Հարգում են
Ծաղրում են
Sambitbaba (06.11.2013)
Տրիբուն ջան, դու ակնարկում ես քաղաքականությունը, բայց դա լրիվ ուրիշ ոլորտ ա որն ունի իր ուրույն տրամաբանությոնն ու ճշմարտությունը, բարոյականությամբ հանդերձ… դու չես կարող դա կիրառել էս դեպքում… էտի մենք քննարկում ենք քաղաքական բաժնում, ես քեզ ընդեղ կասեմ…
ես 10 000 կմ հեռում եմ, բայց 2 մետր հեռու եղած մարդիկ էլ կան որ իմ պես են մտածում ու գործում էլ են, հիմա ինչ, ի՞նչ ես ուզմում դրանով ասես, որ 100000 կմ հեռավորությունից քո պես կամ մեկ ուրիշի պես պտի մտածե՞ն… գիտե՞ս ինչ եմ նկատել, երբ որ արգումենտները պրծնում են իմ բնակության վայրը գալիս ա առաջին պլան ու դառնում ա քննարկման նյութ… բայց ես հո չե՞մ նեղվում… մբա իմ զգացմունքների մասին չեք մտածու՞մ…
Տրիբուն ջան, ես երբեք մարդկանց չիմանալու համար չեմ ծաղրել… ես ծաղրել եմ ակնհայտը չուզենալ տեսնելու դեպքում… երբ որ մարդը գլուխը տնգած փաստին ասում ա չկա տենց բան, ես պտի ծաղրեմ, ծիծաղս չեմ կարա պահեմ… երբ որ մարդուն հարցնում ես ադամը պորտ ուներ թե չէ ու ինքը սկսում ա գիտական հիմնավորում տալ դրան, ի՞նչ ես առաջարկում, չխնդա՞մ…
հիշի ում վրա եմ ղժժացել… հովարս, Նետ ու ընդեղ էլի մի քանի մարդ… իրանց անմարդկային կողմնորոշման ու գրառումների համար… չի՞ չէ որ…
ու դուք իմ գրառումներն ամբողջությամբ չեք կարդում
Sambitbaba (06.11.2013), Skeptic (06.11.2013), Աթեիստ (06.11.2013)
Շին գիտե՞ս ինչ, եթե մենք խոսում ենք կարծիքների մասին ապա ես քո հետ համաձայն եմ, բայց աթեիստ/կրոնական բանավեճը կարծիքի մասին չի… դա տրամաբանություն/փաստ/գիտության ու զուտ մերկապարանոց հավատքի միջև ա… քո ասած պրինցիպը չի աշխատում… չի կարա աշխատի, որովհետև եթե աթեիստը փաստ ա ներկացնում ու տրամաբանություն ա ցոիյց տալիս, կրոնականը կարա դա ժխտի միայն փաստի ու տրամաբանության միջոցով, իսկ դրանք կրոնում անընդունելի են…
տենց չի՞…
Շին ստեղ մարդիկ կային որ աթեիզմը անբարոյականության հետ էին նույնացնում, նայի էվոլյուցիայի բաժինը… ագրեսիվություն կտեսնես…
Շին, աթեիզմը կա որտև գոյություն ունի կրոն… դու շատ լավ գիտես որ հարվածի տակ են ընկնում միայն նրանք ովքեր "մարտնչում" են…Նորից եմ ասում, եթե ուզում ես ասածդ համոզիչ լինի, պետք ա կարողանաս ճիշտ կերպով մատուցել: Եթե համոզելու, մարդկանց ավելի լավը դարձնելու, մարդկանց աչքերը բացելու, կրթելու նպատակ չունի այն ողջ աթեիստական քարոզարշավը, որին երբեմն-երբեմն ականատես ենք լինում ակումբում, ուրեմն էդ դեպքում դա արդեն էլ ոչ մի արդարացում չունի: Որովհետև եթե ունեցած գիտելիքով կիսվելը նպատակ չունի շրջապատը, միջավայրը ավելի լավը դարձնել, այլ ուղղակի ինքնահիացման, ինքնազմայլման, զվարճանքի համար է արվում, կներես, նույնիսկ չեմ ուզում բնորոշել էդ երևույթը:
տենց հարց չի առաջանում, որտև ստեղ բանավճը աթեիստների ու կրոնականների միջև չի, այլ ակումբցիների որոնց, ես կասեի մեծ մասը, կրոնական չի էն իմաստով որ ծաղրի ենթարկվի, մեծ ամսը նույնիսկ աթեիստ ա…
եթե չգիտես, հուշեմ, քննարկումը գնում ա կրոնականին ծաղրելու մասին…
Չուկ կարդա, էլի… պարզ չեմ գրու՞մ…
Թեման էս ա, ես քո ներկայության շարժառիթն էի հարցնում ոչ թե թեմայում, այլ բաժնում, հաշվի առնելով տեսակետդ, որ բանավեճ չի կարող լինել:
Ես վստահ եմ, որ հավատացյալի ու աթեիստի մեջ բանավեճ հնարավոր ա: Քո ասած դեպքը կիրառելի ա սակավ թվով մարդկանց վրա, որոնք ֆանատիկ են: Իսկ սովորական հավատացյալը, ով հավատում է, ունի զգացմունքներ և այլն, ներկայիս դարում նաև կրթված է լինում հաճախ ու շատ ավելի բաց քննարկումների, բանավեճի համար, կան տարիներ առաջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (06.11.2013), Sambitbaba (06.11.2013)
Մեֆ, ախր դու ամեն ինչ միայն քո տեսակետից ես նայում, էս քո գրածն էլ դրա հաստատումն ա, ինքդ քեզնից չես փորձում մի փոքր վերացարկվել, քեզ դնել դիմացինի տեղը ու փորձել էդ նույն հարցին ինքը ոնց կնայի: Հավատացյալը էդպես չի մտածում չէ՞ որ իր տեսակետը մերկապարանոց ա...
Լավ, սաղ մի կողմ, տենց հստակ միանշանակ չափորոշիչներով առաջնորդվելը մարդկային հարաբերություններում, իրերի ընկալման առումով, էս աշխարհը ընկալելու ու էս աշխարհի հետ հաղորդակցվելու առումով հետաքրքի՞ր ա
Գրառմանդ մյուս մասի հետ կապված՝ քո ասած մարդիկ ո՞ւր են էլ չկան, բայց լիքը աթեիստներ դուրս չեն մնում, գիտե՞ս խի: Որովհետև իրանց վատ պահող հավատացյալներին մյուս հավատացյլաները չեն ոգևորում, խրախուսում էն դեպքերում, երբ հավատացյալի պահվածքը իրանց կարծիքով անթույալտրելիա, բայց աթեիտներով ջան ասում, ջան լսում եք, ձեզ համար ամեն ինչն էլ թույլատրելի ա: Բայց ձեր մեջ էլ ոչ բոլորն են մտքի ու գաղափարի ու գիտելիքի շտեմարաններ: Հենց էս թեմայում գրառումներ կան, որ քննարկումը տանում են պրիմիտիվիզմի, բայց հավատացյալները ուղղակի շրջանցում են, եթե էստեղ կան, դուք էլ լայքում անցնում եք առաջ, թե՝ ձեր ցավը տանեմ, էդ տեմպերով (երևի էլի):
Տրիբուն ջան, որ սկսեմ ռոքի մասին վատ բաներ ասել, քանի՞ հոգի կվիրավորվի։
Ես էմ, շատ վատ վերաբերմունք ունեմ ֆիզիկայի հանդեպ, զզվում եմ էդ չմո առարկայից, գրքի մեջ էլ հիմար ու անհասկանալի օրինակներ են բերում։ Քանի՞ ֆիզիկ վիրավորվեց։
Տարբերությունը երևա՞ց։
Եթե նպատակդ վիրավորվելն ա, հա էլ կարելի ա պատճառ գտնել։ Նույնիսկ եթե դեմինդ անեկդոտ ա պատմում։ Հա էդ եմ բացատրում, որ չեմ ուզում վիրավորել, ուզում եմ ցույց տամ սխալները, որ օրինակ Վահե-91-ի պես մարդիկ, որ աստվածաշնչի մասին մենակ պուպուշ բաներ են լսել, մնացածն էլ իմանան։
Ես երկու հոգու բացատրել եմ, որ իրանք քրիստոնյա չեն, իրանք վերացական հավատացյալ են, ու հիմա եթե տերտերը (Եհովայի վկան, Հայաստան տատիկը) գրքից մեջբերումներ անի ու ստիպի միզած պատը համբուրել, ինքը դրանք լուրջ չի ընդունի, այլ ինքնուրույն կմտածի։ Սա իմ նպատակն ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կարդալով բոլոր գրառումները կարծում եմ, որ գրառումների 98%-ին կարող եմ հանգիստ շնորհակալություն տալ, որովհետև մտքերը համարում եմ արժեքավոր, օգտակար ու պրակտիկ։
Էտ գրառումները կարծես թե իրար հակառակ են, բայց իրականում դրանք լրացնում են իրար։
Կա երկու արժեհամակարգ՝ երկու աշխարհ՝ հավատացյալ մարդու Աստծու, սիրո, երազանքների աշխարհը ու աթեիստների՝ գիտության, ռացիոնալ մտածելակերպի, փորձերի և հայտնագործությունների աշխարհը։
Գրառումներ կատարողների մի մասը այս հարցը քննարկելիս թեմային նայում է հավատացյալի արժեհամակարգի աչքերով։
Իսկ մյուս մասն էլ աթեիսի։
Այդ պատճառով էլ գրառումները իրար լրացնում են։
Որովհետև անգամ եթե այդ աշխարհները գոյություն չունեն, դրանք մինիմում գոյություն ունեն մարդկանց սրտերում ու մտքերում, որոնց հետ մենք խոսում ենք։
ԱԹԵԻՍՏ։ պետք է խոսել նրբանկատորեն՝ հարգելով ԱՆՀԱՏԻՆ, ոչ թե իր հավատալիքները։ Ես միշտ աշխատում եմ տենց անեմ։ Մարդուն անջատում եմ իր գաղափարից։
ՀԱՎԱՏԱՑՅԱԼ։ պետք է հասկանա, որ կրիտիկան դա իր անձի դեմ չի, այլ իր գաղափարի դեմ է։ Ու թող դա ընդունի, որպես հիմք իր հավատն ավելի ամրացնելու։ Կա հարց, ուրեմն պետք է գտնել պատասխանը, կամ էլ գոնե նախապայմաններ պատասխանը վաղ թե ուշ գտնելու համար։
Chuk (06.11.2013), Sambitbaba (06.11.2013), Աթեիստ (06.11.2013), Ուլուանա (06.11.2013)
Ժառ, բայց ամեն դեպքում հարցումը փոխել ա պետք կամ էլ հանել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (06.11.2013)
Ախր նենց բաներ եք ասում, մեկ-մեկ ինձ թվում ա՝ գավառում ապրողը ես չեմ: Ինչ-որ բացառությունների մասին եք խոսում, ովքեր ակումբ երբևէ չեն մտնում, դժվար էլ թե մտնեն, մտնեն էլ, ձեր գրածները կարդալուց հետո էլ երկրորդ անգամ չեն մտնի: Էնպես որ անիմաստությամբ եք զբաղված: Հայաստանում, պնդում եմ, չկա որևէ տենց նվիրական մոլեռանդ հավատցյալություն: Մարդիկ ուղղակի եկեղեցու հետ կապ ունեն ավանդույթի ուժով, ամենքը կրոնի մասին ունի իր սեփական ընկալումը, իր հնարած կրոնը ինքն իր մեջ, համարյա ոչ մեկս Աստվածաշունչը չենք կարդացել մինչև վերջ, չենք էլ պատրաստվում, իսկ կրոնը, իրանք իրանց համար հնարած, մարդկանց օգնում ա ընդամենը ավելի հեշտ ապրել: Ու էդ ձեր ասածները ընդամենը արդարացումն են՝ սեփական զվարճանքի, ու լավ էլ գիտեք, որ տենց ա: 21-րդ դարում լուսավորություն եք տարածում, մարդկանց խավարից հանում եք, լավ էլի, Աթեիստ ջան:
Նույնիսկ էն մարդիկ, ովքեր անդամակցում են տարբեր աղանդավորական կառույցների, համոզված եմ դեպքերի մեծ մասամբ էս կամ էն շահադիտական նպատակն են հետապնդում, որի համար ես իրանց բնավ չեմ մեղադրում՝ հաշվի առնելով էսօրվա սոցիալական պայմանները: Աշխարհը չփլվեց, որ մարդիկ ինչ-որ աղանդ օգտագործեցին ինչ-որ շահի համար: Բնական ա, ոչ ոք չի բարձրաձայնի դա: Էնպես որ էդ խավարում թաղված կրոնամոլությունը Հայաստանի մասին չի, հաստատ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.11.2013, 02:16:
Շինարար ջան, իսկ դու փորձել ե՞ս վիրավորվելու մեջ տեսնել նաև հավատացյալի պատասխանատվությունը։
Կրկնում եմ, կոնկրետ ու կոպիտ վիրավորանքները անմիջապես ջնջվում են թեմայից։ Բայց էլի հավատացյալ մարդը կարծում է, որ իր զգացմունքներն վիրավորված են։ Դու չես կարծո՞ւմ, որ ստեղ խնդիրը միակողմանի չի, ու որ հավատք ունեցող մարդն էլ պիտի իրա դերը հասկանա վիրավորվել-չվիրավորելու հարցում։
Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ վիրավորվում են զուտ էն պատճառով, որ բերում ես փաստեր ու հետո հարցնում, թե էտ փաստերից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ։ Ես որ երբեմն վիրավորվել եմ հենց էտ պատճառով։ Բայց գիտակցել եմ, որ ես վիրավորվում եմ ինձանից, ոչ թե փաստը աչքս կոխողից։ Ես վիրավորվում եմ, որովհետև ամաչում եմ, որ չունեմ փաստ, բայց նաև սիրում եմ իմ Աստծուն, իմ հավատը, իմ կառուցած ապագան՝ առանց հիմքի, առանց փաստի։ Ու ահավոր ա իմ համար գիտակցել, որ փաստ չունեմ։ Ու ես վիրավորվում եմ, որովհետև իմ հոգում կրակ ա վառվում, իմ աշխարհը կարծես թե կործանում ա ինչ որ մեկը։ Ու ես էտ ընկճված վիճակցից վեր եմ կենում ու հայտարարում, որ իմ զգացմունքները չեն հարգում.....
Sambitbaba (06.11.2013), Աթեիստ (06.11.2013)
Jarre (06.11.2013)
Ես դա ողջունում եմ, Շինարար ջան, ու եղել են դեպքեր, երբ նկատել եմ, որ դու իսկապես այդպես էլ վարվում ես։ Դա միայն ընդօրինակելու արժան քայլ է։
Ես ստեղ բանավիճելու համար չեմ, այլ թեման ավելի բացելու։ Խնդրում եմ, եթե քեզ դժվար չի, մեկ անգամ ևս կարդա էս հատվածը.
Հիմա, խնդրում եմ ասա, էս դեպքում ինձ ՎԻՐԱՎՈՐԵ՞Լ են, թե՞ ԵՍ ԵՄ վիրավորվել ՀԱՐՑԻՑ։Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ վիրավորվում են զուտ էն պատճառով, որ բերում ես փաստեր ու հետո հարցնում, թե էտ փաստերից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ։ Ես որ երբեմն վիրավորվել եմ հենց էտ պատճառով։ Բայց գիտակցել եմ, որ ես վիրավորվում եմ ինձանից, ոչ թե փաստը աչքս կոխողից։ Ես վիրավորվում եմ, որովհետև ամաչում եմ, որ չունեմ փաստ, բայց նաև սիրում եմ իմ Աստծուն, իմ հավատը, իմ կառուցած ապագան՝ առանց հիմքի, առանց փաստի։ Ու ահավոր ա իմ համար գիտակցել, որ փաստ չունեմ։ Ու ես վիրավորվում եմ, որովհետև իմ հոգում կրակ ա վառվում, իմ աշխարհը կարծես թե կործանում ա ինչ որ մեկը։ Ու ես էտ ընկճված վիճակցից վեր եմ կենում ու հայտարարում, որ իմ զգացմունքները չեն հարգում.....
Ի՞նչ կարծիք դու ունես նման վիրավորանքների մասին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ