User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրահավաք հունիսի 20-ին

    Մարտի 1-ից հետո ԼՏՊ թիմը, 50-ից ավելի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ամեն անգամ քաղաքապետարանը մերժել է:
    Ամեն դեպքում, նախ քաղաքապետարանը չի կարող անվերջ մերժել հանրահավաքների իրազեկումները, իսկ իշխանությունները ուզեն թե չուզեն, գոնե աչք փակելու համար, պիտի ԵԽԽՎ հայտնի որոշման կատարման ուղղությամբ մի քանի կոնկրետ քայլեր իրականացնեն: Այսինք, կա հավանականույթուն որ հանրահավաքի իրազեկումը չի մերժվի: Փաստորեն, եթե տեղի ունենա, այս հանրահավաքը պետք է որ մարտի 1-ից հետո լինի առաջին լուրջ հանրահավաքը և հետևապես նաև առաջին լուրջ ներքաղաքական իրադարձությունը: Ի՞նչ ենք մենք ակնկալում այս հանրահավաքից: Արդյո՞ք այն կհավաքի նույնքան մարդ, որքան վերջին խոշոր հանրահավաքներն էին: Թե՞ մարդիկ հոգնած ու հուսահատված այլևս չեն գնա հանրահավաքի և այն կվերածվի մի քանի հարյուր էնտուզիաստների մերձեցման երեկոյի: Սկիզբ կդնի այն արդյո՞ք նոր, ավելի հզոր ժողովրդական բողոքի ալիքի, թե ամեն ինչ վերջացած է…

  2. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Շարժումը չի մահացել, շատ կլինենք

  3. #3
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մի քանի օր կգորգոռան, կանցնի, կգնա...գուցե մի 3-5 հազար մարդ լինի...
    Ну, я так думаю!!!
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարտի 1-ից հետո ԼՏՊ թիմը, 50-ից ավելի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ամեն անգամ քաղաքապետարանը մերժել է:
    Ամեն դեպքում, նախ քաղաքապետարանը չի կարող անվերջ մերժել հանրահավաքների իրազեկումները, իսկ իշխանությունները ուզեն թե չուզեն, գոնե աչք փակելու համար, պիտի ԵԽԽՎ հայտնի որոշման կատարման ուղղությամբ մի քանի կոնկրետ քայլեր իրականացնեն: Այսինք, կա հավանականույթուն որ հանրահավաքի իրազեկումը չի մերժվի: Փաստորեն, եթե տեղի ունենա, այս հանրահավաքը պետք է որ մարտի 1-ից հետո լինի առաջին լուրջ հանրահավաքը և հետևապես նաև առաջին լուրջ ներքաղաքական իրադարձությունը: Ի՞նչ ենք մենք ակնկալում այս հանրահավաքից: Արդյո՞ք այն կհավաքի նույնքան մարդ, որքան վերջին խոշոր հանրահավաքներն էին: Թե՞ մարդիկ հոգնած ու հուսահատված այլևս չեն գնա հանրահավաքի և այն կվերածվի մի քանի հարյուր էնտուզիաստների մերձեցման երեկոյի: Սկիզբ կդնի այն արդյո՞ք նոր, ավելի հզոր ժողովրդական բողոքի ալիքի, թե ամեն ինչ վերջացած է…
    Նախ՝ քաղաքապետարանը արտոնի-չարտոնի, մեկ ա հանրահավաքը տեղի ա ունենալու: Չնայած, մեկ էլ տեսար ավելի շուտ էլ են արտոնում (մեկ էլ տեսար): Քանի շարք ուզում են թող մլիցա կայնացնեն, մեկ ա ժողովուրդը կճղի էտ շարքերը ու ներս կմտնի (96-ի նիհար-սոված մարդիկ ԱԺ-ն են ճղել-ներս մտել, մենք չենք կարա՞): Բայց թե դժվար թե տենց բան անեն իշխանությունները: Խոչընդոտեն՝ Եվրոպայի աչքից կընկնեն, իսկ մարտի մեկը քիչ չէր: Միտինգը կկայանա: Նաղդ էտ օրը ավելի շատ մարդ կհավաքվի, քան թե ասենք հունվարի 22-ի կամ փետրվարի 9-ի միտինգներին էր: Մի 15.000 հոգի ամենաքիչը կլնի, իսկ ամբողջ օրվա կտրվածքով՝ երևի մի 50.000-ի հասնի: Եթե հին միտինգներին հիմնականում ԼՏՊ-ի կողմնակիցներն էին մասնակցում, հիմա ԱԽՔ-ի ու Վահանի շատ կողմնակիցներ էլ միացած կլնեն: Հույս ունենանք, որ միտինգին կտենանք Սուքիասյանին էլ, Փաշինյանին էլ, Արամ Կարապետյանին էլ:
    Իսկ դրանով կսկսվի շարժման 3-րդ փուլը: Քանի որ 2-րդ փուլը առաջինից թափով էր, ուրեմն նոր փուլը ավելի մեծ թափ կունենա:
    Իշխանությունները, որ դիմադրեցին առաջի երկու փուլերում իրանց ձեռի տակի անազնիվ միջոցներով, էս անգամ անազնիվ միջոցների չեն կարա դիմեն:

    ՀԱՂԹԵԼՈւ՛ ԵՆՔ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Էլի????
    Ափսոս են ախր էդ մարդիկ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    մանավանդ՝ ապրիլի 9-ից հետո
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Կարծում եմ՝ շատ մեծ հանրահավաք կլինի, ու շարժման «աբիժնիկները» լաաավ կտխրեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ շատ մեծ հանրահավաք կլինի, ու շարժման «աբիժնիկները» լաաավ կտխրեն:
    Իսկ եթե աբիժնիկները տխրեեեեեն, տխրեեեեեեեն, լաաաաավ տխրեն, դեպրեսիայի մեջ ընկնեն, բայց էլի մնան իշխանության: Ասենք իրենց տխրելուց մեզ ի՞նչ: Իրենք կարող է հիմա էլ են տխուր:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դրանով կսկսվի շարժման 3-րդ փուլը: Քանի որ 2-րդ փուլը առաջինից թափով էր, ուրեմն նոր փուլը ավելի մեծ թափ կունենա:
    Իշխանությունները, որ դիմադրեցին առաջի երկու փուլերում իրանց ձեռի տակի անազնիվ միջոցներով, էս անգամ անազնիվ միջոցների չեն կարա դիմեն:

    ՀԱՂԹԵԼՈւ՛ ԵՆՔ
    Այն ժամանակ առջևում էին ընտրությունները, իսկ հետո էլ ակնկալվում էր ՍԴ որոշում: Իսկ հիամ առաջիկայում ոչ մի քաղաքական իրադարձություն բացի այդ միտինգից չկա: Այդ դեպքում ի՞նչ անազնիվմ միջոցների մասին է խոսքը: Կեղծելու բան չկա: ՍԴ վրա ազդելու խնդիր չկա: Ասենք միտինգա, եղավ աանցավ: Հետո՞:
    Ճիշտ հասկացի, ես էլ եմ անհաբեր սպասում այդ օրվան: Բայց հետագա քայլերը չեմ տեսնում, դրա համար էլ բացել եմ քննարկման թեման:
    Բայց երրորդ ավելի թափով փուլի գաղափարը դուրս եկավ: Ինչպես ասում են Աստված երրորդությունն է սիրում:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 19.05.2008, 17:37: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե աբիժնիկները տխրեեեեեն, տխրեեեեեեեն, լաաաաավ տխրեն, դեպրեսիայի մեջ ընկնեն, բայց էլի մնան իշխանության: Ասենք իրենց տխրելուց մեզ ի՞նչ: Իրենք կարող է հիմա էլ են տխուր:

    Ես չասեցի, որ իրանց տխրելուց մեզ ինչ որ բան, ընդամենը փաստն եմ փորձում արձանագրել, որ մեծ հանրահավաքի դեպքում, մարդիկ, ովքեր «վառված են» այս շարժումից, լաաավ կտխրեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Հաստատ ավելի ուժեղ ա լինելու, քան մինչև մարտի 1-ն էր: Եթե հաշվի առնենք հենց սկզբից պայքարողներին /մեզ/, էն կնկա հիասթափված ընտրողներին, Վահանի ընտրողների մի մասին, խելքի եկած շատ հայերի, ապա ավելի մի մեծ ՇԱՐԺՈՒՄ է լինելու, որը արդեն կասեցնել չի լինի: Եթե հաշվի առնենք նաև հացադուլի իրողությունը /եթե մինչ այդ դադարեցված չլինի/, քաղբանտարկյալներին, ապա գոնե կհասնենք ԱԺ-ի ցրմանը կամ մինչև այդ սերժը ցրած կլինի, որ տպավորություն չստեղծվի, թե ընդդիմությանը ենթարկվեց: Կարճ ասած`
    վերջնականապես ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #11
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր կգորգոռան, կանցնի, կգնա...գուցե մի 3-5 հազար մարդ լինի...
    Ну, я так думаю!!!
    Մինչև մարտի մեկն էլ էինք գորգոռում, մարտի 1-ից հետո էլ ենք գորգոռում, հունիսի 20-ից հետո էլ կգորգոռանք մինչև սրանք հեռանան: Ի տարբերություն չգորգոռացողների՝ մեր ձայնը "արդարություն" գոռալուց չի կտրվում: Ու, ընդհանրապես ,մենք գորգոռում ենք, որովհետև մեր մեջքին արդարությունն է կանգնած. թող մտածեն նրանք, ում հովանավորը ստրկամտությունն է:

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև մարտի մեկն էլ էինք գորգոռում, մարտի 1-ից հետո էլ ենք գորգոռում, հունիսի 20-ից հետո էլ կգորգոռանք մինչև սրանք հեռանան: Ի տարբերություն չգորգոռացողների՝ մեր ձայնը "արդարություն" գոռալուց չի կտրվում: Ու, ընդհանրապես ,մենք գորգոռում ենք, որովհետև մեր մեջքին արդարությունն է կանգնած. թող մտածեն նրանք, ում հովանավորը ստրկամտությունն է:

    Ինչպես ընդունված է ասել, +1

  13. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չասեցի, որ իրանց տխրելուց մեզ ինչ որ բան, ընդամենը փաստն եմ փորձում արձանագրել, որ մեծ հանրահավաքի դեպքում, մարդիկ, ովքեր «վառված են» այս շարժումից, լաաավ կտխրեն:
    Ապեր, հարցը գիտես իչումն է, ինձ ճիշտ հասկացի, որ տխուր աբիժնիկների առկայությունը ոչինչ չի փոխում, եթե չասեմ որ ավելի է վատթարացնում իրավիճակը: Առանց էն էլ աբիժնիկ են ու էս օրի են քցել սաղին, դատական պրոցեսները նայի: Բա որ համ էլ տխուր աբիժնիկ լինեն ինչ կլինի: Ասածս ինչ է, որ տխրեղցնելը քիչ է: Պետք է այնպես անել, որ տխուր-տրտում xxxxxները քաշեն հեռանան: Այդ դրան է պետք հասնել, մեկ, երկու, տաս, քսան խաղաղ, բայց հսկայական հանրահավաքների միջոցով:

    Ավելացվել է 7 րոպե անց
    ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ
    [16:14] 19 Մայիսի, 2008


    ՀՀ առաջին նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը մարտի 1-ի դեպքերից հետո 50-ից ավել իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` հանրահավաքներ անցկացնելու մասին, սակայն ստացել միեւնույն մերժումը:

    ՚Մենք իշխանություններին ողջամիտ ժամկետ տվեցինք խելքի գալու եւ երկրում ընթացող գործընթացները բնական հուն մտցնելու համար: Եթե իրենց մոտ բանականությունը չհաղթի, մենք չենք կարող հույսներս դնել բանականությունից կաղող այս իշխանության վրա եւ մենք պետք է իրացնենք մեր սահմանադրական իրավունքըՙ,- այսօր հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Իսկ իշխանությունների խելքի գալու ժամկետը, ըստ նրա, նշել է ԵԽԽՎ-ն` ՀՀ-ի վերաբերյալ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւում: Պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին` Մուսինյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյականության հետ կապված խնդիրներ ունի:

    ՚Քոչարյանը չկարողացավ հերքել Համաժողովրդական կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած փաստարկները: Որեւէ բանական պատասխան չհնչեց: Դեռ ավելին, որեւէ իշխանավոր ջանքեր չգործադրեց Քոչարյանին պաշտպանելու համար: Քոչարյանի վերջին հարցազրույցը կորակեի` ջղաձիգ արդարացումներՙ,- ասաց Արման Մուսինյանը` բոլորին խորհուրդ տալով Քոչարյանի հարցազրույցում քաղաքական մեկնաբանություններ կամ վերլուծություններ չփնտրել:

    Նա անդրադարձավ նաեւ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի դեպքերի հետ նա առնչություն չունի եւ մարտի 1-ին Ազատության հրապարակում է եղել` Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու համար: ՚Ձեռքեր ոլորելով անվտանգություն չեն ապահովում: Ես կզարմանայի, որ նա համարձակություն ունենար եւ պատասխանատվություն վերցներ եւ ասեր, որ այնտեղ է եղել եւ առնչություն է ունեցել: Գրիշա Սարկիսովը ՀՀ առաջին նախագահին օրեր շարունակ փաստացի պահել է անզատության մեջ: Այնպես որ նրա պատասխանատվության հարցը կլուծի մարտի 1-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողովը, որն անպայման կստեղծվիՙ:

    Այսօր ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Տեր-Պետրոսյանի խոսնակը գնահատում է շատ լարված, պայթունավտանգ. ՚Այս իրավիճակը հետեւանք է փետրվարի 19-ի նախագահի ընտրություններում կազմակերպված զանգվածային կեղծիքների, ինչպես նաեւ դրան հաջորդած մարտի 1-ին իշխանությունների կազմակերպած ջարդիՙ:

    Նա համարում է, որ այս ամիսների ընթացքում իշխանությունները ոչ միայն հետեւություններ չեն արել երկրում քաղաքական գործընթացներին նորմալ հուն տալու, այլեւ` շարունակում են ռեպրեսիվ եւ բռնի մեթոդներով վերջնականապես ճնշել ընդդիմությանը, ինչն իրենց չի հաջողվում: ՚Ապրիլի 17-ից ` ԵԽԽՎ ընդունած բանաձեւից հետո Հայաստանում 7 մարդ է ձերբակալվել: Այսինքն` քաղաքական հետապնդումները ոչ միայն չեն դադարեցվել, այլեւ` շարունալվել են եւ նոր թափ են ստացել քաղաքացիների նակտմամբ ռեպրեսիաններըՙ,-ասաց նա: Խոսնակը նշեց, որ առաջին նախագահը որպես երկխոսության հիմք շարունակում է ընդունել ԵՄ-ի եւ ԵԽԽՎ-ի առաջարկները, որոնք գործող իշխանությունները ընդունում են իբրեւ նախապայման:

    Ըստ Մուսինյանի` ԵԽԽՎ-ի եւ միջազգային այլ կառույցների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքի մասին են վկայում նաեւ այն փաստերը, որ մինչ օրս փոփոխության չի ենթարկվել ՚Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքըՙ եւ չի ձեւավորվել անկախ հանձնաժողով` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար:

    ՚Պետական մարմինները, որոնք զբաղված են մարտի 1-ի քրեական գործերը սարքելով, որեւէ ռեալ քայլ չեն կատարել մարտի 1- իրական պատասխանատուների նկատմամբ: Կա 10 զոհ, սակայն սպանությունների առիթով քրեական գործեր չեն հարուցվել, նույնիսկ կասկածյալի կարգավիճակ չի ստացել որեւէ ոստիկան, չկա որեւէ ձերբակալված կամ կալանավորված, որը մեղադրվի զենք կրելու մեջ: Այսինքն` իրավական սպեկտրը ամբողջությամբ ոչնչացված է եւ գործում է միայն քաղաքականը: Իշխանություններն էլ իրենց քայլերով չեն ապացուցել, որ պատրաստ են փոխել իրենց գործելաոճըՙ:

    Արման Մուսինյանը վստահ է, որ մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար այս իշխանությունների օրոք անկախ հանձնաժողով չի ստեղծվելու: Երկրում լուրջ փոփոխություններ նրա կարծիքով տեղի կունենան միայն արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների միջոցով:

    Ի՞նչն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը չկարողացավ փետրվարի19-ին իր հաղթանակը արձանագրել նաեւ ՍԴ-ում` հարցին` Մուսինյանը պատասխանեց.՚Պատճառը` ավտոմատներն էին: Մենք քաղաքական գործունեություն էինք վարում, իսկ իրենք ավտոմատներն են գործի դնումՙ: Նա Տեր-Պետրոսյանի հաղթանակն է համարում նաեւ հետեւյալ փաստը.՚Մենք այսօր ունենք համախմբված, ակտիվ, թող ներվի ինձ, ասելու համար, բայց ՚դուխը տեղըՙ հասարակություն, որը ատում է այս իշխանություններինՙ:

    Առաջին նախագահի խոսնակն այսօր նաեւ ասաց, թե ինչ է պատճառը, որ իրենք չէին մասնակցում Երեւանում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին. ՚Չմասնակցեցինք այդ ընտրություններին, որովհետեւ դրանք հակասահմանադրական են: Համաձայն ՀՀ Սահմանադրության`2 տարվա ընթացքում բոլոր օրենքները պետք է համապատասխանեցնեին Սահմանադրությանը: Այսօր Երեւանը պետք է ունենար ընտրված քաղաքապետ: Այսօր Երեւանը հակասահմանադրական վիճակում է: Երվանդ Զաքարյանն այսօր ապօրինի քաղաքապետ է: Եւ մենք չենք պատրաստվում մասնակցել որեւէ հակասահմանադրական միջոցառմանՙ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 20.05.2008, 13:02: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր կգորգոռան, կանցնի, կգնա...գուցե մի 3-5 հազար մարդ լինի...
    Ну, я так думаю!!!
    Մինչև մարտի մեկն էլ էինք գորգոռում, մարտի 1-ից հետո էլ ենք գորգոռում, հունիսի 20-ից հետո էլ կգորգոռանք մինչև սրանք հեռանան: Ի տարբերություն չգորգոռացողների՝ մեր ձայնը "արդարություն" գոռալուց չի կտրվում: Ու, ընդհանրապես ,մենք գորգոռում ենք, որովհետև մեր մեջքին արդարությունն է կանգնած. թող մտածեն նրանք, ում հովանավորը ստրկամտությունն է:
    ChildOfTheSky, Վարկանիշը եկավ

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հարցը գիտես իչումն է, ինձ ճիշտ հասկացի, որ տխուր աբիժնիկների առկայությունը ոչինչ չի փոխում, եթե չասեմ որ ավելի է վատթարացնում իրավիճակը: Առանց էն էլ աբիժնիկ են ու էս օրի են քցել սաղին, դատական պրոցեսները նայի: Բա որ համ էլ տխուր աբիժնիկ լինեն ինչ կլինի: Ասածս ինչ է, որ տխրեղցնելը քիչ է: Պետք է այնպես անել, որ տխուր-տրտում xxxxxները քաշեն հեռանան: Այդ դրան է պետք հասնել, մեկ, երկու, տաս, քսան խաղաղ, բայց հսկայական հանրահավաքների միջոցով:
    Բա էդ տխրեցնելն էլ նպաստում ա, որ ---- քաշեն ստեղից, ո՞վ ա տեսել՝ մեկը ուրախ-ուրախ ---- քածի
    Վերջին խմբագրող՝ Kuk: 20.05.2008, 13:25: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #15
    Սկսնակ անդամ Bianconner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրահավաք հունիսի 20-ին

    Եթե հանրահավաքը կայանա, ուրեմն ավելի շատ մարդ կհավաքվի քան վերջին տարիների յուրաքանչյուր հանրահավաքում, որովհետև բացի մեզնից(պայքարողներից) մեզ կմիանան նաև Ախքի,Վահան Հովանիսյանի և Սերժի շատ առաջվա կողմնակիցների մեծ մասը, որովհետև բոլորն էլ տեսնում են ներկա կառավարության գործելավոճը,սուտը.......
    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •