Այո
Ոչ
Չգիտեմ
Էլի էս թեմայում կամ մուլտիկ ա, կամ բաեվիկ ա, կամ անկապ չուրծեծոցի ա: Թեման մարտի մեկի հանրահավաքին ու երթին ա վերաբերում. մեկդ Լևոնի խոսքերից մի ստորակետ մեջբերեք, ասեք՝ սխալ ա ասում, քննարկենք, պարզենք՝ իրոք սխալ ա ասում, թե վսյո տըկի ճիշտ ա ասում: Թեչէ դրել հին անցած թեմաները էլի ֆռում եք, վրի փոշիներն եք վերցնում, որ ի՞նչ: Ֆանտազիայի ասպարեզից լիքը բաներ կարդացի, լիքը ջրիկ մուլտիկներ, որ բառախաղի էին վերածվել: Մարդ կա մոռացել ա, կամ միգուցե չգիտի, որ նախագահականից բացի էլի ընտրությունների տեսակներ կան, լավ, խորհրդարանականի մասին չեք լսել, գոնե իմացեք, հեչ որ չէ, Եվրատեսիլի ընտրություններ կան: Կամ յուրաքանչյուր 4-րդ մարդը դուրս գա, էս էլ ա ծիծաղալու, հենա որ բարձրաձայն չեմ ծիծաղում, որտև իմ կողմից հարգված մարդ ա ասում: Ախր հո տուն-տունիկ չի, որ մտքներիս ինչ թիվ գա, ասենք՝ ես 48 հատ երեխա ունեմ, դու 56 հատ երեխա ունես, սկսեցինք, ես պապան եմ, դու մաման ես… Յուրաքանչյուր 4-րդ մարդը որ դուրս գա, կարողա մեջները դեպուտատներ, նախարարներ, օլիգարխներ, կամ գոնե իրանց ընտանիքի անդամներ էլ գտնվեն: Հա, մեկ էլ էն, որ 50 հազարը դա մեր բնակչության ընդամենը 2 տոկոսն ա, այ սենց բան նույնիսկ հայլուրը իրան թույլ չի տա ասել: Եթե հաշվենք, կներեք՝ ոռից գլուխ 2.5 միլիոն մարդ լինի հանրապետության տարածքում, իմացեք ամեն ինչ էնքան էլ վատ չի, կարանք մի տասը տարի էլ վազգենմանուկյաններով ու արթուրբաղդասարյաններով ընդդիմություն խաղանք:
Կարճ ասած՝ մարդու մեջից պետքա լինի: Մարդը ընդհանրապես բնության մեջ կենդանիներից տարբերվում ա իր՝ բանական էակ լինելու փաստով, սիրում ա իշխել, իշխելը հարաբերական ա, մարդը սիրում ա էնքան իշխել, ինչքան կարողանում ա, ինչքան ներքուստ կա իր մեջ իշխելու կարողությունը: Կենդանիներից շատերն էլ իշխելու ձգտում ունեն, ինչքան կարողանում են, իշխում են, բայց մեկա մարդու հետ չեն կարող համեմատվել, որտև իրանք մարդու խելքը չունեն, մեկ էլ անասուն են, ի տարբերություն մարդու: Հիմա կենդանիների հետ համեմատությունը դնենք մի կողմ, թողենք մենակ մարդկանց, ու իշխելու ձգտում չունեցող, կամ քիչ ունեցող մարդկանց: Մարդ կա էնքան ա ուզում իշխի, որ հասարակության մեջ արժանապատիվ ապրի, մարդ էլ կա, էնքան ա ուզում իշխի, որ արժանապատիվ ապրի, երբ որ մենակ ա մնում մի տեղ, ու սկսում ա կարգին իշխել աջուձախ: Վերջում էլ մի հատ անեկդոտ. (Տրիբուն ձյաից եմ սովորել):
Մեկը գիշերվա կեսին հարբած մտնում ա տուն, բոլոր սենյակների դռները քացով բացում ա, գոռգռալով, գհլորվելով գալիս տան մեջ մի բարձր տեղ ա գտնում ու.
-Ուրեմն սաղդ լսեք ստե, սրանից հետո ես տունեմ գալու երբ ուզեմ, ինչքան ուզեմ հարբած ըլնեմ, ոնց ուզեմ տենց էլ մտնելու եմ տուն, դռները քացով բացելու եմ, գոռգռալու եմ, տան որ մասում ուզեմ քնելու եմ, երբ ուզեմ զարթնելու եմ: Վոփշմ էս տանը ես ինչ ուզեմ անելու եմ, ու ոչ մեկ չի կարա ինձ բան ասի, կտամ գլուխը կջարդեմ:
Մի փոքր դադար ա տալիս, շունչը գալիս ա տեղը ու շարունակում ա.
-Արա դե դզում ա էլի մենակ ապրելը:
Կարգին հաղորդումն էլ ունի նկարած, լինկը չգտա, թեչէ կդնեի, ավելի շատ կերկարեր կյանքներս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (02.03.2010), Norton (02.03.2010), Rammer (02.03.2010), Բիձա (02.03.2010), Տրիբուն (02.03.2010)
Chuk (02.03.2010), Mephistopheles (02.03.2010), Norton (02.03.2010)
Կուկ, այ բանական ախպեր, հիմա որ մի թեթև էլ քննադատական խոսք ասվի, իրար նորից կսկսենք կծռտել, էլ քյաչալ շուն սկզբունքով: Դրա համար կասեմ միայն դրականը: Իսկապես լավ, խորիմաստ միտք էր հայիթյան-ը "լեռների հետևում էլի լեռներ կան՛-ը: Առհասարակ տոնայնությունը լավն էր, աշխույժ, ակցենտները միտինգի համար լրիվ ընդունելի: Բայց հետագա գործելակերպի, անելիքի առումով---- ես փաս:![]()
Դու պրոբլեմ չունես։ Մանավանդ որ ես էլ վերջնականապես հասկացա, որ Լևոնին ու իր անցկացրած «հանրահավաքները» վաապշե կարելի է փաթաթել։ Թերևս շատ կարճ ասեմ կարծիքս, ժամանակս չվատնելու համար։
1. Կրկնություն էր։
2. Ոչ մի նոր ծրագրային առաջարկ էլ չկար, որը որ խոստացվել էր։
3. Գրագետ ձևակերպված դեմագոգիա և երեսպաշտություն։
Ինձ համար Լևոնի թեման սպառված է։ Քննադատություն չընդունելը երկրի համար մեծ դժբախտություն չեմ համարում, որովհետև մի երկու հազար քննադատություն չընդունողները որոշիչ չեն, իսկ Լևոնի շայկան էլ որևէ վճռական գործողությունների ունակ չի, ոչ էլ ունակ է քաղաքացիներին առնվազն ճշմարտությունը ասել, քաղաքացուն ուղղորդելու մասին էլ չասեմ։ Ու ավելի լավ, որովհետև Լևոնի շայկան նույնաբար ունակ չի երկիր կառավարելու։ Նրանցից յուրաքանչյուրը ժամանակին ինչ–ինչ պաշտոն ունեցել է ու նրանց դրսևորումները որպես պետական ծառայող հայտնի են։ Մեր ժողովուրդը թեկուզ թեթև հաշվարկներով որևէ մեծ բան չի կորցրել, որ սրանք իշխանափոխություն չեն արել։ Այսքանը։![]()
Si vis pacem, para bellum
davidus (02.03.2010)
davidus (02.03.2010)
Մինիստր ջան, 50000-ը էտ հայկական բանակի թիվն ա: Էտքան մարդով դաժե Ֆրանսիայում կարելի ա հեղափոխություն անել: Էտքան մարդ որ պատրաստ հավաքվի իշխանություն գրավելու ու առաջնորդներն էլ դուխ ունենան ասելու «դավայծի», ուզում ա հայկականի հետ ռուսական ու վրացական սպեցնազն էլ լինի հարյուր ջրցան մեքենայով ու ատոմային արցունքաբեր գազով, կգրավեն:
Բիձա (02.03.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ