User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 112 120-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,666 համարից մինչև 1,680 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1666
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    … ուզում ես Քոչի փողերը հաշվելով բան անեն: …
    Էս մոմենտը ինձ լրիվ քաղաքացի Կորեյկոյի պատմությունը հիշեցրեց.
    Կորեյկո – Բայց ի՞նչի համար ես պետք է ձեզ միլիոն ռուբլի վճարեմ, ես այն աշխատել եմ, իսկ դու՞ք ինչ եք արել։
    Բենդեր – Ես ոչ միայն աշխատել եմ, այլ նույնսիկ վնաս եմ կրել։ Ձեր անցյալին ու ներկային ծանոթանալուց հետո ես կորցրել եմ հավատս մարդկության նկատմամբ։…
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.03.2010), Բիձա (02.03.2010), Տրիբուն (02.03.2010)

  3. #1667
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, արի համաձայնվի, որ բավականին մազալու առաջարկ ա, մեղմ ասած Տաս հոգու սպանելն ուսումնասիրող հանձնաժողովն ու փաստահավաք խումբը բան չարեց, ուզում ես Քոչի փողերը հաշվելով բան անեն: Ալամ աշխարհը գիտի որ սրանք թալանել կերել են, դրա համար Խումբ ստեղծելը ո՞ր մեղքս ա: Իրանք չեն էլ թաքցնում որ թալանել են: Մի բան էլ ասում են լավ ենք արել, տղա եք խլեք ձեռներիցս: Մուկը սաղ քաղաքի դեմը դրած Վերսալն ա սարքում, ի՞նչ ավել փաստ ա պետք որ: Սաղ թերթերը նկարները տպել են: Կարո՞ղ ա քար քար հաշվելու են, թե ինչան փող ա ծախսում դրա վրա: Ասեմ քեզ ապեր, առանց նեղվելու - աննպատակ, պայթած, անիմաստ, ֆուֆլո առաջարկ ա: Ո՞վ ա ստեղծելու էտ խումբը: Խումբ ես ուզում, հենա կառավարության հակակոռուպցին հանձնաժողովը կա, սահմանադրության շրջանակներում, խնդրեմ դիմեք այդ հանձնաժողովին:

    Գազի դատը, դեռ մի ձևի սոխով սխտորով կուտվի:
    Տրիբուն ձյա, եթե փաստահավաք խմբի դերն առ ոչինչ էր, ինչու՞ փակեցին:
    Ու չնայած դրած փաստահավաք խումբը կարողացավ ապացուցել (գրավոր) գրեթե ամեն ինչը, որտև մի բան ա, երբ բոլորս գիտենք, մի բան ա, երբ դրանք արձանագրվում են: Ու դրա որոշ պտուղները արդեն տեսնում ենք ու դեռ շատ կտեսնենք: Փաստահավաք խմբի գործը թերագնահատելը դժվար գործ ա, լավ կլինի չփորձես դրանով զբաղվել:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, փորձիր հասկանալ գուցե առաջին հայացքից աննշան թվացող բայց շատ սկզբունքային մի խնդիր։ ՀԱԿ–ը ինչպես տեսնում ես բացահայտորեն չխրախուսեց Ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլը, այլ ասենց բառացիորեն հետևյալը «Ոսկու շուկայի աշխատակիցները մեզ հետ են»։ Ընդհանուր ձևակերպեմ՝ ՀԱԿ–ը ոչ թե քաղաքացիներին ասում է դուք ունեք էս էս էս իրավունքները և պաշտպանեք դրանք այ էսպես, այ էսպես, դա ձեր շահերից է բխում, բլա բլա բլա, այլ ասում է՝ ես սենց կանեմ, ժողովուրդ մենակ թե աջակցեք ինձ։ Շատ կոպիտ ասած ստացվում է հետևյալը՝ ժողովուրդը պետք է աջակցի ՀԱԿ–ին, որ ՀԱԿ–ը անի էն, ինչ ՀԱԿ–ի կարծիքով ճիշտ է, ընդ որում քննադատություններն ավելորդ են։ Ապեր կոնկրետ ինձ նման ընդդիմությունը չի հետաքրքրելու։ Իրենց ամբիցիաներն ու իշխանության ձգտելու առաջնահերթությունը ժողովդրի աչքն են կոխում։ Էն աստիճանի, որ հարիֆներն էլ են բնազդաբար զգում։
    Վիշապ, հիշեցնում, որ դեռևս մեկ տարի առաջ այդ կապակցությամբ լուրջ առաջարկ է արվել ՀԱԿ-ի կողմից, մասնավորապես արհմիությունների ստեղծման մասին: Դու անշուշտ կասես, որ ՀԱԿ-ն ինքը պետք է զբաղվեր դրանով, ասա, դա վիճելի հարց ա: Անձամբ ես կարծում եմ, որ նման արհմիությունները պիտի ինքնակազմակերպվեն, որպեսզի չդառնան ինչ-որ ուժի կամակատար, այլ լինեն ազնիվ մղումներով, հետևաբար մինչև վերջ գործող և այլն: Ու բնական է, որ նման արհմիություններին ՀԱԿ-ը պիտի փորձի համախմբել իր շուրջը, որ նման խմբերն իրենք էլ պիտի փորձեն համախմբել ՀԱԿ-ի շուրջը՝ միասին գործելու համար: Ինչ վերաբերվում է աջակցությանը, ապա նորից հիշեցնեմ, որ ՀԱԿ-ն ունի իրավաբանական աջակցության կենտրոն (մի քանի օր առաջ մաշկիս վրա համոզվել եմ դրա աշխատանքի արդյունավետության մեջ) ու բոլորը կարող են օգնություն ստանալ, այդ թվում ոսկու շուկայի աշխատողները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #1668
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Չուկ ջան, ինձ թվում է, որ մի քիչ հանդարտ մտածես, կհասկանաս, որ ՀԱԿ–ը ուղղակի փորձում է իր շուրջը հնարավորինս ամբոխ հավաքած պահել ու ժամանակ շահել մինչև բան ըլնի։ Զուտ իսկապես պայքարելու ցանկություն ունեցող ուժի գործողություններ չեն սրանք։ ՀԱԿ–ի կոչերը որ լղոզված են ու զուրկ են պրակտիկ գործողություններից, իսկ առաջարկներն էլ ուղղակի վերաբերում են ՀԱԿ–ի շուրջը մասսա հավաքելու գործողություններին՝ պատահական չեն, միտումը պարզապես հետևյալն է՝ ցույց տալ որ իրենց շուրջը բազմություն կա, ոչ մի ռիսկ պարունակող քայլեր չձեռնարկել, ընդդիմադիր ժողովդրին ինքնուրույնություն չտալ, այլ հակառակը՝ կախվածության մեջ գցել կոնկրետ Լևոնից, որ պահի տակ Լևոնը մատներով ճլթացնի, գոնե մի քանի հազար ժողովուրդ հավաքվի։ Այսինքն ողջ էությունը էդ բան ըլնիի ժամանակ ՀԱԿ–ի դերակատարումը չկորցնելն է, նպատակը՝ դառնալ իշխանություն նվազագույն ռիսկերով ու կորուստներով։ Հարց եմ տալիս քեզ՝ ինչու՞ ՀԱԿ–ը երբեք ժողովդրին չուղղորդեց ասենք Նիկոլին ազատելու համար ցույց կազմակերպել, բայց գազի գնի համար փորձում է իբր միջոցներ ձեռնարկել։ Իմ պատասխանը հետևյալն է՝ գազի գնի մոմենտը գայթակղիչ է ու համ էլ նոր բան է, Նիկոլի մոմենտը արդեն ժամանակավրեպ է, ժողովուրդն էլ մեջը քյար չի տեսնում ու գուցե ոչ միայն ժողովուրդը։ Ոչ մի պարզ բան չկա էս զանգվածային դեմագոգիայի մեջ քյասար։
    Si vis pacem, para bellum

  5. #1669
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, եթե փաստահավաք խմբի դերն առ ոչինչ էր, ինչու՞ փակեցին:
    Ու չնայած դրած փաստահավաք խումբը կարողացավ ապացուցել (գրավոր) գրեթե ամեն ինչը, որտև մի բան ա, երբ բոլորս գիտենք, մի բան ա, երբ դրանք արձանագրվում են: Ու դրա որոշ պտուղները արդեն տեսնում ենք ու դեռ շատ կտեսնենք: Փաստահավաք խմբի գործը թերագնահատելը դժվար գործ ա, լավ կլինի չփորձես դրանով զբաղվել:
    Չուկ ջան, պետք էր բացեցին, պետք չէր փակեցին: Այ էտքան պարզ: Տաս մարդու գնդակահարվելու արձանագրելը ո՞րս ա, ապեր: Կամ սաղ հեչ - տեսա՞ր ինչ հեշտ բացեցին ու ինչքան բարեհաջող ու անվնաս փակեցին: Ասենք մի երկու բան էլ ավել արձանագրվեց, եթե արձանագրվեց, է հետո՞:

    Իսկ էս պոտենցիալ փաստահավաք խումբը, ոչ էլ երբևէ բացվելու ա, որ մի բան էլ արձանագրի: Կամ, խածյա, ինչու՞ ոչ, կարելի ա բացել ու մի երկու բան էլ ասենք արձանագրել: Խոսքի, հա Երվանդ Զախարյանը, թաղեմ դրա բոյը, Երևանում հող-մող ա անօրինական ծախել, ինչպիսի խայտառակություն: Համ էլ մեկ ա արդեն գ7-ի անունը հանել ա, կարա մի քիչ էլ կոռումպացված լինի:

    Բայց էս էլ սաղ հեչ, դու աբսուրդ չե՞ս համարում, որ առաջարկվում ա հավասար իշխանությունից ու ՀԱԿ-ից մարդկանցով բացել էտ խումբը: Մնում ա հարցնել, թե կոնկրետ ում են ուզում որ իշխանություններից մասնակցի էտ խմբի աշխատանքներին - խոսքի, խոսքի ... արա .. խոսքի .... էլի դաշնակներից մեկը, Սամվել Նիկոյանը (աշխատանքային փորձ ունի), Հեղինե Բիշարյանը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (02.03.2010)

  7. #1670
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ինձ թվում է, որ մի քիչ հանդարտ մտածես, կհասկանաս, որ ՀԱԿ–ը ուղղակի փորձում է իր շուրջը հնարավորինս ամբոխ հավաքած պահել ու ժամանակ շահել մինչև բան ըլնի։ Զուտ իսկապես պայքարելու ցանկություն ունեցող ուժի գործողություններ չեն սրանք։ ՀԱԿ–ի կոչերը որ լղոզված են ու զուրկ են պրակտիկ գործողություններից, իսկ առաջարկներն էլ ուղղակի վերաբերում են ՀԱԿ–ի շուրջը մասսա հավաքելու գործողություններին՝ պատահական չեն, միտումը պարզապես հետևյալն է՝ ցույց տալ որ իրենց շուրջը բազմություն կա, ոչ մի ռիսկ պարունակող քայլեր չձեռնարկել, ընդդիմադիր ժողովդրին ինքնուրույնություն չտալ, այլ հակառակը՝ կախվածության մեջ գցել կոնկրետ Լևոնից, որ պահի տակ Լևոնը մատներով ճլթացնի, գոնե մի քանի հազար ժողովուրդ հավաքվի։ Այսինքն ողջ էությունը էդ բան ըլնիի ժամանակ ՀԱԿ–ի դերակատարումը չկորցնելն է, նպատակը՝ դառնալ իշխանություն նվազագույն ռիսկերով ու կորուստներով։ Հարց եմ տալիս քեզ՝ ինչու՞ ՀԱԿ–ը երբեք ժողովդրին չուղղորդեց ասենք Նիկոլին ազատելու համար ցույց կազմակերպել, բայց գազի գնի համար փորձում է իբր միջոցներ ձեռնարկել։ Իմ պատասխանը հետևյալն է՝ գազի գնի մոմենտը գայթակղիչ է ու համ էլ նոր բան է, Նիկոլի մոմենտը արդեն ժամանակավրեպ է, ժողովուրդն էլ մեջը քյար չի տեսնում ու գուցե ոչ միայն ժողովուրդը։ Ոչ մի պարզ բան չկա էս զանգվածային դեմագոգիայի մեջ քյասար։
    Վիշապ ջան, իհարկե ցանկացած տեսակետ հայտնելու իրավունքը քոնն է, սակայն ես քեզ թախանձագին խնդրում եմ իրականությունը չխեղաթյուրել:

    Նախ խնդրում եմ ինձ հանդարտ մտածելու կոչ չանել, որովհետև ես կարծում եմ, որ նման կոչ լսելու կարիք դու ունես: Ինչևէ: Հանդարտ մտածելն իրոք լավ բան է ու ես խորհուրդիդ կհետևեմ, բայց միայն իր արժեքավորության համար, որովհետև կարծում եմ, որ նման խորհուրդ տվողի մտածմունքների դաշտը այդ նույն տրամաբանության մեջ չեն մտնում:

    Ինչևէ: Նիկոլի համար ՀԱԿ-ը կազմակերպել է միջոցառումների շարք ու սա չիմանալն անհնար էր. ՀԱԿ ակտիվիստները արել են բողոքի բազում պիկետներ, ներգրավվելով ընտրական պրոցեսում ամեն տեղ բարձրաձայնել են նրա անմեղության մասին, ի պաշտպանություն անցկացրել են միտինք ու մեծ երթ, պարբերաբար կազմակերպել են փոքր բողոքի երթեր՝ ազատ արձակելու պահանջով և այլն: Նիկոլն ազատ չարձակվեց: Ինչու՞: Ես քեզնից պահանջելու իրավունք չունեմ, բայց պատճառը քո չմիանալն էր (այստեղ խոսում եմ դու-ով նկատի ունենալով ժողովրդի ստվար զանգվածի): Ուրիշ ոնց պիտի ուղղորդեր. այդ մարդիկ մեռան կոչ անելով մասնակցել դատարանի առաջի պիկետների: Դե թող ժողովուրդը տասնյակ հազարներով գար, տեսնենք նույնը կլինի: Ես հասկանում եմ չգալու մոտիվացիան, բայց միաժամանակ ակնկալում եմ, որ չեկողները անհիմն մեղադրանքներ չհնչեցնեն:

    Ինչ վերաբերվում է շուրջը «ամբոխ» հավաքելու, ապա դիցուք հենց դա է անում: Իսկ ի՞նչ է, քաղաքական ուժը չպիտի փորձի իր շուրջը հնարավորինս շատ մարդ հավաքել:
    Ու այդ պատասխանը հնչեցնելով հմտաբար շրջանցում ես իմ ասելիքը:

    Ընդհանրապես, ըստ իս, միշտ ես այդպես անում, երբ տեսնում ես, որ պատասխանելու բան չունես, թեման անմիջապես հմտորեն շեղում ես՝ մեղադրանքների հաստ տոպրակը բացելով:

    Ինչևէ:
    Քննադատիր:
    Անհիմն կամ հիմնավոր մեղադրիր:
    Սակայն այս պահին ՀԱԿ-ը հստակ գործողութունների գրաֆիկ է ներկայացրել, որը ընթացքում շարունակվելու է:
    Ու ես շատ կուզեի որ ամեն ինչը կասկածի տակ դնելու, ամեն ինչում վատ տեսնելու մարմաջը մի կողմ դնելով փորձեիր ռեալ վերլուծել ու հասկանալ, որ այս պահին ավելին ակնկալելը ընդամենը ինքնախաբեություն է: Ու որ գնում է հստակ ու կուռ պրոցես, որը վաղ թե ուշ արդյունքի է բերելու: Բայց ընտրությունը քոնն է:

    Ցանկացած տեքստ կարող եմ կարդալ մեղադրելու մարմաջով ու անպայման քննադատելու բան կգտնեմ: ԱՆՊԱՅՄԱՆ: Ահա վստահ եմ, որ դու հենց այդ մարմաջով ես կարդացել ու բնավ չես ուզել իրական պատկեր տեսնել, գործողությունների, առաջարկված քայլերի արդյունավետություն տեսնել: Հակառակ դեպքում, հաշվի առնելով քո բնական խելքը, վստահ եմ, որ նման գրառումներ չէիր անի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #1671
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, պետք էր բացեցին, պետք չէր փակեցին: Այ էտքան պարզ: Տաս մարդու գնդակահարվելու արձանագրելը ո՞րս ա, ապեր: Կամ սաղ հեչ - տեսա՞ր ինչ հեշտ բացեցին ու ինչքան բարեհաջող ու անվնաս փակեցին: Ասենք մի երկու բան էլ ավել արձանագրվեց, եթե արձանագրվեց, է հետո՞:

    Իսկ էս պոտենցիալ փաստահավաք խումբը, ոչ էլ երբևէ բացվելու ա, որ մի բան էլ արձանագրի: Կամ, խածյա, ինչու՞ ոչ, կարելի ա բացել ու մի երկու բան էլ ասենք արձանագրել: Խոսքի, հա Երվանդ Զախարյանը, թաղեմ դրա բոյը, Երևանում հող-մող ա անօրինական ծախել, ինչպիսի խայտառակություն: Համ էլ մեկ ա արդեն գ7-ի անունը հանել ա, կարա մի քիչ էլ կոռումպացված լինի:

    Բայց էս էլ սաղ հեչ, դու աբսուրդ չե՞ս համարում, որ առաջարկվում ա հավասար իշխանությունից ու ՀԱԿ-ից մարդկանցով բացել էտ խումբը: Մնում ա հարցնել, թե կոնկրետ ում են ուզում որ իշխանություններից մասնակցի էտ խմբի աշխատանքներին - խոսքի, խոսքի ... արա .. խոսքի .... էլի դաշնակներից մեկը, Սամվել Նիկոյանը (աշխատանքային փորձ ունի), Հեղինե Բիշարյանը:
    Տրիբուն ձյա, բնավ էական չի, թե ով կմասնակցի բացելու դեպքում, քանի որ ՀԱԿ-ն էնպիսի կադրեր ունի, որ մենակ իր ներկայությունն ու համապատասխան իրավասություններ ունենալը բավական կլինի ամեն ինչը փաստաթղթային տեսքով մեյդան հանելու համար:

    Ես խորապես ցավում եմ, որ դու չլսեցիր կոչս ու շարունակեցիր փաստահավաք խմբի աշխատանքը թերագնահատելուն ուղղված անշնորհակալ ու անպտուղ գործը: Ցավոք դա դրանից խլեց ժամանակ, մի քանի հոգու կուրախացնի ու վերջ, կմնա որպես անիմաստ մի գրառում, ցավոք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #1672
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ, չպատասխանեմ, որ սխալ ասած չլինեմ Ես կարծում եմ, որ նպատակը ԱԺ-ին հասնելն ա, իսկ ձևակերպումն էնպես ա եղել, որ թե ԱԺ-ն ա դիտարկվում, թե Նախագահականը:
    Համաձայն եմ, բայց ավելի շուտ սպասում եմ կառավարության արտահերթ փոփոխության, քան ԱԺ ընտրությունների:
    Պրոբլեմների կրիտիկական կետին հասնելու դեպքում մի երկուսին կուղարկեն արտահերթ տրակտոր քշելու, անունը կդնեն բարեփոխում, նոր մեկին էլ կբերեն կնստացնեն կասեն ըհը տեսաք կառավարություն փոխեցինք: Իսկ ԱԺ արտահերթին հասնելու պայմանները չեմ տեսնում: Մարդիկ "օրենսդիր ու բեղմնավոր" աշխատանքով են զբաղված, իսկ նման "բեղմնավոր" գործը հոժարակամ չեն թողնի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #1673
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, բայց ավելի շուտ սպասում եմ կառավարության արտահերթ փոփոխության, քան ԱԺ ընտրությունների:
    Պրոբլեմների կրիտիկական կետին հասնելու դեպքում մի երկուսին կուղարկեն արտահերթ տրակտոր քշելու, անունը կդնեն բարեփոխում, նոր մեկին էլ կբերեն կնստացնեն կասեն ըհը տեսաք կառավարություն փոխեցինք: Իսկ ԱԺ արտահերթին հասնելու պայմանները չեմ տեսնում: Մարդիկ "օրենսդիր ու բեղմնավոր" աշխատանքով են զբաղված, իսկ նման "բեղմնավոր" գործը հոժարակամ չեն թողնի:
    Համբերենք
    Ներքաղաքական կյանքում մեծ փոփոխությունների շունչ եմ զգում, տեսնենք թե զարգացումներն ինչ ուղղությամբ կգնան:
    Տպավորություն ունեմ, որ հասել ենք բազում հարցերի հանգուցալուծման պահին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #1674
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչևէ: Նիկոլի համար ՀԱԿ-ը կազմակերպել է միջոցառումների շարք ու սա չիմանալն անհնար էր. ՀԱԿ ակտիվիստները արել են բողոքի բազում պիկետներ, ներգրավվելով ընտրական պրոցեսում ամեն տեղ բարձրաձայնել են նրա անմեղության մասին, ի պաշտպանություն անցկացրել են միտինք ու մեծ երթ, պարբերաբար կազմակերպել են փոքր բողոքի երթեր՝ ազատ արձակելու պահանջով և այլն: Նիկոլն ազատ չարձակվեց: Ինչու՞: Ես քեզնից պահանջելու իրավունք չունեմ, բայց պատճառը քո չմիանալն էր (այստեղ խոսում եմ դու-ով նկատի ունենալով ժողովրդի ստվար զանգվածի): Ուրիշ ոնց պիտի ուղղորդեր. այդ մարդիկ մեռան կոչ անելով մասնակցել դատարանի առաջի պիկետների: Դե թող ժողովուրդը տասնյակ հազարներով գար, տեսնենք նույնը կլինի: Ես հասկանում եմ չգալու մոտիվացիան, բայց միաժամանակ ակնկալում եմ, որ չեկողները անհիմն մեղադրանքներ չհնչեցնեն:

    Ինչ վերաբերվում է շուրջը «ամբոխ» հավաքելու, ապա դիցուք հենց դա է անում: Իսկ ի՞նչ է, քաղաքական ուժը չպիտի փորձի իր շուրջը հնարավորինս շատ մարդ հավաքել:
    Ու այդ պատասխանը հնչեցնելով հմտաբար շրջանցում ես իմ ասելիքը:

    Ընդհանրապես, ըստ իս, միշտ ես այդպես անում, երբ տեսնում ես, որ պատասխանելու բան չունես, թեման անմիջապես հմտորեն շեղում ես՝ մեղադրանքների հաստ տոպրակը բացելով:

    Ինչևէ:
    Քննադատիր:
    Անհիմն կամ հիմնավոր մեղադրիր:
    Սակայն այս պահին ՀԱԿ-ը հստակ գործողութունների գրաֆիկ է ներկայացրել, որը ընթացքում շարունակվելու է:
    Ու ես շատ կուզեի որ ամեն ինչը կասկածի տակ դնելու, ամեն ինչում վատ տեսնելու մարմաջը մի կողմ դնելով փորձեիր ռեալ վերլուծել ու հասկանալ, որ այս պահին ավելին ակնկալելը ընդամենը ինքնախաբեություն է: Ու որ գնում է հստակ ու կուռ պրոցես, որը վաղ թե ուշ արդյունքի է բերելու: Բայց ընտրությունը քոնն է:

    Ցանկացած տեքստ կարող եմ կարդալ մեղադրելու մարմաջով ու անպայման քննադատելու բան կգտնեմ: ԱՆՊԱՅՄԱՆ: Ահա վստահ եմ, որ դու հենց այդ մարմաջով ես կարդացել ու բնավ չես ուզել իրական պատկեր տեսնել, գործողությունների, առաջարկված քայլերի արդյունավետություն տեսնել: Հակառակ դեպքում, հաշվի առնելով քո բնական խելքը, վստահ եմ, որ նման գրառումներ չէիր անի:
    Չուկ, իսկ հետաքրքիր է, ինչու՞ Լևոնը, կամ էդ ամբիոնից խոսողները իրենք չէին մասնակցում այդ պիկետին։ Չէ՞ որ ժողովուրդը իրենց հետևից է գնում, թե՞ ժողովուրդը բողոքելուն ու ծեծվելուն է տեր, իսկ իրենց մենակ իշխանությանն են տեր։ Թե՞ կայֆ է միկրոֆոնով «լուրջ առաջարկներ» անել ու գնալ տուն, հետո ժողովուրդը ինչ արեց՝ արեց։ Հետո կգաս ու միկրոֆոնով կասես, բա ես սենց էի առաջարկել անել, խի՞ չարեցիք։ Իրականում ոչ մի լուրջ ու մանրամասն, կոնկրետ բան չի առաջարկվել էս ժողովդրին։ Ես ինքս մի քանի անգամ եղել եմ միտինգների ու երեկվա տաք–տաք միտինգն էլ քեզ նվեր, ու հենց երեկվա միտինգում որևէ լուրջ, կոնկրետ առաջարկ չի արվել ժողովրդին։ Էդ հայցերը որ պիտի ներկայացվեն, խնդալու են։ Մեռան հայցեր ներկայացնելով ու դատարաններին դատարանների տեղ դնելով։ Սահմանադրական կարգը երկրում հաստատելու ցանկություն ունեցող ուժը հայց է ներկայացնում մի երկրի դատարան, որը իր կարծիքով կոռումպացված ու առհասարակ ավազակապետությանը ծառայող դատարան է։

    Ապեր, ես մեղադրելու մարմաջի համար մոտիվացիա չունեմ պարզապես։ Ես պարզապես իրացնում եմ իմ կարծիքը ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը, որը (կարծիքս) դու կարող ես արհամարել Լևոնի վերջին «լուրջ առաջարկից» ելնելով։
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.03.2010), Բիձա (02.03.2010), Տրիբուն (03.03.2010)

  13. #1675
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համբերենք
    Ներքաղաքական կյանքում մեծ փոփոխությունների շունչ եմ զգում, տեսնենք թե զարգացումներն ինչ ուղղությամբ կգնան:
    Տպավորություն ունեմ, որ հասել ենք բազում հարցերի հանգուցալուծման պահին:
    Իսկ երկու տարի առաջ պատահաբար տենց շունչ չէիր զգու՞մ։ Ինչ որ բա՞ն է փոխվել։
    Si vis pacem, para bellum

  14. #1676
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով՞ էդքան կա, որ կգնաիր իրա հանրահավաքը: Լեվոնին չեմ մեծարում, բայց տվյալ պահին իրանից հարմար առաջնորդ չկա:
    Ու ինչով՞ է պայմանավորված ստորագրությանդ «էսպես չի մնա» արտահայտությունը: Հույսդ ում՞ կամ ինչի՞ վրա ես դրել, որ էդպես ես կարծում:
    Կոնկրետ անուն ե՞ս ուզում տամ, ով արժանի ա, իրա հանրահավաքին գնամ: Կոնկրետ անուններ շատ կարամ տամ: Ասենք դու էլ հանրահավաք կազմակերպես՝ կգամ: Բայց ընդհանուր նկարագրով էդ մարդը պետք ա լինի գոնե ընտրություն չկեղծած ու ժողովրդի վրա տանկեր չբերած: Ասենք Լևոնը տենց չի:
    Իսկ ում վրա եմ հույսս դրել կամ ինչի հարցին պատասխանը արդեն ակնհայտ պետք էր լիներ: Ես իմ վրա եմ հույսս դրել ու իմ ընկերների: "Ինչ" ենթատեքստի տակ էլ ասեմ, որ իմ մտավոր կարողությունների վրա եմ հույսս դրել:
    էսպես չի մնա

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.03.2010), Rammstein (02.03.2010), Tig (02.03.2010), Բիձա (02.03.2010)

  16. #1677
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Լևոնի խորհրդով, լեռների հետևի լեռներին անցնենք:
    Լավ, ասենք հայաստանի կեսը եկավ կանգնեց միտինգի ու շարունակեց խոսալ ու ամենաբարեհաջող սցենարով էլ, բոլոր մլիցեքը,, բերետն ու ԲՏ-եքն էլ ասին ախպեր, մենք փաս, մենք չկանք:
    Ինչպես է իշխանությունը մեթոդապես եղածներից անցնելու միտինգավորին՞:
    Ըստ եղած տրաբանության ես 3 տարբերակ եմ տեսնում:
    1- Սերժն ու մնացացը կզած, սկուտեղի վրա բերում են իշխանության սիմվոլիկ բանալին միտինգի հրապարակ, միտինգավորների բոլորի քամակներն են պաչում ու բանալին հանդիսավոր հանձնում Լեվոնին:
    2- Սերժն ու մնացածը ժամանակ են խնդրում երկրից ոտով փախնելու համար, իրենց մի օրվա պայոկով ու փասա-փուսով վեր են կենում, վազելով փախնում են երկրից ու վրաստանի սահմանի վրա, վրացի սահմանապահի հեռախոսով զանգում են, ասում, թե տղերք, պալատների բանալին Վարդուշի դոշակի տակ է, զանգեք, գնացեք վերցրեք դռները բացեք-մտեք ներս:
    3- մանվելը, դոդը, մուկը, լֆիկը, քոչը, նեմեցը, աղվանը, արմենչիկը, մի խոսքով բոլոր-բոլորը բացի սեռժից անցնում են լեվոնի կողմը: Սերժը դիլխոր ա ընկնում, ասում, լավ էլի ինձ էլ վեկալեք ձեր շարքերը: Մերժում են, գնում են պահակին ասում են ախպեր դուռը բաց: Դուռը բացում են ու սկսվում ա սեռժի դատավարությունը- 7 գարուն, 7 աշուն:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 02.03.2010, 19:06:

  17. #1678
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Սա իմիջայլոց, հենց այնպես… էմոցիոնալ զեղում։ Էրեկվա թողած ամենամեծ տպավորությունը ինձ վրա էս գազելի շոֆերի պարզ խոսքն էր, նայեք 3։05–3։10 հատվածը՝

    «Էսօր միտինգ ենք խաղում հանրապետությունով մեկ»…
    Si vis pacem, para bellum

  18. #1679
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իսկ ՀԱԿ-ն ինչի տրանսպորտ չի տրամադրում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #1680
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՀԱԿ-ն ինչի տրանսպորտ չի տրամադրում?
    Ուզում ես հիմա էլ էն luysworldները տեսանյութեր պատրաստեն, թե ընդդիմությունը ավտոբուսներով մարդկանց բերում է հանրահավաքի՞: Մի երկու հոգու էլ տեղում կկաշառեն ու հարցազրույց կվերցնեն, թե՝ ընդդիմությունը իրենց փող է տալիս, որ մասնակցեն միտինգի: Հետո էլ էդ միջոցները զուր վատնելու փոխարեն, հեռուստաընկերություն կգնեն, էլի Դա քարոզչության ավելի լավ միջոց է, քան՝ Մատենադարանի հարթակից օրենքներից անտեղյակ մարդկանց իրավասուբյեկտություն ու Հելսինկյան ակտ բացատրելը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.03.2010), ministr (02.03.2010)

Էջ 112 120-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •