Հենց հիմա բավական նեռվայնացած եմ ու իմ խեղճ ստեղնաշարը դա զգում ա:
Լուսամուտից նայում էի բակ, չորս երեխա խաղում էին, հետո սրանցից երեքը վերցրեցին ամենափոքրի խաղալիքը/պլաստմասա տեսակի մեքենա/ և բնականաբար չտվեցին,ի դեպ, երեխաները կլինեին մոտ հինգ-վեց տարեկան: Այս ավազակ երեք երեխաները ինչքան հնարավոր է մեծ քար վերցրեցին ու սկսեցին տարբեր բարձրություններից քցել այդ մեքենայի վրա, դե չասեմ այն փոքրիկի վիճակը, այս երեքը ստիպեցին, որ փոքրիկը վերցնի քար և իր ձեռքով ջարդի իր մեքենան, զարմանալի է, բայց նա դա արեց…
"ՈՒղղակի հրեշներ են" մտածեցի ես" այ թե հիմա ծնողը դուրս գար"…ի երջանկություն ինձ ծնողը դուրս եկավ լուսամուտ և իր ահարկու ձայնով նախ գտավ իր հրեշիկին," ահա լավ է հիմա մի լավ բան կասի",բայց ավաղ, հնչեց հետևյալը " Այ բալես, զգույշ խաղացեք, ախր կարող ա ձեզ մի վնաս տաք, գոնե փոքր քար վերցրեք…"
Ես ուղղակի ապշած եմ , հա լավ, գոնե շրջակա միջավայրը չաղտոտեն…Ահավոր է չէ…Բամբիռ խումբը այս դեպքում մի լավ երգ ունի "երեխաների խաղերը"…
Այս դեպքում կասեմ իմ ամենասիրելի խոսքերը " Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…"


:
Մեջբերել
Չէի պատկերացնում, որ այս ձևով երաժշտություն լսելը կարող է ստեղծել այդքան գերմտերիմ մթնոլորտ
, բայց եկա՝ մի բան շուշուտ ասեմ, գնամ։




դե ամենահեշտը իմիջափոխությունն ա, հատկապես սանրվածքի փոփոխությունը: Հիշում եմ մի տարի բռնեցի անկապ մազերիս գույնը փոխեցի, հերիք չի տարիքիցս մեծ էի տենց երևում, մի հատ էլ էդ գույնը ժանգագույն ոնց որ լիներ, որ հիշում եմ դեմքիս արտահայտությունը, երբ ինձ տենց գույնի մազերով հայելու մեջ տեսա, վատանում եմ

Էջանիշներ