User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ձեր կրոնական հայացքները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր կրոնական հայացքները

    Այս թեմայում առաջարկում եմ, որ ամեն մեկը ներկայացնի իր կրոնական հայացքները, իր հավատքը, եթե կա այդպիսին։ Ցանկալի է, որ բացի ձեր հայացքները բնութագրող ընդունված բառից (օրինակ՝ աթեիստ, քրիստոնյա, ագնոստիկ և այլն), թեկուզ համառոտ գրեք աստծո, տիեզերքի, կյանքի ու մահվան մասին ձեր պատկերացումների, կրոնական/բարոյական սկզբունքների (կամ գուցե դրանց բացակայության) մասին, որոնցով առաջնորդվում եք։ Գուցե ձեր աստվածն ամենևին էլ այս կամ այն կրոնում հայտնի աստվածը չէ, գուցե դուք աստծո մասին ձեր ուրույն ընկալումն ունեք ու դրանից բխող այլ սկզբունքներ։ Գուցե ընդհանրապես աստված չունեք, բայց ինչ–որ առումով ձեզ հավատացյալ եք համարում։ Մի խոսքով՝ եթե դա ձեզ համար շատ անձնական հարց չի, գրեք էդ ամենի մասին։

    Ինչքան էլ Ակումբի բազմազան կրոնական թեմաներում մարդիկ քննարկում են տարբեր կրոնական հարցեր, իրականում շատերի կրոնական դիրքորոշումներն էդպես էլ անհայտ կամ անորոշ են մնում։ Իհարկե, որոշ դեպքերում դա կարող է հատուկ էլ արվել, որովհետև, ինչպես Բյուրն արդեն մի քանի առիթով նշեց, կրոնական հայացքները շատերի համար խիստ անձնական ոլորտ են ու հրապարակային քննարկման ոչ ենթակա։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեծ մասի դեպքում էդպես չի, ու շատերը դեմ չեն լինի իրենց հայացքները կիսել ակումբցիների հետ։ Ովքեր որ անձնական են համարում, թող պարզապես գրառում չանեն։

    Ուղղակի բազմիցս համոզվել եմ, որ զուտ աթեիստ, քրիստոնյա և այլ՝ մարդու կրոնական դիրքորոշումն արտահայտող բառերից դատելով՝ ոչ միշտ է հնարավոր պատկերացում կազմել նրա հայացքների մասին։ Համենայնդեպս, ես ինքս վերջերս էդ առումով ինձ համար ահագին հետաքրքիր անակնկալների եմ հանդիպել։


    Ցանկալի է, որ ձեր հայացքները ներկայացնելուց հետո նաև էս թեսթն անեք http://uath.org/religiometer/, արդյունքն էլ էստեղ հրապարակեք, եթե գաղտնիք չի։ Մի 7-8 տարի առաջ Ակումբի Զրուցարանում ինչ–որ մեկը դրել էր էդ թեսթը, բոլորս արել էինք։ Ես ինքս մի 3 տարին մեկ նորից եմ անում, ինձ համար հետաքրքիր է տարբեր տարիների արդյունքներն իրար հետ համեմատելը։ Թեսթը մի եսիմինչ լուրջ ու հաջողված թեսթ չի, բայց վատն էլ չի. ամեն դեպքում մոտավոր ինչ–որ բնորոշում տալիս է մարդու կրոնական հայացքների վերաբերյալ՝ հիմնական դիրքորոշումը որոշելուց բացի, նաև մյուս կրոններից կամ համոզմունքներից յուրաքանչյուրի համար համապատասխան տոկոսներ ներկայացնելով։

    Ես էլ կգրեմ շուտով իմ մասին ։

    Ուշադրություն. հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար պայմանավորվում ենք, որ էստեղ քննարկումներն արգելվում են։ Այսինքն՝ ամեն մարդ գրում է միայն իր մասին, ու ոչ ոք ուրիշի գրառումը մեջբերելու, մեկնաբանելու, դրանց հիման վրա հեղինակին հարցեր ուղղելու իրավունք չունի։ Սա, հուսով եմ, ինչ–որ չափով կնպաստի մարդկանց ավելի ազատ ու անկաշկանդ արտահայտվելուն։ Թեման զուտ տեղեկատվական բնույթ կկրի։

    Բաժնի մոդերատորներին էլ խնդրում եմ խստորեն հետևել, որ թեմայի կանոններին հակասող ցանկացած գրառում ջնջվի՝ համապատասխան հետևանքներով։ Ես ինքս էլ կաշխատեմ հետևել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2013), Chuk (08.11.2013), E-la Via (08.11.2013), einnA (09.11.2013), ivy (08.11.2013), Jarre (08.11.2013), Lílium (09.11.2013), Ripsim (08.11.2013), Sambitbaba (08.11.2013), Այբ (08.11.2013), Արամ (08.11.2013), Դատարկություն (09.11.2013), Նաիրուհի (08.11.2013), Նիկեա (09.11.2013), Սելավի (09.11.2013), Վոլտերա (08.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  4. Գրառումներ: 92
    Վերջինը: 20.06.2012, 11:56
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •