Հակոբ Գեւորգյան (11.06.2009)
նույն թեմայի 10 րդ էջում։Հարգելի Արսեն. դու հաստատ ինչ որ բան խառնում ես։ ոչ հայրենիքի .ոչ ծնողի.ոչ երեխայի համար կյանք տալը. որևէ հիմք չի կարող հանդիսանալ փրկության՝առավել ևս սրբացման համար։
Խնդրում եմ այլ մեկնաբանությունների չարժանացնել գրածս։Չեմ ասում թէ թվարկածներս անհարգի վարմունքներ են։Խոսքս սրբանալու կամ փրկվելու մասին է։
bari hoki (22.01.2010)
Հարգելի Կտրուկ: Թույլ տվեք հիշեցնել, որ այս կամ այն մարդու փրկվելու հարցը ոչ ձեր, ոչ իմ իրավասությունն է: Իսկ հօգուտ իմ տեսակետի խոսում են Աստվածաշնչյան հետևյալ մեջբերումները.
Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ (Հովհ. ԺԵ 13)Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ (Ա Հովհ. Գ 16)Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ (Ա Պետր. Դ 8)
Արս ջան ես ինչ ես գրել, այ սա չեմ հանդուրժի, ես էլ մեջբերում եմ պարզ ճշմարտությունը .
ՙ
"Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
"Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
Իսկ ի՞նչ պատասխան եք տալու նրանց ում համոզել եք թե ինքը հայրենիքի համար է մարդ սպանում ուրեմն սուրբ է....., իսկ նրա՞նց, որ մինչև հիմա հավատում են դրան....
Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Հրայի, ես հասկանում եմ, որ իմ յուրաքանչյուր գրառում միայն մի ցանկություն է առաջացնում՝ հակառակվելու, բայց խնդրում եմ՝ ուշադիր կարդալ գրվածը:
Անարայրի ճակատամարտի ժամանակ իրենց ժողովրդին ու հավատը պաշտպանողներից (այստեղ հավատին ուղղակիորեն առնչվող դեպք է), Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց ընտանիքներն ու մերձավորներին պաշտպանողներից, Արցախի ազատամարտի ժամանակ իրենց հարազատներին, ազգակիցներին պաշտպանողներից ո՞վ է եղբայր ատող, կախարդ կամ կռապաշտ, կամ ստասեր:"Ամեն ով ատում է եղբայրը մարդասպան է, իսկ մարդասպանների համար գիտենք որ իր մեջ բնակված հավիտենական կյանք չունի" 1Հովհ.3:15
"Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք որ սիրում են սուտը դուրս պիտի նետվին" Հայտ 22:15
Մեռա մեջբերելով Աստծո Խոսքից տեղեր, որոնք խոսում են այն մասին, որ Քրիստոսի օրենքը (սիրո օրենքը) կատարելու համար է, այլ ոչ միայն՝ լսելու: Հիմա ենթադրենք մի երիտասարդ գնացել է մարտի դաշտում կյանքը տվել իր ընտանիքի, մերձավորների, երկրի համար: Արդյո՞ք սա սիրո արտահայտություն չէ, արդյո՞ք Աստծո խոսքի կատարում չէ: Թե՞ եթե հավաքույթների չի մասնակցել, արտասվախառն «ալելո՜ւյա» չի գոռացել՝ վերջ, գեհենի բաժին է: Հերիք չէ՞ փարիսեցիություն անել: Հիշեք բարի սամարացու առակը: Երբ ավազակներից կողոպտվածը վիրավոր ընկած էր (=Հայրենիքը և սեփական ժողովուրդը վտանգօ մեջ էր) քահանան (ձեր նկարագրած հավատացյալը) կողքով անցավ, բայց «ժամանակ չունեցավ» որևէ բանով օգնելու՝ չէ՞ որ «Աստծուն ծառայելու» էր գնում, տաճարում «ալելո՜ւյա» վանկարկելու: Իսկ «անհավատ» սամարացին (մարտի դաշտում կյանքը տվածը) սուսուփուս եկավ օգնեց: Երևի թե, քահանան էլ կհամարեր, որ դա փրկության համար բավարար չէ, պետք էր տաճար գալ, «Աստծուն ճանաչել», և այլն:
Բացի դրանից, ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը՝ այդքան հեշտ որևէ մեկին դժոխք կամ դրախտ ուղարկելու:
Նման մի օրինակ էլ ունեմ աչքիս առջև. մեր հարևան այրին, որը հիսունական է: Նրա ավագ որդին, որը 16 տարեկանից աշխատում էր՝ մորը, քրոջը և մանուկ եղբորը կերակրելու համար, մի քանի տարի առաջ վառվեց աշխատավայրում և մահացավ: Հավաքույթների հազարից մեկ էր գնում: Եկան ձեզ նման արդար «մխիթարիչները» և սկսեցին «ցավակցել» մորը՝ խոսել նրա մասին, որ լավ չէր, որ տղան «Աստծուն չճանաչեց», «չէր գալիս հավաքույթների», և այլն: Զզվելի մի տեսարան: Այնինչ այդ տղան գլուխը կախ Աստծո կամքն էր կատարում. օրնիբուն աշխատում էր, որ տնեցիները սոված չմնան: Հիմա ո՞վ է ավելի արժանի փրկության (եթե այդքան ուզում եք այդ հարցը պարզել)՝ բարեպաշտ, կոկիկ, մաքուր մխիթարողնե՞րը, թե «աշխարհիկ գործերով զբաղված», «Աստծուն իրապես չճանաչած», աշխատավոր տղան:
Պապերն այնքան քրիստոնյա են եղել, որ կյանքները չեն խնայել հավատի համար: Նրանց ավանդույթներն էլ այդ բարեպաշտությունից են եկել: Իսկ փափկասեր Բիլլիների ու Ջիմմիների քարոզներ լսողնե՞րն ում են հաճեցնում:Ասում է վայ ձեզ որ պապերի սովորության համար Աստծո օրենքը զանց եք արել, սա ես չեմ ասում Հիսուսն էր ասում.... Լավ ու՞մ եք հաճեցնում, մարդկա՞նց.....
Աստծո խոսքը դիմացինի փորը խրելու դասական օրինակ: Բողոքական արվեստն է, ծանոթ է:Եթե տակավին մարդկանց հաճելի երևնալ եք փնտրում կռապաշտ եք ու անհավատից էլ գեշ.... Էլի ես չեմ ասում...
davidus (09.06.2009)
Արսեն ջան ես քեզ հիշեցի, դու ինձ չես հիշի հավանաբար... Շատ տարիներ առաջ 34 ով իրար հետ էինք գնոմ համալսարան, սա մեջբերման կարգով։
Արսեն ջան, ցավում եմ, բայց եկեղեցիներ փոխելով հարցը չի լուծվի, Աստծուն գտնել է պետք։
Ինչ վերաբերվում է հարգելի Մոնկի հարցին կասեմ հետևյալը.Ոչ միայն
Մոնկ ջան խելացի ես, բա սա ոնց էս անտեսել, սուրդ պատյանը դիր, սուր վերցնողը սրով պետք է ընկնի.... Ում էին ուզում պաշտպանել.....
Կամ մարգարեին մոռացել ես, որ խնդրեց Աստծուն որ ծառայի աչքերը բացի, որ տեսավ հրեշտակների գնդերը...
Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար Աստված պահապան հրեշտակներ է ուղարկում, դա ես չեմ ասում անհավատներն են ասել ու դա մեկ-երկու դեպք չէ։ Եթե դուք պաշտպան չունեք ու զենքի օգնությանն եք դիմում պետք չի հեքիաթ հորինել թե դա սուրբ գործ է, ասում է ով կյանքը դնի, չի ասում ով ուրիշների կյանքը վերցնի, կարծում եմ տարբերություն կա։
Խոսքս ավարտելով ասեմ, որ հավատքը մեզ է պաշտպանում, ինքը թույլ չի ու պաշտպանության կարիք չունի....
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Կտրուկ (26.05.2009)
Երանի քո նմանները քիչ լինեն Հայաստանում,երանի քո նմանները Հայաստանում ծնված չլինեին:
Մտածելակերպդ սա՞ էր,քո նմանների պատճառով դարեր շարունակ էս ազգը ապրեց ստրկության մեջ ու դարձանք ժողովուրդ կորցնելով ազգին բնորոշ գեները ու դրա համար քո նմաններն են մեղավոր,քո նմանները անգամ իրենց կրոնի համար չեն կռվի,անգամ իրենց գաղափարները կուրանան,միլոն ու կես հայ մորթազեծ եղավ քո նման ստրկամիտների պատճառով ու քո նմանները կուզեին որ Արցախյան պատերազմում պարտվեինք ու զենք չվերձնեինք,հա հենց իրանց պտի անվանենք ՍՐԲԵՐ,իրանք ՍՈՒՐԲ տղերք են որովհետև արյուն են թափել մեր համար որ էսօր անկախ լինենք,բա էլ ու՞մ պտի Սուրբ անվանենք,բացի իրանցից ովքեր են ուրիշ Սրբերը ասա ես էլ իմանամ,Լուսավորի՞չդ ,թե՞ էն եկեղեցականները որ չոքում էին իշխանների ոտքերի տակ ու իրանց ուխտ էին անվանում ինչա թե մի երկու կտոր հող պլոկեին,էտ իրա՞նք են Սուրբ:
«Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:»
«Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:»
«Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:»
«Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:»
«Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:»
Նժդեհից մի երկու պատառիկ որ կարդաս ու գրելուցդ առաջ մի քիչ մտածես:
Քո նման մտածողներն են սրբերը Գայլ ջան , և իրականում հասկացած Իրական Արիական Աստծուն...
Աստված բռնակալ չե ինչպես վերագրում են ««քրիստոնյաները»» Հայրենիքը պահպանելն էլ է մտնում կրոնի մեջ, այսինքը Արիական, ոչ թե ««քրիստոնեական»»
հրեաների պատրաստած ««քրիստոնեությունն»» էր որ քանդեց Արիականությունը Հայաստանում, որը իրականում ոչ մի կապ չունի Քրիստոսի հետ, այ նմաններն են Քրիստոսի անունից խոսում, իրենց քրիստոնյա անվանելով... գլուխները թող խոնարհեն թշնամիների առաջ և թող սիրեն նրանց երբ կգան ու կկոտորեն իրենց ընտանիքները...
Արիացին թղնամի չունի և ոչ ստախոս է, ոչ էլ կռապաշտ է, Արիացին մարդկանց բարձրագույնն է և Արիական կրոնը բոլոր կրոնների հիմքն է, ինչպես նաև Քրիստոնեության...
Կեցցես Քայլ ջան...
Հրայր և Կտրուկ.
Ես կխուսափեմ երկար-բարակ խոհափիլիսոփայական մտքեր արտահայտելուց.
մեկ հարց.
Արցախյան գոյամարտում և ընդհանրապես հայրենիքի, համար կյանքները չխնայած հայորդիները ձեզ համար
ի՞նչ կարգավիճակ ունեն:
Հուսով եմ հարցս պարզ էր, ու խնդրում եմ առանց մեջբերումների և այլնի: Պարզ, կոնկրետ, հստակ:
Հարգելի Կտրուկ, անձամբ դուք սո՞ւրբ եք, թե՞ ոչ:
Ռուսի ասած՝ опять двадцать пять: Որտե՞ղ եք տեսել, որ Քրիստոս Ավետարանում ասի, որ Իրեն հավատացողի եղբայրը միայն իր հավատակիցն է: Կրկին հիշեցնեմ բարի սամարացու առակը՝ սամարացին վիրավորվածի եղբա՞յրն էր արդյոք:Արսեն. Աստվածաշնչյան եղբայր և բարեկամ հասկացությունները՝ նամանավանդ տվյալ դեպքերում. վերաբերվում է միայն ու միայն հոգևոր և հավատակից եղբայրներին։
Ենթադրենք թշնամին հարձակվել է մեկի ընտանիքի վրա, որը չի կիսում նրա հավատալիքը և նա հնարավորություն ունի նրանց պաշտպանելու. ի՞նչ է ասելու՝ հավատքի եկեք, նո՞ր կռվեմ ձեզ համար:
ես էլ հիշեցնեմ Հարգելի Արսեն։
մի մարդ երուսաղեմից(Աստծո տունն է խորհրդանշում) իջնում էր երիքով(մեղքի և անօրենության քաղաք էր) և ընկավ ավազակների ձեռքը։(երբ թողնում ենք Աստծուն ամեն բան կորցնում ենք.թալանվում ենք մեղքից)
Քահանան անցավ և չօգնեց.ղեվտացին անցավ և չօգնեց. Սամարացին անցավ. գթաց վիրավորին .նրա վերքերին գինի(արյունն է խորհրդանշում) և յուղ(Օծություն է խորհրդանշում) լցրեց. տարավ նրան իջևանատուն (եկեղեցի) և իջևանատիրոջը (հովվին)հանձնեց. որոշ գումար թողնելով.և ասեց. որ եթե ավել բան ծաղսի՝մյուս գալուց(Հիսուսի 2 րդ գալուստը)կփոխհատուցի։
Արսեն ես այնպես եմ կարծում.որ Բարի Սամարացին՝հենց Հիսուսն է։
Hrayr (29.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ