Նույն տողերի տակ ինչ ասես կարելի ա հասկանալ, ու բառ առ բառ կարող ա համընկնի: Հետաքրքիր ա, երբ մի բան գրում ես՝ իրական ասելիքդ թաքցնելով տողատակերում, ամեն մեկը մի բան ա հասկանում, ոմանք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում, լինում են մարդիկ, որ ավելին են հասկանում, քան դու գրելիս մտածել ես, ու որքան էլ զարմանալի ա՝ լինում ա այնպես, որ ճիշտ են հասկանում:
Չգիտեմ՝ հասկանալի էր ասածս, թե չէ, բայց դա էնքան էլ կարևոր չի, միևնույնն ա՝ էս գրածիցս ոչինչ կախված չի, անկապ գրառում ա, էլի. ոչ մեկին ոչ վնասելու ա, ոչ էլ օգտակար ա լինելու, ոչ էլ այլ միտում ունի:
Միքիչ էլ Մեսչյանի տողերից, որոնք կարդալիս այնքա՜ն բան կարելի ա հասկանալ, ընդ որում՝ տարբեր բաներ:
Խուլ հառաչանք
Խուլ հառաչանքի ցավի մորմոքից
Միշտ նույն գիշերով սահմանված չես դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վայրկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու:
Առեղծվածային այս կյանքի բեմին
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու սակայն կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում
Ու դառնաս անտեր:
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չէս առ գերեզմանի:
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի,
Միայն թե բեմի լույսը չմարի:
Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
Մինչ կսողոսկի քո քայլերի տակ
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
Որ չթուլանաս նախիրի առաջ:
Սա է քո ճամփան, բեռն համբերության,
Կիսամեռ չորցած արմատից չէս դու:
Թող քեզ հարվածեն, ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին
Ու նայիր հեռուն,
Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ քեզ կկանչեն քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:
Երբ ազատության դռանը կապված
Շանը կարձակեն պահակները քո,
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան
Դարձիր մանկության մասնիկը անհոգ:
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար
Եվ որսից փրկված մի գազանի պես
Գորշ հայացքների պատնեշի միջով
Ոտքիդ տակ ոչինչ, երկնքում ցանցեր
Եվ աղոտ հույսեր:
Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս հույսով ողողված՝
Եվ էլ մի կանչիր «Ո՞ւր էիր Աստված»:


Մեջբերել

/ Ըստ ձեզ ինչպե՞ս դա հաղթահարեմ/:
իմ համար առավոտ շուտ արթնացա, որովհետև սարսափ երազ էի էլի տեսել
հետո տենց առանց ժամի նայելու գնացի դասի, պարզվեց 2 ժամ շուտ եմ եկել…
Սիրտս խառնում ա էս երկրից ու գիտես չի էլ փոխվելու, վստահ եմ է, բայց թե խի կառչած «լավ ա լինելու», « հա դե լավ մի նեղվիր է, դրանից վատն էլ կա», «ոչ առաջինն ես, ոչ վերջինը», «դե լավ է 100 տարի պետք ա», «սուս» տարբերակներն են, չեմ հասկանում:Լավ չի լինելու ու պետք ա գնալ երկրից, էնտեղ օտար կլինեմ, ջհանդամ թե, մթոմ ստեղ ինչ ենք է:
Ոչ էլ պետք ա, որ փոխվի:

տարի ու կեսա ինչ իրան մոռացել եմ,չէի էլ հիշում,բայց այսօր որ տեսա իրան մի տարօրինակ զգացում էր,ասես առաջվա նման սիրում եմ իրան

: Բայց լավ է՝ երրորդ անգամից , երբ կարկուտն ու անձրևը կտրվեցին, գնացի ու ջրի բավական մեծ կուտակման մեջ գտա նրան: Դեռ կոմայի մեջ է, շատ ջուր է կուլ տվել… Պայքարի քո կյանքի ու իմ էսեմեսների ու հեռախոսահամարների համար, հեռախոսի՛կս:

Էջանիշներ