User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 35 73-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

  1. #511
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, ընտրություններից անցել ա երկու տարի, բայց երեկ ընդդիմության բողոքի ակցիա ա եղել, մի շաբաթից էլ հանրահավաք ա լինելու: Ի՞նչ 5 տարին մեկի մասին ա խոսքը: Ասածդ ժամանակավրեպ ա, ախպերս, դա պետքա մի 5 տարի առաջ ասեիր, որ իրական լիներ
    Ամիսուկես առաջ էլ է կարծեմ հանրահավաք եղել։ Լևոնը կոչ է արել չընկճվել։ Գրազ կգամ էս անգամ էլ լեկցիայի մեծ մասը նվիրվելու է անցած գնացած դեպքերի վերլուծությանը, շեշտերը դրվելու են իրենց կանխատեսումների իրականություն դառնալու փաստերի վրա, վերջում էլ առաջարկություն են անելու պարզ է չէ՞ ում, ով իրենց փաթաթած ունի։ Ժողովուրդի միակ դերը լինելու է քանակ ցույց տալը, այսինքն ժողովուրդը էս ամենին չի մասնակցելու, բայց պտի ակտիվ լինի։ Մի խոսքով ես ակտիվության կոչերը հասկանում եմ սենց, երբ պետք է, ապա հնարավորինս շատ մարդ գա հանրահավաքի։ Էդքանը լրիվ ծով ա։
    Si vis pacem, para bellum

  2. #512
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ր են իմ խնդիրները, ես չեմ տեսնում։ Էն անհարկիզիջումներ, խայտառակտնտեսություն ֆլան ֆստանը՞, լուծումները՞, հելանք սաղ ժողովդրով փողոց, Լևոնին դրինք նախագահ, հետո՞…
    Վիշ ես Լևոնի անուն չտվեցի, ես գրել եմ, որ խնդիրները ձևակերպվել են, ինչ հնարավոր է անում են, դու դրա հակառակն ես գրել, իսկ հիմա թեմա շեղում ես, անորոշ պատասխանով:

  3. #513
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամիսուկես առաջ էլ է կարծեմ հանրահավաք եղել։ Լևոնը կոչ է արել չընկճվել։ Գրազ կգամ էս անգամ էլ լեկցիայի մեծ մասը նվիրվելու է անցած գնացած դեպքերի վերլուծությանը, շեշտերը դրվելու են իրենց կանխատեսումների իրականություն դառնալու փաստերի վրա, վերջում էլ առաջարկություն են անելու պարզ է չէ՞ ում, ով իրենց փաթաթած ունի։ Ժողովուրդի միակ դերը լինելու է քանակ ցույց տալը, այսինքն ժողովուրդը էս ամենին չի մասնակցելու, բայց պտի ակտիվ լինի։ Մի խոսքով ես ակտիվության կոչերը հասկանում եմ սենց, երբ պետք է, ապա հնարավորինս շատ մարդ գա հանրահավաքի։ Էդքանը լրիվ ծով ա։
    Վիշապ ջան, իսկ ո՞նց ես պատկերացնում ժողովրդի՝ էդ ամենին մասնակցելը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #514
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, իսկ ո՞նց ես պատկերացնում ժողովրդի՝ էդ ամենին մասնակցելը:
    Շատ պարզ՝ եթե մեկին ժողովուրդը վստահում է, ապա նաև կարող է կատարել այդ մեկի պահանջը։ Սկսած լրիվ օրենքով շարժվելով, ու ապօրինությունների դեմ կոնկրետ դիմադրություն ցույց տալով մինչև Նախագահի հրաժարականի պահանջը կոնկրետ խնդիր չլուծելու կամ կոնկրետ դավաճանական քայլ կատարելու համար։ Բայց քանի որ վաղուց արդեն ժողովդրի քանակը սրանց չի բավարարում, իսկ իրենք վստահ չեն, որ ժողովուրդը իրենց կենթարկվի, ապա մնում է միայն յուղ վառել։ Վստահություն վայելող քաղաքական ուժ չի սա այլևս, դրա համար էլ ոչինչ չի ստացվելու, ուզում է ամեն օր հանրահավաք հայտարարեն։ Քաղաքական ուժը եթե իր սեփական վարկանիշը չի կարողանում գնահատել, բայց միշտ հայտարարում է, որ ինքը ամենաամենավստահելի ու միակ ուժն է, ապա այնտեղ միայն քամիներ են։
    Si vis pacem, para bellum

  5. #515
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե միտքը հետաքրքիր է, բայց շեֆին փոխելու համար պետքա բերետավորների վրով թռնես չէ՞
    Վերևում նշել էիր, որ սահմանադրական ֆլան-ֆստան առաջ չես գնա, լավ, բա ո՞նց ակտիվ մասա չկա, ատոմային զենքն էլ մի 25 տարի հետո նոր կստեղծվի: Գնան առճակատման, ձեռբակալվեն մի քանի տարի բանտում փտեն ու?
    Դիվ ջան, հեռվից միայն լուրեր կարդալով կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծվել, որ այդքան ռեսուրսով մի բան հնարավոր է փոխել:
    Norton ջան, մի քանի անգամ էս հարցը մանրացրած կլինենք: Ոնց տեսնում եմ մեկս մյուսին չենք լսում:
    Հարցը ոչ թե կոնկրետ իշխանության վերին օղակին տեռորով վերացնելուն, այլ նրա հենարանին- ԲՏ-ուն, կամակատար ոստիկանին, կարմիր բերետին ու նմաններին վախացնելով, որոշներին նաև գլուխ ջարդելով , յան բրթելու ու քաղաքական պրոցեսից դուրս հանելուն է վերաբերում:
    1995 -ից սկսած ընդիմության փորձը ցույց է տվել, որ հայկական բոլոր իշխանություններն էլ գործում են բացառապես ուժի, տեռորի, վախացնելու, կզացնելու քստմնելի մեթոդներով ու մարդիկ չեն կարող սին հույսերով անվերջ ծեծվել ու սպանվել:
    Իսկ ԲՏ-ուց վրեժ հանելու ռեսուրսը ամեն քայլափոխի է լիքը: Բանտերը լիքն են անմեղ մարդկանցով: Դրանցից որ մեկի բարեկամը չի ուզենա առանց շուխուռի մեկից վրեջ հանի՞: Իշխանության երեսից քցված, կզացած, դժբախտացած հարյուր հազարավորներ կան: Դրանցից որը չի ուզենա իրեն էդ վիճակին հասցնողին լացացնի՞:
    Տո որ մեկն ասեմ՞: Քո կարծիքով բոլորն են անթասիբ՞: - Ոչ-պատճառն այն է, որ վրեժը որպես մուռ հանելու, թասիբ պաշտպանելու միջոց հայտարարաված է թե օրենքներից, թե հայկական հասարակական կոդեքսից դուրս: Ու հայտարարողն էլ հենց ԼՏՊ-ն է իր սահմանադրականի լոլոյով: ok:
    Ինչ է, մենակ էս ու մի քանիսս ենք ենք դա հասկանում՞: Ոչ իշխանության բեսպրեդելն ու ԲՏ-ությունը բոլորին է տեսանելի ու հասկանալի:
    Անպայման չի, որ վրեժը քաղաքական հող ունենա:
    Վրեժը պետք է գովելի լինի ամեն դեպքի համար էլ: Տեղին համարվի կրիմինալի, ցանկացած ԲՏ-ու ու լրբի դեմ:
    Բայց հարցը նրանում է, որ վրեժը հավասարումից հանելով ՀԱԿ-ը այդ մարդկանց ասում է, որ "ես ոչ միայն գործ չունեմ քո խնդիրների հետ, այլև դա սխալ եմ համարում ու քեզ ոչ մի դեպքում չեմ պաշտպանի": Սա միայն ՀԱԿ-ը չի ասում, մեր դարավոր մենթալիտետն էլ դրա վրա է նստած: Ես կարծում էի, որ գոնե այսքան դժբախտությունից հետո մեծ ստրատեգը այս տաբուն կհանի ու պայմանները կհավասարվեն Հայաստանում: Որ դրանով գոնե մի փոքր վախ կմտնի իրականում մկան հերոսություն ունեցող ԲՏ-ու ուղեղը, որը դա անում է կռիշի հրամանով ու պաշտպանությամբ:
    Փաստորեն հենց այս տաբուն է պատճառը, որ իշխանություն- ընդիմություն հարաբերակցությունը չի աշխատում, որովհետև մի բազազ, մի քանի ԲՏ-ով ու բերետով 100000 -ի է լացացնում ու բալանսը չի էլ փոխվի, քանի էդ 100000-ը ստիպված են կապած ձեռ ու ոտով միտինգ անելու ու շարժվելու:
    Արեք քյասար շեշտենք- ոչ մի տեռորի մասին խոսք չկա: Դա հիմա անհնար է այժմյան պայմաններում, բայց իշխանության հենարան իքի-բիրին գիշերով ու կիրպիչով պատվելը ամենակարևոր խնդիրն է հիմա: ՀԱԿ-ն իր ԼՏՊ-ով պարտավոր է այս պարզությունը պաշտոնապես հայտարարել ու յան քաշվել:
    Ինչ մնում է երթի ջահելներին, ապա ես հիացած եմ նրանց արածով: Նրանց դիմադրությունն ու համառությունը որևէ կապ չունի ՀԱԿ-ի վերխուշկի մեթոդոլոգիայի հետ: Ու հեչ լավ չի, որ իրենք մինչև հիմա գործում են ՀԱԿ-ի շրջանակներում, այլ ոչ թե որպես գոնե մեթոդապես անկախ միավոր: Թող անկախանան ու վրեժը մտցնեն որպես չհայտարարված կարգախոս - հազարներ կլծվեն ԲՏ-ությունը վերացնելու գործին:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 20.02.2010, 22:45:

  6. #516
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Լրացում:
    Տեռոր ասելով միշտ հասկացվում են առաջին կամ կարևոր դեմքերի տեռորը: Մեր պես ստորացած ու կրիմինալի գերիշխանության պայմաններում կոնկրետ դեմք հեռացնելով հարց չի լուծվելու: Մի ճիճու գնաց, մյուսն է գալու:
    Դրա համար խնդիրը ընդիմության սկզբունքներն ու մեթոդները կոնկրետացնելն է: Իշխանական դաշտը քաղաքականապես մղոններով առաջ է ընդիմադիր դաշտից: Ռազբորկեքն ու գզվռտոցը դրանք առողջ երևույթ են առողջ մարդկանց միջև: Ու իրենք իրար բզկտելով ու նույնիսկ վերացնելով միշտ էլ իշխանությունը պահելու են իրենց ձեռքում: Այն, ինչ տեղի ունեցավ և հիմա էլ շարունակվում է, օրինաչափ է:
    Ոչ օրինաչափը ընդիմության ոչ ադեկվատ լինելն է:

  7. #517
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Norton ջան, մի քանի անգամ էս հարցը մանրացրած կլինենք: Ոնց տեսնում եմ մեկս մյուսին չենք լսում:
    Հարցը ոչ թե կոնկրետ իշխանության վերին օղակին տեռորով վերացնելուն, այլ նրա հենարանին- ԲՏ-ուն, կամակատար ոստիկանին, կարմիր բերետին ու նմաններին վախացնելով, որոշներին նաև գլուխ ջարդելով , յան բրթելու ու քաղաքական պրոցեսից դուրս հանելուն է վերաբերում:
    OK
    ինչպե՞ս:
    Հա, ի դեպ տեռռոր ասելով հասկանում եմ, որ ոստիկանը ռիսկ չանի քաղաքացուն դիպչել, օկ ձև կա, ռեսուրս ոչ, թեման փակվեց: Կարող եք շարունակել լոլոները

  8. #518
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    OK
    ինչպե՞ս:
    Հա, ի դեպ տեռռոր ասելով հասկանում եմ, որ ոստիկանը ռիսկ չանի քաղաքացուն դիպչել, օկ ձև կա, ռեսուրս ոչ, թեման փակվեց: Կարող եք շարունակել լոլոները
    Որ ասում եմ իրար չենք լսում:
    1-Նախ էդ քո հասկացածը տեռորը չի, դա վախեցած իշխանության օրինականության դաշտում գործող նորմալ ոստիկանն է:
    2 : Մի կես էջ էի գրել էի, բացատրել, որ որպես առաջին քայլ ՀԱԿ-ն ու իրա լիդերը պետք ա հայտարարեն, որ էս բեսպրեդելի պայմաններում ամենքն ազատ են իրենց ձեռներով իրենց ամեն տեսակի մուռերը ԲՏ-եքից, ոստիկանից ու նմաններից հանելու:
    3- Այդ հայտարարությունից հետո թասիբ ունեցողները իրենց իմացածը կանեն: Չեն անի, մենք էլ կշարունակենք մեր տեսական խոսակցությունները:
    4-Իսկ եթե դա էլ չաշխատեց, Էն թելով արջ բռնելու ձևը գիտես՞, էդ ձևը կկիրառենք:

  9. #519
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Բիձ ջան, եթե էդպես անելու դեպքում ընդդիմությունը մեծ արագությամբ բառիս բուն իմաստով վերանա, որտև բոլոր «ռիսկ անողներին» կչեզոքացնեն ամենատարբեր ձևերով, դրանից ի՞նչ կայֆ կստանաս: Եթե զուտ տեսական ենք խոսում, ես էլ էսպիսի տեսական հարց տամ:

    Հաջորդ ամենակարևոր բանը, որ բաց ես թողնում:
    Այսպես ասած «թասիբ ունեցողներին» այսօր էլ նման բան ասողներ կան, ՀԱԿ-ը կամ որևէ քաղաքական կառույց նման բան ասելու խնդիր չունեն: Բա ո՞նց ա չեն անում:
    Նորթոնի ասած լոլոներով չպատասխանես: Ուղղակի մտածի, մեկ էլ տեսար պատասխանը գլխի ընկար (միլիոն անգամ ասվել է նաև այս թեմայում):

    հ.գ. Թեմայի վերջին էջերի լոլոյաշատ գրառումները կարդալու վրա ժամանակ չեմ ծախսել, բայց թերթելիս նկատել եմ, որ ոմանք շոշափել են անունս: Ուրեմն ասեմ, ի սրտե ծիծաղում եմ ձեր պարզունակության վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #520
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ասում եմ իրար չենք լսում:
    1-Նախ էդ քո հասկացածը տեռորը չի, դա վախեցած իշխանության օրինականության դաշտում գործող նորմալ ոստիկանն է:
    2 : Մի կես էջ էի գրել էի, բացատրել, որ որպես առաջին քայլ ՀԱԿ-ն ու իրա լիդերը պետք ա հայտարարեն, որ էս բեսպրեդելի պայմաններում ամենքն ազատ են իրենց ձեռներով իրենց ամեն տեսակի մուռերը ԲՏ-եքից, ոստիկանից ու նմաններից հանելու:
    3- Այդ հայտարարությունից հետո թասիբ ունեցողները իրենց իմացածը կանեն: Չեն անի, մենք էլ կշարունակենք մեր տեսական խոսակցությունները:
    4-Իսկ եթե դա էլ չաշխատեց, Էն թելով արջ բռնելու ձևը գիտես՞, էդ ձևը կկիրառենք:
    Բիձ, եթե սկսես ավելի կարճ գրես, ավելի մանրամասն կկարդամ
    Իսկ դու, կարդացել էիր, որ ոչ մեկ չի ուզում բանտ նստել մի քանի տարով ոչ մի բանի համար, չէ...
    Բիձ չեմ հասկանում Լևոնից ինչ եք ուզում, լիքը իր չկողմնակից ընդդիմադիրներ կան, թող ռագատկով գնան նախագահական, կամ Բազազի վրա հարձակվեն, է՞լ:

  11. #521
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, ընտրություններից անցել ա երկու տարի, բայց երեկ ընդդիմության բողոքի ակցիա ա եղել, մի շաբաթից էլ հանրահավաք ա լինելու: Ի՞նչ 5 տարին մեկի մասին ա խոսքը: Ասածդ ժամանակավրեպ ա, ախպերս, դա պետքա մի 5 տարի առաջ ասեիր, որ իրական լիներ
    Առաջին ցույցերը անհամեմատելի են էսօրվա ցույցերի հետ: Կտեսնես հաջորդ ընտություններին էլի բազմահազարանոց ցույցեր են լինելու:
    էսպես չի մնա

  12. #522
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Բիձ ջան, միշտ քո անցած ճանապարհն ես օրինակ բերում, ասում ես՝ մենք սխալվել ենք, չեմ ուզում, որ դուք էլ սխալվեք, բայց հիմա մեզ նույն սխալ ճանապարհն ես ցույց տալիս: 96-ին դուխով թասիբով մտաք մի քանի հոգու գլուխ ջարդեցիք, ինչ որ օգուտ եղա՞վ դրանից:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.02.2010)

  14. #523
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին ցույցերը անհամեմատելի են էսօրվա ցույցերի հետ: Կտեսնես հաջորդ ընտություններին էլի բազմահազարանոց ցույցեր են լինելու:
    Վազգ ջան, բայց ստեղ համեմատելիության հարց չկար, ի՞նչ կապ ուներ համեմատելիությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #524
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, բայց ստեղ համեմատելիության հարց չկար, ի՞նչ կապ ուներ համեմատելիությունը:
    Ո՞նց չունի:
    Ամսեկան 1000 դրամ աշխատավարձով մարդն էլ կասի աշխատանք ունեմ, ամսեկան 1 000 000 ստացողն է՞լ:
    Հա, տեսականօրեն երկուսն էլ աշխատում ու փող են ստանում, բայց առաջինը կարա ասի, որ գործազուրկ ա, որովհետև իրա աշխատանքը էնքանով ա աշխատանք, ինչքանով որ 1000 դրամ ունեցողը փողատեր ա:
    Ժողովրդի ընդվզումը ու բողոքը պետք ա իշխանությունների ոտերը դողացնի: Պետք ա էնպիսին լինի, ոնց որ ընտրությունից ընտրություն ա լինում: Իսկ փոքր խմբերով երթերն ու բողոքի ակցիաները միշտ էլ եղել են: Էն օրը կառավարության դեմը ոսկու շուկայի աշխատողներն էին ցույց անում: Ո՞վ ա խաբար, որ տենց բան ա եղել: Մեկ ես, որ տեսել եմ, մեկ իմ նման մի քանի 100 հոգի:
    Նույնն էլ ՀԱԿ երիտասարդների երթը: Ոչ մեկ ոչ մի բանից խաբար չի: Ես ակումբից եմ իմացել:
    էսպես չի մնա

  16. #525
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնն էլ ՀԱԿ երիտասարդների երթը: Ոչ մեկ ոչ մի բանից խաբար չի: Ես ակումբից եմ իմացել:
    Էն որ մեծ մասաները տեղյակ չեն լինում, փաստ է:
    Բայց ՀԱԿ երիտասարդների մասին տասնյակ հազարավորներն են իմացել.
    - Երթը անցել է քաղաքի ակտիվ մի շարք փողոցներով, իմացել են բնակիչների, ամենատարբեր հիմնարկությունների աշխատողները, ճանապարհներով անցնող մարդիկ, մեքենաների վարորդները,
    - Ինտերնետից լրատավական կայքերից օգտվողները (ըստ որոշ վիճակագրական տվյալների խոսքը հազարավոր, ավելի կոնկրետ տաս հազարը գերազանցող թվի մասին է)
    - Տպագիր մամուլից օգտվողները (հաշվի առնելով թերթերի տպաքանակները ու գնորդների՝ ինֆորմացիային ոչ միայնակ տիրապետելն ըստ որոշ հաշվարկների տասնյակ հազարավոր, ավելի կոնկրետ ավելի քան քառասուն հազար մարդ),
    - Ազատություն ռադիոկայան լսողները (թվաքանակը չգիտեմ):

    Որպես կանոն տեղեկացված են բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են տեղեկացված լինել:
    Այս թիվը քիչ է, խոստովանում եմ լրիվ անկեղծ, բայց դե քո նշածի նման աբսուրդային փոքր թիվ չէ:

    Ի դեպ Ոսկու շուկայի աշխատողների բողոքի մասին իմացողներն էլ են այդքան շատ, այդ դու ես, որ պատահական ես իմացել (որտև չես հետաքրքրվում):
    Նաև Գյումրիում տաքսիստների երկու օր առաջվա միտինգի մասին:
    Նաև ամեն ուրբաթ զոհված զինվորների ծնողների ակցիաների մասին:
    Նաև ամենշաբաթյա դատախազության դիմացի ակցիաների մասին և այլն:

    Բայց էստեղ իմացողների թվաքանակն էլ էական չի:
    Արի գուշակենք, թե ինչու՞ երեկ ոստիկանների ու երիտասարդների (որոնց մեջ էի, ի դեպ, նաև ես) բախում եղավ:
    Եթե այդքան անիմաստ բան էր, ինչու՞:

    Ի դեպ սա էլ հուշեմ. երբևէ այսքան հարատև ու հաստատուն ակցիաների շարք չի եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (21.02.2010)

Էջ 35 73-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •