User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՓՈԽՎԻ

    Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց շարժման առաջիկա պահանջների մասին, որոնք բնութագրեց`«կտրուկ» եւ թվարկեց. «Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը: Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալած քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով»: Օգտվելով առիթից այսօր Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անունից դիմեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով մանրակրկիթ իրավաբանական գնահատական տալ Անդրանիկ Միրզոյանի փաստաթղթին: Համաժողովրդական շարժման պահանջներն այսքանով չավարտվեցին: «Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին: Անմիջապես պաշտոնից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց` Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի պետ Ալեքսան Հարությունյանին»: Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում` Տեր-Պետորսյանը խոստացավ. «Օգոստոսի 1-ից սկսած Շարժման կարգախոսը հայտարարել` Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, եւ հենց այդ օրն է նախատեսված Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ մարտի 1-ից հետո Համաժողովրդական շարժման աննախադեպ բազմամարդ երթը, որը սկսվեց Մատենադարանի մոտից եւ Մաշտոցի պողոտայով, Մյասնիկյանի արձանի մոտով, Հանրապետության հրապարակով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որն այսօր Դավիթ Շահնազարյանն իր ելույթում անվանեց «Համաժողովրդական շարժման Անլռելի զանգակատուն»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 05.07.2008, 13:56:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
    ...Այնուհետեւ առաջին նախագահն ասել է, թե «Սերժի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել պետության վրա: Երկիրը կառավարող անձը պետք է հստակ ցույց տա` ինքը ժողովրդի հետ է, թե քրեական օլիգարխիայի: Երկմտանքը, չկողմնորոշվածությունը, հապաղումը կարող են ծանր նստել ժողովրդի վրա, առաջ բերելով անկայունություն:
    23:16:19 - 04/07/2008
    ամբողջ հոդվածը

    սպասենք քայլերին մինչև օգոստոսի 1-ը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Փոքրիկ ընդմիջում այս թեմայում կամ նախապատրաստություն օգոստոսի 1-ի հանրահավաքի համար




    ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    [20:17] 18 Հուլիսի, 2008

    ՚Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՙ Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, Գյումրիի բնակիչները եւ երկրապահ կամավորականներ: Բոլոր ելույթ ունեցողները առաջին հերթին անդրադառնում էին ՀՀ-ում նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերին:

    ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հանրահավաքի մասնակիցներին վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ում անազատության մեջ գտնվողները շատ ավելի անազատ են, քան անազատության մեջ գտնվողները: Որպես ապացույց պարոն Գրիգորյանը նշեց այն փաստը, որ այսօր ոչ բոլոր ցանկացողներ են կարողանում մասնակցել հանրահավաքների, քանի որ իշխանությունները շարունակում են մարդկանց նկարահանել եւ հետապնդումնների ենթարկել նրանց եւ նրանց հարազատներին:

    ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանն իրենց ելույթներում անդրադարձան ԵԽԽՎ 1609 ԵՒ 1620 բանաձեւերին եւ որպես հրատապ խնդիր առաձնացրեց բոլոր քաղբանտարակյալների ազատ արձակումը: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ՀՀ դատարանները վճիռներ կայացնելիս բացարձակ անտեսում են ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները:

    Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը եւ գործող իշխանություներին սպասվող ճակատագիրը: Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց, որ Համաժողովրդական շարժումն իր ամենօրյա բողոքի ակցիաններով աջակցում է քաղբանտարկյալներին, եւ նրանց ազատ արձակումն անխուսափելի է լինելու: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարան հանձնելու համար սկսված ստորագրահավաքին` Դավիթ Շահնազարյանը դիմեց այսօրվա հանրահավաքի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին` խնդրելով նրան այդ գործընթացում հետեւել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը,որպեսզի ձերբակալության ընթացքում Քոչարյանին բռնությունների եւ խոշտանգումների չենթարկեն, կերակրեն ճիշտ ժամանակին եւ այլն:

    Ի դեպ, այսօր Վանաձորի հանրահավաքի ընթացում ոստիկանները պատշաճ իրականացրել են իրենց ծառայությունը: Արթուր Սաքունցը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին եւ հավաքվածներին վստահեցրել է. ՚Տեսնում եք, երբ երբ ոստիկաններին նորմալ հրահանգներ են տալիս, նրանք կատարում են: Երբ ասում են ծեծեք` ծեծում են: Այսինքն մեղավորները ոչ թե ոստիկաններն են, այլ նրանց հրահանգներ տվողներըՙ: Ի դեպ, այսօրվա հանրահավաքը, բացի Վանաձորի ՚Լոռիՙ եւ Գյումրիի ՚Գալաՙ հեռուստաընկերություններից, տեսագրվում էր Վանաձորի Մշակույթի տան վերնահարկից` անհայտ անձանց կողմից:

    Աղբյուր՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=62822

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    էթալու ե՞նք
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էթալու ե՞նք
    Հա Հայկո ջան, պրիտոմ բոլորվ, տնեցիքով-բանով:

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Հայկո ջան, պրիտոմ բոլորվ, տնեցիքով-բանով:
    Նույնաբովանդակ պատասխան էլ իմ կողմից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    գոնե Հուլիսի 4-ի նման չըլնի

    Ավելացվել է 2 րոպե անց
    էնքան մարդ էտ օրը կարար գար որ չեկավ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 22.07.2008, 17:02: Պատճառ: Գրառման ավելացում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #8
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    գոնե Հուլիսի 4-ի նման չըլնի

    Ավելացվել է 2 րոպե անց
    էնքան մարդ էտ օրը կարար գար որ չեկավ
    Հայկո ջան եթե կարելիա կնկարագրես ոնցես ուզում լինի?

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    գոնե Հուլիսի 4-ի նման չըլնի

    Ավելացվել է 2 րոպե անց
    էնքան մարդ էտ օրը կարար գար որ չեկավ
    Ես էլ եմ ուզում, որ նախորդի նման չլինի... մասնավորապես քո ներկայությունը
    Կներես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    բայց ես ի՞նչ վատ բան եմ արել անցած անգամ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ես ի՞նչ վատ բան եմ արել անցած անգամ
    Հիմա ես անում: Մասնավորապես ցույց ես տալիս, որ չես հասկանում հանրահավաքի խորհուրդը: Քեզ մշտապես տանջող մարդաքանակը ինձ հուշում է, որ դու սխալ, թերի ես հասկանում հանրահավաքների նշանակությունը, նրանց կարևորությունը՝ անկախ մարդկանց քանակից: Եթե դա այդպես է իսկապես, ապա քո ներկայությունը հանրահավքներին ավելորդ է: Կտրուկ բաներ եմ ասում, կներես: Բայց իրականում խորհելու տեղ եմ տալիս, կարծում եմ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Հ.Գ. Հուսով եմ, որ ասածներս ոչ մեկը սխալ չի մեկնաբանի: Հանրահավաքներին խիստ ցանկալի է հնարավորին չափ մարդկանց ներկայությունը: Կարևոր է Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը: Սակայն հանրահավաքներին միակ որոշիչը մարդաքանակը չէ, այլ ներկաներ հոգեվիճակը, վճռականությունը, պայքարի ոգին, գաղափարական հենքը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.07.2008, 17:16: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ մշտապես տանջող մարդաքանակը ինձ հուշում է, որ դու սխալ, թերի ես հասկանում հանրահավաքների նշանակությունը, նրանց կարևորությունը՝ անկախ մարդկանց քանակից:
    հա բայց ավելի լավ չէր ըլնի՞ որ ինչքան հնարավոր ա շատ մարդ գար

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն հանրահավաքներին միակ որոշիչը մարդաքանակը չէ, այլ ներկաներ հոգեվիճակը, վճռականությունը, պայքարի ոգին, գաղափարական հենքը:
    ես միշտ աշխատում եմ մարտական տրամադրվեմ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկո ջան եթե կարելիա կնկարագրես ոնցես ուզում լինի?
    ամեն ինչ թող ըլնի անցած անգամվա նման, մենակ թե կուզեմ ավելի շատ մարդ ըլնի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 22.07.2008, 17:30: Պատճառ: Գրառման ավելացում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց ավելի լավ չէր ըլնի՞ որ ինչքան հնարավոր ա շատ մարդ գար


    ես միշտ աշխատում եմ մարտական տրամադրվեմ

    Ավելացվել է 3 րոպե անց

    ամեն ինչ թող ըլնի անցած անգամվա նման, մենակ թե կուզեմ ավելի շատ մարդ ըլնի
    Հայկո ջան, կլինի, մի մտածի եղբայր: Հազար անգամ շատ կլինի: Բայց մի անգամ էլ կարդա Չուկը ինչ լեկցիա է գրել, հատուկ քո համար:

  14. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ես միշտ աշխատում եմ մարտական տրամադրվեմ
    վատ ես աշխատում. քո մոտ մենակ հուսահատեցնող տրամադրություններ են

  15. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկո ջան, կլինի, մի մտածի եղբայր: Հազար անգամ շատ կլինի: Բայց մի անգամ էլ կարդա Չուկը ինչ լեկցիա է գրել, հատուկ քո համար:
    Գրել ա, որ մարդկանց քանակը էական չի էնքանով, որ եթե ասենք կես միլոն մարդ ստից տեղը գար, ավելի լավ կաներ չգար, այսինքն՝ որակը ավելի ա կարևոր: Բայց իմ կարծիքով, որ հանրահավաքներին մասնակցողների թիվը քչանում ա, դրանից կարող ա տպավորություն ստեղծվի, որ հետընտրական թափը թուլանում ա, կողմնակիցները պակասում են, կամ մի ուրիշ դրա նման բան:
    Թող շատ մարդ գա: Սերժի միտինգի նման չէ, որ մարդիկ սկի չգիտեին էլ, ինչի համար էին եկել: Թող ասենք, փետրվարի 16-ի կամ 26-ի միտինգի նման ըլնի. մարդիկ շատ էին, համարյա բոլորն էլ եկել էին, պարզ հասկանալով, ինչի համար են եկել:

    վատ ես աշխատում. քո մոտ մենակ հուսահատեցնող տրամադրություններ են
    հա, բայց ամսի 20-ի հանրահավաքից հետո մենակ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •