Մի քանի դիտարկում.
1. Վատ կազմված հարցեր, պատասխանների ճկունության բացակայության,
2. Կատակերգությանը հրաժարվել են մասնակցել երեք հիմնական խաղացողները՝ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հետևաբար եթե անգամ հարցերը լավ կազմված լինեին, միևնույն է նորմալ գործիք չէր լինի,
3. Ժառանգությունը ուզում ա աղջիկներին բանակ ղրկի... Րաֆֆի, իշտահիդ քացախ

4. Ամենչկողմնորոշված կուսակցությունը Դեմոկրատներն են (29%), հետո Ժառանգները (13%), հետո ՕԵԿը (6%), հետո Միավորված հայերը (3%), այսպիսով ստացվում է, որ ամենակողմնորոշված կուսակցությունները, որոնք ունեն ամեն ինչի հստակ պատասխանը կոմունիստներն ու դաշնակներն են, զուր չի, որ հին կուսակցություններ են, հասցրել են կողմնորոշվել
Տոկոսների պահը բացատրեմ, որտև Ռուֆուսի առաջնորդող գրառումից զգում եմ, որ էնքան էլ լավ չի հասկացվել էս տեստի էությունը: Սա ոչ թե կուսակցությունների նախընտրական ծրագրերից վերցված դրույթներ են, այլ ծրագրի հեղինակները կազմել են հարցաշար (31 հարց), դրանք ուղարկել են կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին, խնդրելով իրենց պատկերացրած ձևով պատասխանել հարցերին: Հարցերը ըստ իս կամայական են ու վատը, պատասխանների ճկունություն չկա: Կուսակցությունների մի մասն ինքն էլ չի կարողացել կողմնորոշվել պատասխաններում, դրանց պատասխանելով ոչ թե կողմ կամ դեմ, այլ ձեռնպահ: Երեք հիմնական խաղացողները, ինչպես արդեն ասացի, հրաժարվել են մասնկացել: Ծրագրի մտահղացումը գուցե և վատ չի, բայց էն ժամանակ, երբ արդեն ազատված կլինենք ավազակապետությունից, կկարողանանք ընտրել հիմնվելով գաղափարների վրա: Այսօր այդ ամենը դատարկ խոսքեր են, ուրիշ ոչինչ, ցավոք: Բայց այդ ժամանակ էլ, իմ կարծիքով, էս ծրագիրը կշարունակի մնալ անիմաստ ու կատակերգություն, եթե հարցերի որակը մնա այսպիսին, պատասխանների ճկունություն չլինի:
Էջանիշներ