User Tag List

Էջ 82 688-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132182582 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1216
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Le Monde-ում աչքովս ընկավ Եվրատեսիլի մասին հոդված: Պարզվում է՝ այդ միջոցառման կազմակերպման վրա 30 մլն եվրո է ծախսվել, որից 22 մլն հատկացրել է ՌԴ կառավարությունը: Տնտեսական ճգնաժամի պայմաններում, 30 մլն եվրո՝ մի շոուի համար: Ասում են Հին Հռոմում կարգախոս կար՝ հաց և զվարճանքներ/հետաքրքիր տեսարաններ (хлеба и зрелищ): Շատ հեռու չենք գնացել, փաստորեն: Ինչպիսի հիմարություն

    Իսկ ես իմ համակարգչի աշխատանքային սեղանին կարմիր գլխով սնկի նկար եմ տեղադրել: Ոչ մարդածին, ոչ 30 միլիոնանոց, ոչ անտաղանդ. ձրի, հանճարեղ: Փոքր, սպիտակ ոտքով ու կարմիր գլխով սունկ՝ կանաչ խոտերի մեջ:

    Եվրատեսիլը չեմ դիտում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.05.2009), Monk (16.05.2009), Գալաթեա (16.05.2009), Հայկօ (16.05.2009), Վազգեն (22.05.2009), Վիշապ (17.05.2009)

  3. #1217
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Նախանձ… այնպիսի արատավոր մի երևույթ ինչպիսին վերջինս է, այսօր բույն է դրել մեջս։ Ու կռծում է ներսից, մաղձը դուրս է եկել պայքարի, սակայն «առաջ Հայաստան» գոռալով գյոլ է տալիս ներսումս, կուտակվում և թվում է թե միակ ճանապարհը այդ մաղձից ազատվելու՝ մարմնիս վրա մի բիզ խրելն է, այլընտրանք չկա։ Նախանձում եմ չինացիներին։ Այն աստիճան եմ նախանձում, որ ուզում եմ չինացի լինել։ Մինչև ծնկները մերկ ոտքերով ջրային ակոսներում վարել ու տնկել բաղձալի բրինձը։ Արևածագից մինչև խորը մայրամուտ տքնել, հետո թուլացած գնալ ու ծալապատիկ վեր ընկնել ու փայտիկներով վայելել կրկին այդ բաղձալի բրինձը։ Փոխարենը ազատվել հիմար հարցերից, անորոշությունից, ճոռոմաբանությունից… ջհանդամ թե առջևիս ատամները ծուռումուռ ու ցցված չեն լինի, աչքերս էլ նեղ՝ առանց թարթիչների։ Փոխարենը ինձ կզգամ հզոր երկրի մի մասնիկ ու կերջանկանամ այն մտքից, որ էլի մի քանի տասնյակ կամ հարյուրավոր շեղաչքներ վայելում են իմ չարչարանքից ծնված բաղձալի բրինձը։ Ու Հիմալայների վրա կուտակված բամբակի նման ամպերի միջից մայրամուտը այնքան քաղցր կթվա, այնքան հարազատ, ձգող, որ ակամայից կարբենամ կյանքի իմաստալից հնչյուններից ու գույներից։ Իսկ այս հոգևոր բանտի ճաղապատ լուսամուտից մայրամուտը չի երևում… խեղդվում եմ հորիզոնի բացակայությունից։ Նախանձ, ես քո ստեղծողը…
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (20.05.2009)

  5. #1218
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս Երևանում օրը ցերեկով, մոմն էլ ձեռքիդ, որակով ապրանք ման գաս չես գտնի... սա էլ արդեն որերորդ անգամն ա իմ արևին ՖԻՌՄԱ խանութից հագուստ եմ գնում ու աղբ ա դուրս գալիս: Ընկերներցս մեկն եկել ա Եվրոպայից, ասում ա հարցրի ասեցի ուր գնամ շոփինգի, ասեցին դիս իզ դը սթռիթ ֆօռ դը պուըռիստ փիփլ ընդ դիս իզ դը սթռիթ ֆօռ դը ռիչիստ փիփլ, ու ցավն էն ա որ, մեկ էլ գնում տեսնում ա, որ առաջին նշված փողոցի վրա են գտնվում երևանում առաջնակարգ հագուստի սրահի կոչում ստացած այնպիսի զիլ ապրանքանիշեր, ինչպիսիք են նաֆնաֆը, մեքսը, զառան, կամ հենց ինքը մանգոն..., էլ խոսք չի կարող գնալ տեռանովա կամ այդ դասի այլ հագուստի ապրանքանիշի մասին: ու էտքանից հետո դե արի ու էս քաղաքից /երկրից/ որակով ապրանք պահանջի: Իրանց ճ կարգի հագուստը բերում են մեր մոտ թանկ բրենդի տակ նաղդում մարդկանց վրա...

    հ.գ. ես ընդվզեցի ընկերոջս ասածին մեկնաբանելով ետ քաղաքցու ասածն այնպես որ դե իրենց եկամուտներն անհամեմատ բարձր են մերից, դրա համար էլ դա ամենաաղքատների թողոցն ա, ինքն էլ ասաց որ ոչ, նրանց մոտ սովորական գները մեր զեղջված գներն են ու մատչելի ամենքին...

    Էհ ինչ ասեմ, մնում ա մամայիս կարի մեքենան գործի գցեմ ու ուզածս հագուստը գոնե իմ ձեռքով կարեմ, գոնե կիմանամ իմ կարածի ՈՐԱԿՆ Ա, ոչ թե ուրիշի անորակն ա....
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (19.05.2009), Լեո (18.05.2009), Ուլուանա (19.05.2009)

  7. #1219
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մոտս տարօրինակ պրոցեսներ են տեղի ունենում ամբողջ օրն ուզում եմ դաս անեմ, սենց մտածում եմ՝ ի՞նչ դաս անեմ, մի երկու քսերոսքս աչքովս ընկնում, ուզում եմ կարդալ… ինետից պատմվածքներ սկսեցի կարդալ ճարահատյալ…

    մարդ էլ չորս տարի սպասի, թե երբ ա ավարտելու, վերջին պետականից հետո նստի մտածի, թե ինչ անի, որ դաս անի չէ, ես հաստատ «բրյուսովյան սինդրոմ»-ով եմ տառապում… դաաա՜ս եմ ուզում անեմ, ո՞վ ա ուզում իրա տեղը անեմ: я в полной боевой готовности
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.05.2009), Kita (19.05.2009), Monk (21.05.2009), Nadine (19.05.2009), Rammer (19.05.2009), Ձայնալար (23.05.2009), Ռուֆուս (19.05.2009)

  9. #1220
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ անդադար մտածում եմ ազատության մասին։ Ի՞նչ է ազատությունը, արդյո՞ք ես ազատ եմ։ Օրինակ. ամեն օր պիտի կատարեմ աշխատանքիս հետ կապված ստանդարտ գործեր, պիտի ենթարկվեմ վերադասիս հրահանգներին, պիտի պատասխանեմ բազմաթիվ հեռախոսազանգերի և նամակների, պիտի ներկա գտնվեմ պաշտոնական ճաշկերույթների, ուր ինձ պետք է պահեմ նախօրոք գրված սցենարի համապատասխան՝ ռոբոտի նման ասելով և անելով ստանդարտ դարձած բաներ։ Այս ամենից բացի՝ անկախ իմ կամքից ենթարկվում եմ ֆիզիկա–կենսաբանական ամենատարբեր օրենքներին, կատարում եմ մարմնիս բոլոր «ցանկություններն» ու «հրամանները», որոնք ոչ միշտ են, որ առաջանում են ամենահարմար իրավիճակներում և ամենահարմար վայրերում (օրինակ երկու օր առաջ դասական երաժշտության համերգի ժամանակ, երբ կատարումը հասավ իր կուլմինացիային և անմիջապես վրա հասավ մի քանի վայրկյանանոց դադարը՝ կներեք մանրամասների համար, ստամոքսս սկսեց իր ամենազանազան ձայների սիմֆոնիան, և այդ ժամանակ դիմացս նստած կինը շուռ եկավ ու թարս–թարս վրաս նայեց, կարծես թե ես էի հատուկ առաջացրել այդ ձայները )։ Ենթարկվում եմ մտքիս ցանկություններին, որոնցից մի քանիսը ես համարում են վնասակար սովորություններ, բայց հակառակ իմ կամքին անում եմ։ Մինչև գիշերվա հազարը սովորությանս համաձայն կարդում եմ իմ սիրած գրքերը, չնայած հոգնած մեռնում եմ ու առավոտը շուտ պիտի արթնանամ։ Նստում եմ համակարգչի դիմաց, որ գործերս անեմ, բայց ուղեղս չի կենտրոնանում, մտածում եմ. «լավ ոչինչ, գործերս հետո կանեմ, հիմա մտնեմ Ակումբ մի քիչ շփվեմ իմ սիրած մարդկանց հետ», բայց հենց ուզում եմ գրառումներ անել, ուղեղս լիքը Error–ներա տալիս։ Փաստորեն ես անում եմ ոչ թե այն ինչ ուզում եմ, այլ ինչ թելադրում են ամենատարբեր երևույթներն ու հանգամանքները... Հետո էլ մեծ–մեծ խոսում եմ, թե իբր ես ազատ մարդ եմ...
    Վերջին խմբագրող՝ Jarre: 20.05.2009, 17:31:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (21.05.2009), Դեկադա (31.05.2009), Հայկօ (20.05.2009), Ներսես_AM (20.05.2009), Ուլուանա (21.05.2009), Ռուֆուս (20.05.2009)

  11. #1221
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ժպիտ եմ ուզումՈւզում եմ ժպտամ,բայց վերջերս ժպիտներս մի տեսակ անորակ են ու ոչ իսկականԻ՞նչիա սենցԱռաջ ես բոլորին վարակում էի իմ ժպիտներով,հիմա...ուզում եմ նորից սիրուն ու անկեղծ ժպիտ ունենամ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (21.05.2009), Ribelle (22.05.2009), Լեո (21.05.2009)

  13. #1222
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր ընկերուհիս դասարանցուս մամային հանդիպեց երթուղայինում… խոսակցությունը շատ հետաքրքիր ծավալվեց

    - Էհ, տղուս հեսա բանակ են տանելու… սաղ ընկերուհի ունեցան, իսկ ինքը չէ
    - աա, պարզ ա…
    - չնայած ինչի՞ չէ որ, ինքն էլ կունենար, եթե էն Արուսիկը տղուս սիրտը չկոտրեր

    Դե հա, եթե ես երրորդ դասարանում իրա տղուն "հա" ասեի, ոչ բանակի տարիքը կգար, ոչ էլ անընկերուհի կմնար… այ մարդ, գնացեք թուղթ ու գիր արեք, ես էլ ձեզնից պրծնեմ, դուք էլ ինձնից, ոչ մեկն էլ կոտրված սրտիվ չի մնա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.05.2009), Հայկօ (21.05.2009), Ռուֆուս (21.05.2009)

  15. #1223
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս թեմայի մասին միշտ մոռանում եմ Էս տերը մեռած գիտությունը ինչ ասես կհորինի, էս վերջերս էլ՝ բլոգ Է՜ս ինչ թազա թիթիզություն ա, թողեք մեր անկապ օրագրում արտահայտվենք, էլի, վը՜յ: Հա, արդեն թեմայից շեղվեցի, հեսա կարողա սկսեմ ուրիշ բաներ խոսալ ու մոռանամ, թե ինչի եմ եկել ստեղ: Էս քանի օր ա նյարդերս տեղի են տալիս: Չէ, մինչ էդ էլի են տեղի տվել, թեկուզ հենց էս նույն հարցով, բայց էս քանի օր ա ինչ-որ ակտիվացել ա էդ պռոցեսը: Էս անասուն (թող ինձ ներեն այս կինոյի/կինոների երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր գիշերները չեն քնում, մտածում են՝ ով ա Ռուդոլֆը) «կինոները» արդեն ուտում են մարդկանց ճաշակը, քայքայում են մարդկանց ուղեղները, մարդիկ էսքան դարդուցավ թողած՝ մտածում են՝ ով ա Ռուդոլֆը: Էս անունը վերջերս թերթերից մեկում կարդացի, ու զարմանալին որն ա, որ կարդացել եմ քաղաքական հոդվածում Այ քեզ խայտառակությո՜ւն, այ քեզ դատարկությո՜ւն, ասեք՝ էլ ի՞նչ ասեմ, սենց բառերն էնքան շատ են, որ կհամապատասխանեն էս դեպքին: Ամեն կերպ խուսափել եմ էդ անասուն (երկրպագուներին ու անքուն գիշերներ անցկացնողների ներողամտությունը հայցում եմ կրկին անգամ) «կինոների» վրա ժամանակ ու նյարդեր վատնելուց, բայց մի՞թե դա հնարավոր չի, մի՞թե ամեն կերպ պետքա դա խցկվի անմեղ անձիս անարատ գլխում Կամա թե ակամա էդ «կինոյից» ինչ որ անուններ եմ սովորել, թե որտեղից՝ ես էլ չգիտեմ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, առանց չափազանցնելու՝ մեկ րոպե չեմ նայել էդ անվերջանալի տաղտկալի կադրերի շարանը: Հովո, Ռուդոլֆ.. Այ քեզ անմեղ հեռուստադիտող: Լավ, էս սաղ մի կողմ, էս չի, որ ինձ ստիպել ա ստեղ էս թեմայով ծավալվել, ավելի շատ նյարդերս ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում, երբ ինչ որ մեկը մի բառ ա ասում, մարդիկ հրճվում են, սատկում են ծիծաղալու անհագ ցանկությունից, մտածում ես՝ մի՞թե ես հումորից էս կարգի հեռու մարդ եմ, որ էս արտահայտությունն ինձ ոչինչ չասեց, մի քանի վայրկյան խրվում ես բարդույթներիդ մեջ, հետո պարզվում ա, որ բարդույթ չունես, հարցնում ես.
    -Էդ ինչի՞ վրա եք տենց ձեզ կոտորելով հռհռում:
    -Աաաա Երեկվա որոգայթը չես տեսել աչքիս Լսի պատմեմ..
    -Պարզ ա, չեմ ուզում, մի պատմի, թքած ունեմ որոգայթիդ վրա:
    Ես չեմ նախանձում էդ մարդկանց, որ իրանք էդ պահին ծիծաղեցին էդ անտակտ ու գռեհիկ, անմակարդակ արտահայտության վրա, դրանով իսկ երկարացրին իրենց կյանքը: Թող շարունակեն երկարացնել իրենց կյանքն այդ ճանապարհով, ես իմը կարող եմ այդ մեթոդով երկարացնել, միայն թե ոչ որոգայթավերվարածանման էժանությունների օգնությամբ, այլ, օրինակի համար՝ այս թեմայում գրված արտահայտությունների օգնությամբ: Հուսով եմ՝ գոնե ակումբում նմանատիպ թեմաները կշարունակեն մնալ այսպիսին և երբևէ չեն վերածվի նման քուչաբազառային գռեհկությունների շտեմարանի: Ու խիստ կասկածում եմ, որ այդպիսի անորակ ու էժան արտահայտություններով հրճվողներն իվիճակի են հասկանալ նման հաճելի հումորը:
    Էս թեմայում հաճելի էր, բայց գնացի, էլի կգամ, երևի
    Վերջին խմբագրող՝ Kuk: 21.05.2009, 23:24:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (21.05.2009), Ծով (12.10.2009), Հայկօ (22.05.2009), Վիշապ (22.05.2009)

  17. #1224
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Փոխանակ մեծանամ փոքրանում եմ Նույնիսկ խնդիրներս են դեռահասներին բնորոշ Վաղը համալսարան ընդունելության քննության եմ, Աստված ջան բա որ չընդունվեմդեմքս էլ նենց ա դուրս տվել ոնց որ տասնհինգ տարեկան լինեմ
    Սենց որ շարունակվի ամեն տարի ծնունդիս մի ավելի քիչ թվով մոմ եմ փչելու
    Ինչքան հարաբերական ա տարիքը
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  18. #1225
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երեկ միանգամից այնքան վատ զգացի...
    Քիչ էր մնում թողնեի, որ արցունքներս հոսեին
    Ու միանգամից ինձ հավաքեցի."Էս ինչ օրի եմ հասել: Արդեն օտար մարդկանց մոտ ինքս ինձ այն վիճակի եմ հասցնում իմ անիմաստ մտորումներով, որ կարող եմ լացել":

    Ինչ ահավոր է հայտնվել մարդկանց մեջ, ում հայացքները ու հետաքրքրությունները տարբերվում են քոնից 180 աստիճան: Ու միանգամից այն աստիճան մենակ ես զգում քեզ, որ ուզում ես ոռնալ, ուզում ես գոնե մի հարազատ դեմք տեսնել:

    Կյանքը փոխվում է, գնում է իր հունով, գնում է իր ուզած, իր գծած ճանապարհով, իր ուզած հետագիծն է թողնում, իսկ ես միայն ստիպված եմ հարմարվել դրան ու հետևել, թե է'լ ինչ կայֆեր կանի գլխիս:

    Երբեք չեմ կարողացել ազդել ոչ մի իրադարձության վրա, ոչ մի հանգամանքի: Երբեք չեմ կարողացել ոչինչ ուղղել: Չեմ կարողացել իմ ուզածով դասավորել իրադարձությունները, անզոր եմ Օգնեք...

    Ես եմ հարմարվել հանգամանքներին, ոչ թե հանգամանքներն եմ հարմարեցրել ինձ:

    Եւ դե շարունակում եմ այդպիսին լինել:

    Մի քանի օր առաջ, երբ դուրս եկա շենքից, անձրև էր կաթկթում, իսկ հետո` ուժեղացավ: Ես քայլում էի անձրևի տակով ու ինքս ինձ համոզում, որ ցուրտ չէ, որ բան չկա, ընդամենը երկու քայլ` եւ ես տեղ կհասնեմ: Հետո` մտածում էի` ինչ հավես է անձրևի տակ քայլելը: Վերջին բառերը մտածելուց արդեն մարմինս սարսռում էր ցրտից, իսկ ջուրը երեսիս ու աչքերիս էր խփում: Երբ տուն հասա, ջուրը վրայիցս չռում էր:

    Բայց այդ իրավիճակը այնքան սովորական էր ինձ համար: Ինչպես միշտ, հարմարվում եմ, անտեսում եմ ակնհայտը, անտեսում եմ բացասականը ու ինքս ինձ հավատացնում, որ ինչ որ լինում է, լավ է լինում:

    Այնքան զվարճալի է հետևել կյանքի ղժժերին: Երբ համեմատում ես երկու ստատիկ կետ` երեկ ու այսօր: Երեկ ունեիր երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ: Այսօր` երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ` բոլորը փշրված ու ջախջախված:

    Երբեմն հայտնվում ես նույն տեղը, նույն իրավիճակում, բայց արդեն ուրիշ ժամանականեր են, ուրիշ մարդիկ են քեզ շրջապատում ու ակամայից հիշում ես "երեկը", հիշում ես երազանքներդ, պլաններդ ու սպասումներդ ու նորից հասկանում ես, որ քեզ մի լավ արել է... կյանքը....

    Ինչպես փոխել... ինչպես ազդել...

    Երբեք չեմ կարողացել: Չգիտեմ` կսովորեմ մի օր, թե ոչ: Երևի` չէ:

    Ինչ էլ անեմ, միայն փչացնելու եմ ամեն ինչ...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2009), Vaho (24.05.2009), Ռուֆուս (23.05.2009)

  20. #1226
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Սրճարանում ընկերոջս հետ նստած ենք: Մատուցողը մոտեցավ, որ մոխրամանը փոխի: Մենք չենք ծխում ու մոխրամանաը համարյա միշտ մաքուր էր, բայց մատուցողը ամեն 15 րոպեն մեկ գալիս էր փոխում էր: Երևի ինչ որ ֆոբիա ուներ այդ երիտասարդը...
    Ընկերս հարցրեց.
    -Ինչ հանքային ջուր ունեք?
    -Բոլորից էլ ունենք....
    -Բոլոիրց? Բջնի ունեք?
    -Այո...
    Այդ "այոն" ուղղակի երկուսիս էլ թեթև կվալդեց...Առանց աջ ու ձախ նայելու, առանց կտրուկ գործողությունների կիսագոռալեվ ասեցինք.
    -Բեր!
    Մատոցողի հայացքը այդ ժամանակ մոտավորապես արտահայտում էր "Ես գեղցիկ ով են..."
    Մի խոսքով, բերեց Բջնին...Բայց շատ անծանոթ շիշ էր` ապակուց, ձևավոր ու վրան ռուսերեն տառերով է գրված: Լավ արդեն պարզ էր...Ընկերս հարցնում է.
    -Ապեր էս Գռզոենց Բջնին ա?
    -Հա.
    -Հաստատ?-ու ընկերս կարդում ա շշի վրայի մանր գրվածները:
    Մի քանի վարկյան լռություն տիրեց, ու էս մատուցողը չդիմացավ...
    -Ապեր դե ինչ ես ման գալիս էտ շշի վրա: Վրեն "Գռզո"գրած չի...
    Բայց իրոք իսկական Բջնի էր...Դե ջիջոլ: Կաֆեի անունը չեմ ասի...

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.05.2009), Kita (23.05.2009), Ribelle (23.05.2009), Ռուֆուս (23.05.2009)

  22. #1227
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Անցած օրը ընկերոջս հետ գնացել էի գազանանոց, դրանից առաջ բավականին լուրջ կռվել էինք... պատճառը իմ "անտեղի" խանդն էր Գազանանոցում շատ լուռ ու հանգիստ քայլում էինք, խոսում էինք ամեն ինչից ու ոչինչից, բայց հարցերը ուղեղումս քանի գնում զարգանում ու շատանում էին: Մեկ էլ արջի վանդակի մոտով էինք անցնում, ընկերս թե
    - Ինչ լավ քոթոթներ են, ինչ ես մտածում փողով կթողեն որ սիրեմ
    Ես էլ , որ արդեն պատրաստ էի պայթելու, էլ չհամբորոցի ու չգիտեմ ինչու դուրս թռավ
    -Էտ էլ հո պ**անկա չի որ փողով սիրես
    Ընկերս շշմած նայեց իսկ ես էլ ծիծաղս չկարողացա զսպել: Լավ կռվեցինք, բայց դե սխալ բա չէի ասել
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  23. #1228
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ջեթրոյի համերգից հետո մտածում եմ, ինչքան մեծ զիջումների ենք գնում, եվրատեսիլի այս կամ այն երգը հավանելու համար՝ զիբիլի մեջ քուջուջ անելու պես մի բան ա: Երևի բոլորն էլ վատն են, բոլորն էլ լսելուց հետո մեջդ մի բան կիսատ ա մնում, եթե իհարկե մեջդ մի բան կարում ա փոխվի, ու ընդհանրապես ինչքան զիբիլ ա մեր ականջներից ներս լցվում օրվա ընթացքում՝ մթնոլորտի ֆիզիկական աղտոտվածություն ա կոչվում դա բնապահպանների լեզվով: Հա, հա, էդ աղմուկն էլ ա համարվում մթնոլորտի աղտոտվածություն, ուղղակի դրա մասին քիչ են խոսում, երևի էն պատճառով, որ ազդում ա միայն մարդու առողջության վրա՝ օզոնային շերտին, գետերի ջրերին բանին վնաս չի: Ուշադրություն դարձրե՞լ եք ինչքան ավելորդ ձայներ ենք լսում, օրինակ հենց հիմա համակարգչիս օդափոխիչը թվում է թե անձայն խշշում է, իսկ փողոցու՞մ, էդ ավտոների ձայները, մարդկանց ձայները, երաժշտություն, եսիմ ինչ զիբիլ, էդ ամբողջ աղբը լցվում ա մեր ականջներից ներս, ոնց էլ չենք գժվում, չնայած ո՞վ ասեց չենք գշվում, հլը գնացեք մի շաբաթ անտառում ապրեք, տեսեք չգիժը ոնց ա լինում, քաղաքում բոլորն էլ գիժ են, բա գիտեք դիլիջանցիները, կամ լոռեցիները ինչի՞ են մեզանից ավելի բարի ու ավելի հանգիստ… էսօր մոտս զառանցախառը տրամադրություն ա, աշխատանքի չեմ, ռոբոտային վիճակից դուրս եմ եկել, մտածում եմ ուժերիս ներածի չափով՝ ոչ թե մտածում եմ էն անտեր տրանզիստորների, այլ մարդկանց, բնության, իմ մտքերի մասին: Հետո ասում են ինչի չես նկարում, է որ թողեք երեք օր սենց հոգեվիճակում կնկարեմ, թե չէ ամբողջ օրը աղմուկի մեջ աղմուկի մեջ նստած քիմիական արտաներումներ շնչելով ու տրանզիստր տշելով ո՞նց նկարեմ: Հա, մոռացա ասեմ, ես դեպրեսված չեմ, ուղակի գրելս եկավ, հիմա կտեղադրեմ անկապ օրագրում, չնայած սկսել էի գրել եվրատեսիլի թեմայում

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.05.2009), Artgeo (24.05.2009), ivy (24.05.2009), Jarre (27.05.2009), Kita (24.05.2009), Rammer (23.05.2009), Արշակ (23.05.2009), Հայկօ (23.05.2009), Ներսես_AM (23.05.2009), Ուլուանա (23.05.2009), Ռուֆուս (23.05.2009), Վիշապ (23.05.2009), Ֆրեյա (26.05.2009)

  25. #1229
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Սկզբից բլոգում գրեցի, սակայն մտածեցի ես ու՜ր, բլոգերն… բլոգիստը… բլոգողը… մի խոսքով։ Ասում են վատ երազը ջրին ես պատմում ու տանում է։ Մտածում եմ, ինտերնետն էլ ջրի պես մի բան է, գրառում ես կատարում ու տանու՜մ է… Իսկ բլոգը ոնց որ անձնական օրագիր, մեկ ու մեջ կարող ես թերթել ու տարվել անիմաստ հիշողություններով։ Չէ, լավ է անկապ օրագիր, քան թե անձնական օրագիր։ Գրեմ այստեղ մղձավանջս թող տանի.
    Թակում են դուռս։ Բացում եմ ու ներս են խուժում զինված, անդեմ կերպարանքներ, թևերս ոլորելով շատ արագ տանում հասցնում են մի տձև շինություն, խցկում են դատարկ պատերով մի սենյակ, որտեղ մի մաշված դեղին սեղանի մոտ նստած է Դրվածքը։ Ինձ շպրտում են աթոռին՝ Դրվածքի դիմաց։ Դրվածքը աչքերը հառում է վրաս.
    – Երիտասարդ, ուրեմն հարցերիս խելոք պատասխանում ես, ու քեզ բաց ենք թողնում, չէ՝ վերջդ լավ չի լինելու։
    – Ես ձերբակալվա՞ծ եմ։
    – Ոչ, քեզ հրավիրել ենք հարցազրույցի։
    – Ոչ, ինձ բերման եք ենթարկել։
    – Դու երևի լավ չես պատկերացնում…
    Գլխով է անում իմ ետևում ինչ–որ մի օբյեկտի ու ակնթարթորեն կծկվում եմ ցավից…
    – Քեզ հրավիրել ենք հարցազրույցի երիտասարդ, խելոք պատասխանում ես հարցերին։
    – Ես փաստաբանի իրավունք ունեմ։
    – Ես փաստաբան եմ, ինձ կդիմես։
    – Դիմում եմ՝ ինձ բռնի ուժով քարշ են տվել այստեղ, ու ստիպում են հարցերին պատասխանել, օգնեք ինձ։
    – Հաաաա, իսկ ի՞նչն է քեզ խանգարում պատասխանել։
    – Հարցեր տվողի ռոժը դուրս չի գալիս։
    – Հումորով տղա ես երևում։ Հիմա ասա տեսնեմ, թե ո՞վ է կանգնած թիկունքիդ, որ մտնում ես ինտերնետում պռովակացիոն կոչեր ես անում։
    – Ի՞նչ պռովակացիոն կոչեր։
    Դարակից հանում է մի հաստ կապոց գրոտած թղթեր ու դնում դիմացս։ Նայում եմ մշուշոտ հայացքով, առաջին թղթի վրա գրված է՝ «լոմը էականորեն տարբերվում է քլունգից իր էֆֆեկտիվությամբ, լոմի շարժումը կատարվում է ուղիղ գծով և հարվածի ողջ էներգիան սպառվում է թիրախի վրա, մինչդեռ քլունգի էներգիայի մի զգալի մասը ծախսվում է կենտրոնախույս ուժը հավասարակշռելու վրա՝ շարժման կորագծի պատճառով»։ Տակը դրված է ստորագրությունս։
    – Բայց սա ճշմարտություն է։
    – Ի՞նչ…
    Դրվածքը կատաղությունից կարմրած դեմքով մոտենում է դեմքիս, բռնում է ականջս։
    – Ուրեմն տղա ջան, այ էս խոսքերիդ համար ես ընենց կանեմ, որ քո ջահել կյանքը հարամ կլինի, հասկացա՞ր։ Ո՞վ է քեզ նման բան հուշել։
    Կծկվում եմ ականջիս ցավից ու ակամայից հարվածում Դրվածքի դեմքին, հարվածս կորագծի պատճառով թույլ է ստացվում, իսկ անդեմ կերպարանքները ձեռքերս ոլորելով ինձ քցում են գետնին…
    Ուշքի եմ գալիս անկշռելիության մեջ, զգում եմ, որ գահավիժում եմ մի սարսափելի արագությամբ ու այդ պահին հանկարծ գիտակցում, որ անկումս եթե կորագծով լիներ, գուցե վայրէջքս մի փոքր մեղմ լիներ ու…
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (24.05.2009)

  27. #1230
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ամեն անգամ նույն սխալներն եմ անում ... Արդեն հոգնել եմ նույն բաներից,նույն տառապանքներից,նույն իմաստն ունեցող սիրուցս ... Վերջերս ինձ թվում էր թե ես շատ երջանիկ եմ ու ել չէի լացում,ել առաջվա նման սենտիմենտալ չեի ... Եսօր նորից տխրեցի ու լացեցի ... Բայց ինչի ու նորից նույն պատմությունը ... Նույն իմաստը,միայն մարդիկ են տարբեր ... Տեսնես երբ եմ մեծանալու,միգուցե ետ ժամանակ խելքս գլուխս հավաքեմ ...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (07.06.2009)

Էջ 82 688-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132182582 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •