Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, արի ես օրինակ բերեմ, որտև քո օրինակը սխալ էր:

Ուրեմն մի հատ խեղճ մարդ ա ապրում, մի հեռավոր գյուղում, գյուղի ծերում: Ու էս մարդը հողը լավ մշակել չի կարում, որտև առու մոտով չի անցնում, գետ չի անցնում, աղբյուրն էլ գյուղի էն մյուս ծերումն ա: Ամեն օր գնում, դույլով ջուրը կրում իր հողը մի քիչ, ստից-մտից ջրում ա:

Հետո հարևանները, իրա նման խեղճ մարդիկ, հավաքվում ու ասում են, այ ախպեր, գյուղի վերևով գետ ա հասնում: Հեռու ա, բայց եկեք փորձենք, կարող ա կարողանանք մի հատ առվի հուն փորենք, ջուրը առվով էստեղ հասցնենք, մեր բոլորիս հողերը ջրենք: Էս մեր գյուղացին էլ ասում ա «Չէ, ախպեր, չի էդ գետի ջուրը ցեխաջուր ա, ես ամեն օր աղբյուրից ջուր կկրեմ, ճամփեքն էլ ոլոր-մոլոր են, դժվար թե կարողանանք հասցնել»: Ու տենց էլ չի գնում, չի օգնում: Իսկ հարևանները գնում ու սկսում են նոր առվի հունը փորել... օրերից մի օր որ կարողանան իրենց տան մոտ հասցնել, էս մեր գյուղացին էլ կօգտվի, բայց դե ինքը հո՛ առվի հուն փորող տղա չի...
Էտ ուրիշ հեքիաթից ա, Չուկ եղբայր