Շին գիտե՞ս ինչ, եթե մենք խոսում ենք կարծիքների մասին ապա ես քո հետ համաձայն եմ, բայց աթեիստ/կրոնական բանավեճը կարծիքի մասին չի… դա տրամաբանություն/փաստ/գիտության ու զուտ մերկապարանոց հավատքի միջև ա… քո ասած պրինցիպը չի աշխատում… չի կարա աշխատի, որովհետև եթե աթեիստը փաստ ա ներկացնում ու տրամաբանություն ա ցոիյց տալիս, կրոնականը կարա դա ժխտի միայն փաստի ու տրամաբանության միջոցով, իսկ դրանք կրոնում անընդունելի են…
տենց չի՞…
Շին ստեղ մարդիկ կային որ աթեիզմը անբարոյականության հետ էին նույնացնում, նայի էվոլյուցիայի բաժինը… ագրեսիվություն կտեսնես…
Շին, աթեիզմը կա որտև գոյություն ունի կրոն… դու շատ լավ գիտես որ հարվածի տակ են ընկնում միայն նրանք ովքեր "մարտնչում" են…Նորից եմ ասում, եթե ուզում ես ասածդ համոզիչ լինի, պետք ա կարողանաս ճիշտ կերպով մատուցել: Եթե համոզելու, մարդկանց ավելի լավը դարձնելու, մարդկանց աչքերը բացելու, կրթելու նպատակ չունի այն ողջ աթեիստական քարոզարշավը, որին երբեմն-երբեմն ականատես ենք լինում ակումբում, ուրեմն էդ դեպքում դա արդեն էլ ոչ մի արդարացում չունի: Որովհետև եթե ունեցած գիտելիքով կիսվելը նպատակ չունի շրջապատը, միջավայրը ավելի լավը դարձնել, այլ ուղղակի ինքնահիացման, ինքնազմայլման, զվարճանքի համար է արվում, կներես, նույնիսկ չեմ ուզում բնորոշել էդ երևույթը:
Էջանիշներ