Մեֆ, ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու։ Սերժը որևէ կապիտուլյացիոն թուղթ չի ստորագրելու, եթե նույնիսկ դեմ տան, որովհետև էդքան ապուշ չի ու գիտի որ Հայաստանում լիքը սպասողներ կան, որ վրա տան։ Սերժը ավելի շուտ պատերազմի կգնա, քան թե կապիտուլյացիայի, որովհետև երկրորդ դեպքում ինքը հաստատ կորցնում է, իսկ առաջին դեպքում գուցե և ազգային հերոս էլ դառնա

Իսկ Հայաստանի ներքին ամենամեծ խնդիրը իշխանություն–ունեցվածք անբաժանելիությունն է, եթե Լևոնը ի սկզբանե բոլոր բիզնեսմեններին երաշխիքներ կարողանար տալ, որ բացի պետության նկատմամբ պարտավորությունները փակելուց այլ բան մարդիկ չեն կորցնելու, ապա իրավիճակը այլ կլիներ։ Եվ դա մեզ ձեռնտու կոմպրոմիսային տարբերակ կլիներ, ու ծայրահեղությությունների մեջ էլ չէինք ընկնի, իսկ ՀԱԿ–ը ոչ մի կոնկրետ դիրքորոշում չարտահայտեց, լղոզեց սաղ պատկերները ու պայքարը դարձրեց բորշչ՝ հիմա չգիտենք որտեղ փնտրենք շան գլուխը՝ Ղարաբաղի հարցու՞մ, Թուրքիայի սահմանի վրա՞, օլիգարխների բանկային հաշիվներու՞մ… Իշխանափոխության համար Հայաստանի հասարակությունը այդպես էլ ռեալ հիմքեր չտեսավ, անձամբ ես այդպես էլ չհասկացա, թե Լևոնը Ղարաբաղի, Թուրքիայի ու օլիգարխների հարցերը ոնց պիտի լուծեր, որ տնից դուրս գայի ու լապատկեն ձեռքս պայքարեի հանուն Լևոնի իշխանության գալու։ Ամեն դեպքում քաղաքական ուժը պիտի հասարակության հետ կոռեկտ լինի, էնպիսի բաներ չասեն, որ միջին վիճակագրական կիսագրագետ մարդը կարծի թե իրեն ձեռ են առնում։ Իսկ հիմա ՀԱԿ–ը իշխանություններից ոչնչով չի տարբերվում իր «wishful thinking»-ը մարդկանց վզին փաթաթելով, դրա համար էլ ոչնչի չի հասնելու, որովհետև դրանով սպառում է իր իրական ռեսուրսը՝ ընդդիմադիր ժողովրդի հավատն ու ցանկությունները։
Էջանիշներ