Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
Si vis pacem, para bellum
Կարանք Նիկոլին ասենք էլ բան չգրի: Մի բան բլթցրել ա, հինգ էջ մեջբերում ենք անում: Լևոնից լավ բան չէր սովորի:
Rammer (07.02.2010)
Սոփեստություն…Իհարկե, լուրջ պետք է վերաբերվել այն մարդկանց ասածին, ովքեր իրենց կյանքով ու ապրածով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը (ի դեպ, այսօրինակ մարդիկ, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում, բարեբախտաբար քիչ չեն):
Սաղին հավ անվանելով, նենց մի տողով էլ մուղամով ասում ենք, որ դե քչից շատից լուրջ քննադատղներ կան:
Դէ որ ասացի, քեզնիցը ՀՀ ամեն քաղաքացին է:
Իսկ ակտիվությունը օրինակ Նիկոլի դատերի պիկետների մասնակցելն է: Միայն քո մասնակցությունը բան չէր փոխի, ինչպես չփոխեց մի քանի հարյուր մեկերինը:
Այ եթե հարյուր հազարներ էդ տարրական գիտակցությունն ունենային...
Ինչ-որ է, էս մասին շատ ենք խոսել ու ամեն մեկս մնացել մեր տեսակետին: Իմաստ բացարձակապես չկա նույն շղթան նորից անցնելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն ձյա, նորից կոչ եմ անում փորձել վերլուծել ու հասկանալ մեր իրականությունը, ու հասկանալ, թե ինչ ա կատարվում:
Բնավ տարօրինակ չի իմ էս թեմայում ոգևորվելը:
Որտև ի տարբերություն ձեզ նկատում եմ, թե ինչ պրոցես ա գնում: Ուշքի եկեք, ապեր, չի սազում:
Կրկնում եմ, Նիկոլի հոդվածը նախատեսված էր կոնկրետ խմբի համար ու լավ էլ, տեղին ասել է: Քո գրառումները (մեկնաբանությունները) իրականության հետ եզր չունեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ այ… Հասանք տեղ։ ՀԱԿ–ը ուզում է, որ հարյուր հազարներ միահամուռ անեն այն, ինչ ՀԱԿ–ն է ուզում։ Եվ անունը դնում է գիտակցություն, Չուկ դու ջոկում ե՞ս, որ մի ողջ ժողովդրից պահանջվում է Նելսոն Մանդելա լինելսա էր որ Նիկոլի սայթում ես հա ուզում էի բացատրել, բայց ով էր ինձ բանի տեղ դնողը… Յուրաքանչյուրից պահանջվում է մտածել յուրաքանչյուրի մասին, առանց մանրամասների, առանց կոնկրետ սեփական շահը գիտակցելու։ Սակայն իհարկե սա քարոզողը անշուշտ գիտի իր կոնկրետ շահը, լավ վերջաբանից հետո իրեն ամենաքիչը պաշտոն է սպասվում
Հ.Գ. ես այստեղ մոռացա գրել մի շատ կարևոր հանգամանք։ Լիդերներից ոչ մեկ կոչ չի արել պիկետ կամ ցույց անել ի պաշտպանություն Նիկոլի, նրանք մենակ նամիկատներ են անում, վախենում են սույն «սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչը» անմիջականորեն ասել, նելսոն մանդելաները իրենք պիտի կռահեն ու դուրս գան փողոց…![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.02.2010, 20:22:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (07.02.2010)
Ի՞նչ ա նշանակում «Ինչ ՀԱԿ-ն է ուզում»:
Միթե բնական ընդվզումը Նիկոլի դատի համար ՀԱԿ-ի ուզածն է, ոչ թե մեր համար անհրաժեշտը:
ՀԱԿ-ը համակարգող է: Քաոսային շարժման չվերածվելու համար այո՛, պիտի վստահենք նրան սցենարը՝ չկորցնելով մեր ինքնուրույնությունը:
Կարծու՞մ ես այդ ակցիաներին մասնակցողները չեն շարունակում հզոր անհատներ մնալ:
Եթե տենց ես կարծում, ապա խղճում եմ, կներես կոպիտ լինելու համար:
Որտև մեկը ես մասնակցում եմ ՀԱԿ-ի հրավիրած բոլոր այն ակցիաներին, որոնր կարողանում եմ: Իմ անհատականությունը չեմ կորցրել:
Ու նաև, կան բազում ակցիաներ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը չի կազմակերպում: Օրինակ ուրբաթորյա երիտասարդական ակցիաները հղացել ու անցկացնում են հենց երիտասարդները, իսկ ՀԱԿ ղեկավարությունն աջակցում է նրանց, օգնում ինչքան կարող է:
Մի պարզունակացրու «մեկը լինելու» բանաձևը:
Այն, որ ամեն ինչ կախված է մի մարդուց, չի նշանակում, որ ամեն մեկը ինքը պիտի լինի որոշողը, ղեկավարը:
Իսկ եթե նման ցանկություն ունես, ապա ՀԱԿ-ն այդ առումով էլ է ազատ կառույց, բնավ դժվար չէ նախաձեռնող լինելով դառնալ կազմակերպիչներից մեկը: Շատ ճկուն կառույց է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ այ այ… Չուկ մի ստիպիր ինձ կրկնել լրիվ նույն բաները՝ բնական ընդվզման համար մինչև Նիկոլի դատը շատ ավելի լուրջ առիթներ է այս ժողովուրդը ունեցել… Ի՞նչ է եղել այդ բնական ընվզման ցանկության հետ, ո՞վ է կոտրել այդ ցանկությունը, ո՞ր մի բնական ընվզումն է մեզ համար անհրաժեշտ, որ մեկը՝ ոչ, հարցեր, հարցեր… Համենայն դեպս ես քեզ անկեղծ ասեմ, ես Նիկոլի պաշտպանության համար ցույց անելու բնական ընդվզման պոռթկում, կամ թեկուզ փոքր ցանկություն չեմ ունեցել, գիտե՞ս ինչու, կոտրվել է, նորմալ, առանց դիլետանտիզմի ու դեմագոգիայի քաղաքական շարժման դեպքում անկասկած կլիներ։
Si vis pacem, para bellum
Չուկ ջան, դու հասկանու՞մ ես, որ մարդկանց դնում ենք հիմարի տեղ։ Այսինքն համարում ենք, որ ընդդիմությունը ամեն ինչ Նիկոլի ասածի պես տեղը տեղին արել է՝ քաղաքացին տեսել է իր շահը ընդդիմության ծրագրում, քաղաքացին հասկացել է ՀԱԿ–ի մարտավարությունը (խոսքը իմ նման հաստ գլուխ ունեցողների մասին չի), ու քաղաքացին ռիսկի չի գնացել, կամ ալարել է։ Այսինքն հանուն իր շահերի, քարից հաց քամող ու իր զորբայությամբ ռեկորդակիր հայ տեսակի մարդը վիզ չի դրել։ Բայց այդ նույն մարդը ասենք հաղթել է Ղարաբաղյան կռվում, այդ նույն մարդը մարտի մեկին ներքի զորքերի հատուկ ջոկատայիններին ծեծ էր տալիս… ու հանկարծ պիտի մասնակցեր նստացույցի, որովհետև չէր կարելի ասենք անհնազադությամբ արտահայտել բողոքը, պետք էր հանգիստ, խաղաղ, սահմանադրակա՜ն…
Si vis pacem, para bellum
Մի աղավաղի, ձյաձ:
Ոչ մեկը չի ասում, որ ՀԱԿ ամեն ինչ տեղը տեղին արել ա: Նիկոլն էլ տենց բան չի ասում: Ուղղակի չի ասել տենց բան ու կամ ուշադիր եղիր, որ տեսնես որ չի ասել, կամ էլ եթե գիտես, մի կեղծիր:
Ու լիքը սխալներ ա արել:
Չի կարողացել իր մարտավարությունը բոլորի համար ընդունելի ու հասկանալի ներկայացնի և այլն:
Բայց միաժամանակ ամեն ինչին միակողմանի նայելը մի կողմ ԴԻ՛Ր:
Այ էս ա իմ ու քո տարբերությունը: Դու սեփական սխալները տեսնել չես ուզում, ուզում ես ամեն ինչը բարդես ինչ-որ մեկի վրա (սեփական, ասել է թե մեր բոլորի):
Չի կարելի էդպես: Էդպես դառնում ես սուբյեկտի, միակողմանի, իրականությունից շեղված:
Ժողովրդի լայն զանգվածների ակտիվ պայքարի պատրաստակամության դեպքում ունենալու էինք լրիվ այլ վիճակ: Փաստ է, որ մարտի 1-ից հետո փուքսը իջավ: Ու սրա մեջ միակ մեղավոր տեսնել ՀԱԿ-ին՝ նվազագույնը կեղծիք է ու իրականության հետ եզր չունեցող պնդում: Փուքսը նստելու հիմնական պատճառները պետք է փնտրել ռեպրեսիաների ու վախի, ինչպես նաև արագ հաղթանակի չհասնելով՝ հուսահատվելու մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, բայց արի խոստովանի, որ էդ վախի վրա ՀԱԿ–ն էլ է յուղ ավելացրել իր «սահմանադրական պայքարով», ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու կոչերով, քաղաքապետարանից հանրահավաքի թույտվություն վերցնելու խնդրանքներով, Ղարաբաղի խնդրի բոբո հանգամանքներով… Այսինքն էդ վախը ավելի շատ ՀԱԿ–ի տերետորիաներից է տարածվել ժողովդրի մեջ։ Ինչ վերաբերում է հուսահատվելուն, ապա սա նույնպես ՀԱԿ–ի պատճառով է, որովհետև Լևոնը ոչ մեկ անգամ ասել է, որ այս իշխանություններին հաշված օրեր են մնացել, վերջը եկել է, Սոդոմ–Գոմոր, հեսա սաղին պուլպուլակ եմ անելու… բա ես՝ հարիֆ բանվոր–գյուղացիս ոչխարը սարը թողած մի երկու օրով եկել էի, ի՞նչ իմանայի, որ պայքարը երկարելու է… բա չհիասթափվեի՞։
Հա, իմիջայլոց, սեփական սխալների մասին։ Ընենց եմ ափսոսում ՀԱԿ–ով ոգևվորվածս ժամանակը… Այ սպասում էի մի իրական, ակտիվ քայլի ու սենց…Դու սեփական սխալները տեսնել չես ուզում
Հ.Հ.Գ Բայց չէ, ես մեղա։ Ամեն դեպքում զուր չէր, մեր ժողովուրդը այնուամենայնիվ մասնակցեց, պայքարեց, իմ կարծիքով Լևոնին հավատացողների մեծ մասը արեց էն, ինչ ՀԱԿ–ն էր ուզում… Իմիջայլոց Չուկ, դու որ մեր ժողովդրին մեղադրում ես, ես կասեմ հակառակը՝ հալալ է մեր ժողովդրին![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.02.2010, 21:22:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (07.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ