User Tag List

Էջ 136 686-ից ԱռաջինԱռաջին ... 3686126132133134135136137138139140146186236636 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,026 համարից մինչև 2,040 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2026
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրա, մի քանի ամսեկան ժամանակ օրորոցում պառկած` գլխավերևումս կարիճա եղել : Ինչպես երևումա, կարիճը բռնվելա ու չի կարողացել ինձ կծմծի:
    2008-2009 թվականներին նույնպես գլխավերևումս կարիճա եղել` պատի վրա: Իմ կարճատեսությամբ ամեն անգամն էլ նկատել եմ, ու եթե նույնիսկ 1-2 րոպե ուշանայի, էլ էդ կարիճին չէի տեսնի` կզգայի (հմմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ): Արդեն գալիսա 2010-ամառը, կարիճների սեզոնը: Տեսնես էս անգամ ո՞նց կլինի, ե՞րբ կլինի, կնկատե՞մ արդյոք.. կամ ընդհանրապես՝ կարիճ կլինի՞ իմ գլխավերևում թե ոչ:

    Հո ի զուր չեմ ամսով էլ կարիճ

    (ամսով էլ կարիճ )


  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (17.04.2010), Enigmatic (16.04.2010), Gayl (17.04.2010), Kita (16.04.2010), My World My Space (16.04.2010), Yellow Raven (16.04.2010), Դարք (16.04.2010), Ինչուիկ (17.04.2010), Մանուլ (18.04.2010), Ռուֆուս (19.04.2010)

  3. #2027
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ բաժակ կոնյակ պաղպաղակի հետ և ամեն ինչ էնքան լավա

  4. #2028
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5 շիշ պիվա խեցգետնի հետ, և ամեն ինչ շատ ավելի լավ ա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (17.04.2010), Kita (17.04.2010), Ungrateful (17.04.2010), Աբելյան (18.04.2010), Դարք (17.04.2010), Ժունդիայի (17.04.2010), Հայկօ (17.04.2010), մարիօ (21.04.2013), Նարե (17.04.2010)

  6. #2029
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Օտար լեզվով գրառումներն արգելվում են:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 17.04.2010, 11:37:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  7. #2030
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ շուտ ու մեկ էլ գիշերը քնելուց առաջ միշտ ննջասենյակի պատուհանը բացում եմ, որ օդափոխվի, որ ասենք գիշերը մաքուր օդափոխված սենյակում հանգիստ քնենք/կարևոր չի ամառ, թե ձմեռ/: Բայց արդեն մի ամիս կլինի, որ ես պատուհանը բացում ու պահակ եմ կանգնում, որ հարևանների պատրաստած սուրճի հոտը չլցվի մեր տուն: Մենք էլ, որ ընդհանրապես սուրճ չենք օգտագործում, էտ հոտը ինձ մի այլ կարգի տհաճությունա պատճառում: Ինձ միշտ թվումա թափում են կրակին սուրճը ու այրածի հոտնա գալիս: Ինքն իրենով սուրճի հոտը հաճելիա, ոչ մի դեմ բան էլ չունեմ, ով ինչքան ու որ ժամինա խմում, բայց, որ գիշերվա կես կամ առավոտ շուտ մաքուր ու թարմ օդի տեղ էտ հոտերն են լինում... Գլուխս էլ սկսումա ցավել ու ես ստիպված կամ դուրս եմ գնում տնից, կամ պատուհան դռներն եմ փակում, լավ էր էլի մի երկու ամիս առաջ, որ պատուհաները փակ էին պահում, որ հանկարծ ցուրտը չլցվի տուն, ես էլ ինձ համար հանգիստ օդափոխություններ էի կատարում
    «Սեփական» տուն եմ ուզում, իրա այգով Բարձրահարկ «պետական» շենքում մենակ ձմեռը պետքա ապրել
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.04.2010), Jarre (17.04.2010), Rhayader (19.04.2010), Արևհատիկ (17.04.2010), Դեկադա (17.04.2010), Ժունդիայի (17.04.2010)

  9. #2031
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լինում են պահեր,երբ լսում ես երգ,որը 100% բնորոշում է քո հոգեվիճակը տվյալ պահին...ահա այս տողերն էլ բնորոշում են ինձ այս պահին
    Who’s there to save the hero
    When she’s left all alone
    And she’s crying out for help
    Who’s there to save the hero
    Who’s there to save the girl
    After she saves the world…
    After she saves the world

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  10. #2032
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր հասկացա, որ մեզ համար արդեն սովորական դարձած, երբեմն նույնիսկ զզվացնող կանգառը՝ այո՛ ավտոբուսի ու մառշուտկաների սովորական կանգառը, իսկական թանգարան է։ Խոսքերիս մեջ հեգնանք չկա՝ այն իրոք թանգարան է՝ մեր քաղաքի կենդանի թանգարան։


    Այսօր մոտ 20 րոպե սպասում էի տրանսպորտի ու այդ թանգարանում այնքա՜ն բան տեսա.


    Կոնսերվատորիայից դուրս եկած ջութակով աղջիկ, որի միայն աչքերը արդեն ասում են, որ իսկական արվեստագետ է։ Իհարկե կարող է լավ ջութակ չի նվագում կամ երբեք հայտնի չդառնա, բայց զգում ես, որ մարդը ապրում է արվեստով, երաժշտությամբ, չկա էն բացակայող ու դատարկ հայացքը, որը վերջին ժամանակներս, ցավոք գնալով ավելի համատարած է դառնում։


    Փոքրիկ աղջիկ մի գուցե այս տարվա առաջին պաղպաղակը ձեռքին։ Ի՜նչ ուրախությամբ է ուտում այդ պաղպաղակը։ Ինչպես է դիտմամբ խշխշացնում գունավոր թուղթը ու դրանից աշխարհով մեկ լինում Ակամայից հիշեցի, թե մանուկ հասակում ինձ համար ինչ խորհուրդ էր կոնֆետի թուղթը։ Ինձ համար առավել նշանակություն ուներ այդ կոնֆետի թուղթը և կոնֆետը թղթից հանելու արարողությունը, քան հենց ինքը կոնֆետը։ Ո՜նց մի օր ծեծ կերա, որ 2 կիլոգրամ շոկոլադե կոնֆետները, որոնք պետք է դրվեին քրոջս նշանդրեքի սեղանին, թղթերից հանել էի....


    Մի փոքրիկ և ուրախ տղա։ Որքա՜ն լի են նրա աչքերը ոգևորվածությամբ, ուրախությամբ, անհոգությամբ, ապագայի հանդեպ լավատեսությամբ։


    Դատարկ հայացքներով, կեղտից յուղոտված մազերով, դեմքներին շաբլոն սառկաստիկ ծիծաղները տպված, քյառթու մասայի մի քանի կարկառուն և ամենաօրիգինալ ներկայացուցիչներ, որոնք կանգառի նստարանին նստած ուշադիր նայում են անցորդների հետևից և բաց թողնում տարբեր ռեպլիկաներ Ի՞նչ անեմ։ Մի հատ չգնամ իրանց «ճշտով» իրանց փչացնեմ ու սխալ հանեմ , որ իրանց չճանաչած աղջիկների ու իրանց մոր ու հոր տարիքի մարդկանց հետևից դուրս են տալիս։ Չէ, ինչ գործ ունեմ։ Արժի՞ անցավ գլուխս ցավի տակ դնեմ։


    Երկու աղջիկ, որոնցից մեկը հենց հիմա մյուսի ականջին ինչ որ բան ասեց և երկուսով շուռ եկան իմ կողմ, նայեցին ու հետո գլուխները թեքելով սկսեցին մի լավ ծիծաղալ։ Որքա՜ն ուրախ եմ, որ այսօր ժպիտ պարգևեցի Կապ չունի, որ հավանաբար բոյս ձեռ առան, կամ որ իմ մտազբաղ հայացքից եզրակացրին, որ իրենց մասին եմ մտածում, զուտ այն պատճառով, որ հայացքս ուղղված էր իրենց կողմ։ Կարևորը, որ ժպտացին


    Մի հիսուն տարեկանի չափ մարդ՝ փողկապով, կոստյումով.... Բայց մի րոպե։ Ինչ որ բան այնպես չէ։ Օ՜ ։ Նրա կոշիկները հին բատինկաներ են, արդեն ամբողջությամբ ու բոլոր կողմերից պատռված ու արանքից երևում են նրա ծայրաստիճան այտուցված և կապտած ոտքերը։ Զարմացա, թե ինչպես է կարողանում քայլել։ Այնքան խղճացի, պահի տակ նույնիսկ հազիվ կարողացա արցունքներս զսպել։ Ախր, չէ՞ որ մենք այդ մարդու հետ մի քաղաքում ենք ապրում, չէ՞ որ կարող եմ ինչ որ ձև օգնել, տեսնես ո՞ւր է գնում .... Բայց ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի ձևով չեմ օգնել նման մարդկանց.... Ինչո՞ւ ես ունեմ իմ սիրած iPhone, iPode իմ սիրած տեսախցիկը, իմ սիրած համակարգիչը, որոնք իրար գումարած հազարներ արժեն, իսկ այս մարդը.... Ուզում եմ համակերպվեմ, բայց չի ստացվում։ Ուզում եմ մի բան անել, բայց էլի չի ստացվում։ Հիշում եմ ֆրանսիացիների Ces't la vie-ն՝ այպսիսին է կյանքը, ու հասկանում թե ինչքան սխալ արտահայտություն ա դա։ Մի գուց այսպիսին է կյանքը, քանի որ մենք մեզ համոզում ենք, որ այն պիտի այսպիսին լինի....


    Հերթական երթուղայինի մեջ նկատեցի մի հայացք, որը միանգամից ինձ կտրեց մտորումներիցս։ Հայրս էր, որը ժպիտը դեմքին ձեռքով արեց ինձ «Բարև, պապ ջան....» Բայց քանի որ շտապում էր, շարունակեց իր ճանապարհը։ Ու մի հազար հիշողություններ էլ արթնացան հորս տեսնելուց հետո....


    Մի տղա, որի դեմքի արտահայտությունը ենթադրել էր տալիս, որ սիրած աղջիկը հենց նոր դավաճանել էր նրան։


    Մի ուրիշ տղա, որը խորամանկությամբ ու նենգությամբ լի հայացքով ձեռքը գցեց, երևի թե իր կուրսի աղջկա ուսին։ Հայացքը ասում էր՝ «էս մեկն էլ կպավ։ Էս օր էլ ապրեցինք»։ Իսկ աղջկա աչքերը ռոմանտիկայից ու սիրուց պարզապես վառվում էին։ Չգիտես ինչու ենթադրեցի, որ աղջիկը այդ ամենը անկեղծ է ընդունում, իրոք սիրում է, բայց իրականում շահագործվում է։ Իրականում որոշ ժամանակ անց կոտրվելու է նրա փխրուն ու նուրբ սիրտը Կարա՞մ մի ձև օգնեմ նրան։ Բայց ո՞նց.... մեղք ա.... ափսոս։ Մի գուցե իմ ենթադրություններն են, ու ամեն ինչ շատ էլ լավ կավարտվի, կսիրեն իրար ու լավ ընկերներ կդառնան


    Էտ «ընկեր» գաղափարը հիշեցի ու ընկա երեկ ծնված ու այսօր արդեն ամենացավոտը դարձած մտքերիս մեջ։ Է՜հ՝ «ընկեր» .... գիտե՞ք....

    Օ՜, կներեք, իմ 72 համարը եկավ Ցտեսություն կանգառ Այսօրվանից հետո դու պարզապես կանգառ չես։ Ես կայցելեմ քեզ նույնիսկ, եթե քո կարիքը չունենամ. պարազպես իմ քաղաքի և իմ իսկական երեսը տեսնելու, որոնք ոչ կատարյալ անթերի են, ոչ էլ բացարձակապես թերի....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 17.04.2010, 15:45: Պատճառ: տառասխալ

  11. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.04.2010), CactuSoul (18.04.2010), cold skin (19.04.2010), Enigmatic (18.04.2010), erexa (06.10.2019), Gayl (17.04.2010), helium (18.04.2010), Kuk (18.04.2010), murmushka (18.04.2010), My World My Space (17.04.2010), Norton (18.04.2010), Rhayader (19.04.2010), Ruby Rue (16.06.2013), Yeghoyan (17.04.2010), Yevuk (18.04.2010), Աբելյան (18.04.2010), Արևածագ (18.04.2010), Դեկադա (17.04.2010), Ժունդիայի (17.04.2010), Ինչուիկ (17.04.2010), Լուսաբեր (17.04.2010), Հայկօ (17.04.2010), Մանուլ (18.04.2010), Մարկիզ (18.04.2010), Միքո (17.04.2010), Ուլուանա (17.04.2010), Ուրվական (17.04.2010), Ռուֆուս (19.04.2010)

  12. #2033
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն սկսում եմ սովորել մարդկանց չարախոսությունները բանի տեղ չդնել... հերիքա էլի,հերիքա անկապ-անիմաստ բամբասեք,դրա փոխարեն ինչ-որ բարի գործ արեք,կամ էլ վերջիվերջո ձեր երեխաներին դաստիարակեք,որ մեծանան ձեզ նման չլինեն..
    Արդեն մոռացել եմ էն զգացողությունը,երբ մարդու մոտ սիրահարված ժամանակա լինում Ինչի եմ ես էսքան փոխվել???? Կարողա մեծացել եմ??? Երանի չէր մանկությունս,ինչ անհոգ էր կյանքը,,,հեշտ....Երևի ժամանակնա վարդագույն ակնոցներ գնելու

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (17.04.2010), Ինչուիկ (18.04.2010)

  14. #2034
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ժամը 4:10 (ճիշտ եմ գրել, 16:10 ի հետ չեմ խառնել) ի կողմերը մի կերպ մազապուրծ եղա Վիստից(էտ տղեն այնքան ա նեռվեր սղոցում, որ մարդ խելռում ա) մտածեցի լավ կլինի մի հատ ֆիլմ նայեմ հետո քնեմ, ավելի լավ էր 2 ժամ Վիստը էլի նեռվերս սղոցեր քան այդ ֆիլմը նայեի:Իրականում այդ ֆիլմի ավարտից հետո երևի մի 30 րոպե մթության մեջ մտածել եմ:
    Չեմ կարծում, որ ֆիլմը այդքան հզոր էր, մի տեսակ աղքատիկ էր:Պահեր եղան, որ ինձ թատրոնում զգացի
    Բայց այս պատմության մեջ ասելիքս այլ է:
    Ես կարծում էի, որ անարատ սերը չի կարող վերածվել ատելության, բայց միթե՞ սխալվում եմ:Աղջիկը պատրաստ է հանուն տղայի խեղդել իր սերը, հանուն տղայի բարօրության և անգամ պատրաստ է իր կյանքը նվիրել, սակայն այստեղ սարսափելին այլ է, իսկ ինչու՞ տղամարդիկ չեն կարողանում դա հասկանալ, ինչու՞ չենք գնահատում:Ինչպե՞ս կարելի է այդ անձնազոհությունը սխալ հասկանալ և քո սիրած էակի հանդեպ լցվել ատելությամբ, չէ որ մեկ վայրկյան, ոչ ակնթարթ և ամեն ինչ կարող է ավարտվել:Ինքս այդ տղայի նման մինչև վերջ չհասկացա, որ այդ ՄԵԾ սերը չի կարող ապականվել և ինքս նույնպես լցվեցի ատելությամբ:
    Հետաքրքիր է իմ նման քանի հոգի կխափվեր
    Ավելի լավ ա ուշ, քանի ավելի ուշ

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.04.2010), Jarre (18.04.2010), VisTolog (18.04.2010), Yeghoyan (18.04.2010), Yevuk (18.04.2010), Արևհատիկ (18.04.2010), Դարք (18.04.2010), Ինչուիկ (18.04.2010), Միքո (18.04.2010)

  16. #2035
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նրա հետ առաջին անգամ հանդիպել եմ տարիներ առաջ, երևի երրորդ-չորրորդ դասարանում: Հանդիպել եմ իմ սիրելի գրողներից մեկի՝ Խաժակ Գյուլնազարյանի գրքերում: Ճամբարի պետ ընկեր Երանոսյանը...

    Ի՞նչ իմանայի, որ տարիներ հետո պիտի պարզեմ, որ այդ ընկեր Երանոսյանը բոլորովին էլ հնարովի կերպար չի, ու որ ինձ արշավների տանող այդ հիասքանչ ծերունունին՝ ընկեր Երանոսյանը, նույն ինքը Խաժակի գրքի ճամբարի պետն էր: Չէ: Ինձ դաս չի տվել: ԵՊՀ ֆիզկուլտուրայի դասախոսներից էր, բայց իմ բախտը չբերեց: Բայց հետն արշավների գնում էի ու նա էլ ինձ հետաքրքիր պատմություններ էր պատմում, բայց էդպես էլ շատ չմտերմացանք, չդարձա իր սիրելի արշավականներից մեկը, որտև ընդամենը մի քանի անգամ իր հետ գնացի:

    Բայց ի՜նչ արշավներ էր կազմակերպում... Ու քանի սերունդ է կապել հանդ ու սարին, ծանոթացրել Հայաստանի հուշարձանների հետ, անտառների ու լճերի հետ: Դեռ հայրս, շատ ու շատ տարիներ առաջ, իր հետ արշավների է գնացել, հետո բազում սերունդներ, եղբայրս, այ ով իր սիրելի արշավականներից էր, իրար հետ շատ մոտ էին: Չէ, Երանոսյանի դերը անգնահատելի էր: Իսկապես շատերին է կրթել, իսկապես կրթել, դաստիարակել, իսկապես շատերի համար է նոր աշխարհ հայտնագործել:

    Չէ, հետն այդքան մտերիմ չէի, բայց էսօր, երբ հասավ ութսունն անց ծերունու մահվան գույժը, մի տեսակ տխրեցի: Կկարոտեմ ընկեր Երանոսյանին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.04.2010), CactuSoul (18.04.2010), Enigmatic (18.04.2010), Gayl (18.04.2010), Jarre (18.04.2010), Kuk (18.04.2010), murmushka (18.04.2010), My World My Space (18.04.2010), Norton (18.04.2010), Yeghoyan (18.04.2010), Yevuk (18.04.2010), Արևածագ (18.04.2010), Արևհատիկ (18.04.2010), Էլիզե (26.04.2010), Ժունդիայի (18.04.2010), Ինչուիկ (18.04.2010), Հայկօ (18.04.2010), Մանուլ (18.04.2010), Նարե (18.04.2010), Ներսես_AM (18.04.2010), Շինարար (18.04.2010), Ուլուանա (18.04.2010), Ռուֆուս (19.04.2010)

  18. #2036
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչի եմ գրում, հնարավոր ա եւ պետք չի... բայց էնքան խոր ազդեցություն թողեց որ գրում եմ: Տեր աստված ինչի՞ ես ծնողներին փորձության ենթարկում: Ի՞նչ անի էտ երիտասարդի մայրը հը՞, ո՞նց ապրի կամ իմաստ ո՞ւնի էլ նրա ապրելը... Սխալ ա, սխալ ա... ծնողը չպետք ա իր զավակին դնի հողը, չի կարելի: Ինչքա՜ն երազանքներ ուներ էտ տղան, որ չիրկանացավ... ո՞նց պիտի հիմա նրա հարսնացուն շարունակի ապրել, ո՞նց պիտի....

    ... հիմար բանա կյանքը՝ հիմար ու անիմսատ: Արժե՞ պլանավորել, արժե՞ նպատակներ դնել... մեկա ժամդ եկավ գնալու ես....

    .... թեպետ բոլորն էլ կապրեն... ինքը չկա... իսկ նրանց ապրելն էլ հավասարազօր կլնի չապրելուն...

    ... մահը միշտ այցի ա գալիս այն ժամանակ, երբ իրան չեն սպասում...

  19. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.04.2010), Ambrosine (18.04.2010), CactuSoul (18.04.2010), Kita (18.04.2010), My World My Space (18.04.2010), Yeghoyan (18.04.2010), Yevuk (18.04.2010), Արևհատիկ (18.04.2010), Երկնային (18.04.2010), Ժունդիայի (19.04.2010), Ինչուիկ (19.04.2010), Մանուլ (18.04.2010), Նարե (18.04.2010)

  20. #2037
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ, որ մարդիկ ամեն ինչ փողի մեջ են տեսնում: Երեկ մեր հարևանը խոսում էր մի աղջկա մասին, ում ես դպրոցից ճանաչում եմ, ու գիտեմ, որ խելոք աղջիկ ա:
    Ասում ա ինքը շատ երջանիկ ա ամուսնանալուց հետո, լավ փող ունի, ոչ մի բանից չի զրկվում: Էսքանը ասելուց հետո ասում ա ինքը իր ամուսնուց հազար անգամ խելոք ա: Ու այ սա իմ գլխում չի տեղավորվում, ո՞նց կարող ա կինը երջանիկ լինի, եթե ինքը իր ամուսնուց խելոք ա, էն էլ հազար անգամ:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.04.2010), Ariadna (18.04.2010), CactuSoul (18.04.2010), Jarre (18.04.2010), Kuk (18.04.2010), My World My Space (18.04.2010), VisTolog (18.04.2010), Yeghoyan (18.04.2010), Yevuk (18.04.2010), _Հրաչ_ (18.04.2010), Դեկադա (18.04.2010), Ինչուիկ (19.04.2010), Շինարար (18.04.2010)

  22. #2038
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում եմ, թե ով է ֆորումում, սեղմում եմ մի թեմայի վերնագրի վրա ու հայտնվում թեմայի առաջին էջում: 2007 թիվ.. հեհ ) միշտ էլ սիրել եմ հին գրառումներ կարդալը, մանավանդ նենց մարդկանց գրառումները, ում հիմա ճանաչում եմ: Ու գրառման ոճը ուրիշ ա... հիմա հաստատ նույն ձևով չէր գրի.. միգուցե նաև բովանդակությունը նույնը չլիներ..
    Մի քանի էջ գնում եմ.. ծանոթ մականուն, ծանոթ ավատար.. ուրիշ ֆորումի՛ց ծանոթ, իրեն ստեղ դեռ չէի տեսել... ծանոթ ձեռագիր.. ժպիտ... ձեռագիր, որը իմ ամենասիրած ձեռագրերից էր.. բաց չէի թողնում ոչ մի գրառում, գրառման մեջ հատվածներ կան, որ հիմա անգիր հիշում եմ.. էհհ...
    Ու հիմա էլ մի քանի հոգի կան, որոնց գրառումները համարյա միշտ կարդում եմ` անկախ նրանից` թեման ինձ հետաքրքրո՞ւմ ա, թե՞ չէ.. մեկ ա, նենց լավ են գրում, որ միշտ ուզում եմ կարդալ իրենց գրածները:
    Սիրում եմ հին գրառումները փորփրել...
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 18.04.2010, 23:13:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (18.04.2010), My World My Space (18.04.2010), Արևածագ (19.04.2010), Երկնային (18.04.2010), Ժունդիայի (19.04.2010), Ինչուիկ (19.04.2010), Ռուֆուս (19.04.2010)

  24. #2039
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչին իրա ժամանակը կա… էն ժամանակ, երբ որ կարող էիր հարցնել, պարզել, հասկանալ, թե ինչ ա կատարվում, քեզ չհետաքրքրեց, կամ էլ ձև տվեցիր, թե չի հետաքրքրում, կարևոր չի… իմ համար կարևոր էր, հա… բայց հետո դարձավ չկարևոր, ու հիմա իրոք կարևոր չի…
    էն, որ դու հիմա որոշել ես պարզես, թե ինչ էր էն ժամանակ ասածս նշանակում, ու թե ինչի տենց որոշեցի ու ոչ ուրիշ ձև, ու քեզ հետաքրքիր ա, ու քեզ կարևոր ա, կարևոր եմ… բայց ինձ ախր արդեն մեկ ա, ու ես չեմ նստի քեզ բացատրեմ, որովհետև էն ժամանակը, երբ կբացատրեի, երբ կասեի՝ լավ շտկի արածդ, էդ էլ ա անցել… ու մնացել ա մենակ անկապ ինչ-որ զգացողություն… վիրավորանքից հետո մնացած նստվածք ա երևի, ու չնայած ինքը ինձ չի ցավացնում, մեկ ա կա էդ նստվածքը…
    Մի խոսքով՝ մի՛ արա… ես որ չեմ անում… իմ կյանքով ապրում եմ ու ուրիշների կյանքերի մեջ քիթս չեմ խոթում… փորձի դու էլ տենց ապրես, մեկ էլ տեսար մի լավ բան էլ քո կյանքում եղավ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.04.2010), Kita (18.04.2010), Meme (18.04.2010), Ինչուիկ (19.04.2010), Մանուլ (19.04.2010)

  26. #2040
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չէի ուզում այս պատերազմը, ես չէի, որ այն սկսեցի: Ոչ մեկն այն չհայտարարեց. դու գիտես, թե ինչքան վատ եմ ես կռվում չհայտարարված ու թաքուն պատերազմներում, երբ իմ ամեն հարձակման պահին ուղղվում ես ու զոհի հայացքով նայում ես ինձ՝ ցույց տալով աշխարհին, թե ինչքան հրեշավոր ու ագրեսսիվ եմ ես:
    Ես ներել չգիտեմ. ներիր ինձ դրա համար: Դու մի բան հաշվի չես առել: Ես չեմ ուզում մարդկանց մոտ արդար երևալ: Իմ առաջ ես արդար եմ, որովհետև կարող եմ կանգնել ու նայել աչքերիդ մեջ: Կարող եմ նույնիսկ նայել աչքերիդ մեջ ու ասել. «Ներիր ինձ ամեն ինչի համար»: Ամեն ինչի համար, որ եղել է, ամեն ինչի համար, որ լինում է, ամեն ինչի համար, որ դեռ լինելու է:
    Դու մի բան հաշվի չես առել. ես չեմ սկսել այս պատերազմը, բայց կանգ կառնեմ միայն երբ տրորեմ ու ոչնչացնեմ քեզ, երբ անունդ ցեխին խառնեմ, իսկ մոխիրդ տամ քամուն: Ես ներել չգիտեմ. սա այն չի, ինչի համար սովորաբար ներողություն են խնդրում: Բայց ես ներել չգիտեմ: Այն արևածաղիկները, որ խոստացել էի, կդնեմ գերեզմանիդ ու միայն այդ կասեմ՝ ներում եմ: Որովհետև դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Որովհետև դու ոչ մի վայրկյան ոչ մեկի հետ ազնիվ չես եղել:
    Ինչպես ասվում է մի երգում, ես կարող եմ քեզ սպանելու հազար ձև մտածել, բայց ամենադաժանը քեզ կենդանի թողնելն է: Հիշիր, որ անիծել եմ քեզ, ամբողջ հոգով: Եթե ես հոգևոր արժանիքներ ունեմ, ուր էլ գնաս՝ իմ անեծքը քո հետ է լինելու: Ու դու հավերժ կիսակյանքով ես ապրելու, սեփականը չունենալով: Թող այդպես լինի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.04.2010), Kita (19.04.2010), SSS (19.04.2010), Դեկադա (19.04.2010), Կաթիլ (19.04.2010), Շինարար (19.04.2010)

Էջ 136 686-ից ԱռաջինԱռաջին ... 3686126132133134135136137138139140146186236636 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •