User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 111 120-ից ԱռաջինԱռաջին ... 1161101107108109110111112113114115 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,651 համարից մինչև 1,665 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1651
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հաջորդ քայլը վերաբերվում է ՀԱԿ հետևյալ հայտարարությանը.

    Վերջերս ռուսական "ՎԵՐՍԻԱ" եւ "ՎԵԿ" էլեկտրոնային պարբերականները ներկայացրել են Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ եւբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, տրաֆիկինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։

    Դրանով հաստատվում են Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներում ու պաշտոնական փաստաթղթերում տրված գնահատականներըերկրի բարձրագույն պաշտոնյայի գլխավորությամբ Հայաստանում ձեւավորված եւ առ այսօր գործող կոռուպցիոն կողոպտիչ համակարգի մասին՝ հաստատված 1999 թ. հոկտեմբերի 27-ի հետեւանքով։ Պարզ ընչաքաղցության սահմանագիծը վաղուց անցած այդ կողոպուտի ահռելի չափերն ու իրականացման մեթոդներն այլ բան չեն, քան ողջ մի ժողովրդի ազգային ու մարդկային արժանապատվության ցինիկ ոտնահարում, նրան նետված լկտի մարտահրավեր։ Հենց թալանչիների կողմից ժողովրդից կողոպտված ունեցվածքի հրապարակված այդ ցանկերի տակ են թաղված հարյուրավոր սպանությունները, հարյուր հազարավորների կործանված ու խեղված ճակատագրերը, չկազմված ընտանիքները, չծնված երեխաները, կիսատ թողնված ուսումը, հայրենազրկումը, չարքաշ կյանքի արմատները։ Վերջին հաշվով, հենց այդ ցանկերի տակ պետք է փնտրել նաեւ մարտիմեկյան սպանդի իրական դրդապատճառները, Հայաստանի պետականության քայքայման ու Լեռնային Ղարաբաղի գոյությանն սպառնացող առարկայացած վտանգները, Ցեղասպանության արդեն իրականացված խայտառակ ուրացումը։

    Ահա այդ մարդկանց անունները՝ ըստ հրապարակումների հաջորդականության. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Երվանդ Զախարյան, Սաշիկ Սարգսյան, Գրիշա Հարությունյան, Արթուր Բաղդասարյան, Արմեն Գեւորգյան, Դավիթ Հարությունյան, Վարդան Այվազյան, Գագիկ Խաչատրյան, Սուրեն Խաչատրյան, Հարություն Փամբուկյան, Ալեքսան Հարությունյան, Բագրատ Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան։
    Արդ, հարցեր են առաջանում.
    1. Այս հրապարակումները իրավական իմաստով հաղորդագրություններ են կատարված ծանրագույն հանցագործությունների մասին՝ սկսած պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչեւ միջազգային ահաբեկչության օժանդակություն. ինչո՞ւ դրանք առ այսօր հանրապետության իրավապահ մարմինների արձագանքին չեն արժանացել։
    2. Ինչո՞ւ առ այսօր այդ պաշտոնյաներից եւ ոչ մեկը դրանց որեւէ կերպ չի արձագանքել, ինչո՞ւ որեւէ մեկը դատարան չի դիմել իր «բարի համբավն արարտավորելու» կամ «զրպարտության» հայցով։ Դա չի՞ վկայում է, թե նրանք դրա դեմ որեւէ ասելիք չունեն։
    3. Ինչպիսի՞ն կլիներ այսօր Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակը, եթե այս ցանկում առաջին տեղն զբաղեցնող Ռ. Քոչարյանի կողոպտած 4 միլիարդ դոլարի մի մասը ծախսված լիներ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելու նպատակով։
    Կոռուպցիոն համակարգն իրավական մեխանիզմներով կարող է կազմաքանդել միայն համաժողովրդական շարժմամբ ձեւավորված լեգիտիմ իշխանությունը։ Սակայն մինչ այդ, այս պահին, Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է՝ Փաստահավաք խմբի օրինակով ստեղծել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության հավասար ներկայացուցչությամբ հանձնաժողով, որը կուսումնասիրի սույն հրապարակումներում ներկայացված փաստերը։
    Անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը, բայց կարծում եմ, որ այս ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ կլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (02.03.2010)

  3. #1652
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մի քիչ զբաղված եմ, ժամանակ չկա գրավոր տեղեկատվություն ճարելու:
    Այսպես, հաջորդ զանգվածային միջոցառումը նախատեսված է ամսի 16-ին, այդ օրը Սարյանի արձանի մոտից մեկնարկվում է երթ, որի նպատակեկն անկեղծ ասած չեմ հիշում Եվրոմիության հայաստանյան ներկայացուցչությու՞նն էր, թե՞ սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարան պիտի մտնենք գազի գների հարցով, բայց մինչ այդ նաև պահանջներ ունենք իշխանություններից, մասնավորապես վերականգնել փաստահավաք խմբի գործունեությունը և այլ կետեր (հետո կգտնեմ կտեղադրեմ), դրա համար ևս ստորագրահավաք է լինելու, ակտիվ զբաղվելու են:

    Հաջորդ հանրահավաքը նախատեսված է ապրիլի 6-ին:
    Ինչու՞ հենց այդ օրը: Շատ պարզ:
    Այդ օրը այստեղ՝ Հայաստանում, սկսվում է մարդու իրավունքների հետ կապված գագաթնաժողով, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրներից երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, ոչ պատահական մարդիկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու հրաշալի առիթ է իշխանության խաղաքարտերը խառնելու համար:

    Առայժմ այսքանը, այսպես, կարճ տեղեկատվությամբ կիսվեմ, անցնեմ գործերիս:

    հ.գ. Մենք ժամկետային պահանջ ենք դնում՝ սեպտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններն ու բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան: Կլինեն մեծ աջակցություն՝ հաստատ կհասնենք, աջակցությունը մեծ չի լինի, կփորձենք հասնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (02.03.2010), Norton (02.03.2010), Rammer (02.03.2010)

  5. #1653
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ զբաղված եմ, ժամանակ չկա գրավոր տեղեկատվություն ճարելու:
    Այսպես, հաջորդ զանգվածային միջոցառումը նախատեսված է ամսի 16-ին, այդ օրը Սարյանի արձանի մոտից մեկնարկվում է երթ, որի նպատակեկն անկեղծ ասած չեմ հիշում Եվրոմիության հայաստանյան ներկայացուցչությու՞նն էր, թե՞ սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարան պիտի մտնենք գազի գների հարցով, բայց մինչ այդ նաև պահանջներ ունենք իշխանություններից, մասնավորապես վերականգնել փաստահավաք խմբի գործունեությունը և այլ կետեր (հետո կգտնեմ կտեղադրեմ), դրա համար ևս ստորագրահավաք է լինելու, ակտիվ զբաղվելու են:

    Հաջորդ հանրահավաքը նախատեսված է ապրիլի 6-ին:
    Ինչու՞ հենց այդ օրը: Շատ պարզ:
    Այդ օրը այստեղ՝ Հայաստանում, սկսվում է մարդու իրավունքների հետ կապված գագաթնաժողով, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրներից երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, ոչ պատահական մարդիկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու հրաշալի առիթ է իշխանության խաղաքարտերը խառնելու համար:

    Առայժմ այսքանը, այսպես, կարճ տեղեկատվությամբ կիսվեմ, անցնեմ գործերիս:

    հ.գ. Մենք ժամկետային պահանջ ենք դնում՝ սեպտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններն ու բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան: Կլինեն մեծ աջակցություն՝ հաստատ կհասնենք, աջակցությունը մեծ չի լինի, կփորձենք հասնել:
    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #1654
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Խորհրդարանական ու նախագահական:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #1655
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Ձյաձ, չպատասխանեմ, որ սխալ ասած չլինեմ Ես կարծում եմ, որ նպատակը ԱԺ-ին հասնելն ա, իսկ ձևակերպումն էնպես ա եղել, որ թե ԱԺ-ն ա դիտարկվում, թե Նախագահականը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #1656
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում


    Սիրելի հայրենակիցներ,
    Մանրամասն ու ուշադիր կարդացի ելույթը: Եկա հասա էս մասին.

    Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի գոր­ծունեության եւ առաջիկա անելիքների մասին։
    Հետա ահագին ման եկա, որ գտնեմ գործունեությանն ու առաջիկա անելքիների մասին մի քանի խոսք, ու ոչ մի բան էլ չգտա: Գտա էլի հայտնի փաստերի հերթական արձանագրում, ու մեկ էլ ՀԱԿ դերակատարմանը վերաբերվող հետևյալ կետերը.

    - Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպա­նումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.
    - Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.
    - Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.
    - Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.
    - Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքա­կան հասունացումը.
    - Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.
    - Եւ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխու­թյան իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։
    Շատ խորիմաստ ու բովանդակային կետեր են, բայց հազար անգամ ծեծված ու էլի անհասկանալի, թե ոնց ենք անելու էս ամենը: Տասերորդ անգամ եմ կարդում էս ամեն ինչը փոփոխվող հերթականությամբ ...... մեր երկիրը կլոր ա, կլոր ա մեր երկիրը, մեր կլոր երկիրը, կլոր երկիրդ իմ ...... Եթե ամեն ուրբաթ ջահելներին գել ու գազանի բերանը ակցիայի ուղարկելով ենք անելու, ուրեմն խելքս բան չի կտրում: Ասենք մի հարյուր փայլուն ջահել էլ բարձրացրեց իրա քաղաքացիական գիտակցությունը ու մերկացրեց իշխանություններին, դրանից ո՞նց ա կրիտիկական զանգված ձևավորվելու, գլխի չեմ ընկնում:

    «Հարմարագույն պահն» էլ ինչ-որ անհասկանալի պահ ա: Կարո՞ղ ա են պահն ա, որ Լեռնեցու սած թուրքական տանկերը Երևանի մեջտեղն են: Կամ ու՞մ համար ա հարմարագույն էտ պահը - ՀԱԿ-ի, Պուծինի՞ , մերկացած իշխանությունների՞, գիտակցությունն արդեն բարձրացրած հասարակությա՞ն ...

    Վերջում էլ.
    Հետեւաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակ­վող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշա­տիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստ­ները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։
    Փաստորեն նստած սպասում ենք, որ իշխանությունները իրանց մեջ իրար ուտեն: Կարա՞նք տունը նստած սպասենք, շառից փորձանքից հեռու: Սկզբունքորեն եթե մնացել ա իրանց մեջ իրար ուտելը, կարելի ա ՀԱԿ-ին էլ ցրել, քանի որ ուտելու գործընթացին չի մասնակցելու: «Նստեմ թախտին սպասեմ բախտին» ավանդական հայկական մարտավարությունը:

    Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկ­խոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտու­թյու­նը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղա­փոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհր­դա­րանական եւ նախա­գահական ընտրությունները։ Կոնգրեսի հրապարա­կած տնտեսական վերա­փո­խումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մաս­նակցելու եւ հաղթելու հայտ համարել։
    Էս բացահայտում էր: Փաստորեն էսքան ելույթը նրա համար էր, որ ասեինք որ պետք են արտահերթ ընտրություններ: Ես էլ երկու տարի ա գիտեմ, թե սաղ սրա մասին գիտեն: Ու ՀԱԿ-ն էլ ջուրը չտեսած բոբիկացել ա ու արդեն նախընտրական ծրագիր ա հրապարակում:

    2012 - 14%

    Երկու հատ էլ սենց ելույթ, ու տոկոսները ավելի կիջնեն:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (02.03.2010)

  10. #1657
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հայերենով էի գրել, մի հատ էլ գրեմ. Տեր-Պետրոսյանն իր ելույթով խոսել է նպատակներից, իսկ արդեն կոնկրետ սպասվող քայլերի մասին խոսել է Զուրաբյանը:

    Մեր քաղաքականությունից հասկացող գելերին ուզում եմ հարցնեմ, թե իրենք ուրիշ ի՞նչ քայլեր էին սպասում: Ուրիշ ի՞նչ էին ակնկալում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #1658
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեր քաղաքականությունից հասկացող գելերին ուզում եմ հարցնեմ, թե իրենք ուրիշ ի՞նչ քայլեր էին սպասում: Ուրիշ ի՞նչ էին ակնկալում:
    Գելի փոխարեն կարա՞ ասենք գելխեղդը պատասխանի:

    Ես սպասում եմ սեպտեմբերի արտահերթ ընտրություններին: Անկալում եմ, որ գազի հարցով դատն ու Մկան ունեցվածքն ուսումնասիրող հանձնաժողովը ի վերջո կհանգեցնի դրան:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.03.2010)

  13. #1659
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչու՞ հենց այդ օրը: Շատ պարզ:
    Այդ օրը այստեղ՝ Հայաստանում, սկսվում է մարդու իրավունքների հետ կապված գագաթնաժողով, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրներից երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, ոչ պատահական մարդիկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու հրաշալի առիթ է իշխանության խաղաքարտերը խառնելու համար:
    Լևոնի ելույթից՝
    Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադաս­վում են այդ առաջնահերթություններին։ Այդ­պիսի առաջնահերթությունների թվին են պատկանում այն հակամար­տու­թյուն­ները, որոնք սպառնում են, եթե ոչ միջազգային, ապա առնվազն տա­րածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Ուստի բնական է, որ աշխարհն այդքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություննե­րի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ (ինչն, ի դեպ, բխում է նաեւ հայ ժողովրդի շահերից), եւ այդքան բացահայտորեն աչքաթող է անում ժողովրդավարու­թյան, օրինականության ու մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում առկա խնդիրները, որոնք այս պահին երկրորդական են նրա համար։ Այս իրողության արձանագրումն ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ։ Դրսից հաստատված ժողովրդավարությունը մեզ պետք չէ, եւ այդ­պիսի բան իրականում չի էլ լինում։ Մենք երբեւէ չենք ակնկալել, առավել եւս պահանջել, որ աշխարհը միջամտի մեր ներքին գործերին կամ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա։ Միակ ակնկալիքը եղել է այն, որ միջազգային հանրու­թյունը, հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, բարձրա­ձայնի ճշմարտու­թյունը։ Այսինքն, բացեիբաց հայտարարի, որ նախագա­հա­կան ընտրությունները կեղծվել են, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն առնվազն կասկածելի է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Հա­յաս­տանում ծաղկում է կոռուպցիան։ Եթե այս ամենի մասին խոսում էլ են, ապա խոսում են եւֆիմիզմներով՝ «նշանակալիորեն կեղծված ընտրու­թյուն­ներ», «կասկածելիորեն մեծ թիվ կազմող քվեարկության մասնակիցներ», «խոս­քի եւ հավաքների ազատության սահմանափակումներ», «քաղաքական դրդապատ­ճառներով կամ քաղաքական գործունեության համար դատա­պարտ­ված քաղաքացիներ» եւ այլն։
    Այսինքն վսյո–տակի՝
    մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ
    Որովհետև եթե Արևմուտքը կոպիտ ասած բարձրաձայնի այն, ինչ որ Լևոնն է ուզում, ապա դա կնշանակի նաև դրանից բխող գործընթացներ՝ սանկցիաներ Հայաստանի նկատմամբ, ֆինանսական աջակցության դադարեցումներ, ճնշումներ, քանի որ անտրամաբանական կլինի, որ ասենք Արևմուտքը հայտարարի, որ Հայաստանը բռնատիրական երկիր է, ու Հայաստանին ասենք փող տան ու աջակցեն ֆինանսական ծրագրերով։ Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված հայցին, ապա առավել հավանական է, որ այդ հայցի ճակատագիրը կլինի նույնը, ինչ ՀԱԿ–ի կողմից հարուցած նախորդ հայցերի ճակատագրերը՝ սկսած նախագահական ընտրությունները սահմանադրական դատարանում բողոքարկելուց։ Ամեն ինչ կախված է ծերուկի տրամադրությունից, էնտեղ հետևողական մարդիկ պարզապես չկան։ Մի խոսքով Լևոնը ոնց ասեց։ Իսկ մի հիմար հարց տամ՝ եթե Աստված հետ ու հեռու պահի, Լևոնը այն աշխարհ գնա, ի՞նչ ծրագրով է այս ժողովուրդը շարժվելու։ Իմիջայլոց նույնը վերաբերում է Սերժին։ Թե՛ ընդդիմության և թե իշխանությունների գործելաոճը նույնն է՝ հնարավորինս քիչ արտոնություններ տալ ժողովդրին, երկուսի համար էլ ժողովուրդը պարզապես երբ պետք է՝ պիտի պլակատներ բռնեն ու գոռան, մնացածը իրենք կանեն։ Չկա որևէ գաղափարախոսություն, որի մեջ ժողովուրդը գտնի իր շահերը ու առաջնորդվի դրանով, կան անհատներ, որոնք ժողովրդին պարզապես կուտ են տալիս։ Գազի գինն էլ ժողովդրի սիրտը շահելու մահանա է։ Ծիպա դա է որոշիչը։ Այն որ մարդկային ռեսուրսը երկրում մանրից դադարում է գործոն լինելուց դրա մասին չեն խոսի, ձեռնտու չի։ Այ պուպուշները կգան ու գազի գինը էդքան չեն բարձրացնի։
    Ժամանակին դրամը որ րոպե առ րոպե ձեռքներիս արժեզրկվում էր, պարոն Բագրատյանը սենց հռետորություններ չէր անում, Լևոնն էլ տարին մի անգամ յա խոսեր յա չխոսեր, հիմա դարձել են բլբուլներ։ Ես սրանց կհավատայի, եթե գոնե մի անգամ ասեին ժողովուրդ, այ դուք գնացեք օրենք կարդացեք, առը ձեզ օրինակներ, ու իմացեք պետության պարտավորությունները քաղաքացու նկատմամբ, ու իմացեք ձեր իրավունքները ու պայքարեք ով ոնց կարողանում է։ Այսինքն լիներ ժողովդրի հետ երկխոսություն, ոչ թե մեկը հելներ վերացական ճառերով ներկայացներ իր ճարտար մտքերը վերդիկտի տեսքով, հետո շպրտեր թե քննադատություն չեմ ընդունում, ու ես պուպուշ լավ տղա եմ։ Ստեր, ստեր… Էն միջին ստատիստիկական կիսագրագետ գեղացի մարդը որ երեխայական բնազդով ասում է սաղն էլ նույն քոլի բիբարն են, բացարձակ ճշմարտություն է։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (02.03.2010)

  15. #1660
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Փաստորեն նստած սպասում ենք, որ իշխանությունները իրանց մեջ իրար ուտեն: Կարա՞նք տունը նստած սպասենք, շառից փորձանքից հեռու: Սկզբունքորեն եթե մնացել ա իրանց մեջ իրար ուտելը, կարելի ա ՀԱԿ-ին էլ ցրել, քանի որ ուտելու գործընթացին չի մասնակցելու: «Նստեմ թախտին սպասեմ բախտին» ավանդական հայկական մարտավարությունը:
    Ապեր, ողջ պայքարը հենց սա է որ կա, բա դու կարծում ես, թե մարդիկ պիտի ռիսկի՞ գնան հանուն ժողովդրի։ Այ կսպասեն, մի բան կըլնի, կամ միջազգայինները մի բան կանեն, էլի բան կըլնի։ Իսկ մինչ այդ զուտ պետք է պայքարի իմիտացիա ստեղծել, որ եթե էդ մի բանը վսյո տակի եղավ, ապա դա ավտոմատ կհանդիսանա ՀԱԿ–ի «պայքարի» արդյունքը։ Ու ամենակարևորը՝ միակ ու ճիշտ ու պայքարող ընդդիմադիր ուժի ֆոնը չկորցնել։ Ի՞նչ իմանաս, որ սաղ քանդվեց, էլ ինչ շուն ու գել կարող ա գան ու տիրանան իշխանությանը։ Ընդդիմության մենաշնորհը պահպանելու միակ միջոցը Լևոնի գրագետ ճառեր ստեղծելու ունակությունն է, պատկերացրու առանց Լևոնի ճառերի ինչ փուչիկ պիտի փչի ընդդիմությունը, միանգամից ցրիվ կգան։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.03.2010), Բիձա (02.03.2010)

  17. #1661
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ողջ պայքարը հենց սա է որ կա, բա դու կարծում ես, թե մարդիկ պիտի ռիսկի՞ գնան հանուն ժողովդրի։ Այ կսպասեն, մի բան կըլնի, կամ միջազգայինները մի բան կանեն, էլի բան կըլնի։ Իսկ մինչ այդ զուտ պետք է պայքարի իմիտացիա ստեղծել, որ եթե էդ մի բանը վսյո տակի եղավ, ապա դա ավտոմատ կհանդիսանա ՀԱԿ–ի «պայքարի» արդյունքը։ Ու ամենակարևորը՝ միակ ու ճիշտ ու պայքարող ընդդիմադիր ուժի ֆոնը չկորցնել։ Ի՞նչ իմանաս, որ սաղ քանդվեց, էլ ինչ շուն ու գել կարող ա գան ու տիրանան իշխանությանը։ Ընդդիմության մենաշնորհը պահպանելու միակ միջոցը Լևոնի գրագետ ճառեր ստեղծելու ունակությունն է, պատկերացրու առանց Լևոնի ճառերի ինչ փուչիկ պիտի փչի ընդդիմությունը, միանգամից ցրիվ կգան։
    Սծեպան Ռազինը ճառ կասի…

  18. #1662
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր առաջ, Վիշապ, ասում էիր, որ օրինակ ոսկու շուկայի աշխատողների բողոքը նպատակային ու լավ բան է, որ տենց բաներ է պետք անել, և ահա, երբ եղավ քայլ, երբ նմանատիպ կոնկրետ գործընթաց է սկսվում գազի գների հետ կապված, հանկարծ դա կուտ է դառնում: Ինչու՞: Որովհետև կուտ է, թե որովհետև ոչ մի կերպ չես ուզում ոչ մի բանի հավատալ: Դա իրականում խո խնդիրն է, հավատա՞լ, թե՞ չհավատալը, բայց անձամբ ես ազնիվ չեմ համարում անպայման քլնգելու դրսևորուները, անգամ այն դեպքում, երբ անում են այն, ինչը ըստ էության ուզում էիր որ անեին, բայց չէիր սպասում որ անեին:

    Տարօրինակաբար երբ ծրագրրային կոնկրետ քայլեր է առաջարկվում (ընդ որում դրանք առաջարկվում են ոչ թե Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ, այլ ՀԱԿ համակարգողն է ընթերցվում), նորից սկսվում են նույն խոսակցությունները այն մասին, որ իբր ՀԱԿ-ը միակենտրոն է, որ եթե Տեր-Պետրոսյանը չլինի, ի՞նչ ենք անելու: Ասեմ. շարունակելու ենք նույն ոգով: Որովհետև ճիշտ է Լևոնը հզոր ու էս պահին դոմինանտ ֆիգուր ա, բայց ՀԱԿ-ն էնքան ա կազմավորվել, որ որևէ անհատից, այդ թվում Տեր-Պետրոսյանի, կախված չի իր գործունեությունը:

    Ինչ վեր վերաբերվում է դրսերին, ապա բնականաբար մենք կախում ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք հույսներս իրենց հետ ենք կապում: Ժողովրդավարացման ուղին մենք պետք է սկսենք ստեղից ու շատ ակտիվ;

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (02.03.2010)

  20. #1663
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Կոռուպցիոն համակարգն իրավական մեխանիզմներով կարող է կազմաքանդել միայն համաժողովրդական շարժմամբ ձեւավորված լեգիտիմ իշխանությունը։ Սակայն մինչ այդ, այս պահին, Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է՝ Փաստահավաք խմբի օրինակով ստեղծել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության հավասար ներկայացուցչությամբ հանձնաժողով, որը կուսումնասիրի սույն հրապարակումներում ներկայացված փաստերը։
    Չուկ, արի համաձայնվի, որ բավականին մազալու առաջարկ ա, մեղմ ասած Տաս հոգու սպանելն ուսումնասիրող հանձնաժողովն ու փաստահավաք խումբը բան չարեց, ուզում ես Քոչի փողերը հաշվելով բան անեն: Ալամ աշխարհը գիտի որ սրանք թալանել կերել են, դրա համար Խումբ ստեղծելը ո՞ր մեղքս ա: Իրանք չեն էլ թաքցնում որ թալանել են: Մի բան էլ ասում են լավ ենք արել, տղա եք խլեք ձեռներիցս: Մուկը սաղ քաղաքի դեմը դրած Վերսալն ա սարքում, ի՞նչ ավել փաստ ա պետք որ: Սաղ թերթերը նկարները տպել են: Կարո՞ղ ա քար քար հաշվելու են, թե ինչան փող ա ծախսում դրա վրա: Ասեմ քեզ ապեր, առանց նեղվելու - աննպատակ, պայթած, անիմաստ, ֆուֆլո առաջարկ ա: Ո՞վ ա ստեղծելու էտ խումբը: Խումբ ես ուզում, հենա կառավարության հակակոռուպցին հանձնաժողովը կա, սահմանադրության շրջանակներում, խնդրեմ դիմեք այդ հանձնաժողովին:

    Գազի դատը, դեռ մի ձևի սոխով սխտորով կուտվի:

  21. #1664
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր առաջ, Վիշապ, ասում էիր, որ օրինակ ոսկու շուկայի աշխատողների բողոքը նպատակային ու լավ բան է, որ տենց բաներ է պետք անել, և ահա, երբ եղավ քայլ, երբ նմանատիպ կոնկրետ գործընթաց է սկսվում գազի գների հետ կապված, հանկարծ դա կուտ է դառնում: Ինչու՞: Որովհետև կուտ է, թե որովհետև ոչ մի կերպ չես ուզում ոչ մի բանի հավատալ: Դա իրականում խո խնդիրն է, հավատա՞լ, թե՞ չհավատալը, բայց անձամբ ես ազնիվ չեմ համարում անպայման քլնգելու դրսևորուները, անգամ այն դեպքում, երբ անում են այն, ինչը ըստ էության ուզում էիր որ անեին, բայց չէիր սպասում որ անեին:

    Չուկ ջան, փորձիր հասկանալ գուցե առաջին հայացքից աննշան թվացող բայց շատ սկզբունքային մի խնդիր։ ՀԱԿ–ը ինչպես տեսնում ես բացահայտորեն չխրախուսեց Ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլը, այլ ասենց բառացիորեն հետևյալը «Ոսկու շուկայի աշխատակիցները մեզ հետ են»։ Ընդհանուր ձևակերպեմ՝ ՀԱԿ–ը ոչ թե քաղաքացիներին ասում է դուք ունեք էս էս էս իրավունքները և պաշտպանեք դրանք այ էսպես, այ էսպես, դա ձեր շահերից է բխում, բլա բլա բլա, այլ ասում է՝ ես սենց կանեմ, ժողովուրդ մենակ թե աջակցեք ինձ։ Շատ կոպիտ ասած ստացվում է հետևյալը՝ ժողովուրդը պետք է աջակցի ՀԱԿ–ին, որ ՀԱԿ–ը անի էն, ինչ ՀԱԿ–ի կարծիքով ճիշտ է, ընդ որում քննադատություններն ավելորդ են։ Ապեր կոնկրետ ինձ նման ընդդիմությունը չի հետաքրքրելու։ Իրենց ամբիցիաներն ու իշխանության ձգտելու առաջնահերթությունը ժողովդրի աչքն են կոխում։ Էն աստիճանի, որ հարիֆներն էլ են բնազդաբար զգում։
    Si vis pacem, para bellum

  22. #1665
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ոսկու շուկայի աշխատակիցները մեզ հետ են»
    Վիշապ, կարող ա ՀԱԿ-ը ուզում ա ոսկու բիզնեսի մեջ մտնի, ալիքները մի խառնի:

Էջ 111 120-ից ԱռաջինԱռաջին ... 1161101107108109110111112113114115 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •