Արտահայտվել եմ այս թեմայում՝ շեշտելով , որ իրոք քրիստոնյա չեն ծնվում, այլ դառնում են...լիովին համամիտ եմ այս խոսքի հետ, որ ծնվում ես այդպիսի միջավայրում....Կուզենայի ավելացնել,որ այդպիսի միջավայրում ծնվելուց հետո առնվազն ճիշտ կլինի, որ քրիստոնյա կամ մուսուլման դառնալու ընտրության հնարավորությունը թողնեն քեզ...Ինչը, շատ դեպքերում, հազվադեպ հանդիպող երևույթ է...
Կրոնը ժառանգական չէ, այլ ձեռքբերովի..իսկ ազգությունը ժառանգական է, այն քո արյան մեջ է, ուզես թե չուզես...Լիովին համամիտ եմ վերը նշված խոսքի հետ
Չիմացությունը դեռ չի նշանակում, որ իր արյան մեջ հայի արյունը չի հոսում...Պարզապես նման կյանքի իրավիճակում հայտնված ազգությամբ իսկականից հայ, բայց որպես մաքուր ուզբեկ մեծացած մարդն, ափսոս, որ այդպես էլ հանգիստ կապրի չիմանալով, որ իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում
...Ուղղակի խղճալի կլինի այդ հայ-ուզբեկի վիճակը...
Աշխարհ եկած, բայց իր իրական աշխարհն չբացահայտած՝ այդպես էլ հանգիստ կհեռանա այս խրթին աշխարհքից...
Ցավոք, դա այդպես է...Ու դրա հիմնական պատճառը կարծում եմ գալիս է հենց կրոնական դաստիարակությունից...նկատի չունեմ որ պետք է լինել խորը հավատացյալ, այլ պարզապես կուզենայի, որ մեր ժամանակներում կրոնի պատմություն անցնեինք դպրոցներում...Հիմա անցնում են հայ եկեղեցու պատմություն, դրա համար էլ հայկական եկեղեցիների ՝որպես մշակությանին բարձր արժեքի մոտեցումը ոգևորիչ է, բայց կրոնի կամ կրոնների պատմությունը ավելի մանրամասն ուսումնասիրելը կհանգեցներ ճիշտ ընտրության...մի քիչ հարաբերական գուցե թվա ասածս,բայց ինչ որ տեղ այդպես է...
Այո, համամիտ եմ, որ ներքին աշխարհում է դրսևորվում նաև քրիստոնեությունը...Մարդիկ գիտեմ, որ եկեղեցի չեն գնում (հիվանդության կամ քայլելու հետ խնդիրներ ունենալու հետ կապված կամ պարզապես եկեղեցի չկա տարածքում), չեն հետևում խստորեն բոլոր եկեղեցական ծեսերին, բայց հոգով ու սրտով քրիստոնյա են ու միշտ աղոթում են առ Աստված....
Լինելով արիացի՝ ամեն դեպքում հպարտորեն ասում ես, որ ծնողներդ քրիստոնյա հավատացյալներ են… Ապրես, դա արդեն ուրիշ բան![]()
Էջանիշներ