Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիր է եթե ասեր անգլիացի կամ ֆրանսիացի ափսոսանք կզգայի՞ք, թե՞ կասեիք "մալադեց… տղեն կպցրել ա… գնագալիսեմ…"
Ես ազգությունների մեջ այս հարցում տարբերություն չեմ դնում…Լինի արյամբ իսկականից հայ, բայց մեծացած լինի ֆրանսիացի, անգլիացի, թե ուզբեկ՝ չիմանալով իր արմատները, ապա կրկնում եմ,որ ափսոս, որ այդպես էլ հանգիստ կապրի չիմանալով, որ իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
այսօր եթե մեր բոլորի արյուններն ու ԴՆԹ-երը ստուգեն ապա ես 100% գարանտիա եմ տալիս որ բոլորիս արյունների մեջ էլ քրդի, թուրքի, պարսիկի, մոնղոլ-թաթարի, արաբի…
100%-ով գարանտիա տալու համար, խնդրում եմ չհիմնավորված կարծիք չհայտնել, այլ փաստերով խոսել, եթե իրավունք ունեք նման բան ասել հերիք չի, 100%-ով էլ հաստատել, ապա միայն փաստացի: Հակառակ դեպքում ստացվում է, որ դուք ընդամենը Ձեր կարծիքն եք գրում, Ձեզանում կարծրացած գաղափարը:

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
հիմա ինչ եք առաջարկում… գնանք փոխենք՞ մեր ազգությունը… աշխարհում մաքուր ազգ գոյություն չունի
Ես ոչինչ էլ չեմ առաջարկում: Բնավ առաջարկների մասին չէր խոսքս...Համենայն դեպս ես երբեք ազգություն փոխելու մասին չեմ մտածել, ես հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, հայ եմ մեծացել ու ապրում եմ իմ աննման Հայաստանում ու առավել հպարտ եմ, որ լավ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում հայ լինելը ինձ համար...

Իսկ աշխարհում մաքուր ազգ որքանով գոյություն ունի թե չունի, թող ասեն նրանք, ովքեր էթնոգրաֆիական տվյլաների վիճակագրական պատմությունից քիչ թե շատ տեղյակ են...

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
արյամբ հպարտանալը նույնն ա որ մազերիդ գանգուրությամբ հպարտանաս… հպարտանալ կարելի է ձեռք բերածով ոչ թե տրվածով …
Շատ ծիծաղելի ու ցավալի հնչեց ինձ համար Ձեր համեմատությունը:
Ես միայն կարող եմ առնվազն ենթադրել, որ դուք մի կաթիլ էլ չեք գնահատում այն, որ հայ եք ծնվել...Իսկ հպարտանալ ձեռք բերածով միշտ էլ կարելի է ու հպարտանում ենք միշտ, դա բոլորին է հայտնի, իսկ տրվածով՝ տվյալ դեպքում հայ լինելով, շատ ավելի մեծ հպարտություն է ինձ համար համենայն դեպս,քան այն,որ ձեռք եմ բերում ու հպարտանում...Ազգությամբ հպարտանալը համեմատել գանգուր լինելու տվածուրիկ շատ հասարակ երևույթով, շատ ծիծաղելի է ու նույինսկ կասեի նվաստացուցիչ: Շատ ափսոս, որ կան հայեր, որ թքած ունեն իրենց հայ լինելու վրա...