Ինչպես հասկացա, դու հետաքրքրվում ես ագնոստիկներով, հարգելի Հոգեառ: Դա բավականին ճանաչված փիլիսոփայական ուղղություն է՝ արդեն երևի մի հարյուր հիսուն տարեկան: Քանի որ անտարբեր եմ նրանց նկատմամբ, առանձնապես քեզ տեղեկացնել չեմ կարող, չնայած ժամանակին ակումբցիներից մեկի հետ վիճում էինք այդ մասին, և, եթե դու էլ ինձ պես հավես չունես համացանցում փնտրելու, կարծում եմ, կարող ես գտնել հենց այս թեմայի մեջ, բայց ավելի վաղ գրված էջէրում:
Բայց սրանք էլ միակները չեն, որ տարբերվում են քո ասած այն երկու խմբից: Ես, օրինակ.
ա/Ագնոստիկ չեմ, քանի որ, ճիշտն ասած, չեմ հարգում այդ, ինչպես ռուսները կասեին, "ոչ ձուկ է, ոչ միս է" փիլիսոփայությունը:
բ/Աթեիստ չեմ, որովհետև Աստծո գոյությունն ինձ համար փաստ է, այսինքն, ես անկարող եմ հերքել Աստծո գոյությունը:
գ/Հավատացյալ էլ չեմ միևնույն պատճառով, քանի որ, ինչպես ասացի, Աստծո գոյությունն ինձ համար՝ փաստ է, և ես ոչ մի պատճառ չեմ գտնում, որպեսզի գցեմ-բռնեմ. հավատա՞մ Աստծո գոյությանը, թե՞ ոչ:
Իսկ եթե հարկ կա ինձ էլ մի ինչ-որ կերպ անվանել, ուրեմն անվանիր ինձ ճանաչացյալ, որովհետև ես ոչ հերքում եմ Աստծոն և ոչ էլ հավատում. ես ուղղակի փորձում եմ ճանաչել Նրան…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Շնորհակալ եմ պատասխանի համար, փաստորեն կա:
«Когда я достиг интеллектуальной зрелости, — пишет Хаксли, — и начал задаваться вопросом, кто же я — атеист, теист или пантеист, материалист или идеалист, христианин или свободно мыслящий человек — я пришел к выводу, что мне не подходит ни одно из этих наименований, кроме последнего»
«Երբ իմ գիտակցությունը հասունացավ - գրում է Հասկլին, - և սկսեցի ինքս ինձ հարց տալ, ով եմ ես - աթեիստ, թեիստ թե պանտեիստ, մատերիալիստ թե իդեալիստ, քրիստոնյա թե ազատ մտածող մարդ - ես եկա այն եզրահանգման, որ ինձ չի համապատասխանում այդ անվանումներից ոչ մեկը, բացի վերջինից»
Իմ կարծիքով շատ աթեիստներ հնարավոր է որ սա իրենց ավելի հարազատ գտնեն, քան աթեիզմը, որովհետև կրոններին հակառակվելը հետևանք է հենց նույն կրոնների գոյության, և շատ դեպքում մարդկանց մտքով կարող է չանցնել, որ իրենք կարող են լինել ոչ հավատացյալ, ոչ աթեիստ: Ուղղակի մարդը կարող է զբաղվել իր գործով և չհետաքրքրվել կրոններով, աստծո գոյությամբ և այլն:
Sambitbaba (28.07.2012), VisTolog (28.07.2012)
իրականում չկա մեկը, որ հավատք չունենա. օրինակ աթոռի վրա նստում ես՝ հավատալով որ չես ընկնի, խանութ ես տեսնում և հավատում ես որ դա խանութա, ոտքդ առաջ ես դնում ՝ հավատալով որ չես ընկնի և այսպես շարունակ,,,իսկ Աստծուն հավատալը......ով հավատումա որ ինքը կապիկիցա, կարողա կապիկիցա, իսկ ես հավատում եմ որ Աստծուց եմ...ով Աստված ունի իրա մոտ կգնա մահից հետո, իսկ ով չի հավատում, իրա համար ԱՍտված չի լինի և կկորչի
օրեր հազար տագնապների,սակայն երբե՛ք, երբե՛ք ծնկի չեկած…
Հավատացյալ են ոչ թե նրա համար, որ հավատում են Աստծու գոյությանը, քանի որ Աստվածաշնչի առաջին իսկ նախադասությունը ասում է Նրա գոյության մասին, այլ նրա համար որ հավատում են մեռելների հարությանը, Աստծո ահեղ դատաստանին, դժողքին և դրախտին:
Ինքնախաբեության մի փիլսոփայություն, կուզես ընդունի, կուզես՝ ոչ, բայց մարդը իր տեսակով նաև ընդունիչ է(ռադիոընդունիչի պես մի բան) կամ Աստծուց է ընդունում կամ՝ հակառակորդից, երրորդը տրված չի, այսինքն երրորդը՝քոնը միայն որոշում է թե որը ընդունել:«Երբ իմ գիտակցությունը հասունացավ - գրում է Հասկլին, - և սկսեցի ինքս ինձ հարց տալ, ով եմ ես - աթեիստ, թեիստ թե պանտեիստ, մատերիալիստ թե իդեալիստ, քրիստոնյա թե ազատ մտածող մարդ - ես եկա այն եզրահանգման, որ ինձ չի համապատասխանում այդ անվանումներից ոչ մեկը, բացի վերջինից»
Sambitbaba (29.07.2012)
Հարցը կայանում է նրանում, որ եթե մարդը մտածում է, որ ինքը ազատ մտածող մարդ է, նա դառնում է ու լինում է այդպիսին, հիմնված իր տրամաբանության վրա: Իսկ երբ որ մարդը համարում է, որ ինքը ընդունիչ է, ու միայն կարող է թութակի պես կրկնել իր հորինած աստծո/ավետարանի բառերը, նա դառնում է այդպիսին: Ու այդպիսով ամեն մեկը ինքն է որոշում, թե իր գործելու հիմքում ինչն է ընկած:
Իհարկե, դա էլ է տարբերակ, ինչո՞ւ ոչ:
Բայց տես.
Մոտավորապես տասնհինգից քսանհինգ տարեկանում մարդ սկսում է համարել, որ ինքն արդեն լիիրավորեն կայացել է իր տեսակի մեջ: Որ ինքը լրիվ ամբողջական է, ինքնահաստատված և այլն: Ոմանք անգամ հնարավոր են համարում՝ չհետաքրքրվել իրենց ծնողների գոյությամբ էլ, մոռանալով, թե որտեղից են իրենք սերում: /Ճիշտ, ինչպես դու ես առաջարկում չհետաքրքրվել Աստծո գոյությամբ:/
Բայց դա, սիրելիս, բոլորովին էլ չի նշանակում, չէ՞, որ ծնողները դադարեցին գոյություն ունենալ: Իմաստուն ծնողը, չդադարելով սիրել, սովորաբար հանգիստ է թողնում իր զավակին, գիտենալով, որ զավակը վերջիվերջո հիշելու է իրեն /հիշիր "Անառակ որդու վերադարձը"/: Դա տեղի է ունենում հիմնականում, երբ զավակն ինքն է ծնող դառնում/ուրիշ պատճառներն էլ լրիվ հնարավոր են/: Ո՞վ է ավելի շատ կորցնում այս դեպքում, ինքդ որոշիր:
Նույնն էլ Աստծո դեպքում: Դու չես հետաքրքրվում Աստծո գոյությամբ, - Աստված չի հետաքրքրվում քո գոյությամբ: Նա, իհարկե, ցավում է դրա համար, որովհետև հարկ եղած պահին չի կարող քեզ օգնության հասնել: Չէ՞ որ, չհետաքրքրվելով Աստծո գոյությամբ, դու հրաժարվել ես Նրա օգնությունից էլ: Իսկ Նա տվել է Իր ամենամեծ նվերը քեզ. կամքի ազատություն: Դա նշանակում է, որ դու ես արարում քո կյանքն ըստ քո ցանկության, և Նա անկարող է խախտել Իր տված խոսքն ու միջամտել:
Եվ դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ դու չես դադարել "չհետաքրքրվել" Աստծո գոյությամբ:
Ընտրությունը քոնն է:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Դե աթոռի դեպքում իհարկե համաձայն եմ, որ հավատի կարիք ունես: Որովհետև, եթե հավատաս, որ կընկնես աթոռից, ուրեմն հաստատ կընկնես:
Բայց ո՞րն է հավատիդ իմաստը խանութի դեպքում: Ի՞նչ է, եթե չհավատաս, որ դա խանութ է, - խանութը կդադարի խանութ լինե՞լ…
Գիտե՞ս, թե ինչ է նշանակում աքսյումորոն… Դա այն է, երբ ասածդ ինքն իրեն հակասում է:ով Աստված ունի իրա մոտ կգնա մահից հետո
Եթե դու ասում ես, որ ունես հեծանիվ, - դա նշանակում է, որ դու հիմա հեծանիվ չունես, բայց կունենաս մի հիսուն տարի հետո՞…
Ուրեմն, նա, ով Աստված ունի, - ի՞նչ է, Աստված չունի հիմա, բայց կունենա մահից հետո՞…
Եթե դու սպասում ես, որ մահից հետո ես գնալու քո Աստծո մոտ, - նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ներկայումս դու Աստված չունես…
Եվ, եթե դու պնդում ես, որ Աստված չունեցողը պիտի կորչի, - չե՞ս վախենում արդյոք, մեռնելուց հետո, մինչև Աստծոն հասնելը՝ կորչե՞լ…
Աքսյումորո՞ն…![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Nimra (28.07.2012)
Աստվածաշնչի գրածները չեն կրկնում, այն կատարում են
Վերջին խմբագրող՝ fanaid: 28.07.2012, 22:27:
Բնականաբար համաձայն չեմ: Իմ ասածը վերաբերվում էր նրան, որ մարդը կարող է տարբեր կերպ դրսևորվել, կախված նրանից թե ինչպես է մտածում, բայց դա չի նշանակում որ եթե հավատա որ աշխարհը քառակուսի է, ապա այն քառակուսի կդառնա:
Համենայն դեպս առայժմ միայն տեսել եմ թե ինչպես են կրկնում:
Quyr Qery (28.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ