Անհավանական դեպք տրոլեյբուսում......
կամ
Ազգովի ընդդիմություն ենք խաղում.....
-Բա, - կողքին կանգնած մորուքավորին ասաց քաչալը, - վաղը մյուս օր պեսոկն էլ կսարքեն 500 դրամ, սով ա սկսվելու:
- Կորանք,- մռայլվեց մորուքավորը,- ի՞նչ ենք անելու....
- Այ մարդ, էս մեր ղեկավարությունը կարո՞ղ ա քնած ա,- մեջ ընկավ ևս մեկը:
- Ղեկավարությունը....- հեգնեց ճաղատը,- Ղեկավարություն քնած չի է, մեռած ա....
- Դուք այստեղ իջնո՞ւմ եք, - կողքից կամացուկ հարցրեց միջին տարիքի մի փողկապավոր տղամարդ:
- Քեզ ի՞նչ,- մռայլ նայեց նրան քաչալը,- որտեղ ուզեմ, ընդեղ էլ կիջնեմ, կարո՞ղ ա քեզ պիտի զեկուցեմ:
- Ոնց որ սա էլ ա ղեկավար,- ակնոցն ուղղելով` փողկապավորին նայեց մի ծերուկ, - չգիտե՞ս, դրանց պիտի ամեն ինչի մասին զեկուցես, հաշվետվություն տաս....
- Զահրումար ա, ղեկավար ա,- մեջ ընկավ մի պայուսակով տիկին, - դրա գալստուկը, ճմռթված կաստյումը, տեսքից էլ ա երևում, որ դրան սկի տանը շան տեղ դնող չկա.... դե, դե...,- պայուսակը սպառնալից բարձրացրեց նա, - վրես տենց չնայես հա.....
- Այ սրանց ա պետք միտինգ տանել, - ասաց ակնոցավոր ծերուկը,- տանել ու թքել էրեսներին.....սրանց տեսեք միլիոնները պահել, էկել մեր տրոլեբուսն են նստում: Ո՞ւր ա էն մերսեդեսդ, էն սև շուշեքովը, բալիկիդ ջութակի՞ ես ուղարկել, թե՞ կնոջդ վարսավիրանոց, ավազակ, կաշառակերի մեկը....
- Հլա տես ոնց ա նայում,- տեղից ելավ մի պառավ,- բռնեք դրա ձեռները, բը...բը...ես դրա աչքերը կհանեմ.....
-Հա գլուխն էլ ջարդենք,- ձեռքի պայուսակը կրկին սպառնալից բարձրացրեց գիրուկ կինը,- մեջը գիտե՜ս քանի շիշ կա....
- Հը ինչի գլուխդ կախեցիր, դե խոսա էէէէէ՜, կերաք էս խեղճ ժողովրդին, հմի ամաչկո՞տ ես խաղում....
- Սա՞ ամաչի, - զզվանքով փողկապավորին նայեց քաչալը,- սրա նմաններն առանց ամաչելու թալանել են երկիրն ու տարել.....
- Ո՞ւր ես տարել, այ կեղտոտ,- գոռաց ակնոցավոր ծերուկը,- հենց հիմա տեղն ասա թե չէ վատ կլինի:
- բերեք սրան կալանավորենք, հազիվ ձեռներս ա ընգել,մերոնց հետ կփոխենք,- կարծիք հայտնեց մորուքավորը:
- Ճիշտ ա,- համաձայնվեց քաչալը,- հլը սրա դեմքին նայեք, կերած խմած, սա հաստատ իշխանությունից ա: Տեսաք ի՞նչ հարցեր էր տալիս, որտե՞ղ ես իջնում, ե՞րբ.... կարո՞ղ ա միտինգի մասին տվյալնե՞ր ես հավաքում այ կեղտոտ:
- Սրա մոտ կարող ա գռանատ, բան էլ լինի, սրանք ամեն ինչի ընունակ են, հլը ստուգեք, տեսեք մոտն ա՞, թե՞ արդեն նստարանի տակն ա դրել, որ գլուխներս ուտի:
- Հաստատ դրած կլինի, ես էլ ասեմ ինչի՞ էր ուզում շուտ իջներ,- ասաց գիրուկ տիկինը:
- Պառկե՜ք, ժողովուրդ,- սփրթնած գոռաց ակնոցավոր ծերուկը,- հիմա կպաթի....
- Վարորդին ասեք լուսերն անջատի,- զգուշացրեց մորուքավորը,- կարող ա հոսանքով աշխատող ռումբ ա....պառկեք իրար վրա, գոնե զոհեր քիչ կլինեն, կանայք ու երեխաները տակը....
- Խեղդվեցի,- մթության միջից լսվեց մի աղջկա ձայն, ապուշի մեկը հել վրայիցս...
- Այ քուր ջան,- հևաց վրայինը,- խի՞ ես ավելորդ շարժումներ անում, բա որ պայթե՞նք...,- վա, լսվում ա, հենց իմ տակն ա, շորի մեջ փաթաթած, մամա ջա՜ն, ի՞նչ էլ չխկչխկում ա.....
- ո՞ւր ա,- դեպի նրա կողմը սողած մորուքավորը, արա էս հո էն իքը.... կրծկալ ա, էս էլ իրա, վայ, կներես քուր ջան:
- էս ի՞նչ ա կատարվում, - զայրացած ներս ընկավ տրոլեբուսի վարորդը,- ի՞նչ եք լուսերս անջատել տալիս, մեքենաս կանգնացնում:
- Իշխանական թևից դիվերսանտ ենք բռնել,- հպարտ պատասխանեց ակնոցավոր ծերուկը,- ուզում էր տրոլեբուսը պայթացներ:
-Չէ հա,- այլայլվեց վարորդը,- բա ո՞ւր ա էդ սրիկան....
-Հեսա:
-Սա՞, զարմանքից աչքերը չռեց, վարորդը, - այ ժողովուրդ սա իմ հարևանն ա, սփյուռքահայ գիտնական Ժան Բալաբեկը,- պարոն Ժան էս ի՞նչ ա եղել:
- Չեմ գիտեր, որդիս,- վերջապես լեզուն բացեց փոխկապավորն ու թուլացած ընկավ նստարանին,-կադաղած են ասոնք, մեկ գլուխս կջարդեն, մեկ քերի կըվերցուն.... թեռորիստի մը պես....
- յա՞, ավելի ապշեց վարորդը,- այ անխիղճներ ի՞նչ էր արել ձեզ էս մարդը....
- հըմ,- գլուխը քորեց քաչալը,- վայթե լավ բան չստացվեց
- վայ,- նվաղեց փողկապավորը,- սիրտս...
- Լավ, լավ, սիրտդ լեն պահի,- նրա ուսին թփթփացրեց մորուքավորը,- ներող էղի, տեսնում ես էլի՜, խառը ժամանակներ են.... Ամեն ինչ էլ պատահում ա, պինդ կաց....
- Չմոռանաք հա , ժողովուրդ, էսօր երեկոյան միտինգ կա,- իջնողներին ձայն տվեց քաչալը,- չուշանաք, կարևոր հարցեր են քննարկվելու....
- Քո անտեր տերը թաղեմ, հա՜, քո անտեր տերը,- օդի մեջ չգիտես ում վրա չանչ անելով սկսեց նաև իջնել պառավը,- գիշերվա էրա՞զ էր.... բը.... բը... բը....
Հ.Գ. թե ո՞վ էս օրը գցեց մեր էս ժողովրդին..........
Էջանիշներ