Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էս մի քիչ նորություն էր, բայց ըստ էության ոչ մի բան չի փոխվում: Էտ կեսից ավելին ծնվել էին հայ քրիստոնյա, բայց հետո դարձել են Եհովայի վկա ու Կրիշնայական:

Ու Չուկ ջան, որ էլի կարճ կապենք, հիշի, որ սովետի ժամանակ, հատկապես 80-ականներին, հայերի կեսը ռուսական դպրոց էր գնում, ու կենցաղում լիքը մարդ ռուսերեն էր սկսել խոսել: Բայց դա չի նշանակում, որ լեզուն որպես էնթնոսին-ազգությանը բնորոշող հատկանիշ մեջտեղից պիտի հանենք:

Ասածս ամփոփեմ: Մի հազար անգամ գրել եմ, որ կրոնը չեմ համարում որոշիչ հատկանիշ/գործոն, բայց նաև չեմ բացառում, այլ ընդունում եմ որպես կարևոր գործոններից մեկը: Վերջին հաշվով ցանկացած ազգություն բնորոշվում է որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընդհանրություններով, ու էտ ընդհանրություններից մեկն էլ կրոնն է: Ֆրանսիացիների համար կրոնն ավելի քիչ նշանակություն ունի որպես կարևոր գործոն, քանի որ կաթոլիկ են նաև իտալացիները, իսպանացիները ու ուրիշ շատ ազգություններ: Բայց հայերի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քանի որ քրիտոնեությունը, մեզ` հայերիս համար, սերտորեն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, ու սա ուզենք թե չուզենք:
Տրիբուն ձյա, համեստ կարծիքովս մի քանի բան իրար ես խառնում:

Էսպես, ես կրոնը, կամ ավելի ճիշտ ՀՀ-ում քրիստոնեությունը, էլ ավելի կոնկրետ առաքելական եկեղեցու գործոնը համարում եմ ամենակարևոր հանգամանքներից մեկը, որը պետք ա շոյել ու փայփայել: Սա կարող ա լինել մեզ համախմբող բացառիկ գործոններից մեկը, իսկ թե համախմբումն ինչի համար է պետք, կարծում եմ պետք չի ծավալվել: Ինքս կնքված եմ առաքելական եկեղեցում, ինձ համարում եմ քրիստոնյա, համարում եմ, որ հետևում եմ առաքելական եկեղեցու գաղափարախոսության ու բարոյականության կրող:

Սակայն, կան որոշակի դրույթներ, որոնք ես չեմ ընդունում, ու դրանցից մեկը առանց անձի գիտակցման նրան կնքելն է, քանի որ պարտադրանքը ի վերջո ծնում է հակազդեցության մոլուցք (շատ հաճախ):

Ահա այ էս վերևիս շարադրվածը ոչ մի կապ չունի քո ասածների հետ: Որտև մարդը չի ծնվում քրիստոնյա կամ մուսուլման, ինքը լավագույն դեպքում ծնվում է այդպիսի միջավայրում: Մարդը չի ծնվում հայերենի իմացությամբ, ինքը լավագույն ծնվում է հայերեն իմացողների միջավայրում: Մարդը չի ծնվում քաղաքական որոշակի հայացքներով, ինքը լավագույն դեպքում ծնվում ա որոշակի քաղաքական հայացքներ կրողների միջավայրում: Իսկ մնացածը դա իր ընտրությունն է, թե՛ լեզուն, թե՛ կրոնը, թե՛ քաղաքական ու այլ հայացքները: Այլ հարց, որ միջավայրը իր վառ ազդեցությունը թողնում ա, լեզվի դեպքում հիմնականում մեկից-մեկ, իսկ այ կրոնի դեպքում... կարծում եմ որ ոչ միայն մեկից մեկ չի, այլև լավագույն դեպքում երկուսից մեկ, որտև կրկնում եմ, ՀՀ բնակչության մեծ մասը առաքելական եկեղեցու հետևորդ չեն:

Ու ոչ մեկը չի խոսում առաքելական եկեղեցուն մեջտեղից հանելու մասին: Հակառակը, ես ցանկանում եմ, որ դրա դիրքերը ամրապնդվեն: Բայց դրա համար նվազագույնը պետք ա գիտակցել, որ այսօր ինքը Հայաստանի մեծամասնության համար չափանիշ չէ ու փորձել այդ խնդիրը շտկել: Կնունքը ու պիտակումը, որ իբր ծնվում են որպես քրիստոնյա ու էդ կրոնին հետևող, խնդրի լուծում չի, այլ լուծումից փախնել է: