User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 34 73-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

  1. #496
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում ու տևեց 1789-1799 բաստիլի գրավումից ևս 10 տարի… Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը իրադարձություն չի այլ պրոցես ա… առաջնորդն ու ժողովուրդը դրանք փոխկապակցված են բայց իմ կարծիքով ժողովուրդն առաջնայինն է… նա է առաջնորդի ի հայտ գալու պայմանները ստեղծում…
    Մեֆ ջան, էս արդեն հավի ու ձվի պատմությունն ա դառնում: Ժողովուրդն է ծնում առաջնորդի պահանջ, թե առաջնորդն է իր հետևից տանում ժողովրդին: Ամեն դեպքում, գոնե Ֆրանսիական հեղափոխության սկիզբը չի դրվել «եկեք թագավորի դեմ պայքարենք արիստոկրատներին կրթելով» տարեբրակով, իմա «եկեք Սերժին տապալենք սահմանադրությամ»: Ֆրանսիական հեղափոխությունը սկսվել ա ... անունը մոռացել եմ.. սպասի մի հատ ինտերնեգում վռազ նայեմ .. դե... դե ... Դեմուլենի .. գտա Կամիլ Դեմուլենի «ի զեն» կոչով .. Դեմուլենն էլ երկրապահ չէր .. իրավաբան էր .. աբլակատ էր ..

    Նույնն էլ հայկական իրականության մեջ .. երկու տարի առաջ շարժումը սկսվեց մի պարզ պատճառով .. մարդիկ Լևոնի մեջ առաջնորդ տեսան ... ու գնացին հետևցի... հիմա էլ չեն տեսնում ... երկու տարի առաջ էս ժողովուդրը հո իրա հոգւ ճիչով դուրս չէ՞ր եկել փողոց .. դուրս էր եկել որ գոռար Լևոն նախագահ չէ՞ .. ես էլ եմ դրա համար դուրս եկել, չէ՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (23.02.2010)

  3. #497
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուշում. Կոնկրետ երեկվա երթը քաղբանտարկյալների ազատության համար էր արված, ինչպես տեսնում ենք այստեղ իշխանափոխության միտք չկա:
    Այստեղ նշվումա, որ երեկվա երթը այն չէր, իմ մոտ հարց ա առաջանում, ի՞նչ պետք ա անեին այդ երիտասարդները, որ նորմալ համարվեր, մեր "ոչ սահմանադրական"-ի կողմնակիցներին, քար վերցնեին գլխներին տային?
    Ախ երեկվա երթը… Երեկվա երթը ոչ մի կոնկրետ նպատակ չհետապնդող երթ էր, այսինքն զուտ ցուցադրական բողոքի իմիտացիա էր։ Պարզ է, որ պլակատներով ու գոչյուններով փողոցով երթ անելով ոչ մեկին չես ստիպի ազատել քաղբանտարկյալներին։ Իսկ տղաները տրամադրված էին կոնֆլիկտի, ու կոնֆլիկտն էլ եղավ, ճիշտ է ոստիկանություն էլ իր հերթին ադեկվատ չէր իրավիճակին։ Քաղբանտարկյալների ազատության համար կարելի է համարել ժամանակավրեպ միջոցառում։ Իսկ ժողովուրդը այդ ամենին չի մասնակցում, որովհետև ժողովուրդը իր կոնկրետ շահերը գիտի ու ինչ որ մեկի քմահաճույքներով հավաքներ անելուց արդեն հոգնել է։
    Si vis pacem, para bellum

  4. #498
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կոնկրետ երեկվա մասին բան ասող չի եղել: ավելի ճիշտ ես խոսում էի երևույթի մասին: էտ քարով խփել պետք էր որանից մի 15 տարի առաջ: հիմա շատ ավելի կատարելագերծված զերքեր ա պետք օգտագերծել՝ տանկերի ու սնայպեռների դեմ:
    իսկ մլիցեքին բլդուխ անելն էլ կարծում եմ կհրիեքի: եթե առյուծապահերի հետ հաշիվը մաքրվի: իսկ "առյուծ" տղեքի հետ հաշիվը փողոցում չպետք ա մաքրել, էն պարզ պատճաով, որ նրանք փողոցում չեն հայտվում: երբ որ նրանց "փափախավոր-բերետավորներին" թողնես անառյուծ, նրանք իրանց բերետները արագ կծելով կուտեն
    Իհարկե միտքը հետաքրքիր է, բայց շեֆին փոխելու համար պետքա բերետավորների վրով թռնես չէ՞
    Վերևում նշել էիր, որ սահմանադրական ֆլան-ֆստան առաջ չես գնա, լավ, բա ո՞նց ակտիվ մասա չկա, ատոմային զենքն էլ մի 25 տարի հետո նոր կստեղծվի: Գնան առճակատման, ձեռբակալվեն մի քանի տարի բանտում փտեն ու?
    Դիվ ջան, հեռվից միայն լուրեր կարդալով կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծվել, որ այդքան ռեսուրսով մի բան հնարավոր է փոխել:

  5. #499
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե միտքը հետաքրքիր է, բայց շեֆին փոխելու համար պետքա բերետավորների վրով թռնես չէ՞
    Վերևում նշել էիր, որ սահմանադրական ֆլան-ֆստան առաջ չես գնա, լավ, բա ո՞նց ակտիվ մասա չկա, ատոմային զենքն էլ մի 25 տարի հետո նոր կստեղծվի: Գնան առճակատման, ձեռբակալվեն մի քանի տարի բանտում փտեն ու?
    Դիվ ջան, հեռվից միայն լուրեր կարդալով կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծվել, որ այդքան ռեսուրսով մի բան հնարավոր է փոխել:
    պարզ եմ ասում : Այժմ արդեն խոսքը գնում է միայն տեռորի մասին: մնացած բոլոր ձևերը արդեն ժամանակավրեպ են: անգամ ուսանողական բեսպարյադկները :
    իսկ տեռորը՝ դա կազմակերպված, պրոֆեսիոնալ մարդկանց բան է. ոչ թե երեխաների:

  6. #500
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ երեկվա երթը… Երեկվա երթը ոչ մի կոնկրետ նպատակ չհետապնդող երթ էր, այսինքն զուտ ցուցադրական բողոքի իմիտացիա էր։ Պարզ է, որ պլակատներով ու գոչյուններով փողոցով երթ անելով ոչ մեկին չես ստիպի ազատել քաղբանտարկյալներին։ Իսկ տղաները տրամադրված էին կոնֆլիկտի, ու կոնֆլիկտն էլ եղավ, ճիշտ է ոստիկանություն էլ իր հերթին ադեկվատ չէր իրավիճակին։ Քաղբանտարկյալների ազատության համար կարելի է համարել ժամանակավրեպ միջոցառում։ Իսկ ժողովուրդը այդ ամենին չի մասնակցում, որովհետև ժողովուրդը իր կոնկրետ շահերը գիտի ու ինչ որ մեկի քմահաճույքներով հավաքներ անելուց արդեն հոգնել է։
    Բաա դուք չլինի 2008-ի փետրվարն եք քննարկում դեռ...
    Ներկայով ենք խոսում չէ՞ կարծեմ: Վիշապ ջան, ինքդ քեզ հակասում ես, մեկ բողոքում ես, որ ակտիվություն չկա, մեկ էլ ասում ես լավ ա տունը նստեյին, հավայի ինչ էին հելել փողոցները: Քեզ հավաստիացնում եմ, այնտեղի երիտասարդները ամենևին կոնֆլիկտի մեծ ցանկությամբ չեն գնում, իրենց հասցրել էին, նրանցից շատերը օրինակ Վահագն Գևորգյանը մի քանի անգամ ձերբակալվել, անօրինական պահվել, դաժան ծեծի են ենթարկվել ու էդքանից հետո պարզ է ամեն մի պրովոկացիա պետք ա ենթադրի հակապատասխան:
    Արդեն վերևում նշել էի, ժողովուրդը ակտիվանում է, որոշակի քաղաքական կարևոր իրադարձությունների ժամանակ, այնքան, որ նորմալա, որ ասենք տասնյակ հազարներով չեն հավաքվում, բայց նորմալ չի, երբ մարդիկ հաստավզերի հախից գալու հզոր ճառեր են կարդում, բայց իրենք էդ կայծը չեն տալիս իրենց մասնակցությամբ, այստեղ ենթատեքստ փնտրել պետք չի:

  7. #501
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ժողովուրդը այդ ամենին չի մասնակցում, որովհետև ժողովուրդը իր կոնկրետ շահերը գիտի ու ինչ որ մեկի քմահաճույքներով հավաքներ անելուց արդեն հոգնել է։
    ժողովուրդը լռրիվ մոռացել է, կամ էլ ստիպում ա իրեն մոռանալ Նիկոլին էլ, մնացածներին էլ, մարտի մեկն էլ, ամեն ինչ էլ:
    հիմա ինքը լրիվ ուրիշ "զվարճանքի" մեջ ա -եվրո՝ "տեսիլ" - ասել է իմիտացիա,
    ռուսական տեխնոլոգները լավ գիտեն իրենց գործը,

  8. #502
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    պարզ եմ ասում : Այժմ արդեն խոսքը գնում է միայն տեռորի մասին: մնացած բոլոր ձևերը արդեն ժամանակավրեպ են: անգամ ուսանողական բեսպարյադկները :
    իսկ տեռորը՝ դա կազմակերպված, պրոֆեսիոնալ մարդկանց բան է. ոչ թե երեխաների:
    Հաա, սենց միտք վերջերս ես էլ եմ արտահայտել, բայց շատ բորբոքված էի դրա համար: Այս դեպքում, իրոք տեռռորը կանխարգելիչ էֆֆեկտ կարողա հանդիսանալ, բայց դրա համար ռեսուրս չկա:
    Համ էլ, տեռռորով իշխանության եկածը, պարզ չի հետո նույն ինչ մեթոդոց կկառավարի:

  9. #503
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաա դուք չլինի 2008-ի փետրվարն եք քննարկում դեռ...
    Ներկայով ենք խոսում չէ՞ կարծեմ: Վիշապ ջան, ինքդ քեզ հակասում ես, մեկ բողոքում ես, որ ակտիվություն չկա, մեկ էլ ասում ես լավ ա տունը նստեյին, հավայի ինչ էին հելել փողոցները: Քեզ հավաստիացնում եմ, այնտեղի երիտասարդները ամենևին կոնֆլիկտի մեծ ցանկությամբ չեն գնում, իրենց հասցրել էին, նրանցից շատերը օրինակ Վահագն Գևորգյանը մի քանի անգամ ձերբակալվել, անօրինական պահվել, դաժան ծեծի են ենթարկվել ու էդքանից հետո պարզ է ամեն մի պրովոկացիա պետք ա ենթադրի հակապատասխան:
    Արդեն վերևում նշել էի, ժողովուրդը ակտիվանում է, որոշակի քաղաքական կարևոր իրադարձությունների ժամանակ, այնքան, որ նորմալա, որ ասենք տասնյակ հազարներով չեն հավաքվում, բայց նորմալ չի, երբ մարդիկ հաստավզերի հախից գալու հզոր ճառեր են կարդում, բայց իրենք էդ կայծը չեն տալիս իրենց մասնակցությամբ, այստեղ ենթատեքստ փնտրել պետք չի:
    Ես էլ նույնն եմ ասում. ասում եմ տրամադրված էին կոնֆլիկտի։ Ես ի տարբերություն ոմանց ժողովդրի ակտիվության պակասից այլևս չեմ բողոքում, բողոքում եմ իրենց քաղաքական ուժ համարողների ապաքաղաքական գործունեությունից։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (26.02.2010), Բիձա (20.02.2010)

  11. #504
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ նույնն եմ ասում. ասում եմ տրամադրված էին կոնֆլիկտի։ Ես ի տարբերություն ոմանց ժողովդրի ակտիվության պակասից այլևս չեմ բողոքում, բողոքում եմ իրենց քաղաքական ուժ համարողների ապաքաղաքական գործունեությունից։
    Իսկ, ո՞րն է քաղաքական գործունեությունը:
    Պարզ է պատասխանելու էս հայատարություն են տարածում ու վերջ, է՞լ:

  12. #505
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Ինչ վերաբերում է տեռոռին, ապա չեմ կարծում թե էս մոլորակի վրա որևէ տեռոռ հանուն ժողովդրի շահերի է տեղի ունենում, տեռոռի մեջքին միշտ ոմանց շահերն են։ Իրավունքների պաշտպանության սահմանադրական իրավունքը իրացնելը լրիվ այլ բան է, զինված դիմադրություն էլ կարող է լինել, բայց պաշտպանությունն ու դիմադրությունը, թեկուզ ակտիվ պաշտպանությունը ու հակահարձակման անցնելը եկեք տեռոռի հետ չխառնենք։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (20.02.2010)

  14. #506
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեկ հարց ունեմ "սահմանադրական ճանապարհի" սիրահարներին, ինչպես կարող է ժողովրդի կատարած հեղափոխությունը հակասահմանադրական լինել?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բիձա (20.02.2010), Վիշապ (20.02.2010), Տրիբուն (21.02.2010)

  16. #507
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ, ո՞րն է քաղաքական գործունեությունը:
    Պարզ է պատասխանելու էս հայատարություն են տարածում ու վերջ, է՞լ:
    Էդքան պարզ է՞ թե ինչ եմ պատասխանելու։ Ոչ, կակ ռազ նաաբառօտ՝ հայտարարություններ շաբաթը մեկ ՀԱԿ–ը անում է (տարածելը սուտ կլինի), մեջն ինչ կա։ Քաղաքական գործունեությունը քաղաքացիների շահերի պաշտպանությանը ուղղված հետևողական քայլերն են, որոնց մեջ մտնում է քաղաքացիներին օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումից սկսած մինչև հստակ խնդիրների ձևակերպումն ու կոնկրետ ակտիվ քայլերը ձեռնարկելը, որոնց մեջ քաղաքացին իր շահերը տեսնում է ու նաև տեսնում է իր պայքարելու միջոցներն ու եղանակները։ Իսկ հիմա երկու երեք լրագրող կարող են ամբողջությամբ փոխարինել ՀԱԿ–ին։ Իսկ անչափահաս երիտասարների ուղեղները պարզապես լվացել են, որոնք միշտ պատրաստ պիոներների պես ամեն մի չարաբաստիկ դեպքերի տարելիցին պարզապես ցուցապաստառներով երթ են անելու ու տրամադրված աննպատակ կաշ են անելու ոստիկանների հետ։
    Si vis pacem, para bellum

  17. #508
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան պարզ է՞ թե ինչ եմ պատասխանելու։ Ոչ, կակ ռազ նաաբառօտ՝ հայտարարություններ շաբաթը մեկ ՀԱԿ–ը անում է (տարածելը սուտ կլինի), մեջն ինչ կա։ Քաղաքական գործունեությունը քաղաքացիների շահերի պաշտպանությանը ուղղված հետևողական քայլերն են, որոնց մեջ մտնում է քաղաքացիներին օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումից սկսած մինչև հստակ խնդիրների ձևակերպումն ու կոնկրետ ակտիվ քայլերը ձեռնարկելը, որոնց մեջ քաղաքացին իր շահերը տեսնում է ու նաև տեսնում է իր պայքարելու միջոցներն ու եղանակները։ Իսկ հիմա երկու երեք լրագրող կարող են ամբողջությամբ փոխարինել ՀԱԿ–ին։ Իսկ անչափահաս երիտասարների ուղեղները պարզապես լվացել են, որոնք միշտ պատրաստ պիոներների պես ամեն մի չարաբաստիկ դեպքերի տարելիցին պարզապես ցուցապաստառներով երթ են անելու ու տրամադրված աննպատակ կաշ են անելու ոստիկանների հետ։
    Խնդիրերը ձևակերպվածա, բարձրաձայնվումա, ակտիվ գործունեության ռեսուրս չկա, է՞լ:

  18. #509
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրերը ձևակերպվածա, բարձրաձայնվումա, ակտիվ գործունեության ռեսուրս չկա, է՞լ:
    Ու՞ր են իմ խնդիրները, ես չեմ տեսնում։ Էն անհարկիզիջումներ, խայտառակտնտեսություն ֆլան ֆստանը՞, լուծումները՞, հելանք սաղ ժողովդրով փողոց, Լևոնին դրինք նախագահ, հետո՞…
    Si vis pacem, para bellum

  19. #510
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    2013 -ին նոր ընդիմություն կունենանք: Հայաստանում ընտրությունից ընտրություն ա ընդիմություն ձևավորվում ու միտինգներ, նստացույցներ բաներ են կազմակերպվում: Ընտրություններն ու ընդիմությունը ծիսակարգ են: Հին ժամանակներում ո՞նց ա եղել: Թագավորին թագադրումից առաջ յուղով օծել են, հետո գոռացել են կեցցե թագավորը: Հիմա մի քիչ փոխվել ա կարգը, հիմա յաշիկի մեջ թուղթ են գցում նշանակումից առաջ(դէ ասֆալտապատում, խոստումներ ու 5000 դրամի բաժանումը ծեսի անբաժան մասն ա), հետո էլ ժողովուրդը ծեսի կանոնների համաձայն քֆրտում ա, գոռում ա հեռացիր ու ծեսն ավարտվում ա երդման արարողությունով: ու 5 տարի դադար:
    Վազգ ջան, ընտրություններից անցել ա երկու տարի, բայց երեկ ընդդիմության բողոքի ակցիա ա եղել, մի շաբաթից էլ հանրահավաք ա լինելու: Ի՞նչ 5 տարին մեկի մասին ա խոսքը: Ասածդ ժամանակավրեպ ա, ախպերս, դա պետքա մի 5 տարի առաջ ասեիր, որ իրական լիներ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 34 73-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •