Ավետիք-ի խոսքերից
Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:
Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
Ի դեպ.
Մենք մեր շարքերում չենք հանդուրժում և ոչ մեկին, ով մերժում է քրիստոնեության գաղափարները... ըստ էության՝ մեր շարժումը քրիստոնեական է:
(հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Պասսաու, 1928թ-ի հոկտեմբերի 27)
Մենք համոզված էինք, որ ժողովուրդը հավատի կարիք ունի: Եվ ուրեմն մենք ձեռնամուխ եղանք պայքարելու աթեիստական շարժման դեմ: Ընդ որում՝ մեր պայքարն ընդամենը տեսական հայտարարություններով չսահմանափակվեց. մենք ճզմեցինք աթեիզմը մեր կրունկի տակ:
(հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Բեռլին, 1933թ-ի հոկտեմբերի 24)
Իմ հերթին՝ ես ճանաչում և ընդունում եմ մեկ այլ պատվիրան, որն ասում է. մա՛րդը պետք է վերջին մահացու հարվածը հասցնի բոլոր նրանց, ում անկումը կանխորոշված է Աստծու կողմից:
(հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Ռեյխստագ, 1942թ-ի ապրիլի 06)
Սրանք փաստեր են՝ ձայնագրված, վավերականացված, արխիվացված:
Մեֆ, հատուկ քեզ համար:
Էջանիշներ