User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

  1. #16
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նասկին մարդն էր, ծակը՝ քրիստոնեությունը, հետևաբար ասածդ սխալ էր:

    Հիմա նայի: Նասկին կարող ա ծակվի հագնելուց, կարող ա ծակվի ցեցից կամ ուրիշ բանից:

    Մարդն էլ կարող ա քրիստոնյա դառնա ծնողի ասելուց (նասկու դեպքում՝ ցեց), սեփական վերլուծություններից (նասկու դեպքում՝ հագնել), կամ էլ, մեկ էլ տեսար, հանկարծ ու էդպես ծնվեց (նասկու դեպքում կատարյալ պայմաններում մնալուց հանկարծ ու ծակվել):
    Իմ ասածի մեջ նասկին մարդն էր, իսկ ծակը՝ քրիստոնյան /մարդ/, ոչ թե քրիստոնեությունը /կրոն/, հետևաբար ասածս սխալ չէր

    Հիմա նայի, նասկին կծակվի ամեն դեպքում հագնես թե չէ /օրինակը դու բերել ես արդեն/, իսկ մարդը, եթե նայենք կրոնի հետ կապված հարցերում չի ծակվի հաստատ: Այլ հարց է քրիստոնյայի կրոնական հայացքները, մտածելակերպը, որը հաճախ լավ էլ ծակվում է /սա էլ վիճելի հարց է, քանի որ ամենքս էլ գտնում ենք մենք ճիշտ ենք, մեր ասածը կամ մտածածը ճիշտ է, բայց չենք մտածում, որ դիմացինի համար էլ իր ասածն ու մտածածն է ճիշտ, ու մերը սխալ/:

    Հ.Գ. Օրինակդ տեղին էր, բոլորն էլ կարծում եմ հասկացել էին, որ դու մարդուն չես ասոցացնում նասկու հետ:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածի մեջ նասկին մարդն էր, իսկ ծակը՝ քրիստոնյան /մարդ/, ոչ թե քրիստոնեությունը /կրոն/, հետևաբար ասածս սխալ չէր

    Հիմա նայի, նասկին կծակվի ամեն դեպքում հագնես թե չէ /օրինակը դու բերել ես արդեն/, իսկ մարդը, եթե նայենք կրոնի հետ կապված հարցերում չի ծակվի հաստատ: Այլ հարց է քրիստոնյայի կրոնական հայացքները, մտածելակերպը, որը հաճախ լավ էլ ծակվում է /սա էլ վիճելի հարց է, քանի որ ամենքս էլ գտնում ենք մենք ճիշտ ենք, մեր ասածը կամ մտածածը ճիշտ է, բայց չենք մտածում, որ դիմացինի համար էլ իր ասածն ու մտածածն է ճիշտ, ու մերը սխալ/:

    Հ.Գ. Օրինակդ տեղին էր, բոլորն էլ կարծում եմ հասկացել էին, որ դու մարդուն չես ասոցացնում նասկու հետ:
    Եղոյան ջան, ծակը հատկանիշ էր, հետևաբար դա քրիոստոնեությունն էր այդ օրինակում, իսկ քրիստոնյան՝ ծակ նասկին: Ասենք քրքրված նասկին էլ մուսուլմանը և այլն: Իսկ նասկին պարտադիր չի որ ծակվի, այն կարող է մշտապես մնա թարմ վիճակում, կարող է այլ վիճակի անցնել, օրինակ շատ կեղտոտվել, բայց որ պարտադիր պետք է ծակվի (կամ որ մարդը պիտի պարտադիր քրիստոնյա դառնա), այդպիսի բան չկա:

    Ինչ վերաբերվում է քրիստոնեական ապրելակերպին, ապա կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը ընտրում են այդ ուղին (իրենց հասուն կյանքում): Քրիստոնեական ապրելակերպ ասելով հասկանում ենք համամարդկային արժեքները կրելով ու պաշտպանելով ապրելակերպը, իսկ այդ ապրելակերպին «քրիստոնեական ապրելակերպ» անվանում են քրիստոնյաները: Մուսուլմանները ընտրում են նույն ապրելակերպը, անունը դնելով լրիվ այլ բան ու կարծելով, որ քրիստոնյաներն այլ բան են ընտրում: Նույնը բոլոր կրոնները: Ինչպես ասեցի, մարդկանց մեծ մասը ընտրում է այդ համամարդկային արժեքներով ապրելակերպը, որն այլ կերպ կարելի է մարդկային կոչել: Լրիվ այլ հարց է, որ չնայած այդ ապրելկերպն են ընտրում, բայց գերակշիռ մեծամասնությունը, անկախ կրոնական և այլ պատկանելիությունից, չեն կարողանում այդ ուղով քայլել, այդ արժեքներին հավատարիմ մնալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (23.11.2009), Ուլուանա (23.11.2009)

  4. #18
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Քրիստոնյա չեն ծնվում,այլ դառնում են...Քրիստոնեությունը ժառանգական չէ, այլ ձեռքբերովի...Ուղղակի 1700 տարվա քրիստոնյա ազգ լինելով՝ մենք թույլ ենք տալիս այն ժառանգական համարել...
    Ես ինձ քրիստոնյա համարում եմ այնքանով, որ հավատում եմ իմ Աստծուն ու շնորհակալ եմ իմ ընտանիքին,որ քրիստոնեությունը չեն պարտադրել,այլ սերմանել են,բայց ընտրության իրավունքն ինձ թողնելով... ու ես հպարտ եմ, որ քրիստոնյա եմ...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե շատ խիստ նայենք, մարդը ծնվելուց նույնիսկ ազգությունը չի ձեռք բերում, էլ ուր մնաց, թե կրոնը:
    Մարդը ծնվելուց ազգությունը ժառանգում է, իսկ կրոնը ձեռք բերում...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ չեն կնքել:
    Ծնողներդ քեզ չեն կնքել, քանի որ մտածում ու դատում են քեզ պես, ինչը տրամաբանակն ու բնական է, իսկ ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ կնքել են ինձ ու հասուն տարիքում...
    Վերջին խմբագրող՝ Հոգեվարք: 22.11.2009, 18:42:
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (23.11.2009)

  6. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    դառնում:
    շ:
    մարդ ամեն ինչ էլ դառնում է:

  7. #20
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Հոգեվարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծնողներդ քեզ չեն կնքել, քանի որ մտածում ու դատում են քեզ պես, ինչը տրամաբանակն ու բնական է, իսկ ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ կնքել են ինձ ու հասուն տարիքում...
    Քեզ որպես գաղտնիք ասեմ, որ ծնողներս քրիստոնյա հավատացյալներ են:

  8. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ որպես գաղտնիք ասեմ, որ ծնողներս քրիստոնյա հավատացյալներ են:
    1. իսկ դու՞
    2. իսկ քո ներկա կամ ապագա երեխաները՞ /ըստ քեզ/
    3. իսկ քո թոռները՞ /էլի ըստ քեզ/

    իմիջայլոց ասեմ, որ ամենաաևիացի արին՝ Հիտլերը մոլեռանդ քրիստոնյա էր

  9. #22
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    1. իսկ դու՞
    2. իսկ քո ներկա կամ ապագա երեխաները՞ /ըստ քեզ/
    3. իսկ քո թոռները՞ /էլի ըստ քեզ/

    իմիջայլոց ասեմ, որ ամենաաևիացի արին՝ Հիտլերը մոլեռանդ քրիստոնյա էր
    1. Ոչ
    2. Չգիտեմ
    3. Չգիտեմ

    Ի միջի այլոց ասեմ, որ ամենաարիացի արի Հիտլերի ու նրա կրոնական հայացքների վրա թքած ունեմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (22.11.2009), յոգի (23.11.2009)

  11. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց ասեմ, որ ամենաարիացի արի Հիտլերի ու նրա կրոնական հայացքների վրա թքած ունեմ
    իսկ Մուսոլինիի՞
    ու ընդանրապես ասած, որպես "արիացի" , ով՞ է քո կրոնական առաջնորդը,

  12. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մոդերատորական. Թեման արիացիներին քննարկելու համար չի նախատեսված: Մի՛ շեղվեք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (22.11.2009), Արիացի (22.11.2009)

  14. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ հպարտության հարց չի: Ամբողջ հարցը այն է, որ իմ կրոնական հայացքները ու կնքված լինելը իրար հակասում են: Իսկ քանի որ երեխաներին շատ հաճախ կնքում են փոքր տարիքում, երբ նրանց աշխարհայացքը դեռևս ձևավորված չէ, ապա ես ուրախ եմ, որ իմ հետ նման բան տեղի չի ունեցել, քանի որ հիմա կընկնեի հակասության մեջ: Իսկ մնացածը այս թեմայի քննարկման նյութ չի:
    Կներեք, թեմայից դուրս, էս հարցի հետ կապված մի հատ անեգդոտ եմ հիշել:

    Ուրեմն, հոլանդացին երեխա է ունենում, ընկերները հարցնում են, տղա թ, թե աղջիկ, ասում ա, կմեծանա, ինքը կորոշի:

    Հայ Քրիստոնյա ծնվում են: Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության անբաժան գործոննեից մեկն է: Թե որքանով է դա ճիշտ կամ սխալ, օգտակար թե անօգուտ, այլ հարց է: բայց Փաստը մնում է փաստ, հայերի մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, ու չկան այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք մեր եկեղեցու հոտում են: Կարծեմ մի տեղ էլ էի գրել սրա մասին, հիմա չեմ հիշում որտեղ: Անձամբ ես ռելիգիոզնի չեմ, բացարձակապես: Բայց կնքված հայ քրիստոնյա եմ, ու մեր կեղեցին համարում եմ մեր պատմության ու մշակույթի առանցքային բաղադրիչներից մեկը:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.11.2009), Yeghoyan (23.11.2009), Շինարար (23.11.2009)

  16. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Տրիբուն, քրիստոնյա լինելն ու կնքված լինելը իրարից էապես տարբերվող բաներ են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, քրիստոնյա լինելն ու կնքված լինելը իրարից էապես տարբերվող բաներ են
    Ապեր, քրիստոենկան դոգմատները չեմ ուզում քննարկման առարկա դարձնել, հատկապես, որ խելքս առանձնապես չի հասնում դրանից: Բայց ես կոնկրետ իմ համար էի գրել, որ կնքված հայ քրիստոնյա եմ: կարող ա մարդ կա, չկնքված հայ քրիստոնյա ա, կամ կնքված քրիստոնյա ա, կամ չկնքված վրացի ա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (24.11.2009), Շինարար (23.11.2009)

  19. #28
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    իմիջայլոց ասեմ, որ ամենաաևիացի արին՝ Հիտլերը մոլեռանդ քրիստոնյա էր
    ԷՏ ինչի՞ց ենթադրեցիր որ Հիտլերը Քրիստոնեա էր ու էն էլ մոլեռանդ,եթե արիացի ես ուրեմն Քրիստոսի հետ կապ չունես ու հակառակը եթե Քրիստոնեա ես ուրեմն արիացիների հետ կապ չունես,մի քանի արիական պատգամ օրինակ բերեմ.
    Ներիր թշնամուդ միայն պատժելուց հետո:
    Մի նվաստացիր անգամ քո Աստծո առաջ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (23.11.2009)

  21. #29
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Հայ Քրիստոնյա ծնվում են:
    Եվ ո՞րն է ասածիդ հիմնավորումը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (10.12.2009)

  23. #30
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    1.
    իմիջայլոց ասեմ, որ ամենաաևիացի արին՝ Հիտլերը մոլեռանդ քրիստոնյա էր
    Իմիջիայլոց, իրական Քրիստոնյան ու իրական Արիացին տարբեր չեն...
    իսկ Հիտլերը իրեն ինչ պիտակ ուզում էր դներ, քրիստոնյա թէ արիացի, միևնունն է նա զիբիլ էր, որորվհետև նրա չարագործությունը ոչ քրիստոնեության, ոչ էլ արիակա ռամկեքի մեջ չի տեղավորվում...
    իսկ Մուսոլինիի՞
    ու ընդանրապես ասած, որպես "արիացի" , ով՞ է քո կրոնական առաջնորդը,
    Գերագույնը...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.11.2009, 01:46:

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Երբ մարդը դառնում է ծանր բեռ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 03.02.2014, 12:38
  3. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  4. Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2008, 05:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •