Այս հարցը չափազանց կարևոր է՝ մի շարք առումներով, մասնավորապես՝
ա. Հայաստանը փոքր երկիր է և նրանում յուրաքանչյուր մարդ, ըստ էության, կառավարելի է, քանի որ չկա անկախ, ոչ–կրիմինալ ազգային կապիտալ, որը կարող է ֆինանսավորել այլախոհությունը, այդ դեպքում՝ ովքե՞ր են այն ընդդիմադիրները, որոնք, բավականին լավ ֆինանսական հնարավորություններ ունենալով, պայքարում են իշխանությունների դեմ. արդյո՞ք նրանք իրական պայքար են մղում, թե՞ ստեղծում են պայքարի տպավորություն.
բ. Եթե նույնիսկ կան կուսակցություններ և անհատներ, որոնք անկեղծորեն ցանկանում են փոխել երկրում ստեղծված վիճակը, արդյոք նրանք ունե՞ն համապատասխան գաղափարական ռեսուրս իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակադրվելու և այն արդյունքում սկզբունքորեն փոխելու համար։