Sambitbaba (30.07.2012)
Դժվար հարց ա։ Վերջերս ռուսաստանում մի դիսկոտեկի կողքը պատի վրա «հայտնվել էր» աստծո նկարը։ Չակերտներով, որովհետև ես ու նյութը տեղադրողը (նույնպես աթեիստ) այդտեղ տեսանք միայն չիշիկ։ Մարդիկ դիսկոտեկից դուրս էին եկել ու միզել, պատին (իմ պատկերացման), իսկ որոշ հավատացյալներ այդտեղ նշմարլ էին աստծո դեմքնու հաջորդ օրն արդեն տերտերի հետ իասին մոմ էին վառում այդ պատի դիմաց։
Հիմա, դա կարող է իսկապես աստծո դեմքն էր, բայց մենք դա չտեսանք։
Ուզում եմ ասել։
Ես Չերչիլին չեմ տեսել, բայց տեսել եմ նրա գոյությունը հավաստող որոշ նյութեր, որոնց վստահել եմ։ Ես համաձայն եմ նույնիսկ ոչ թե հենց աստծո երևալուն (նա կարծես թե անձնավորված չի էլ երևում, այլ իր հրեշտակների ու այլ միջնորդների միջոցով), այլ թեկուզ այնպիսի նյութերի (ինֆորմացիոն աղբյուրների), որոնց ինքս կվստահեմ։ Կարծում եմ պարզ է, որ աստվածաշնչի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ես դրանից անհամեմատ ավելի ճշմարտանման հեքիաթներ էլ եմ կարդացել։
Հ.Գ.
Նախօրոք ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր տեսել են այդ ռուսաստանյան «նկարն» ու այնտեղ իսկապես տեսել իրենց աստծուն, և կարող են վիրավորական համարել գրածներս։ Ես գրել եմ ոչ վիրավորելու համար։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Mephistopheles (30.07.2012), Quyr Qery (30.07.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Quyr Qery (30.07.2012)
Ուղղակի քահանայի պահով մի քիչ անհավատալի է, այն էլ ուղափառ եկեղեցու, որովհետև նրանք եկեղեցուց դուրս ոչ մի հրաշք չեն ընդունում, մինչև մի հազար ձևով չեն քննում, եթե իհարկե անաստվածների կողմից սարքած ներկայացում չի դա:նշմարլ էին աստծո դեմքնու հաջորդ օրն արդեն տերտերի հետ իասին մոմ էին վառում այդ պատի դիմաց։
Օրինա՞կ
Այո ես չեմ կարող ապացուցել դա, ինչպես որ ոչ ոք չի կարող ապացուցել աստծո գոյությունը: Ես կարող եմ նույն կերպ ասել "Ձմեռ պապ կա, և շատերի(երեխաների) համար ապացուցված է այդ փաստը": Որևէ տարբերություն կա՞ արդյոք իմ այս վերջին նախադասության և դրան համարժեք քո նախադասության միջև:
Mephistopheles (30.07.2012), Quyr Qery (30.07.2012)
Օրինակ, որ կարող ես դու էլ դիմացինին ստուգել, այլ ոչ թե հակառակել:
Որպես նախադասություն ոչ մի տարբերություն չկա, բայց որպես փաստեր՝ շատ: Փնտրիր և կգտնես, որովհետև միայն դու կարող ես դա ապացուցել քո մեջ, եթե իրոք դրա ցանկությունը ունես, այլապես ուղղակի ժամանակ ենք վատնում:Այո ես չեմ կարող ապացուցել դա, ինչպես որ ոչ ոք չի կարող ապացուցել աստծո գոյությունը: Ես կարող եմ նույն կերպ ասել "Ձմեռ պապ կա, և շատերի(երեխաների) համար ապացուցված է այդ փաստը": Որևէ տարբերություն կա՞ արդյոք իմ այս վերջին նախադասության և դրան համարժեք քո նախադասության միջև:
fanaid (30.07.2012)
Varzor (30.07.2012)
Ըստ էության էդ թեմայով դժվար թե մեկը պատասխան տա
Երեխաներն իրոք որ ոչ աթեիստ են, ոչ հավատացյալ:
Սակայն երեխայի կյանքի և զարգացման հիմնական դրդապատճառը հավատն է` հավատը ծնողի նկատմամբ, մեծի նկատմամբ, տեսածի նկատամաբ և այլն:
Ու հետաքրքիր է ինչ կողմնորոշում կունենա երեխան, եթե նրան մանկուց ոչ մի բան "չսրսկեն"?
Ներկայիս ժամանակներում, եթե երեխային ոչինչ չսրսկեն, բայց ապահովեն, որ ստանա ստանդարտ ակադեմիական կրթություն, ապա ԻՀԿ կդառնա աթեիստ: Բայց հենց բախվեց ինչ-որ մի լուրջ դժբախտության կամ այնպիսի կենսական խնդրի, որին ակադեմիական գիտությունը ոչ մի տրամաբանական պատասխան չի կարողանում տալ, ապա կսկսի կասկածել:
Ըստ էության հավատալու ունակությունն է, որ մարդուն թույլ է տալիս ապրել և զարգանալ: Ու զուտ իդելիստական տեսանկյունից հավատը անմահության նկատմամբ ու գերբանականության նկատմամաբ ինքնին հավատալու ունակության գերագույն սահմաններն են:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
soultaker (30.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ