Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
1- Ստացվում է, որ եղած ընդիմությունը խելոք, կամ պարզ լեզվով ասած, անատամ լինելու հաշվին է կենդանի՞![]()
2-Պատճառը մի 10 անգամ տարբեր առիթներով գրվել է, "թերթիր"-կգտնես ու կարող ես ծիծաղդ շարունակել:
3- Ձեր հնարած ու փայփայած պատասխանները միայն ձեր իսկ գծած խաչբառերի համար են: Չարժի այդ մասնավոր դեպքի վրա գլուխ կոտրել:
Բիձ ջան, արի կլնի հարցից մի խուսափի:
Ուրեման ասածդ կետերին չեմ անդրադառնում ու չեմ ուզում քեզ հիմա կպնել:
Ընդամենը ուշադրությունդ եմ հրավիրում գրառմանս հետևյալ հատվածներին.
Էսպիսով, հարցս կրկնում եմ, եթե էդպես անի ու քո ուզած ձևով չգնա, այլ վերանա, կայֆ կստանա՞ս:եթե էդպես անելու դեպքում ընդդիմությունը մեծ արագությամբ բառիս բուն իմաստով վերանա, որտև բոլոր «ռիսկ անողներին» կչեզոքացնեն ամենատարբեր ձևերով, դրանից ի՞նչ կայֆ կստանաս: Եթե զուտ տեսական ենք խոսում, ես էլ էսպիսի տեսական հարց տամ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1- Վերանում է հենց ոչ մի բան չանելով:
2- Եթե իմ ուզածով չգնաց, քո պատկերացրածով էլ չի գնալու: Ոչ մեկս էլ մարգարե չենք: Ամեն դեպքում, 100 տոկոսով կանխատեսելի ընդիմությունը մեր պայմաններում նորմալ չի:
3- Չուկ, ասում ես, թե ցույցի մասնակից ես եղել: Չեմ հասկանում, ոնց ես քո ներսում համատեղում ցույցին կռիվ տվող երիտասարդների հոյակապ կեցվածքը այստեղի քո դրսևորած "համ նալին համ մեխին՞ :
Բիձ ջան, նորից չպատասխանեցիր տարրական հարցին:
Ասեմ ինչի:
Քո կեցվածքը (ինչպես նաև էս թեմայում շատերի), սովորական արկածախնդրի կեցվածք է:
Դուք պատասխանատվություն վերցնելու փոքր-ինչ համարձակություն չունեք, ձերը տեսական դատողություններ անելն ու դա պահանջելն է, առանց հետևանքների մասին մտածելու (գոնե մտածելու):
Ես կարող եմ շատ երկար բացատրել, թե ինչով է վտանգավոր էդ քո ասած սցենարով առաջնորդվելը, բայց չեմ անի, քանզի անիմաստ ժամանակի վատնում եմ համարում՝ դու անգամ չես մտածի ասածներիս մասին, ուր մնաց թե հասկանաս:
Հիմա իմ կերպարի մասին:
Ես ի տարբերություն ձեզ հավայի խոսող չեմ (ներողություն հավայի բառի համար, բայց դա տեղին է):
Ես գործ անող եմ ու երբ կարողանում եմ, անում եմ:
Երեկվա ընդվզումը Հայաստանի քաղաքացու իր իրավունքների համար պայքարելու դասական օրինակ էր՝ սահմանադրորեն:
Ես բազում անգամ ասել եմ, որ սահմանադրական պայքարի մեջ է մտնում նաև ընդվզումը: Դու ու քո նմանները էդ ասածս ականջների տակով անցկացրել են, որտև ձեռ չի տալիս հասկանալ մեր դիրքորոշումը:
Այո՛: Ես եղել եմ ու կմնամ սահմանադրական պայքարի ջատագովն ու էդ գաղափարախոսության կրողը, որը, վստահ եմ, հաղթանակի բերող միակ տարբերակն է: Ընդվզումը, կրկնում եմ դժվար հասկացողների համար, սահմանադրական գործառույթ է: Երեկ եղել է դրա մի հրաշալի դեմոնստրացիաներից մեկը ու այո՛, ես եղել եմ էդ երիտասարդներից մեկը: Ոչ ամենաակտիվներից մեկը, բայց ոչ էլ պասիվը:
Իսկ դուք շարունակեք զառամախառն գրառումներ «նոր ընդդիմության» անտես տեսլականից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1- Անձնականի անցնելն ու կոպտելը առնվազն տգեղ է: Կայքում դու և էլի մի քանիսը առիթ- անառիթ անցնում են անթույլատրելիին: Իմ ու իմ նմանների արած-չարածը դու չես կարող իմանալ ու որոշել: Ըստ որում քո արածն էլ դու չես կարող գնահատել ու համեմատել ուրիշների արածին: Երրորդ մարդիկ դա պետք է անեն: Այնպես որ գլուխ գովալով սեփական տեսակետին կամ անձին լրացուցիչ կշիռ տալը մյունհաուզենյանի ոլորտից է:
2 - Քաղաքականության մեջ արկածախնդրությունը բացասական է դիտում հենց իշխանությունը այլ ոչ ընդիմությունը: Դրա մասին լավագույնս ասել է Ջեֆերսոնը- "Եթե ազատությունդ ստորադասեցիր ապահովությանը, ապա ոչ մեկը կունենաս,-ոչ մյուսը:" Սահմանադրական կոչվածը դա հենց ապահով-շառից հեռու տարբերակն է, որը և բերել է այս եղածին-ոչազատություն, ոչապահովությանը: : Հայերովս միշտ այս խորհրդի հակառակն ենք արել ու սրան ենք հասել:
3-Պատասխանատվությունը շարքայինների գործը չէ- առաջնորդներինն է: Դու քեզ երբևէ չես ներկայացրել որպես առաջնորդ: Հետևաբար պատասխանատվություն վերցնելու իրավունք իսկ դու չունես: Այդ հարցը նրանցն է, ովքեր որոշում են կայացնում:
4- Բազմիցս չես ասել: Որ շատ նեղն ես ընկել, անորոշ ձևակերպումներով դա էլ չես ժխտել: Եթե աստված տա ու հրաշքով թեկուզ և արյամբ իշխանություն վերցվի, շատերը կասեն, որ իրենք 100 տարի դրա կողմնակիցն էին: Էդպես կռվից հետո հայտնվեցին ասֆալտի ֆիդայիններն ու հերոս կարգվածները: Ժամանակի մեջ ամեն ինչ էլ մարսվում է: Թացը չոր է դառնում, դեմը-կողմ, հանցագործը հերոս, իսկական հերոսն էլ , եթե կենդանի մնաց, ապա լավագույն դեպքում օրվա հացի կարոտ:
8-Ասում ես, թե եղել ես ցույցին, բայց հետո էլ զգույշորեն ճշտում ես թե եղել ես "արանքում": Եթե ինչ որ նկատառումներով պետք չի խոստովանել, ապա շատ ավելի լավ է առհասարակ չխոստովանել այդ մասին, քան աննկատելի որակվել:
Չուկ, կայք պահելով մեծ գործ ես անում, բայց մի ստիպիր ընդունել քո տեսակետները որպես փոխհատուցում, կամ առավել ևս որպես ավտարիտետի կարծիք:
Մի անցիր քո իսկ հաստատած կանոնադրության սկզբունքների վրայով:
Քո և այս իշխանության գործելաոճի տարբերությունը աստիճանաբար սկզբունքայինից դառնում է զուտ մասշտաբային: -Ցավալի է:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 21.02.2010, 08:04:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ