից կրկնում եմ հատուկ քեզ համար. կլինի Պողոսը, թե Մարտիրոսը, էտ մարդը կունենա մեծ թե փոքր քաղաքական կշիռ, թե ընդհանրապես մենակ ես կլինեմ իրա հետեւորդը էտ կապ չունի: Եթե նույնիսկ տենց մարդ չլինի էլ ու ես միայն որոշակի կարծիք ունենամ Լեւոնի ու Սերժի վերաբերյալ, էտ արդեն իսկ խոսում ա կարծիքի առկայության մասին: Մի հատ անկապ բան եք ասել, հիմա ամեն կերպ ուզում եք արդարացնել ձեր ասածը: Չի ստացվի, սխա՛լ եք: Իսկ իմ քաղաքացիական արժեքի մասին դատողություններ անելու իրավունք քեզ չի վերապահված, այնպես որ կարծիքդ քեզ պահի ու աշխատի անիմաստ դատողություններ չանես:
    Ընգեր, կարա՞ս մի վայրկյանով Matrix-ից դուրս գաս… էդ լավ ա որ կարծիք ունես, բայց քանի՞ միլիոն անգամ ասենք որ քո կարծիքը արժեք չունի, եթե քաղաքական դաշտում չի ու դու քաղաքականապես ակտիվ չես… քո կարծիքի, գաղափարի (ոնց կուզես անվանի) ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա՝ 0 է…տանը նստած ինչ կարծիք ուզում ես ունեցի, դա ոչ մեկի լամպուչկին չի, նամանավանդ որ դա կարծիք ա… իսկ քո քաղաքացիական արժեքը դա քո քաղաքացիական ակտիվությունից ա կախված և ես, տարօրինակ թող չթվա, իրավունք ունեմ դատողություններ անելու, քանի որ դու էս բաժնում գրառումներ ես անում… ես իրավունք չունեմ քո անձնականի մասին դատողություններ անելու, որը որ չի արված

  13. #1347
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընգեր, կարա՞ս մի վայրկյանով Matrix-ից դուրս գաս… էդ լավ ա որ կարծիք ունես, բայց քանի՞ միլիոն անգամ ասենք որ քո կարծիքը արժեք չունի, եթե քաղաքական դաշտում չի ու դու քաղաքականապես ակտիվ չես… քո կարծիքի, գաղափարի (ոնց կուզես անվանի) ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա՝ 0 է…տանը նստած ինչ կարծիք ուզում ես ունեցի, դա ոչ մեկի լամպուչկին չի, նամանավանդ որ դա կարծիք ա… իսկ քո քաղաքացիական արժեքը դա քո քաղաքացիական ակտիվությունից ա կախված և ես, տարօրինակ թող չթվա, իրավունք ունեմ դատողություններ անելու, քանի որ դու էս բաժնում գրառումներ ես անում… ես իրավունք չունեմ քո անձնականի մասին դատողություններ անելու, որը որ չի արված
    Հլը մի հատ էս գրառումդ ծերից ծեր կարդա ու տես քանի անգամ ես այս կամ այն կերպ հաստատել գոնե կարծիքի առկայության փաստը: Հիմա ազդեցությունը 0 է, թե 0 չի, էտ դու չես կարա իմանաս: Շատերի համար իմ կարծիքը արժեք ունի ու շատ մեծ արժեք: Ընենց որ ամեն դեպքում սխալ ես:
    Հ.Գ. Շատ երկարեց, թարգենք:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #1348
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
    Այս կարծիքին է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը

    - Սիրելի մաեստրո« շուտով լրանում է մարտյան ողբերգական իրադարձությունների մեկ տարին: 2008 թ. մարտի 1-2-ի հետ կապված այս ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ: Ձեր խոսքը դեռեւս չի հնչել, իսկ ժողովուրդը միշտ անհամբեր սպասել է դրան, քանի որ խոր ակնածանքով եւ մեծ հարգանքով է վերաբերում Օհան Դուրյան մտավորականին£

    - Այս հարցում չեն կարող տարբեր տեսակետներ հնչել« ճշմարտությունը մեկն է` ո՞վ չգիտի, որ մարտի 1-ին տեղի է ունեցել ոճրագործություն« խաղաղ ժողովրդի սպանդ.ո՞մ հրամանով` դարձյալ բոլորը գիտեն (դրա համար հանձնաժողովներ պետք չեն)« արյան« զոհերի գնով ո՞վ է իշխանությունը պահել` բոլորիս է հայտնի:

    Հարամեցին մեր երկիրը© ղարաբաղցուն հանել են հայաստանցու դեմ« բանակին` ժողովրդի դեմ« ո±ւմ հայտնի չէ այս ամենը£ Ձերբակալել են հերոս տղաներին« ազատամարտիկներին« ընդդիմության հեղինակավոր ներկայացուցիչներին« ովքեր էլ հերոսներ չէին« այսօր բոլորին իրենք են հերոսացրել£ Այս անտանելի մթնոլորտում մեր ժողովուրդը շնչահեղձ է լինում` բռնություն« բռնակալություն« հետապնդում« մատնություն« դավաճանություն« էլ չեմ ասում խեղճ ժողովրդիս պատուհասած ծանր տնտեսական ճգնաժամը եւ կառավարության անկապ« անկարող վիճակը£

    - Այսօր բազմաթիվ §մտավորականներ¦« ժողովրդի կողքին կանգնելու եւ նրա անունից հանդես գալու փոխարեն, այս շրջանում բավական ակտիվացել են. մարտի 1-ի համար մեղադրում են ընդդիմությանը« նրա առաջնորդներին« անգամ ժողովրդին` նրան անվանելով խաժամուժ« խառնամբոխ: Այդ §մտավորականներից¦ շատերն այսօր անգամ չեն ընդունում« որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան£

    - Բավական է: Ձեր հարցադրումն անգամ ինձ զայրացնում է: Իմ թանկագին բարեկամ Ռաֆայել Ղազարյանը« Աստված հոգին լուսավորի« ասում էր© §Օհան ջան« սրանք մտավորական են կոշտ ռ©-ով¦£ Ո±վ են սրանք« ո±ւմ համար են այլեւս հեղինակություն« դեռ չեն հասցրել Քոչարյանի տակից դուրս գալ« հիմա էլ փնովում են Քոչարյանին եւ գովերգում Սերժ Սարգսյանին« այսքա±ն է իրենց քաջությունը£ Մարտի 1-ի արյունահեղությունից հետո ով մնացել է բռնակալ ռեժիմի կողքին« բռնել է հակաժողովրդական եւ հակաժողովրդավարական ճանապարհ` ցուցաբերելով ցինիկ ու անբարոյական վերաբերմունք ժողովրդի հանդեպ« դարձել բռնատիրության եւ ռեպրեսիաների կողմնակից« բռնակալի ծառաներ ու ստրուկներ« ոչ անուններն եմ ուզում լսել« ոչ էլ ժողովրդի համար իրենք գոյություն ունեն£ Ես զարմանում եմ լրագրողներիդ վրա« որ խոսեցնում եք այդպիսիներին ու հարցնում« թե Հայաստանում կա±ն քաղբանտարկյալներ£ Չէ± որ իրենք վախենում են ազատությունից« իրենք ստրուկներ են« դեմ են ազատությանը« ազատության համար պայքարող քաղաքացիներին£ Իրենց համար քաղբանտարկյալը ո±րն է£ Նրանք տղաներին համարում են Լեւոնի քաղբանտարկյալներ« ոչ` իրենցը« պայքարողը Լեւոնի ժողովուրդն է« իրենցը չէ« ազատությունն էլ Լեւոնի ու նրա ժողովրդի բերած ազատությունն է լինելու« ուրեմն` իրենց պետք չէ£ Հասկացա±ք£ Իրենց էջը փակված է£

    - Մաեստրո« որեւէ դրական տեղաշարժ իշխանության գործունեության մեջ չե՞ք նկատել:

    - Գիտեք« երբեմն մտածում եմ ավելի մեղմ արտահայտվել« գուցե ուզում են« չեն կարողանում« չի ստացվում£ Բայց լավ« լրանում է իրենց կատարած արյունահեղության մեկ տարին« որեւէ մեկը խոստովանե±ց իր մեղքը« որեւէ բարձրաստիճան մարդասպան ենթարկվե±ց պատասխանատվության« հայցեցի±ն ժողովրդի ներողամտությունը« սխալի« մեղքի« զղջման խոսքեր ասվեցի՞ն©©© Էլ ինչպե՞ս հավատաս:

    Պատկերացնո±ւմ եք« վերջերս իրենցից լսեցի« թե իշխանությունը պարտվել չի կարող¦« ուրեմն` հասկանանք« որ սրանք պատրաստ են պարտության մատնել երկիրը եւ ժողովրդին« միայն իրենք չպարտվեն: Այդպես չի լինում« վերջապես« եթե ընտրված իշխանություն ունենայինք« կհայտարարեին« թե ժողովուրդը պարտվել չի կարող£ Խարդախ« ատելի« անհենարան« անհեռանկար իշխանությունը« որ նույնիսկ իշխանություն էլ չէ« այլ` ավազակախումբ« դեռ շնչում է« ախորժակը բաց` անտանելի ուտում է« բայց ուղեղները մթագնած են£ Ինչու՞ են անդաստիարակ, թերհաս մի քանի երիտասարդների մեջտեղ հանում« որպեսզի սրանք ամբարտավան տոնով տարփողեն (վստահ եմ, համեստ եւ համակրելի Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք սրանց լկտիությունն այս չափերի չէր հասնի), թե իրենք Եվրախորհրդում հաղթանակ են տարել« իսկ ընդդիմությունը« ասել է` մենք, ժողովուրդը դավաճաններ ենք£ Ինչո±ւ եւ ո±ւմ են խաբում, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը« այսքան խաբելու« խոստանալու« աղաչելու դիմաց ընդամենը վերաքննություն են ստացել:

    Խելացի իշխանությունը կմոլորվե±ր այս աստիճան« որ իր ձեռքով սպաներ արդարադատությունը: Եթե փոքր-ինչ օրինավոր երկիր լինեինք« այս տղաների առջեւ« որոնցից շատերը ազգին« պետությանը ծառայած նվիրյալներ են« մենք էինք ոտքի կանգնելու« իրենց նմաններն էին ոտքի կանգնելու£ Իսկ այսօր դատավորներին վերածել են խեղկատակ-ծաղրածուների« ընտրել մեծ գլխով« բարգավաճ« հաստ փորով §դամբուլյաններին¦« սրանք էլ տղաներին անվանում են ամբաստանյալ եւ պահանջում ոտքի կանգնել£ Տղաները հրաշալի ապացուցեցին« որ մեղադրյալն էլ« ամբաստանյալն էլ ոճրագործ իշխանությունն է:

    - Մաեստրո, անընդհատ կալանավորված եւ անազատության մեջ գտնվող տղաներին եք հիշում: Իմացանք« որ մեկ անգամ հասել եք քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու Սմբատ Այվազյանին« բայց չի ստացվել: Դուք կարող եք Ձեր ասելիքը մեր միջոցով փոխանցել տղաներին:

    - Ես հպարտ եմ ազատության համար պայքարող քաղաքացիներով« հատկապես« քաղբանտարկյալ իմ ընկերներով ու զավակներով: Օրհնում եմ իրենց« իրենց ընտանիքներին« որ հանուն մեր ազատության« մեր երկրի ժողովրդավարության« այս տղաները ամենածանր բեռն են կրում իրենց ուսերին:Սմբատ ջան, համբուրում եմ բոլորիդ մեկ առ մեկ« հպարտ եմ ձեզանով« դուք մեր ազատության ամրոցի սյուներն եք:Իմացեք« ձեզ պահելուց սարսափում են« ազատելուց ավելի են սարսափում: Աղոթում եմ ձեզ համար« այս տարիքիս խոնարհվում եմ ձեր առջեւ` ձեր համբերության« կամքի ու հզորության համար£ Նույնիսկ ինձ մեղավոր եմ համարում« որ ոմանց անձամբ չեմ ճանաչում£ Աղոթում եմ մեր մոտալուտ հաղթանակի« ձեր եւ մեր` բոլորիս ազատության համար£

    - Իսկ ի՞նչ կասեք ժողովրդին:

    - Կոչ եմ անում` բոլորով միասին իմ նախագահի շուրջը« իմ եւ ձեր նախագահի հետեւից: Առ այսօր ես հիացած եմ մեր նախագահի իմաստուն քայլերով` ոչ մի վրիպում« ոչ մի անհարկի շտապողականություն« ճշգրիտ հաշվարկ բոլոր ուղղություններով« բոլորի հետ: Ես այդ ամենը շատ լավ զգում եմ« եւ շուտով ամեն ինչ կհաստատվի: Այսօր Հայաստանին« այս աննկարագրելի վիճակին Լեւոն Տեր-Պետրոսյան մեծություն է անհրաժեշտ£

    Համոզված եմ« մարտի 1-ին բոլորս ենք դուրս գալու« միանալու« ամբողջանալու« այդ օրը նաեւ խոնարհվելու ենք« հիշատակելու£ Եթե հզոր ոգով« հզոր քանակով հանդես գանք, դեպի ազատություն տանող ճանապարհին մի հսկա քայլ արած կլինենք£ Բոլորս ենք հավաքվելու« ոգի տալու միմյանց« թափ ենք տալու եւ սթափեցնելու` §Ժողովուրդը պարտվել չի կարող¦« այս էլ ես եմ ձեզ հայտարարում

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.03.2009), Mephistopheles (01.03.2009), Nareco (01.03.2009), Մարկիզ (01.03.2009)

  16. #1349
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մի հատ էս գրառումդ ծերից ծեր կարդա ու տես քանի անգամ ես այս կամ այն կերպ հաստատել գոնե կարծիքի առկայության փաստը: Հիմա ազդեցությունը 0 է, թե 0 չի, էտ դու չես կարա իմանաս: Շատերի համար իմ կարծիքը արժեք ունի ու շատ մեծ արժեք: Ընենց որ ամեն դեպքում սխալ ես:
    Հ.Գ. Շատ երկարեց, թարգենք:
    թարգեք

  17. #1350
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամուկես առաջ մեր հիմնական տաքսի սերվիսը մեզ բերեց տուն: Հարցրեցի «վաղը աշխատում ե՞ք» զարմացած պատասխանեց «մենք ամեն օր էլ աշխատում ենք»: Ասեցի, որ լսել եմ, իբր ով վաղը աշխատի լիցենզիայից կզրկեն, ասեց, որ սուտ ա, որ տենց բան լիներ, հիմա զգուշացված կլինեին, ու ինքը տենց բան չի լսել:
    Անցյալ տարի փետրվարի 20-29 ընկած հատվածում երթուղային տաքսիները դեպի կենտրոն գնալուց չէին կանգնում, դատարկ էին գնում, իսկ հակառակ ուղղությամբ գնալիս ուղևորներով էին: Տարբերություն չեմ տեսնում: Մի բան էլ. երեկվանից որոշ չաստեր տրիվոգ են տվել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 90 120-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •