User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Արդեն տևական ժամանակ է, որ տեղեկացվում է Հայ Ազգային Կոնգրեսի՝ մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնելու մտադրության մասին: Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների այդ օրը հանրահավաքի մասնակիցները պետք է հարգեն 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչպես նաև ՀԱԿ-ը պետք է հանրությանը ներկայացնի իր հետագա անելիքները:

    Այսօր արդեն Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքապետարանին այդ օրը հանրահավաք ու երթ անցկացնելու իրազեկումը ներկայացրել է: Որպես հանրահավաքի անցկացնելու տեղ ներկայացվել է երկու վայր՝ Մատենադարանին հարող տարածքն ու Հյուսիսային պողոտան: Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ անել Մաշտոցի պողոտայով դեպի քաղաքապետարան, ծաղկեպսակներ դրել Մյասնիկայնի արձանի մոտ:

    Ըստ գործող օրենքի քաղաքապետարանը պարտավոր է 72 ժամվա ընթացքում պատասխանել: Եթե ճիշտ եմ հիշում, ապա այդ ընթացքում պատասխանի բացակայության դեպքում ըստ գործող օրենքի հանրահավաքն ու երթը համարվում է իրազեկված: Իրազեկումը ներկայացվել է այսօր առավոտյան ժամը 9-ին, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով ՀԱԿ-ում արդեն իսկ սկսվել են հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

    Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, ՀԱԿ կազմող բոլոր ուժերն այս օրերին պետք է ներկայացնեին հանրահավաքի և դրան հաջորդող իրադարձությունների իրենց պատկերացումները, ծրագրերը, որոնք պետք է դրվեին ընդհանուր խորհրդակցության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.02.2009), Mephistopheles (09.02.2009), murmushka (09.02.2009), Norton (10.02.2009), Sunny Stream (09.02.2009), Zangezur (23.02.2009), Աբելյան (09.02.2009), Աթեիստ (09.02.2009), Արտիստ (09.02.2009), Երվանդ (09.02.2009), Ծով (09.02.2009), Հայկօ (10.02.2009), Ձայնալար (09.02.2009), Նարե (09.02.2009), Նորմարդ (23.02.2009), Վարպետ (14.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ի դեպ, «Ազատությունով» խոսում էր Շահնազարյանն ու ասաց, որ հանրահավաքը կայանալու է անկախ նրանից քաղաքապետարանն այն կարտոնի՞, թե՞ ոչ: Շահնազարյանը հույս հայտնեց, որ իշխանությունները ողջամիտ կգտնվեն ու մերժման որոշում չեն ընդունի՝ դրանով հիմք դնելով անկայունության:

    Շահնազարյանը հիշեցրեց նաև, որ իշխանությունները արդեն մի քանի շաբաթ է, ինչ նորից դիմել են ռեպրեսիաների: Խոսքը ոստիկանների՝ ակտիվիստներին այցելելու ու նրանց՝ հանրահավաքին չմասնակցելու համար վախեցնելու փորձերի մասին է, որի մասին արդեն բազմիցս գրվել է մամուլում, տարբեր մարդիկ պատմել են այդ այցելությունների մասին՝ այդ թվում, «Ազատություն»-ով:

    Չնայած այս բոլոր ռեպրեսիաներին, որոնք կարծում եմ, որ ուժեղանալու են մարտի 1-ի մոտենալուն զուգահեռ, վստահ եմ, որ տեղի է ունենալու հուժկու հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդն էլի հաստատելու է իր վճռականությունը, պայքարի հարատևությունը, համբերությունը ու տոկունությունը, սկզբունքայնությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իմ կարծիքով, եթե մինչև էդ մի հատ էլ հանրահավաք չեղավ, հունիսի 20-ից շատ մարդ չի հավաքվի:
    Հուսով եմ մարտի 1-ի հանրահավաքով նոր փուլ կսկսվի Շարժման մեջ: Ղարաբաղի թեման սպառված ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, եթե մինչև էդ մի հատ էլ հանրահավաք չեղավ, հունիսի 20-ից շատ մարդ չի հավաքվի:
    Հուսով եմ մարտի 1-ի հանրահավաքով նոր փուլ կսկսվի Շարժման մեջ: Ղարաբաղի թեման սպառված ա:
    Հայկ, մինչև էդ ամենայն հավանականությամբ հանրահավաք չի լինի (իմ կարծիքով, իհարկե): Իսկ մարտի 1-ին մարդկանց քանակը կախված է նաև քեզնից: Ուրեմն մի հապաղիր բոլոր ծանոթներիդ դրա մասին տեղեկացնել, մի հապաղիր նրանց բացատրել, որ նրանց ներկայությունը, մարդկանց խիտ շարքերն են, որոնք հնարավորություն են տալու ավելի վճռական ու արագացված պայքարի գնալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, մինչև էդ ամենայն հավանականությամբ հանրահավաք չի լինի (իմ կարծիքով, իհարկե): Իսկ մարտի 1-ին մարդկանց քանակը կախված է նաև քեզնից: Ուրեմն մի հապաղիր բոլոր ծանոթներիդ դրա մասին տեղեկացնել, մի հապաղիր նրանց բացատրել, որ նրանց ներկայությունը, մարդկանց խիտ շարքերն են, որոնք հնարավորություն են տալու ավելի վճռական ու արագացված պայքարի գնալու
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.02.2009), Հայկօ (10.02.2009)

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":


    Թռուցիկներով տեղեկացման ժամանակը դեռ չի հասել
    Ի դեպ կարդա, պիտի որ հետաքրքրի այս հարց ու պատասխանը՝ http://www.nikolpashinyan.com/?p=579

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #7
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":
    Կարծում եմ, տեղեկացման խնդիր դժվար լինի: Կամ էլ, մարդկանց պետք է ոչ թե ասել Հանարահավաք կա(նկատել եմ դա նույնիսկ բնազդաբար մարդիկ հասկանում են), այլ այն որ այդ Հանրահավաքից պետք չէ վախենալ, այն, որ դա կարող է նոր սկիզբ լինել, ու կարևորը ապահով սկիզբ:

    Ընդ որում, մարտի 1-ին պայքարը չի ավարտվելու, մարտի 1-ին պայքարը վերածնվելու է նոր թափով:
    Նիկոլի խոսքերը նույնիսկ այլ բան չեն ասում:

  10. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Գնալու եմ անպայման...ուզում են թո՛ղ իշխանությունները ականապատեն էդ օրը քաղաքը ու մարդկանց հորդորեն դուրս չգալ...
    Մեկ էլ, ենթադրում եմ պարզապես, որ քաղաքապետարանը չի արտոնի կամ էլ ֆուտբոլի դաշտ կառաջարկի, իսկ պատճառաբանությունը անիմաստ ու հակասական կլինի և ամենագլխավորը՝ «մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ մեր ուղարկած սադրիչները հիպնոսվելու են ու չեն կարողանալու կարգին սադրել, ուստի մենք չենք արտոնում հանրահավաքը»այ սենց մի բան ,որ լիներ, մի քիչ կծիծաղեինք...
    Իրականում..մեկ տարի առաջ այդ օրը ես առաջին անգամ եմ իրոք կարգին ճանաչել իմ Ազգին...որովհետև դա արդեն խաղաղ նստացույցի խաղաղ առավոտը կոխկրտածների դեմ պայքար էր...վիրավորված արժանապատվության ու ինքնասիրության ինքնաբուխ հանրահավաքն էր...այդ ժամանակ էր, որ ընկերը ընկերոջ համար ոտքի ելավ, ախպերը՝ ախպոր...
    չգիտեմ...
    մի խոսքով...
    շատ կուզեի, որ էն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում և այլն, կամ ունեն այլ քաղաքական հայացք, չնայած ասեմ էս մեր հայացքը արդեն քաղաքական չի քաղաքացիական ա, նույնիսկ մարդկային պարզապես, շատ կուզենայի , ծաղիկները հիշատակի ո՛չ քաղաքական հայացք հարցնեին, ո՛չ մեկ այլ բան, այլ պարզապես ազգի կորստի ցավ ու հարգանք դեպի այդ կորուստը...ու որ հարգեր յուրաքանչյուրը.../դրա համար պարտադիր չի հանրահավաքի գալ, եթե վախենում ես «հոգեխանգարվելուց».../
    Վերջին խմբագրող՝ Ծով: 09.02.2009, 21:57:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2009), impression (12.02.2009), Աբելյան (09.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  12. #9
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Չուկ կարդում կարդում եմ ու մեկ է տեսնում եմ, որ միայն ՊԱՅՔԱՐ պայքարող, պայքարվածի մասին ես միայն խոսում, կարծես ինքնին նպատակը պայքարն է և ոչ գաղափարը, որի համար պիտի պայքարես, բայց այդպես էլ չես ասում ինչն է գաղափարը։

    Սպասմ եմ Մարտի մեկին հուսամ գաղափարն կասվի - որպես լակմուս խորհուրդ կտամ ստուգել եթե կասվի գաղափար, որ ԼԱՎ էմոցիաների է հանգեցնում, պայծառ գաղափար է ցանկանում ես մի լավ բան կատարել ուրեմն լավ է, իսկ եթե միայն նողկանք, ինչ որ մեկին ՍՍերժանտեր ու հաբՌՔածներ Հայաստանից վտարելու ցանկություն է առաջացնում ասված «գաղափարը» ապա դա քաղաքական ասպարեզում ԼԻՉՆԻ ՌԱԶԲԻՐԱՏ է նշանակում, որի արդյունքում ոչ մի լավ բան չի ստեղծվելու այ միայն ինչ որ վատ բան վերացվելու է։

    Սկցբունքայնորեն ես արդեն ասացի ԼՏՊին վերացնող, մաքրող բրիգադ, որպես ընդունում եմ, թող անի, բայց ԼԱՎ պայծառ համազգային էյֆորիաի հանգեցնող գաղափար ինպես 1988ին էր նրանից չեմ սպասում։ Հ.Գ. 1988-ին էլ ԼՏՊ չէր որ հայ ժողովրդի համար Արցախի ազատագրման պայքարը ստեղծեց, անկասկած մասնակից էր, բայց միայն այդքանը - գովերգել բանասիրել արդեն ստեղծված հայտնագործվածը նա կամ մյուս բանասերները կարող են, սեփականը ստեղծել - կներես չեմ հավատում, ունակ չէ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (12.02.2009)

  14. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ կարդում կարդում եմ ու մեկ է տեսնում եմ, որ միայն ՊԱՅՔԱՐ պայքարող, պայքարվածի մասին ես միայն խոսում, կարծես ինքնին նպատակը պայքարն է և ոչ գաղափարը, որի համար պիտի պայքարես, բայց այդպես էլ չես ասում ինչն է գաղափարը։
    Իսկ ինձ թվում է, որ ակնհայտը ներկայացնել պետք չէ:
    Կարճ կասեմ հետևյալը. այս պահին մեր առջև կա խնդիր, Հայաստանում վերականգնել Սահմանադրական կարգը ու դա այսօրվ մեր հիմնական գաղափարն է: Խոսքը, ի դեպ, գուցե սխալ ընկալած լիներ, չէր գնում գաղափարախոսության մասին:

    Կա խնդիր, քաղաքացուն վերադարձնել իր ազատությունները, վերականգնել սահմանադրական կարգը, կարողանալ անցկացնել արդար ընտրություններ, իշխանության ղեկին տեսնել ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական գործչին (անկախ նրանից դա կլինի Սերժը, Լևոնը, թե Արշատ Գեղամյանը) և այլն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես:
    Այնուամենայնիվ, կարծում եմ, համաձայն ես իմ այս մտքի հետ.
    Ստում եք: Մինչև 99-ի հոկտեմբերը մեր հասարակությունն ամբողջովին չի եղել հիվանդ, այնպես ինչպես հիմա, մեր ընտրական համակարգը այսպիսի ընդգծված խայտառակ չի եղել, մեր սերունդների գոյատևումը չի եղել վտանգի տակ, մեր ազգը չի եղել այն աստիճան դեգրադացված ինչպես հիմա, որի հիմնական պատճառը ձեր երկրպագած քաղաքական գործիչների կաշառակեր, պուտանկա, վախկոտ, աբիժնիկ պահվածքն է վերջին տաս տարիներին:
    Իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելը «շան տղություն չէ», Տատ ջան…/ուժեղ արտահայտություն/

  16. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Կարելի է խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի դերի մասին, որովհետեւ ամբողջ ընդդիմադիր շարժումը կարծես մեկ դերասանի թատրոն լիներ: Առաջին նախագահի համար շատ կարեւոր էր, որ պատմության մեջ մնա որպես դրական կերպար: Ի թիվս այլոց, ԼՏՊ-ն իր ու իր շրջապատի անձանց վերագրվող քրեական մեղքերից ազատվելու խնդիր ուներ ու այդ խնդիրը փորձեց լուծել հետընտրական շրջանում` ներկա իշխանություններին ավելի հանցագործ ներկայացնելու ճանապարհով: 1996-ին էլ Երեւանի փողոցներում տանկեր կային: Եթե այս իշխանությունները, տանկեր հանելուց բացի, նաեւ կրակեին ժողովրդի վրա` ակնհայտ կդառնար իրենից հետո երկրում իշխող ղարաբաղյան կլանի ավելի հանցագործ լինելը: ԼՏՊ-ի կիրառած տեխնոլոգիան պարզ էր: Ժողովրդին հրապարակում պահելով, երգելով, պարելով, իշխանություններից փախած մի քանի քաղաքական գործիչներին ժողովրդին գեղեցիկ մատուցելովՙ նյարդայնացնում էր իշխանություններին: Այս առումով ԼՏՊ-ն նույնպես բարոյական պատասխանատվություն է կրում` մարտյան զոհերի հետ կապված: Բարեբախտաբար իշխանության հասնելը նրա գերնպատակը չէր, այլապես նա բաց չէր թողնի փետրվարի 26-ի առիթը եւ զոհերը կարող էին բազմապատիկ լինել: Այս առումով առաջին նախագահի գործողություններն ավելի հավասարակշռված ու գրագետ էին, թեպետ դրանք նույնպես տանում էին մարտյան հանգուցալուծմանը: ԼՏՊ-ն շատ լավ էր ճանաչում թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, պատկերացնում էր թե ինչ հակազդեցություն կարելի է սպասել նրանցից եւ չսխալվեց: Պատահական չէ, որ երբ մարտի 1-ին ԼՏՊ-ին տարան իր բնակարանը առաջին նախագահն իր գործն արած համարեց: Այսօր ժողովրդի աչքում գործող իշխանությունների համեմատ նա շատ ավելի շահեկան ձեւով է ներկայանում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (01.03.2009)

  18. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    իշխանությունը ոչինչ էլ չի անում, եւ չեմ բացառում, որ համանման ընթացքի պարագայում, օրինակՙ քաղաքապետի ընտրութան ժամանակ կրկին կստեղծվի նույն իրավիճակը: Եթե պարզվի, որ ՀԱԿ-ը բավական վճռական մասնակցություն է ունենալու ընտրարշավին, իշխանությունը ստիպված է լինելու դրան հակազդել ընտրակեղծիքներով, ուժային գործողություններով, հնարավոր են նմանատիպ բախումներ: Հակառակ դեպքում, եթե իշխանությունը ճանաչի ընդդիմության հաղթանակը, ապա առաջիկա տարիներին նա կունենա ընդդիմադիր Երեւան: Դժվար թե իշխանություններն այդ պարագայում իրենց լավ զգան:

    Վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ի նպատակն առաջիկա տարիներին լինելու է գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը պահպանելը: Քաղաքային ընտրություններում հաղթանակը դրան շատ կօգներ, սակայն ձախողումն էլ ռիսկային է: Դեռեւս չգիտենք, թե ընդդիմությունը քաղաքապետի ընտրությունների առումով ինչ կորոշի: Հետեւաբար առայժմ չպետք է բացառել մարտի 1-ի կրկնությունը:

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Bayern Munchen, չկա գրածիդ մեջ մեկ տող որ հիմնավոր լինի, որը այս թեմայում քննարկված չլինի ու որը հիմնավոր պատասխան ստացած չլինի, էնպես որ ներողություն, սակայն հերթական անգամ նույն բաներին պատասխանելու փոխարեն պահանջում եմ կարդալ թեման, որպեսզի հասկանաս, որ ասածդ, ըստ էության արժեք չունի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում եմ անում այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթից.
    Է՞լ ինչ իդեաներ կան

    Բազմաթիվ ահազանգներ են ստացվել խմբագրություն, որ տաքսի ծառայությունները իշխանություններից հրահանգ են ստացել մարտի 1-ին չսպասարկել բնակչությանը: Հրահանգին չենթարկված ծառայությունները կզրկվեն արտոնագրից:

    Նման հրահանգ են ստացել նաև մի քան երթուղային գծերի տերեր: Ըստ որոշ լուրերի, կարող է դադարեցվի գազալցակայանների աշխատանքը:
    Ուղղակի ծիծաղելի է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •