User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ես կարծում եմ, որ Ակումբի «Կրոն» բաժնում իմ կրոնական զգացմունքները.

Քվեարկողներ
4. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարգում են

    1 25.00%
  • Ծաղրում են

    3 75.00%
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

    Առաջարկում եմ այս թեմայում գրել մեր կարծիքը կրոնական զգացմունքների մասին։ Ամեն ինչ ինչ վերաբերում է այս թեմային։

    Օրինակ՝
    • ի՞նչ է կրոնական զգացմունքը
    • եթե դուք հավատացյաք եք, ինչպե՞ս եք վերաբերում մյուս հավատացյալների կրոնական զգացմունքներին, որոնք կտրականապես դեմ են ձեր դավանաբանությանը
    • օրինակ եթե մարդը վստահ է, որ այն էակը ում ինքը հավատում է սուրբ է, արդյո՞ք նրա կրոնական զգացմունքները անարգել չի լինի այն, եթե ինչ որ մեկը հենց այդ հավատացյալ անհատի սուրբ գրքից բերի փաստեր, որ իր պաշտած էակը դաժանություններ է կատարել։
    • արդյո՞ք սխալ է օրինակ արտահայտվել, որ քո կարծիքով նրա պաշտած էակը իր իսկ գրքի համաձայն դաժան է, թե՞ հարկավոր է գործածել այլ բառեր, կամ չխոսել այդ թեմայով, որ չվիրավորես նրա զգացմունքները։
    • կրոնական զգացմունքների անարգա՞նք է այն, երբ պետությունը պահանջում է ենթարկվել որոշակի օրենքների, որոնք տարածվում են բոլորի վրա։ Օրինակ արգելք երեխաներին ներշնչել կրոնական գաղափարներ, ստանալ պարտադիր ուսումնական ծրագիր։ Կամ երբ օրինակ երեխայի կյանքնին վտանգ սպառնալու դեպքում հիվանդանոցը հրաժարվում է կատարել հավատացյալ ծնողների կամքը, ովքեր մերժում են բուժման տարբեր միջոցներ։
    • և այլն, և այլն......


    Արդյո՞ք կրոնական զգացմունքներ հարգելը մտում ա տվյալ նկարագրության մեջ.

    - Ես կարծում եմ, որ.............. [ցանկացած կրոնական միտք], ես չեմ կարող սա ապացուցել այսօր մեզ հայտնի գիտական օրենքներով, կամ տրամաբանությամբ, բայց դրանց մասին պետք չէ ասել ոչ մի դեմ միտք, առավել ևս բացասական միտք։
    - Իսկ ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք չէ ասել։
    - Որովհետև։ Պետք չէ և վերջ։ Դա ճշմարտություն է՝ միակ ճիշտը։
    Բայց էս քառակուսի փակագծերիս միջի «կրոնական» բառը փոխի օրինակ՝ «քաղաքականություն» բառով ու ամեն ինչ այլ կերպ է։ Փոխի «գիտություն» բառով ու էլի ամեն ինչ այլ կերպ է։ Կարաս հա ասես հակառակ կարծիքներ, լիքը հակասություններ բերես։ Ու հատկապես գիտության դեպքում դա կողջունվի։ Որովհետև կրիտիկան, քննադատությունը օգնում են փորձը այնքան կատարյալ դարձնել մինչև այն դառնա ճշգրիտ գիտության մի մասը՝ մի մասնիկը։

    Ո՞նց եք վերաբերում էս ամեն ինչին։
    Ու իչնո՞ւ օրինակ գիտական թեմաների մեջ բանավեճում համարյա թե միշտ պարզ ա թե երբ ա կարծիքը քննարկվում ու երբ մարդը, իսկ կրոնի դեպքում, եթե անգամ կարծիքն ու գաղափարն ես քննարկում ամեն ինչ ընկալվում ա անձնական։

    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԸ. ինչպե՞ս եք գնահատում Ակումբի կրոն բաժնի մթնոլորտը։ Այստեղ ձեր կրոնական զգացմունքները ոտնահարվո՞ւմ են։ Եթե այո՛, ապա խնդրանք բերել օրինակներ և բացատրել իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար։

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.11.2013), Moonwalker (05.11.2013), Sagittarius (05.11.2013), Sambitbaba (05.11.2013), VisTolog (05.11.2013), Աթեիստ (05.11.2013), Արէա (05.11.2013), Ուլուանա (05.11.2013), Տրիբուն (05.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  3. Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.11.2015, 11:26
  4. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •